Երևան, 22.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քննիչի և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն հարցաքննության հրավիրված քաղաքացու եղբայրը՝ Ս. Ա.-ն, հիշյալ քննչական վարչության վարչական շենքի մոտ հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել հասարակության, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, ինչպես նաև բռնություն է գործադրել նշված քննչական վարչության քննիչի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի պահպանության բաժնի ոստիկանի նկատմամբ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Ս. Ա.-ն, տեղեկանալով, որ եղբայրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի հոկտեմբերի 17-ին հարցաքննության նպատակով հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, գնացել է նշված քննչական վարչության շենքի մոտ և, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ և այլ անպարկեշտ արտահայտություններ: Այդ ընթացում Ս. Ա.-ի եղբորը հարցաքննության հրավիրած քննիչը  դուրս է եկել վարչական շենքի դիմաց՝ փորձելով պարզել, թե ինչ է պատահել: Ս. Ա.-ն, սակայն, շարունակել է իր հակաիրավական վարքագիծը՝ հայհոյանքներ է հնչեցրել քննիչի հասցեին և հարվածել նրա թիկունքին՝ այդ կերպ բռնություն գործադրելով վերջինիս նկատմամբ՝ կապված նրա օրինական ծառայողական գործունեության հետ։

Վերը նշված քննչական վարչության շենքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողը Ս. Ա.-ի հակաիրավական վարքագիծը կանխելու նպատակով փորձել է բռնել նրան, սակայն վերջինս բռնություն է գործադրել նաև ոստիկանի նկատմամբ՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, որից հետո դիմել է փախուստի:

Ս. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 490-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հետևեք մեզ՝ այստեղ

Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ»Կատարել եմ իմ երազանքի վիրահատությունը․ Թամարա Գևորգյան «Ատլետիկոն» ոչ-ոքի խաղաց «Գալաթասարայի» հետ Անահիտ Կիրակոսյանը նոր հրապարակում է կատարել 9602 ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձրացված վարձատրություն. ԿԳՄՍ նախարար Մոլորակների շքերթը այսօր կհասնի իր գագաթնակետին․ Լևոն Ազիզյան «Ամենավառ հուշերը «Մեր բակը» ֆիլմի նկարահանումներից են». Իրինա Դանիելյանը՝ Զառա Արամյանի մասին Արագածոտնի թեմը հրավիրում է Ապաշխարության և Բժշկության միասնական աղոթքի Հայաստանի իշխանությունները միտումնավոր թալանում են ժողովրդին. բնակչության գրպանից ամեն օր ավելի քան 500 միլիոն դրամ է կորզվում Գրանցվեք FINTECH360 համաժողովին մինչև մարտի 31-ը և ստացեք 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համարՊուտինն անձամբ Թրամփից հրավեր է ստացել միանալու «Խաղաղության խորհրդին» Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի նախագահությամբ գումարվել է թեմական անդրանիկ ժողովը «Ես եկա՝ ավելի ուժեղ ու անկոտրուն ոգով»․ Գևորգ Սուջյանի լուսանկարը՝ տիկնոջ հետ Հայաստանի հավաքականը կխաղա Բելառուսի թիմի հետ Հրկիզել են Կրիշտիանու Ռոնալդուի արձանը Ի՞նչ եղանակ է սպասվում հունվարի 22-ից 26-ը Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվել է 3117 մարդ. պաշտոնական վիճակագրություն Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա «ռազմավարական բնույթով զարգացող գործընկերությունը» Թալանել են «Թու-թու-թու լավա»-ի տունը, հատուկ գործիքով բացել ու դատարկել են չհրկիզվող պահարանը «Դրա դիմաց ոչինչ է իմ ողջ գումարը, բոլոր ժամացույցներն ու մեքենաները... ինձ UFC-ի չեմպիոնական գոտին է պետք՝ ամեն ինչից առավել». Արման Ծառուկյան Եթե ընդդիմության մեկ բևեռ ձևավորվի, ես պատրաստ եմ այդ ցուցակում չլինելՓաշինյանը մեկնեց Շվեյցարիա «Mercedes»-ը Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Հայտնի են 2026 թվականի շախմատի Հայաստանի չեմպիոնների անունները Եվտուշենկովը գնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը Երևան քաղաքի դպրոցներից մեկի տարածքում փլուզում է տեղի ունեցել Գեներալ Կիրիլովի սպանությանը մեղսակից լինելու մեջ մեղադրվող Ռոբերտ Սաֆարյանը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման Ֆրանսահայ երգիչը համերգով հանդես կգա Երևանում Տարոնցի փողոցում գտնվող դպրոցներից մեկի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը փլուզվել է 10 դրամ․ սա մեր երկրի ապագա վարչապետի 10 տարվա աշխատավարձն է․ Նարեկ ԿարապետյանՆրանք ճիշտ էին անում, որ ինձ հայրիկ էին անվանում. Թրամփը՝ ՆԱՏՕ-ի մասին Վթար է. մինչև երեկո ջուր չի լինելու Նորանշանակ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում է շնորհվել Ռինդ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել է Երիտասարդ տղան փորձել է ինքնասպա՞ն լինել. կենդանաբանական այգում տեղի ունեցած դեպքով վարույթ է հարուցվել Ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականին աճել է 6.3%-ով «Արարատ-Արմենիայի» սենեգալցի նորեկը ՀՀ արտգործնախարարը հերքել է Լավրովի հայտարարությունը Մենք կլուծենք գործազրկության խնդիրը և կկտրենք փոքր բիզնեսի կախվածությունը կառավարությունիցՀայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եռակողմ գործընթաց չէ. ՀՀ ԱԳ նախարար Դա սարսափի աղաղակ է․ Զախարովան Բուք և մերկասառույց. ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Հայտնի են աշխարհի ամենաուժեղ բանակները. ո՞ր տեղում է Հայաստանը Խաչատուրյանն անհետ կորածների, գերիների հետ կապված խնդիրները քննարկել է ԿԽՄԿ նախագահի հետ Դատախազը դատարան է հանձնել Գյումրիկում զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձանց վերաբերյալ վարույթի նյութեր Բաղրամյան պողոտայի հետ կապված երթևեկության փոփոխություն կլինի Ով է մտածում թոշակառուի մասին, իսկ ով իր դրամապանակը ուռեցնելու մասին․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխությունից հետո օրենքի խախտումներին պետք է տրվի իրավական գնահատական․ Ավետիք Չալաբյան«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն՝ «8 կանչի» վերաբերյալ