Երևան, 19.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ալիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող պայքարը ճակատագրական ազդեցություն ունեցավ ժողովրդի վերաբերմունքի վրա Փաշինյանի նկատմամբ։ Արդյունքում, թե՛ ներքին կողմնակիցների, թե՛ արտաքին գործընկերների համար ավելի ու ավելի ակնհայտ է՝ հույս ունենալ, որ գործող վարչապետը կպահպանի իշխանությունը, այլևս չի կարելի։ Ոչ ոք չի հավատում, որ Փաշինյանը կկարողանա վերընտրվել։

Սրանով է բացատրվում Ալիևի հռետորաբանության կտրուկ խստացումը։ Ադրբեջանի նախագահը, որը «մեծահոգաբար» խոստացել էր մինչև ընտրությունները մեղմել իր տոնը, հանկարծ սկսում է շտապեցնել Փաշինյանին այնպիսի պայմանավորվածությունների կատարման հարցում, որոնք չեն կարող ընդունվել հայ հասարակության կողմից։ Այդ համաձայնությունների հրապարակայնացումը Փաշինյանի համար խիստ կդժվարացնի ընտրողների ձայների վրա հույս դնելը։

Ալիևն ավելի ու ավելի է համոզվում, որ Փաշինյանի վարկանիշը փրկել չի լինի, իսկ վարչապետի աթոռը հնազանդ Նիկոլը չի պահպանի։ Ուստի, նա փոխում է ռազմավարությունը. ոչ թե հետաձգել իր պահանջները մինչև ընտրությունները, այլ հակառակը՝ ամեն ինչ պահանջել որքան հնարավոր է շուտ, քանի դեռ Փաշինյանը իշխանության է ու պատրաստ է զիջել հայկական «բլիթից» կտոր առ կտոր։

Իսկ հետո կարող է գալ մեկը, որը ոչ միայն չի կատարի «պայմանավորվածությունները», այլև հակահարված կտա։

5-ին Ալիևը Բաքվում ելույթ ունեցավ «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը. Հայաստանից վտարված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ որպես արդարության, հաշտության և խաղաղության ճանապարհ» խորագրով համաժողովում։ Ինչպես տեսնում ենք, հենց համաժողովի անվանումը Բաքվի դիրքորոշման բացահայտ մանիֆեստն է. հաշտություն կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստան «վերադառնան» երեք հարյուր հազար ադրբեջանցիներ, իսկ Հայաստանի բնիկ բնակչությունը տեղը զիջի և թույլ տա օտարներին մեր հայրենի հողի վրա «վերականգնել» ինչ-որ «ադրբեջանցիների մշակութային ժառանգություն»։

Ալիևի խոսքը այդ համաժողովում հնչեց ավելի արմատական, քան դրա անվանումը։ Այն լի էր սպառնալիքներով, ուլտիմատումներով և հայ ժողովրդի հասցեին մեղադրանքներով։ Ալիևը կրկին պահանջեց «վերադարձնել» 300 հազար ադրբեջանցիների Հայաստանի տարածք (հիշեցնենք՝ նրանց «իրավունքների» պահպանման համար Հայաստանում ուշադիր կհետևեն տեղակայված ադրբեջանական հատուկ ծառայությունները, այնպես որ, ադրբեջանցի «վերաբնակիչների» իրավունքները այստեղ ավելի շատ կլինեն, քան հենց հայերի)։

Բացի այդ, Ալիևը հայտարարեց. «Հայաստանը պատմականորեն ոչնչացրել է Արևմտյան Ադրբեջանում ապրող ադրբեջանցիների հարուստ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որպեսզի ջնջի ադրբեջանցի ժողովրդի հետքերն իր տարածքից»։ Իսկ այժմ, Ալիևի կարծիքով, եկել է ռևանշի ժամանակը։

«Ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնում» ձևակերպումը հարմար է նրանով, որ դրա ներքո Բաքուն կարող է ներառել ամեն ինչ՝ տեղանուններ, լեզու, ճարտարապետական հուշարձաններ, նույնիսկ դպրոցական և համալսարանական դասագրքերի պատմության տեքստեր։ Վստահ եղեք, միայն թողեք նրանց ներս, ադրբեջանցիները այնքան արագ կսկսեն մեզ մոտ ներդնել իրենց «մշակութային ժառանգությունը», որ շուտով մենք չենք ճանաչի Հայաստանը։

Ալիևը իր խոսքը եզրափակեց հետևյալ հայտարարությամբ. «Անհրաժեշտ են քայլեր՝ գնահատելու մարդկության դեմ հանցագործությունները, որոնք հայերը կատարել են ադրբեջանցիների դեմ»։ Այստեղ աչքի է զարնում նույնիսկ բարեկամություն ձևացնելու փորձի բացակայությունը։ Ալիևն այլևս անհրաժեշտ չի համարում աջակցել Փաշինյանի նախընտրական քարոզչությանը այն մասին, թե «խաղաղությունն արդեն հաստատվել է»։ Նա զգում է, որ խաղադրույք է կատարել մահացող ձիու վրա և մտադիր է որքան հնարավոր է շուտ վերցնել իր շահումը, մինչև այդ ձին չի ընկել։

Ալիևի կողմից մինչև ընտրությունները խաղաղ տոնի պահպանումը և նրա համաձայնությունը՝ առայժմ չբարձրացնել զգայուն թեմաները, այն է, ինչ Փաշինյանին կենսականորեն անհրաժեշտ է նախընտրական քարոզարշավ կառուցելու համար։ Թե բա՝ ես գտել եմ մոտեցում Ալիևին, և երկխոսությունը շարունակելու համար պետք է մնամ իշխանության։ Սակայն Ալիևը բացահայտ հերքում է դա՝ ցույց տալով, որ որևէ երկխոսություն չկա, և իրենք Հայաստանից սպասում են միայն միակողմանի զիջումներ։

Ի՞նչ կարող է անել Փաշինյանը նման իրավիճակում։ Ի՞նչ տարբերակներ ունի։ Զանգե՞լ Թրամփին, որը չի հիշում մեր երկրի անունը, և բողոքե՞լ «վատ» Իլհամից։ Ծիծաղելի է։

Փաշինյանին մնում է միայն շարունակել համոզել հայ ժողովրդին, թե իբր նա խաղաղություն է բերել Հայաստան։ Գուցե դեռ կան այնպիսիք, ովքեր կհավատան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը ոչ թե վերադարձրել, այլ փոխանակել է հայ գերիներին սիրիացի վարձկանների հետ․ Մենուա ՍողոմոնյանՆախորդ շաբաթը Հայաստանի ֆինանսական ոլորտի համար առանձնացավ ևս մեկ կարևոր իրադարձությամբ. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ն ուզում է վերցնել Գրենլանդիան, սա հարված է միջազգային հարաբերություններին․ ինչ է տեղի ունենում. Էդմոն ՄարուքյանԶանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի, չգիտենք՝ «Զանգեզուրի միջանցքն» ինչ է. մեր տարածքում TRIPP նախագիծ է գործելու. Ռուբինյան Ցիվիլ թալանի մասին. Էդմոն Մարուքյան. (տեսանյութ) Լրանում է Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարին Այդ մարդիկ բանտարկյալ են, որովհետև պաշտպանում են մեր բոլորի իրավունքները․ Արսեն ԳրիգորյանԱգարակ-Գյումրի ճանապարհին մոտ 50 կմ մերկասառույց է. ինչ է կատարվումՊահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»Գազ չի լինի «Մեր ձևով» շարժումը օգնում է տաղանդավոր երիտասարդներին հայրենիքում կայանալու և հաջողելու համարԴու չես կարող երեսուն տարի մի ձև ապրել, դրանից հետո տասը տարի՝ ուրիշ ձև. Նարեկ ԿարապետյանUcom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Արագածոտնի քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել Այսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստը Մի շաբաթ ինձ սիրում են, հաջորդին՝ ատում. Արման Ծառուկյան ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում Ե՞րբ ազատ կարձակվեն Բաքվի գերիները․ ի՞նչ է ցանկանալու Ադրբեջանը դրա փոխարենՋուր չի լինի մի քանի ժամ Եվրոպական կրկնակի ստանդարտներ. ԵՄ-ն չի տեսնում քաղբնտարկյալների առկայությունը Քրդական դասեր Հայաստանի համար Արևմտամետները որոշել են՝ կգնան մեկ ցուցակով Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են․ Գագիկ Ծառուկյան Օրական 500 մլն դրամ են տանում ժողովրդի գրպանից․ ով է կանգնած թալանի հետևում. Politik.amԴավոսը Փաշինյանի համար հարկադիր տանջանքի միջավայր կլիներ․ Տնտեսագետ«Արևային մեծ պարիսպ». Չինաստանն անապատում մեգաէլեկտրակայան է կառուցումՈղբերգական դեպք, Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է մաhացած տղամարդ Նիկոլը ելել է մեր ժողովրդի շալակը․ դո՛ւրս եկեք թմբիրից, միավորվենք, հեռացնենք նրան․ Ավետիք Չալաբյան Տեքստիլի և թեթև արդյունաբերության վետերանները պետք է ստանան արժանապատիվ կենսաթոշակ. Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ իր տունը ամբողջ Հայաստանն է․ Լիլիթ Արզումանյան«ՀայաՔվեի» մեծ թիմը մասնակցեց Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով համաԱրցախյան համերգային երեկոյինՀուշագիր. խաղաղության գինը և մոլորեցման քաղաքականությունըՍահմանադրությունից դուրս մնացած պետություն–եկեղեցի հարաբերություններըԻշխանությունն իր ապօրինություններն իրականացնելիս որևէ բանի առաջ կանգ չի առնում․ Աբրահամյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Սոֆթ Կոնստրակտը հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանըՀայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Հայաստանում դեղերի գների խնդրին, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան հարևան ՎրաստանումԵրկու արագընթաց գնացքների՝ ռելսերից դուրս գալու հետևանքով 21 մարդ Է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել․ (տեսանյութ)Աղոթք ընտանիքի Կոլումբիայում երկու խմբավորումների բախումների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել Դեն Բիլզերյանը Լաս Վեգասում գտնվող իր առանձնատունը վաճառել է 5.1 միլիոն դոլարով Պակիստանը հրավեր է ստացել միանալու Գազայի խաղաղության խորհրդին Գևորգ Պապոյան-ը որոշել է անդրադառնալ իր և Նարեկ Կարապետյանի միջև մոտ մեկ տարի առաջ կայացած աշխատանքային հանդիպմանը. Ալիկ ԱլեքսանյանՆրանք ի՞մ մասին են խոսում․ Պերեսի արձագանքը` երկրպագուների բnղոքի ակցիային Ահմեդ ալ-Շարաան և Թոմաս Բարաքը քննարկել են Սիրիայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության ամրապնդման ուղիները և տարածաշրջանային վերջին զարգացումներըԽուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ վիզայի դիմորդներինԻրանը որևէ դիվանագիտական առաքելություն չի փակել վերջին հшկակառավարական բnղոքի ցnւյցերի ժամանակ․ ԲաղայիՄոսկվայում սառցաբեկորը 20-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա2026 թվականը՝ ըստ Վանգայի և Նոստրադամուսի