Երևան, 21.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանական քաղաքականության երկդիմությունն ու մանիպուլյատիվ դարձերեսը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Եկեղեցու շուրջ տեղի ունեցողը շատ հաճախ ներկայացվում է որպես պետության և Եկեղեցու միջև պայքար։ Ու այդ համատեքստում ՀՀ իշխանությունները փորձում են ներկայացնել իբր պետության գերակայությունը։

Բայց եթե նայենք պատմության ընթացքում տեղի ունեցած գործընթացները, կարող ենք համոզվել, որ մեր դեպքում Եկեղեցին միշտ ավելին է եղել, քան զուտ կրոնական կառույցը, քանի որ երբ հայ ժողովուրդը դարեր շարունակ զրկված է եղել պետականությունից, հենց Եկեղեցին է ստանձնել հայ ժողովրդին համախմբող ու նրա հավաքականությունն ապահովող դերը՝ պետականության գործառույթները վերցնելով իր վրա։

Նույնիսկ թուրքական սուլթաններն ու պարսից շահերն են պատկառանքով վերաբերվել մեր Եկեղեցուն՝ հարգելով նրա իրավունքները և հաշվի առնելով հայ ժողովրդի կրոնական նախընտրությունները։ Թերևս, եթե Եկեղեցին չունենար իր պատմական դերակատարությունը, հայ ժողովուրդն իր պետականությունը կորցնելուց մի քանի հարյուրամյակ հետո ընդհանրապես ի վիճակի չլիներ նորից հառնել մոխիրներից ու վերականգնել անկախ պետությունը։

Ու այս համատեքստում այն, թե իբր ներկա իրավիճակում տեղի ունեցողը պետության և Եկեղեցու հակադրություն է, կեղծ թեզ է, քանի որ գործ ունենք ոչ թե պետության, այլ որոշակի ժամանակահատված կառավարող իշխանության հետ, իսկ իշխանությունը երբեք չի կարող նույնականացվել պետության հետ։ Պետությունը մնայուն արժեք է, իսկ իշխանություններն անընդհատ փոխվում են, որի հետ փոփոխության է ենթարկվում նաև տարվող քաղաքականությունը։

Ինչևէ, հենց այս կեղծ թեզի ներքո է Փաշինյանն առաջարկում, որ եկեղեցիներում Հայաստանի օրհներգը հնչի, ու իր այդ պնդումը հիմնավորում է նրանով, թե 301 թվականին քրիստոնեություն ընդունելուց հետո Եկեղեցին հիմնվել է պետության կողմից։ Բացի այն, որ հենց պատմականորեն է նա ակնհայտ սխալ թեզ շրջանառում (կամ մանիպուլացնում, ինչպես կամենաք), իր այս դիտարկումը նաև մի շարք այլ հարցեր է առաջ բերում՝ հաշվի առնելով նրա կառավարության կողմից տարվող քաղաքականությունը։

Նախ՝ գործող իշխանությունների պաշտոնավարումը հայտնի է նրանով, որ նրանք պայքար են մղում հայ ժողովրդի պատմության և պատմական ժառանգության դեմ։ Իսկ դա դրսևորվում է ինչպես «Հայոց եկեղեցու պատմության» առարկան դպրոցական ծրագրերից հանելով, այնպես էլ «Հայոց պատմությունը» խեղաթյուրելով և վերախմբագրելով, երբ այն դարձվում է ուղղակի որպես «Հայաստանի պատմություն»։ Ավելին, հենց Փաշինյանի ձեռքով է նոր դիսկուրս շրջանառության մեջ դրվել «պատմական Հայաստանի» և «իրական Հայաստանի» երկընտրանքի տեսքով։ Իսկ դա նախատեսում է հրաժարվել մեր պատմությունից, մեր ակունքներից ու ամեն ինչ սկսել նոր էջից, ինչպես, օրինակ՝ նա Արցախյան հիմնահարցում սկսեց նոր կետից, ու տեսանք, թե ինչ հետևանքներ դա ունեցավ մեզ համար։

Ավելին, այս ուղղությամբ Փաշինյանի իշխանության կողմից ամենաբարձր մակարդակով կոնկրետ թեզեր են դաշտ նետվել։ Դրա շրջանակում նա քննադատել է ինչպես Հայաստանի զինանշանն ու օրհներգը, այնպես էլ մյուս խորհրդանիշները։ Հենց նա էր, որ ԱԺ բարձր ամբիոնից նշում էր, թե զինանշանը պիտի փոխվի՝ ըստ երևույթին նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրա վրա պատկերված է բիբլիական Արարատը, որը հայ ժողովրդի պատմական գլխավոր խորհրդանիշներից է։ Մյուս կողմից էլ՝ հայտարարում էր, թե մեր զինանշանի վրա ի՞նչ գործ ունեն հայոց թագավորությունների խորհրդանիշները՝ առյուծի, արծվի և այլ պատկերների տեսքով, այդ կենդանիներն ի՞նչ կապ ունեն այսօրվա Հայաստանի՝ «իրական Հայաստանի հետ»։

Ըստ երևույթին, նա իր խնդիրն է համարում հայոց պետականության պատմական կապը կտրելը և խզելը (հասկանալի է, թե ում պահանջով), որպեսզի հայ ժողովուրդը մոռանա իր անցյալը, մասնավորապես այն հանցագործությունները, որ իր նկատմամբ իրագործվել են ցեղասպանության, էթնիկ զտումների և ռազմական հանցագործությունների տեսքով։ Ու ամենավերջին թարմ օրինակը Արցախի հայաթափումն էր՝ էթնիկ զտման տեսքով, որը համապատասխանում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների շրջանակին։

Սակայն իրավիճակի երկդիմությունը դրսևորվում է նաև նրանով, որ Փաշինյանը մի կողմից հրաժարվում է ու մերժում է «պատմական Հայաստանի» հայեցակարգը, բայց մյուս կողմից էլ խորասուզվում է «պատմական Հայաստանի» կոնցեպտի կարևոր պահերի մեջ՝ ներկայացնելով մեր պետականության շղթայական կապը՝ սկսելով քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց։ Կրկնենք՝ որքան էլ այդ «պատմական հղումները» կեղծ են: Փաստացի ինքը հակասում է հենց իրեն ու «դավաճանում» «իրական Հայաստանի» իր գաղափարախոսությանը։ Ու այդպիսով ցույց է տրվում իշխանությունների վարած քաղաքականության երկվությունը. երբ իրենց ձեռնտու է, ապա կարող են հղում կատարել պատմությանը, անցյալին, իսկ մեկ այլ դեպքում, երբ, օրինակ՝ խոսքը վերաբերում է պատմական արդարության վերականգնմանը և մեր պատմական ակունքներին, ապա դա մերժելի է։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անկարայի բաց աջակցությունը և Հայաստանի ինքնիշխանության հարցըՏնտեսական վերագործարկման հայտը․ Սամվել Կարապետյանի ծրագրի ներկայացումն ու «Ուժեղ Հայաստանի» ուղերձներըԵՄ–ԵԱՏՄ երկընտրանքի գինը․ Լավրովի կոշտ ազդակներն ու Արման Աբովյանի գնահատականըՄայրն իր 10 ամսական որդուն հարյուրավոր ներարկումներ է արել. երեխան մահամերձ հիվանդանոցում է հայտնվելՄեր ժողովուրդը չպետք է խաբվի այս մրցանակի շուրջ կառուցված քարոզչությամբ. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ինչ է որոշվելու առաջիկա ընտրություններում, և ինչու պետք արժևորել յուրաքանչյուրիս սեփական մեկ ձայնը. Ավետիք ՉալաբյանՏարադրամի փոխարժեքն այսօր՝ հունվարի 21-ին «Հրապարակ». Սկզբում կընտրեն 50 հոգի, հետո էլի 50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԶինվորի աղոթք Կրասնոդարի երկրամասում պայթյուններ են տեղի ունեցել, վնասվել է բազմահարկ շենք Թրամփը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի անդամների պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ին օգնության հասնելու համար Նորվեգական «Բուդյո-Գլիմտը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» Լուկաշենկոն՝ Խաղաղության խորհրդի մասին. «Մեկ միլիարդ դոլար պետք չէ» Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար. մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի Գազայում թուրք զինվորներ չեն լինելու․ Իսրայելի վարչապետ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7,000 կիլոմետր․ Լևոն Ազիզյան Դու իմ ուրախությունն ու սրտի ժպիտն ես. Նազենի Հովհաննիսյան Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող վարկի շտապ քննարկմանը Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու առիթով Պատգամավորներ կգործուղվեն Ստրասբուրգ Սամվել Կարապետյանի՝ Հայաստանի քաղաքացիների համար նախատեսված 5 տնտեսական քայլերը․ Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին ՆԱՏՕ-ն սահմանափակում է ԱՄՆ-ի հետ հետախուզական տվյալների փոխանակումը Գրենլանդիայի վեճի պատճառով Զգուշացում․ Հաքերները որսում են SMS հաղորդագրությունները. ինչպե՞ս պաշտպանվել Կատարը հրավեր է ստացել մասնակցելու Գազայի Խաղաղության խորհրդին ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Մենք կբացենք հայ-ադրբեջանական սահմանը. հաջորդ անգամ կլինեն հանդիպումներ հայ-ադրբեջանական գործարար շրջանակների միջև. ՀՀ նախագահ Ալկոհոլային կեղծ խմիչքներ իրացնող երիտասարդները ձերբակալվել են Ալիևի կառավարությունը ուղիղ ֆինանսավորում է Արևմտյան Ադրբեջան ծրագիրը. ուր է Կառավարության պատասխանըՔաղաքացիներն ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում և Կենտրոնական բանկում Դիտավանի խաչմերուկում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ կան վիրավորներ Արագածոտնի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Արագածի և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է ՀԱՊԿ և ԱՊՀ բարձրագույն վարչական պաշտոնյաները միաձայն կարծիք են հայտնել, որ տարածաշրջանային կազմակերպությունները կոչված են կարևոր դեր խաղալ խաղաղության պահպանման Կապան-Երևան ավտոճանապարհին «Mitsubishi Airtrek»-ը բախվել է ձնակույտերին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավոր «Ցիրկոն» հրթիռները հարվածել են Վիննիցայի մերձակայքում գտնվող ամրացված բունկերին Սկսել ենք Հայաստանին մատակարարել կարևորագույն ապրանքներ, հիմնականում՝ նավթամթերք, որից այս երկիրը մեծապես կախվածության մեջ է. Ալիև Քրդական ուժերը դուրս են եկել Ալ-Հոլ ճամբարից և ուղևորվել դեպի Սիրիայի հյուսիս․ ՍԴՈւ-ի հայտարարություն Երևանի Վիլնյուսի փողոցի շուրջ 40 տուն մնացել է առանց խմելու ջրի Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳՄՍՆ՝ 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան 509 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿ Իջևան-Բերդ ավտոճանապարհին բախվել են «Lada»-ն և «Nissan»-ը․ կան տուժածներ «Ուժեղ Հայաստան»․ ներկայացվել է Սամվել Կարապետյանի տնտեսական օրակարգըՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են գողացած քարտով գնումներ կատարած քաղաքացուն Կասեցվել է «Էլեն» ռեստորանի արտադրական գործունեությունը Ադրբեջանի հետ դիվերսիֆիկացիա գոյություն ունենալ չի կարող․ Նաիրի ՍարգսյանՆոր նշանակումներ․ Մայր Աթոռը հայտարարություն է տարածել ԵՄ-ն ու Հնդկաստանը պատրաստում են առևտրային մեգահամաձայնագիր