Երևան, 21.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վտանգավոր հայտարարություններ անելը Նիկոլ Փաշինյանի կողմից մի տեսակ արդեն օրինաչափություն է դառնում: Թերևս կարելի է ասել՝ դարձել է: Վտանգավոր հայտարարություններ, որոնք, ի վերջո, ճակատագրական նշանակություն են ունենում՝ միշտ ի վնաս Հայաստանի ու հայ ժողովրդի:

Հիմա չենք ուզում անդրադառնալ հարցին՝ Փաշինյանը նման հայտարարություններ դիտմա՞մբ է անում, թե՞ չհասկանալով խնդիրներն ու երևույթները, չտիրապետելով դրանց խորքային էությանն ու բովանդակությանը: Դա առանձին խոսակցության թեմա է: Էականն այն է, որ ամեն պարագայում հետևանքները լինում են ծանր, ծանրագույն, որոշ դեպքերում՝ անդառնալի:

Վերցնենք հենց թեկուզ «Արցախը Հայաստան է, և վերջ»-ը: Հիշեցնենք՝ 2019 թվականի օգոստոսին, Համահայկական խաղերի բացմանն ընդառաջ, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ այդ հայտարարույթունն արեց Նիկոլ Փաշինյանը: Հիմա արդեն հայտնի է, որ նա նման բան հայտարարեց գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ներկայացրել էին հիմնախնդրի կարգավորման կոնկրետ առաջարկություններ: Իսկ Փաշինյանն այդ առաջարկությունները ոչ միայն մերժեց, այլև հիշյալ հայտարարությամբ զրոյացրեց բանակցությունների առարկան, բանակցությունները շարունակելու իմաստը:

Բայց քանի որ նախորդ համարում հանգամանորեն անդրադարձել ենք այդ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» փաշինյանական հայտարարությանն ու դրա հետևանքներին, միանգամից ու սահուն անցնենք անհամեմատ ավելի թարմ «փայլատակմանը», որն իր վտանգավորության աստիճանով չի զիջում արդեն դիտարկվածին:

Եվ այսպես, Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանին առաջարկում է միասին «ճանապարհային քարտեզ» մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի ու, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները:

Ինչի մասին է խոսքը, և ինչով է Փաշինյանի այսօրինակ մոտեցումը վտանգավոր:

Ամենից առաջինը. հայտնի է, որ Ալիևը, ադրբեջանական իշխանությունները որդեգրել են մի պետական դիրքորոշում, որ Հայաստանի տարածքը «Արևմտյան Ադրբեջան» է, ու առնվազն 300 հազար ադրբեջանցի պետք է «վերադառնա» հիշյալ «Արևմտյան Ադրբեջան», այն է՝ քաղաքացու իրավունքով հաստատվի Հայաստանում: Ադրբեջանական հակահայ վարչախմբի համար սա քաղաքական կոնկրետ ծրագիր է, որը նրանք իրագործում են ամենատարբեր դրսևորումներով, ընդհուպ՝ նշված անվանմամբ հեռուստաընկերություն գործարկելը, ամենատարբեր հարթակներում շարունակաբար այդ հարցը բարձրացնելը և այլն:

Ի լրումն ամենի, նույնիսկ Փաշինյանի ու ՔՊ-ի համար սա զգայուն թեմա է: Զգայուն բացառապես այն իմաստով, որ երբ նույնիսկ խուլ գյուղերի քպականների գիտակցությանը հասնի, որ ադրբեջանցիները հարյուր հազարներով լցվելու են Հայաստան, գրավեն իր տունը, տեղը, ունեցվածքը, ապա հազիվ թե նույն Փաշինյանին վարչապետի պաշտոնում տեսնել կամենան: Այսինքն, երբ Ալիևը նորից ու նորից Հայաստանն ադրբեջանիզացնելու մասին է հայտարարում, Փաշինյանը նեղսրտում է «կիրթ» գործընկերոջից, որ նման բացահայտ ակնարկներով նվազեցնում է իր վերարտադրվելու հնարավորությունները: Ու հիմա իբր «փոխզիջում» է գտել ու առաջարկում է, որ Ալիևը «փակի» «Արևմտյան Ադրբեջանի» թեման, փոխարենը՝ փակվի նաև Արցախի հայության՝ իր բազմահազարամյա բնօրրան վերադարձի իրավունքի հարցը:

Բայց բուն հարցն այն է, որ նախ՝ «թեմաները» համադրելի չեն, ավելին՝ դրանք ընդհանրապես տարբեր հարթություններում գտնվող հարցեր են:

Երբ ադրբեջանական կողմը խոսում է Հայաստան ադրբեջանցիների, այսպես ասած, «վերադարձի» հնարավորության մասին, ապա հայկական կողմից դրան համարժեք պատասխանը կարող է ու պետք է լինի Բաքվի, Գանձակի, Սումգայիթի, Դաշքեսանի և ադրբեջանական այլ բնակավայրերի հայերի վերադարձի իրավունքի մասին բարձրաձայնելը, բայց ոչ Արցախի: Արցախի հայության վերադարձի իրավունքը ոչ միայն լրիվ այլ հարթության վրա է, այլև միջազգային իրավունքի, մարդու, ժողովուրդների անկապտելի իրավունքների տեսանկյունից միանգամայն իրավաչափ է, հիմնավոր ու, Փաշինյանի սիրած բառով ասենք, լեգիտիմ: Սկզբունքորեն, ադրբեջանական վարչախումբը Արցախի հայության նկատմամբ իրականացրել է ազգային ու կրոնական հիմքով էթնիկ զտում, կոտորածի և բռնության սպառնալիքի տակ Արցախի հայությունը ենթարկվել է բռնագաղթի, հեռացել հազարամյակներով շենացրած հայրենիքից: Պատմականորեն հայկական Արցախից: Ով ինչը ինչպես ուզում է «ֆռռացնել», միևնույնն է, միջազգային իրավունքի տեսակետից դա կոչվում է ցեղասպանություն և հայրենազրկում:

Այնպես որ, Արցախի հայության վերադարձի իրավունքը անկապտելի է: Ավելին, դա ոչ մի պարագայում Փաշինյանի որոշելու հարցը չէ: Էլ ավելին, այն չի կարող փակվել զուտ այն պատճառով, ինչ է թե Արցախը աղետի մատնած ու, որոշակիորեն, իր վարած «քաղաքականությամբ» Արցախի հայաթափման ողբերգությանը հանգեցրած Նիկոլ Փաշինյանը կամ նրա որևէ կուսակից այդպիսի ցանկություն ունի: Դա՝ իր հերթին:

Սակայն Փաշինյանի հայտարարության կամ առաջարկության բուն վտանգը նաև մի փոքր այլ է: Բանն այն է, որ Փաշինյանը հավասարության նշան է դնում Արցախի հայության վերադարձի իրավունքի ու Ալիևի մոգոնած «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական շանտաժի նախագծի միջև: Իսկ դա ուղիղ գծով նշանակում է, որ Փաշինյանը որոշակիորեն լեգիտիմացնում է Հայաստանը «ավտովազքով» գրավելու և ադրբեջանականացնելու, «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու ալիևյան նկրտումները:

Այս առումով դրվար է չհամաձայնել նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի դիտարկմանը. «Այս թեմաների միջև հավասարության նշան դնելով՝ Փաշինյանը այսօր մի «ձեռքբերում» է ունեցել միայն. նա Ադրբեջանի համար ճանապարհ է բացել՝ միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ լեգիտիմություն չունեցող ոտնձգությունը Հայաստանի հանդեպ օրակարգ բերելու համար»:

Ու այստեղ այլ հարցեր են ծագում: Օրինակ՝ այդ ինչպե՞ս է լինում, որ Փաշինյանը, իբր դիրքավորվելով որպես ծայրահեղ հայրենասեր, բոցաշունչ հայտարարություններ անելով, ըստ էության, երկիրն ու ժողովրդին նետում է արկածախնդրության հորձանուտը: Ինչպե՞ս է լիում, որ Փաշինյանը շարունակաբար խոսում է խաղաղության մասին, բայց պատերազմներ, ռազմական բախումներ, գոյութենական սպառնալիքներ է ստեղծում մեր ժողովրդի համար: Ինչպե՞ս է լինում, որ Փաշինյանը բղավում է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ հետո կանգնում ու առանց կարմրելու ասում է, թե՝ Արցախը ադրբեջանական է, երբեք հայկական չի եղել ու էլ երբեք չի լինելու, իսկ արցախցիների վերադարձի հարցն էլ շատ վտանգավոր է: Ինչպե՞ս է լինում, որ Փաշինյանի բոլոր նման հայտարարությունների, Փաշինյանի գլխավորած իշխանության կատարած քայլերի հիմնական ու առաջին շահառուն... Ադրբեջանն ու ադրբեջանցիներն են: Սրանք հռետորական հարցեր են, քանի որ ահա արդեն 7-8 տարի է, ինչ իրական կյանքում տեսնում ենք, թե... «ինչպես է լինում»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր ժողովուրդը չպետք է խաբվի այս մրցանակի շուրջ կառուցված քարոզչությամբ. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ինչ է որոշվելու առաջիկա ընտրություններում, և ինչու պետք արժևորել յուրաքանչյուրիս սեփական մեկ ձայնը. Ավետիք ՉալաբյանՏարադրամի փոխարժեքն այսօր՝ հունվարի 21-ին «Հրապարակ». Սկզբում կընտրեն 50 հոգի, հետո էլի 50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԶինվորի աղոթք Կրասնոդարի երկրամասում պայթյուններ են տեղի ունեցել, վնասվել է բազմահարկ շենք Թրամփը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի անդամների պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ին օգնության հասնելու համար Նորվեգական «Բուդյո-Գլիմտը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» Լուկաշենկոն՝ Խաղաղության խորհրդի մասին. «Մեկ միլիարդ դոլար պետք չէ» Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար. մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի Գազայում թուրք զինվորներ չեն լինելու․ Իսրայելի վարչապետ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7,000 կիլոմետր․ Լևոն Ազիզյան Դու իմ ուրախությունն ու սրտի ժպիտն ես. Նազենի Հովհաննիսյան Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող վարկի շտապ քննարկմանը Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու առիթով Պատգամավորներ կգործուղվեն Ստրասբուրգ Սամվել Կարապետյանի՝ Հայաստանի քաղաքացիների համար նախատեսված 5 տնտեսական քայլերը․ Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին ՆԱՏՕ-ն սահմանափակում է ԱՄՆ-ի հետ հետախուզական տվյալների փոխանակումը Գրենլանդիայի վեճի պատճառով Զգուշացում․ Հաքերները որսում են SMS հաղորդագրությունները. ինչպե՞ս պաշտպանվել Կատարը հրավեր է ստացել մասնակցելու Գազայի Խաղաղության խորհրդին ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Մենք կբացենք հայ-ադրբեջանական սահմանը. հաջորդ անգամ կլինեն հանդիպումներ հայ-ադրբեջանական գործարար շրջանակների միջև. ՀՀ նախագահ Ալկոհոլային կեղծ խմիչքներ իրացնող երիտասարդները ձերբակալվել են Ալիևի կառավարությունը ուղիղ ֆինանսավորում է Արևմտյան Ադրբեջան ծրագիրը. ուր է Կառավարության պատասխանըՔաղաքացիներն ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում և Կենտրոնական բանկում Դիտավանի խաչմերուկում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ կան վիրավորներ Արագածոտնի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Արագածի և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է ՀԱՊԿ և ԱՊՀ բարձրագույն վարչական պաշտոնյաները միաձայն կարծիք են հայտնել, որ տարածաշրջանային կազմակերպությունները կոչված են կարևոր դեր խաղալ խաղաղության պահպանման Կապան-Երևան ավտոճանապարհին «Mitsubishi Airtrek»-ը բախվել է ձնակույտերին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավոր «Ցիրկոն» հրթիռները հարվածել են Վիննիցայի մերձակայքում գտնվող ամրացված բունկերին Սկսել ենք Հայաստանին մատակարարել կարևորագույն ապրանքներ, հիմնականում՝ նավթամթերք, որից այս երկիրը մեծապես կախվածության մեջ է. Ալիև Քրդական ուժերը դուրս են եկել Ալ-Հոլ ճամբարից և ուղևորվել դեպի Սիրիայի հյուսիս․ ՍԴՈւ-ի հայտարարություն Երևանի Վիլնյուսի փողոցի շուրջ 40 տուն մնացել է առանց խմելու ջրի Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳՄՍՆ՝ 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան 509 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿ Իջևան-Բերդ ավտոճանապարհին բախվել են «Lada»-ն և «Nissan»-ը․ կան տուժածներ «Ուժեղ Հայաստան»․ ներկայացվել է Սամվել Կարապետյանի տնտեսական օրակարգըՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են գողացած քարտով գնումներ կատարած քաղաքացուն Կասեցվել է «Էլեն» ռեստորանի արտադրական գործունեությունը Ադրբեջանի հետ դիվերսիֆիկացիա գոյություն ունենալ չի կարող․ Նաիրի ՍարգսյանՆոր նշանակումներ․ Մայր Աթոռը հայտարարություն է տարածել ԵՄ-ն ու Հնդկաստանը պատրաստում են առևտրային մեգահամաձայնագիր Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Ստուբին՝ խաղաղության գործընթացին ցուցաբերված հետևողական աջակցության համար Արտակարգ դեպք. Կենդանաբանական այգուց պարանnցի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղաԳորիսում 17-ամյա տղան սահնակով սահելիս բախվել է բետոնե արգելապատնեշին. նա մահացել է Արթիկի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու հերթական դեպքն են բացահայտել