Երևան, 19.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զուտ խորհրդանշական ժեստեր. ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նոր «խողովակային ընտրությունը». «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru–ն «Խողովակային ընտրություն. ի՞նչ է թաքնված Երևան-Բեռլին համագործակցության հետևում» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին պաշտոնական այցով եղել է Բեռլինում: Այցը արդյունավետ էր, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ բանակցություններից հետո ստորագրվել է Երկկողմ համագործակցության ռազմավարական օրակարգի վերաբերյալ հռչակագիր: ՀՀ ղեկավարն արդեն իսկ այդ այցը որակել է որպես «իսկապես պատմական»: Ֆրիդրիխ Մերցը հաստատել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ճանապարհին և ընդգծել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների կարևորությունը ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացման համար։ Ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրի համաձայն, Գերմանիան պատրաստ է օգնել Հայաստանին լայն շրջանակներում։ Ծրագիրը նախատեսում է կանոնավոր խորհրդակցություններ, էներգետիկ համագործակցության զարգացում, տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության շուրջ երկխոսության աջակցություն և երկկողմ առևտրի ընդլայնում։ Փաստաթուղթը չունի միջազգային պայմանագրի կարգավիճակ, վերջին բաժնում նշվում է, որ նախաձեռնությունների իրականացումը կախված կլինի ռեսուրսների առկայությունից և ազգային օրենսդրության պահպանումից։ Ըստ էության, համաձայնագրերի իրականացումը մնում է կողմերի միջև բարի կամքի հարց։

Երևանը նախկինում նմանատիպ փաստաթղթեր էր ստորագրել նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։ Յուրաքանչյուրը խոստացել է Հայաստանին էներգետիկ անկախություն Մոսկվայից: Վաշինգտոնը մտադիր է քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ արտահանել Հայաստան, Բեռլինը նախատեսում է զարգացնել վերականգնվող էներգիան, իսկ Բրյուսելը նախատեսում է ներդնել 500 միլիոն եվրո երկրի էներգետիկ ոլորտում։

Ինչպես iz.ru-ին տված հարցազրույցում նշել է AMarkets-ի առաջատար վերլուծաբան Իգոր Ռաստորգուևը, Հայաստանը տարիներ շարունակ հավասարակշռություն է պահպանել ռուսական և արևմտյան ուղեծրերի միջև: Այնուամենայնիվ, եթե նայենք թվերին, ապա այս հայտարարությունները ավելի շատ թվում են խորհրդանշական ժեստեր, քան իրական դիվերսիֆիկացիայի ենթակառուցվածք: «Այսօր Հայաստանը իր գազի մինչև 85 %-ը ստանում է Ռուսաստանից՝ 1000 խորանարդ մետրի համար 165 դոլար գնով: Սա ռուսական արտահանման ամենացածր սակագներից մեկն է»,– ասել է նա: Մասնագետի խոսքով, գերմանական KfW-ն իսկապես արդեն ավելի քան 136 միլիոն եվրո է ներդրել արևային էլեկտրակայաններում՝ հզորությունները մեծացնելով մոտ 120 ՄՎտ-ով: Սակայն նման լուծումները կարող են միայն մասամբ բավարարել երկրի պահանջարկը. ջեռուցումն ու արդյունաբերությունը շարունակում են կախված լինել գազից։ Ինչ վերաբերում է բնական գազին, ապա Երևանը այստեղ ևս փորձում է հասնել դիվերսիֆիկացման։ Մասնավորապես, բանակցություններ է վարում Թուրքմենստանի հետ SWAP սխեմայի շրջանակներում Իրանի միջոցով 600 միլիոնից մինչև 1 միլիարդ խորանարդ մետր գազ ստանալու համար։ Սակայն կան սահմանափակումներ։ «Նախ՝ այդ ծավալները կծածկեն ներկայիս ներմուծման միայն մեկ քառորդը։ Ավելին, անհրաժեշտ է Թեհրանի համաձայնությունը և նոր պայմանագրեր, և պարզ չէ, թե ինչ գնով։ Հայաստանը չունի Ռուսաստանը շրջանցող ֆիզիկական այլընտրանքային գազատար, և նման բան չի էլ նախատեսվում նաև մոտ ապագայում»,- նշել է փորձագետը։

Ըստ էության, Բեռլինը և Բրյուսելը կարող են օգնել էլեկտրաէներգիայի և արդիականացման համար դրամաշնորհների տրամադրման հարցում, բայց նրանք անկարող են փոխարինել տարածաշրջանի հիմնական գազային ենթակառուցվածքը, բացատրել է Իգոր Ռաստորգուևը։ «Սա ոչ թե քաղաքական կամքի, այլ տարրական ֆիզիկայի հարց է. գազը տեղափոխող խողովակաշարերը պատկանում են Ռուսաստանին, այլընտրանքային ուղիներ չկան, իսկ նորերի կառուցումը կպահանջի միլիարդներ և տարիներ։ Չնայած Երևանի «էներգետիկ անկախության» ցանկությանը, Մոսկվան դեռ երկար ժամանակ կմնա Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնական խաղացող»,– ասել է նա։

Քաղաքագետ Քամրան Հասանովն էլ iz.ruին տված հարցազրույցում նշել է, որ ռազմավարական գործընկերության վերաբերյալ նման հռչակագրերի ստորագրումն իսկապես մերձեցնում է երկրներին և ընդլայնում համատեղ գործունեության շրջանակները։ «Այնուամենայնիվ, արժե ընդգծել, որ ռազմավարական գործընկերությունն ինքնին չի նշանակում ԵՄ անդամակցության արագացված ուղի։ ԵՄ անդամակցության գործընթացն առանձին է, բարդ և բազմափուլ», - բացատրել է նա։

Միևնույն ժամանակ, Հումանիտար և հասարակական գիտությունների պետական համալսարանի դոցենտ Արթուր Ավակովը ընդգծում է, որ ընդունված հռչակագրերը բացարձակապես կապված չեն Հայաստանի եվրոպական ինտեգրման լիարժեք գործընթացի հետ։ «Փաշինյանի թիմը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների, և Գերմանիայի և Եվրոպայի հետ մերձեցումը նրա ընտրարշավի կարևոր տարր է։ Հայաստանի ներկայիս կառավարությունը նաև կձգտի իրականացնել «Խաղաղության խաչմերուկը»։ Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի համաձայնությունը, որոնք, ըստ երևույթին, արդեն տվել են այն, այլև ԵՄ-ի, Չինաստանի և այլ երկրների մասնակցությունը, որոնք կշահեն դրանից», - նշել է փորձագետը։

Նրա խոսքով, ԵՄ–ն ցանկանում է Չինաստանի հետ առևտուր անել Հայաստանի միջոցով, քանի որ ձգտում է Ռուսաստանին բացառել համաշխարհային առևտրից։ Պատահական չէ, որ ԵՄ ներկայացուցիչները շեշտել են իրենց ցանկությունը՝ մեծացնել Հայաստանի էներգետիկ անկախությունը Ռուսաստանից՝ ի հաշիվ Թուրքիայի, ինչպես նաև պաշտպանել հայկական տեղեկատվական տարածքը՝ հետևելով Մոլդովայի օրինակին։ «Սակայն Մոլդովան առնվազն ԵՄ անդամակցության թեկնածու է և սահմանակից է Ռումինիային, իսկ Հայաստանը բոլոր առումներով շատ հեռու է ԵՄ–ից և անգամ դիվանագիտական հարաբերություններ չունի Թուրքիայի հետ։ Այսպիսով, նման քաղաքականությունը կարող է շատ վտանգավոր լինել Երևանի համար», - զգուշացրել է Ավակովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրանում է Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարին Այդ մարդիկ բանտարկյալ են, որովհետև պաշտպանում են մեր բոլորի իրավունքները․ Արսեն ԳրիգորյանԱգարակ-Գյումրի ճանապարհին մոտ 50 կմ մերկասառույց է. ինչ է կատարվումՊահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»Գազ չի լինի «Մեր ձևով» շարժումը օգնում է տաղանդավոր երիտասարդներին հայրենիքում կայանալու և հաջողելու համարԴու չես կարող երեսուն տարի մի ձև ապրել, դրանից հետո տասը տարի՝ ուրիշ ձև. Նարեկ ԿարապետյանUcom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Արագածոտնի քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել Այսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստը Մի շաբաթ ինձ սիրում են, հաջորդին՝ ատում. Արման Ծառուկյան ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում Ե՞րբ ազատ կարձակվեն Բաքվի գերիները․ ի՞նչ է ցանկանալու Ադրբեջանը դրա փոխարենՋուր չի լինի մի քանի ժամ Եվրոպական կրկնակի ստանդարտներ. ԵՄ-ն չի տեսնում քաղբնտարկյալների առկայությունը Քրդական դասեր Հայաստանի համար Արևմտամետները որոշել են՝ կգնան մեկ ցուցակով Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են․ Գագիկ Ծառուկյան Օրական 500 մլն դրամ են տանում ժողովրդի գրպանից․ ով է կանգնած թալանի հետևում. Politik.amԴավոսը Փաշինյանի համար հարկադիր տանջանքի միջավայր կլիներ․ Տնտեսագետ«Արևային մեծ պարիսպ». Չինաստանն անապատում մեգաէլեկտրակայան է կառուցումՈղբերգական դեպք, Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է մաhացած տղամարդ Նիկոլը ելել է մեր ժողովրդի շալակը․ դո՛ւրս եկեք թմբիրից, միավորվենք, հեռացնենք նրան․ Ավետիք Չալաբյան Տեքստիլի և թեթև արդյունաբերության վետերանները պետք է ստանան արժանապատիվ կենսաթոշակ. Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ իր տունը ամբողջ Հայաստանն է․ Լիլիթ Արզումանյան«ՀայաՔվեի» մեծ թիմը մասնակցեց Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով համաԱրցախյան համերգային երեկոյինՀուշագիր. խաղաղության գինը և մոլորեցման քաղաքականությունըՍահմանադրությունից դուրս մնացած պետություն–եկեղեցի հարաբերություններըԻշխանությունն իր ապօրինություններն իրականացնելիս որևէ բանի առաջ կանգ չի առնում․ Աբրահամյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Սոֆթ Կոնստրակտը հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանըՀայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Հայաստանում դեղերի գների խնդրին, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան հարևան ՎրաստանումԵրկու արագընթաց գնացքների՝ ռելսերից դուրս գալու հետևանքով 21 մարդ Է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել․ (տեսանյութ)Աղոթք ընտանիքի Կոլումբիայում երկու խմբավորումների բախումների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել Դեն Բիլզերյանը Լաս Վեգասում գտնվող իր առանձնատունը վաճառել է 5.1 միլիոն դոլարով Պակիստանը հրավեր է ստացել միանալու Գազայի խաղաղության խորհրդին Գևորգ Պապոյան-ը որոշել է անդրադառնալ իր և Նարեկ Կարապետյանի միջև մոտ մեկ տարի առաջ կայացած աշխատանքային հանդիպմանը. Ալիկ ԱլեքսանյանՆրանք ի՞մ մասին են խոսում․ Պերեսի արձագանքը` երկրպագուների բnղոքի ակցիային Ահմեդ ալ-Շարաան և Թոմաս Բարաքը քննարկել են Սիրիայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության ամրապնդման ուղիները և տարածաշրջանային վերջին զարգացումներըԽուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ վիզայի դիմորդներինԻրանը որևէ դիվանագիտական առաքելություն չի փակել վերջին հшկակառավարական բnղոքի ցnւյցերի ժամանակ․ ԲաղայիՄոսկվայում սառցաբեկորը 20-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա2026 թվականը՝ ըստ Վանգայի և Նոստրադամուսի ՀԱՀ-ում ազգային աղետ է հայտարարվել ջրհեղեղների պատճառով․ առնվազն 30 մարդ է զոհվելԹուրքիան մտադիր է հունվարի վերջին բացել Հայաստանի հետ սահմանային անցակետը Երբ է այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը Զառա Արամյանի դստեր նոր հուզիչ գրառումը Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ տեղի ունեցողը վառ վկայությունն է Հայաստանում իրավակարգի ամբողջական և վերջնական փլուզման. Դավիթ Ղազինյան