Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական համակարգերի ամենամեծ վտանգը միայն արտաքին թշնամին չէ։ Ամենամեծ վտանգը հաճախ հենց ներսում է՝ այնտեղ, որտեղ իշխանությունը հանդիպում է փոքր առաջնորդի։ Նման «հանդիպումները» պատմության ընթացքում բազմիցս վերածվել են աղետի՝ ստեղծելով բռնության, ապակառուցողական և ազգային թուլացման աննկարագրելի շղթաներ։ Պատմությունը անողոք հիշեցնում է՝ պետությունները կործանվում են ոչ միայն դրսից, այլ նաև հաճախ փլուզվում են ներսի փոքրությունից։

Հռոմի ուշ կայսրությունում ամեն ինչ սկսվեց փոքր մարդկանց մեծ իշխանության առջև կանգնելու պահից։ Կայսրության ներսում իշխանությունը բաժանվեց այնպիսի մարդկանց միջև, ովքեր ունեին ավելի մեծ հավակնություններ, քան կարողություն։ Փոքր հրամանատարները ստացան մեծ լծակներ, և հենց այդ անհամաչափությունն էր, որ քայքայեց կայսրության ողնաշարը։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո ստեղծվեց նույնօրինակ իրավիճակ. ինքնահռչակ «մեծ նպատակները» թղթի վրա գեղեցիկ էին, բայց դրանք իրականություն դարձնելու լծակները ընկնում էին անհանդուրժող, վախերով առաջնորդվող մարդկանց ձեռքը։ Արդյունքում ստեղծվեց սարսափի մի ամբողջ մեքենա, և պատմությունը կրկին արձանագրեց՝ չափից մեծ իշխանությամբ չափից փոքր մարդիկ միշտ ստեղծում են չափից մեծ վնաս։ Վերջին Ցին դինաստիայի օրինակը ևս նման դաս է տալիս. պետությունը, չթուլանալով միայն արտաքին ճնշումների պատճառով, ներսից վերածվեց փափուկ, անկառավարելի մարմնի, երբ իրական ղեկավարը ստվերային խմբերն էին՝ անձնական շահերով և ոչ պետական մտածողությամբ։

Խորհրդային Միության փլուզման պատճառներից մեկը ոչ միայն արտաքին ճնշումներն էին կամ տնտեսական դժվարությունները, այլև ներքին կառավարման լրջագույն հիվանդությունն էր՝ այն հանգամանքը, որ փոքր մարդիկ հայտնվեցին կենտրոնական կառավարման համակարգում։ Այս փոքր մարդիկ, որոնց հոգևոր, մտավոր և էթիկական չափերը և կարողությունները շատ հաճախ չհամապատասխանեցին ստանձնած լիազորություններին, սկսեցին ղեկավարել ոչ թե պետական, այլ անձնական նեղ շահերով՝ վերածելով պետության ինստիտուցիոնալ մեքենան իրենց սեփական փոքր աշխարհիկ շահերի արտացոլման ինստիտուցիոնալ կառույցի։ Երբ նման մարդիկ հայտնվում են համակարգի վրա ազդեցիկ դիրքերում, ձևավորվում է էութաբանական ճգնաժամ. համակարգը կորցնում է ներքին կարգը, պատասխանատվությունը դառնում է պատահականության առարկա, իսկ պետական ինստիտուտների գործողությունը ենթարկվում է մեկուսի կամ անձնական շահերին։ Արդյունքում պետությունը դառնում է խոցելի՝ ոչ թե արտաքին վտանգների, այլ ներքին համակարգային կոռուպցիայի և ինստիտուցիոնալ քայքայման միջոցով։

Այս ներքին անկայունության հետևանքով իշխանությունը վերևից դառնում է անզոր. կենտրոնական օղակների ղեկավարների և ստորին օղակների «փոքր առաջնորդների» անպատասխանատվությունը վերածվում է ամբողջ կառավարման հիերարխիայի ճեղքի, և հենց այդ ճեղքն է սկսում խեղաթյուրել պետականության ողնաշարը։ Արդյունքում ձևավորվում է մի իրավիճակ, երբ պետությունը ոչ թե պարզապես վատ է կառավարվում, այլ էութաբանական մակարդակով կորցնում է իրեն՝ ներքին անորոշությամբ:

Երբ փոքր մարդն ընտրվում է երկրի առաջնորդ, հաճախ պետության ինստիտուցիոնալ կառույցները պատկերացնում է որպպես իր անձնական սեփականությունը։ Նա սկսում է վերաբերվել իշխանությանը ոչ թե հանրային ծառայության, այլ անձնական վերահսկողության տեսանկյունից: Նույնը հաճախ վերաբերում է նաև մյուս պետական ինստիտուցիոնալ կառույցների ղեկավարներին. երբ նրանք նշանակվում են ղեկավար պաշտոններում, նրանց տեսլականում ինստիտուցիոնալ կառույցը կարծես դառնում է սեփականություն, աշխատակիցները՝ գործիք, և ցանկացած վարչարարական կամ կադրային որոշում փոխարինվում է սեփական շահերով կամ անձնական հայեցակարգով։ Սա մեր ինստիտուցիոնալ կառավարման հիմնական հիվանդություններից է, և այն շարունակում է ներսից թուլացնել պետության ողջ համակարգը։

Փոքրությունը, երբ զուգորդվում է իշխանության հետ, անխուսափելիորեն ծնում է ճնշում, անհիմն որոշումներ, ինստիտուցիոնալ թուլացում և, վերջիվերջո, պետականության կորուստ։ Փոքր մարդը չի գործում որպես հասարակության առաջնորդ ղեկավար. նա դառնում է համակարգային բռնության կենտրոն՝ սպառնալով պետության ողջ ողնաշարին։ Երբ պատասխանատու պաշտոնը վստահվում է ոչ թե չափ ունեցող մարդկանց, այլ պատահական, չկայացած անհատների, պետությունը սկսում է տուժել նույն ախտից. երբ պաշտոնը մեծ է, իսկ մարդը՝ փոքր, պետությունն է փոքրանում, երբ պաշտոնը պահանջում է չափ, իսկ մարդը չունի չափ, համակարգը դառնում է վտանգավոր։

Պետության կայացման ապացույցն այն է, որ իրական իշխանությունը, ըստ էության, կարող է պաշտպանել հանրային շահը, երբ այն գտնվում է չափ ունեցող մարդկանց ձեռքում. նրանք տեսնում են երկարաժամկետ նպատակները՝ հաշվի առնելով հասարակության շահերը, պահպանում են ինստիտուցիոնալ կանոնները և ապահովում կառավարման շարունակականություն: Փոքր առաջնորդը՝ անկախ պաշտոնից, միշտ վտանգ է ներկայացնում, քանի որ նա աշխատում է անձնական շահերից կամ վախից ուղղորդվող տրամաբանությամբ, ոչ թե պետության պահանջներից:

Հայ ժողովրդի պատմական հիշողությունն ընդգծում է, որ ներքին քաղաքական և հոգևոր երկփեղկվածությունը կարող է սրել պետության քայքայման ռիսկերը, եթե իշխանության գլխին հայտնվում են փոքր մարդիկ՝ մեծ լիազորություններով։ Հակառակը, հաշվետվողի, կանոններին հավատարիմ, կամային փորձություն անցած և կայացած անձինք կարող են ապահովել պետության ուժը և կայունությունը։ Պետությունը, ինչպես ցանկացած համակարգ, զգայուն է մարդկանց ներքին չափերին: Մեծ պաշտոնները պահանջում են մեծ հոգևոր արժեքներ ունեցող մարդիկ։

Այս էութաբանական փորձառությունը, որը պատմությունը մեզ ցույց է տալիս, որ իշխանությունը երբեք չի կարող պարզապես լրացնել դատարկությունը, և փոքր մարդը մեծ պաշտոնում ներկայացնում է իրական սպառնալիք ամբողջ պետության համար։ Պետությունը երբեք չի վտանգվում մեծ մարդկանցից. իրական սպառնալիքը միշտ գալիս է փոքր մարդկանցից, երբ նրանցից յուրաքանչյուրը դառնում է համակարգային ճեղք, և հենց այդ ճեղքն է ներթափանցում պետության ամենախորքային օղակները: Եթե ցանկանում ենք իրական կայունություն, քաղաքական և պետական համակարգերը պետք է կառուցվեն մեծ մարդկանց ձեռքով. այլընտրանքը, և դա պատմությունը բազմիցս ցույց է տվել, միշտ աղետ է։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին 12-ամյա աղջիկը սրճարանում կաթնային կոկտեյլ է խմել և մահացել․ բլենդերը չէին մաքրելՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Գեղարքունիքում 2-ամյա տղան քացախաթթու է խմել․ երեխան հիվանդանոցի ճանապարհին մաhացել էՄանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Այն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանԲիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե Տղամարդը դանակահարել է TCK-ի զինծառայողիՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Շաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Արագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանիցՉինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ Պայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Իրանը սպառնում է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի թվային ենթակառուցվածքները պատերազմի վերսկսման դեպքում ԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին «Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԼույս չի լինելու Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան