Երևան, 14.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բարի էր, կամեցող, աշխույժ, բազմաթիվ երազանքներ ուներ». հրետանավոր Լևոն Ստեփանյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իր տեսակով շատ հանգիստ էր Լևոնս։ Իրեն նայողը կմտածեր, թե խոսելը, կատակելն իրենը չեն։ Բայց շատ հումորով էր։ Լուրջ դեմքով կատակ կաներ, բոլորը լիաթոք կծիծաղեին, նա էլ կզարմանար՝ ի՞նչ է եղել որ։ Շատ աշխույժ էր։ Փոքրուց բարի է եղել, կամեցող։ Սիրում էր տարիքով ավելի մեծերի հետ շփվել։ Երբ իրեն հարցնում էին, թե ինչ է դառնալու, ասում էր՝ դերասան։ Անընդհատ «Բանակում» սերիալն էր նայում, ասում՝ պետք է դերասան դառնամ, այդ սերիալում խաղամ։ Հետո մտափոխվեց, թե՝ պետք է իրավաբան դառնամ։ Ամեն ինչ ուզում էր անել։ Իրեն միշտ ասում էինք՝ եթե այսքան շատ բանի մասին ես մտածում, արդյունքում ոչինչ չես անի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հեղինեն՝ Լևոնի մայրիկը։ Ութերորդ դասարանում Լևոնը որոշում է՝ պետք է ոսկերչություն սովորի։ Լևոնն ընտանիքի միակ երեխան է։ «Իր հետ շատ մտերիմ էինք։ Երբ փողոց էինք դուրս գալիս, բոլորն ասում էին՝ կարծես ոչ թե մայր ու որդի, այլ քույր ու եղբայր լինեք»։

Լևոնը ծնվել է Աբովյանում, բայց ընտանիքը Գառնիում է ապրել։ «Երբ իրեն ասում էինք՝ տեղափոխվենք Երևանում ապրելու, միշտ արձագանքում էր՝ դուք գնացեք, ես Գառնիում եմ մնալու։ Ճիշտ է, գյուղական որևէ աշխատանք անել չէր սիրում, բացառությամբ ծաղիկներ աճեցնելը, բայց Գառնիի համար խենթանում էր, չէր մտածում որևէ այլ վայրում ապրելու մասին»։

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Հեղինեն նշում է՝ որդին շատ էր սիրում «Պատմություն» առարկան։ «Պատմությունից իրեն հարցեր էինք տալիս, բոլորին պատասխանում էր, զարմանում էինք։ Չեմ կարող ասել, որ գերազանց է սովորել, բայց դասերին պատրաստ է եղել։ Շատ կարգապահ էր, կազմակերպված, որպես լավ աշակերտ ավարտեց դպրոցը»։

Լևոնը մի քանի ամիս ոսկերչության դասերի է հաճախել, իր ապագան այդ արհեստի հետ էր կապում։ «Բանակում ծառայելիս իր ծառայակից ընկերներից մեկի հետ որոշել էին՝ զորացրվելուց հետո պետք է խանութ բացեն, Լևոնն էլ այնտեղ ոսկերչությամբ զբաղվի։ Լևոնս նաև իր ընկերոջ կնքահայրը պետք է դառնար, այդպես էին որոշել։ Պատերազմից հետո ընկերը մեր տուն եկավ և կնքահայր լինելու առաջարկը մեզ արեց. «Լյովի հետ մեր պայմանավորվածությունը պետք է կատարենք»։ Ու մենք եղանք իր թե՛ կնունքի, թե՛ հարսանիքի քավորը»։

2019 թվականի դեկտեմբերի 16-ին Լևոնը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Կապանում։ «Շատ ոգևորված մեկնեց ծառայության։ Մեր միակ երեխան էր, իրենով էինք ապրում, անհանգստանում իր համար, մտածում էինք նաև, որ բանակում չծառայի։ Բայց նա կտրականապես մերժեց. «Եթե ինձ բանակից ազատելու փորձեր անեք, կփախչեմ, ես, միևնույնն է, գնալու եմ բանակ։ Քառօրյա պատերազմի ժամանակ ասաց. «Մա՛մ, պատկերացնո՞ւմ ես՝ մի օր էլ ինձ այդպես բերեն տուն, մի օր էլ կարող եմ ես լինել այդ տղաների փոխարեն»։ Ասել է այդ բառերը։ Բարկանում էի՝ Լյո՛վ, նման բաներ մի ասա։ Դրանից հետո իմ ներսում վախ կար։ Բայց ինչ-որ պահի նաև ծառայությունից իրեն ազատելու մտքից հետ կանգնեցի՝ թող իմ որդին էլ ծառայի։ Ուզում էր Արցախում ծառայել, բայց ծառայության վայրը Կապանը դարձավ։ Ասում էր. «Իմ սրտով չեղավ, ես այստեղ չէի ուզում, պետք է ամեն ինչին մասնակցեի»։ Շատ ուրախ մեկնեց ծառայության, անհամբեր օրերն էր հաշվում, թե երբ պետք է գնա։ Ծառայության ընթացքում էլ ամեն ինչից շատ գոհ է եղել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 4-ին իրենց տարան Ջրական զորավարժությունների։ Չէր սիրում, երբ իրեն հարցեր էինք տալիս։ Միայն ասաց, որ զորավարժություններից իրենց զորամաս վերադառնալուց հետո արձակուրդ է գալու. «Չեմ համբերում, թե երբ պետք է տուն գամ»։ Կարծես զգացողություն ունենայինք, որ մի բան այն չէ։ Սեպտեմբերի 27-ին աշխատանքի էի։ Առավոտյան շշուկներ տարածվեցին, որ պատերազմ է, Ջրականը հարվածների տակ է։ Լևոնն ամեն օր երեկոյան ժամը ութին էր զանգահարում։ Ես չէի ուզում զանգահարել, որ հանկարծ իրեն չխանգարեմ։ Ժամը 12-ին զանգահարեց, ասաց. «Մա՛մ, որ բաներ լսես, սուտ է, չհավատաս, չնեղվես»։ Գիտեր, թե ինչ ապրումներ կունենամ։ «Լավ, բալե՛ս, քեզ լավ պահի»։ Լևոնս ասաց՝ դու չզանգես, ես կզանգեմ քեզ։ Այդ օրը կեսգիշերին խոսեցինք։ Պատերազմ բառը բերանումս թողեց. «Մա՛մ, քեզ ասել եմ, որ ոչ մի բան չկա, եթե մի բան լինի, ես քեզ կասեմ»։ Ամեն օր ասում էր՝ ուշ ենք գնում ճաշարան, հիմա էլ գնում ենք լողանալու, հետո քնելու։ Բայց իրենց մոտ էր առաջին զոհը եղել։ Արդեն այդ լուրերը տարածվել էին։ Բայց ես էլի չէի ցանկանում իրեն հարցեր տալ։ Սեպտեմբերի 29-ի գիշերը Լևոնս զանգեց՝ մա՛մ, ո՞նց ես, քնե՞լ էիր։ Տղայիս ասացի, որ իր զանգին էի սպասում։ Հարցրեց՝ մա՛մ, ինձ հարցնո՞ւմ են։ Դրական պատասխան տվեցի։ Լյովս արձագանքեց. «Բոլորին ասա, որ իրենց շատ սիրում եմ ու բարևում եմ»։ Այդ օրը մայրիկիս տանն էի։ Գիշերով վեր եմ կացել, սենյակների դռները հերթով բացել եմ ու փոխանցել Լևոնիս բարևները։ Ես խոսում էի, Լևոնս ասում էր. «Լավ, մամուլկին, բարի գիշեր, ես էլի կզանգեմ»։ Ու իր այդ «լավ»-ը, որը մի տեսակ երկարացնելով էր ասում, մնաց իմ ականջներում։ Իր հայրիկն այդ ընթացքում Հայաստանում չէր, ասացի՝ Լյո՛վ ջան, պապայիդ էլ զանգիր։ «Մա՛մ, իրեն ցերեկը զանգել եմ, բայց դու էլ կփոխանցես բարևներս»»։

Տիկին Հեղինեն պատմում է՝ առավոտյան աշխատանքի գնալիս ավտոբուսի մեջ մարդիկ խոսում էին, որ Գառնիից զոհ կա։ «Ասում էին՝ Սուրենն է, և մեկ էլ Աբովյանից մի տղա։ Քանի որ Լևոնս Աբովյանում է ծնվել, այդպես էր նշվում։ Ես էլ ասում էի՝ Լյովս իմանա, որ Սուրենին ինչ-որ բան է եղել, չի դիմանա։ Հեռախոսս բացել, ցույց էի տալիս Սուրենի, հետո Լևոնիս նկարը։ Մարդիկ կային, որ արդեն գիտեին լուրը, բայց ես անտեղյակ էի»։

Լևոնն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում։ Իսկ հետո ծանր օրեր էին տիկին Հեղինեի համար, անգամ չապրելու փորձեր, բայց հոգեբանի այն խոսքը, որ այդ դեպքում Լևոնը մայրիկին չի ների, նրան հետ են պահել կյանքին հրաժեշտ տալու մտքերից։ Տարիներ շարունակ ընտանիքը պայքարում է, որ իրենց ընտանիքում կրկին երեխայի ճիչ լսվի։ «Անհնար է այսպես ապրել։ Պայքարում ենք բալիկ ունենալու համար, որ գոնե իրենով մխիթարվենք, ապրենք»։

Ապրելու ուժի մասին։ «Լևոնիցս հետո եղբորս ընտանիքում որդի ծնվեց։ Հարսս հիվանդանոցից զանգահարեց. «Հե՛ղ, տղա եմ ունենալու, անունը Լևոն եմ դնելու»։ Լևոնը ծնվեց, և ես ու ամուսինս չորս տարի է՝ իրենով ենք ապրում։ Անընդհատ մեր տանն է, գնում է, գալիս, մեզ հետ մնում։ Նա մեզ ուժ տվեց։ Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի որևէ մեկն ինձ լաց լինելիս չտեսնի։ Բայց փոքր Լևոնս ինձ մեկ անգամ տեսել էր հուզված։ Մի օր ասաց. «Հեղի՛ն, երազումս Լևոնին եմ տեսել։ Լյովն ասաց՝ դու մնա մամայիս մոտ, որ մամաս չլացի, պապաս բարի մարդ է, քեզ լավ կպահի»։ Եվ խնդրեց ինձ չլացել ու նկարագրեց Լյովիս այնպես, ինչպես որ նա կար։ Հասկացա, որ իրոք երազում տեսել է Լյովիս։ Այս տարիների ընթացքում մեզ ուժ տվողը, մեզ ապրեցնողը փոքրիկ Լյովս դարձավ»։

Հ. Գ.- Լևոն Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Գառնիի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոգեբանական թեստ. Ի՞նչ է ասում ձեր սիրելի բաժակը ձեր մասինՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Խաղաղության աղոթքԱվարտվեց շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը Զգուշացում քաղաքացիներին․ խուճապի չմատնվել Թրամփը ԱՄՆ դաշնակիցներին խորհուրդ է տվել հեռանալ Իրանից Ցավում ենք, որ կարող են այսպես ստել՝ Եկեղեցու «բարենորոգումից» մղված. Տեր Նշան քահանա Պանֆյորով Երևանում ձյուն է տեղում․ Հայհիդրոմետի տնօրենը տեսանյութ է հրապարակել Սաստիկ բուք է Գյումրի-Կապս-Ամասիա հատվածում (տեսանյութեր) Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ իրավիճակը ավտոճանապարհներին 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր Ուկրաինան աջակցում է ԱՄՆ դիրքորոշմանը Իրանի հարցում․ Զելենսկի «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Հայաստանը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում ԱՄՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Ռուբիո հանդիպումը «Ռեալի» 3 աստղեր չէին ընդունում Խաբի Ալոնսոյի գաղափարները Հնարավոր է՝ փետրվարի 28-ին վերադառնամ և գոտեմարտ անցկացնեմ․ Արման Ծառուկյանը նշել է, թե ում հետ Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ նոր ռազմական հարվածների uպառնալիքներն անընդունելի են. ՌԴ ԱԳՆ Հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսում Գազայում զոհվել է ավելի քան 100 երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ Ձյուն կգա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Ձնագնդիով խփելnւ համար վեճ է ծագել երկու պատանու միջև, որն ավարտվել է դանակահարությամբ․ ՆԳՆ Ակնալիճ գյուղի 44-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք էր պահում Անդրեի նախկին կինն ու դուստրը կարողացել են լքել ԱՄՆ-ը և վերադառնալ Ռուսաստան ՆԳՆ կիբեռոստիկանությունը 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք է կանխվել «Ինտերի» կիսապաշտպանը վնասվածք է ստացել Կան դժվարանցանելի ճանապարհներ. Ճանապարհային դեպարտամենտ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Ուգանդան ընտրություններից առաջ անջատում է ինտերնետը 1 զոհ, 1 վիրավոր․ բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Mitsubishi»-ն Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանՎերջին 80 տարիների ընթացքում ոչ մի երկիր չի հասել այնպիսի բացարձակ հաղթանակի, որքան Ադրբեջանը. Ալիև Թրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՌուսաստանի միջազգային պահուստները մեկ շաբաթում աճել են 11 միլիարդ դոլարով Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս անհայտ որոնվող 18-ամյա տղայի մարմինը Միջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցում. Սպասվում է ձյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով Արծաթի գինն առաջին անգամ գերազանցել է 87 դոլարը մեկ տրոյական ունցիայի դիմաց Բացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքեր. 4 անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Նրանք արժանի են ավելիին. Նարեկ Կարապետյան Կատարը զգուշացրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական սրացման աղետալի հետևանքների մասին Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. ԱՍՀՆ «Starlink» տերմինալներ և այլն, «լրտեսական սարքավորումների» խմբաքանակ է առգրավվել․ Իրան Հակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ «Համահայկական ճակատ» շարժումՄենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ինչու 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի հայտարարում Սամվել Կարապետյանի գործով նախաքննության ավարտ. Պաշտպանների դիտարկումները Սամվել Կարապետյանի նկատմամբ տանը ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված․ փաստաբանի ահազանգըԴանակահարություն՝ Գյումրիում. տուժածը 16 տարեկան է, հարվածողը՝ 17 18-ամյա Միխայել Դոլգովը հայտնաբերվել է մաhացած. ի՞նչ է եղել Հայաստան ներթափանցող ցիկլոնի մասին. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Այնթապ գյուղում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում Բոլորը ծիծաղեցին, երբ քննիչն ու դատախազն ասացին՝ տնային կալանքի դեպքում Սամվել Կարապետյանը կլքի Հայաստանը. պաշտպան