Երևան, 18.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ պետական ճնշումը վերջին ամիսներին դարձել է բացահայտ և համակարգված։ Այն, ինչ սկսվեց որպես առանձին քննադատություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին, այսօր արդեն վերածվել է կոնկրետ ծրագրի՝ փոխել եկեղեցու առաջնորդին և այն դարձնել կառավարությանը ենթակա կառույց։ Իշխանությունը փորձում է օգտագործել այն հանգամանքը, որ Գարեգին Բ Կաթողիկոսը երկար ժամանակ չի գումարել Ազգային Եկեղեցական Խորհուրդը՝ այդպիսով ստեղծելով կանոնադրական խախտման տեսք և հիմք՝ նրան հեռացնելու համար։

Իրական նպատակը, սակայն, ավելի խորն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմին անհրաժեշտ է կառավարելի հոգևոր առաջնորդ, որը չի հակադրվի իշխանության քաղաքական օրակարգին և պատրաստ կլինի եկեղեցու ամբիոնից հնչեցնել կառավարամետ ուղերձներ։ Եկեղեցին այսօր մնում է Հայաստանում վերջին խոշոր ինստիտուտը, որը դեռևս չի ենթարկվում գործադիր իշխանության ուղղակի վերահսկողությանը և կարողանում է անկախ կերպով արտահայտվել ներքին ու արտաքին սպառնալիքների մասին։ Հենց այդ անկախությունն է, որ խիստ անհանգստացնում է իշխանությանը։

Այս ճնշումների ամենավառ դրսևորումներից մեկը հայտնի բարերար Սամվել Կարապետյանի կալանքն է, որն արդեն տևում է 177 օր։ Դեկտեմբերի 12-ին կայացած ասուլիսում նրա փաստաբան Արամ Վարդևանյանը բաց տեքստով հայտարարեց. «Սամվել Կարապետյանի գործով իրավունք և օրենք ընդհանրապես չի գործում։ Սա քաղաքական հետապնդում է և վրեժխնդրություն։ Փաստացի՝ նա քաղաքական պատանդի կարգավիճակ ունի»։

Փաստաբանը հիշեցրեց, որ գործի մեկնարկը կապված է անմիջապես Նիկոլ Փաշինյանի հունիսի 17-ի հրապարակային գրառման հետ։ Հենց այդ գրառումից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց հաղորդում, իսկ քննիչը շարունակում է կատարել այդ «պատվերը»։ Կալանքի երկարաձգման որոշումները կայացվում են առանց որևէ հիմնավոր փաստարկի, ինչը վկայում է դատական համակարգի լիակատար ենթարկվածության մասին։

Սամվել Կարապետյանը երկար տարիներ եղել է Հայաստանի և Արցախի համար խոշորագույն բարերարներից մեկը։ Նրա հիմնադրամները միլիոնավոր դոլարներ են ծախսել եկեղեցիների կառուցման, վերանորոգման և սոցիալական ծրագրերի վրա։ Կալանքը շատերի համար ընկալվում է որպես ուղիղ ազդակ բոլոր այն գործարարներին և բարերարներին, ովքեր աջակցում են եկեղեցուն և չեն ընդունում իշխանության ներկայիս քաղաքականությունը։

Իշխանության այս գործողությունները տեղի են ունենում այն պայմաններում, երբ Հայաստանը շարունակում է մնալ ծանր արտաքին սպառնալիքների առջև։ Եկեղեցու թուլացումը և նրա անկախ ձայնի լռեցումը խիստ վտանգավոր են հենց պետության անվտանգության համար։ Վերջին անկախ ամրոցի գրոհը կարող է ավարտվել ոչ միայն եկեղեցու, այլև ողջ հայկական պետականության թուլացմամբ։

«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքումԵս չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներն ազատ չարձակվեն. ԱՄՆ կոնգրեսական Երկու իրականություն Բախվել են «Opel Zafira»-ն և «Volkswagen Passat»-ը. 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է Օրբանն ընդունել է Թրամփի առաջարկը՝ միանալու Գազայի խաղաղության խորհրդին. Սիյարտո Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զnհվել է առնվազն 5,000 մարդՄենք թույլ չենք տա, որ մեզ շանտшժի ենթարկեն. Շվեդիայի վարչապետը՝ Թրամփին Դաշնակիցները պետք է ավելին անեն միասին՝ Արկտիկայի տարբեր մասերում ՌԴ-ի կողմից ներկայացվող սպառնшլիքին հակազդելու համար. Սթարմերը՝ Թրամփին Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով. եղանակը Հայաստանում Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Տարադրամի փոխարժեքները՝ հունվարի 18-ի դրությամբ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Հարգելի Ուրսուլա «Ֆայզեր» ֆոն դեր Լեյեն, մի՛ սադրեք հայրիկ Թրամփին. Կիրիլ Դմիտրիև Անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռՀունվարի 18-ին տեղի կունենա ԵՄ դեսպանների արտակարգ հանդիպում Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաները Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգները«Ամբողջ գիշեր չենք քնել, շոշն ենք եղել». Չարենցավանում բահերով ու ցախավելով մաքրում են ձյունը՝ Փաշինյանի այցին ընդառաջ «Բորուսիան» հաղթեց «Սանկտ Պաուլին»․ Լեվերկուզենի «Բայերը» զիջեց «Հոֆենհայմին» Կենդանակերպի այս նշաններին սպասվում է անսպասելին. շուտով անձնական կյանքում փոփոխություններ կլինեն Նորավանից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՆեթանյահուն հայտարարել է, որ Գազայի կառավարման խորհրդի կազմը համաձայնեցված չէ Իսրայելի հետ Ավստրիայում երկու ձնահոսքերի հետեւանքով զոհվել է 5 մարդ Իրաքը վերադարձրել է Այն ալ-Ասադ ավիաբազայի լիակատար վերահսկողությունը ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Կոմիտասի պողոտայում բախվել են «BYD»-ն ու «BMW»-ն. վերջինը հայտնվել է մայթին՝ բախվելով խանութի ապակե պատուհանին Չեմ ուզում հավատալ, չեմ էլ պատկերացնում,որ մեր Զառան այլևս չկա. Աշոտ Ղազարյան Ֆիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար ԴավթյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի եկեղեցիներում պատարագների ժամանակացույցը Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոցում է, շուտով կվիրահատվիԵրևանում ձյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել Ուժեղ առաջնորդությունը ջերմությունը կվերադարձնի հայկական ընտանիքներ․ «Մեր ձևով»Վրաստանում Բելառուսի երկու քաղաքացիներից առգրավել են մինչեւ 6 կիլոգրամ թմրանյութ. նրանց սպառնում է ցմահ բանտարկություն Փետրվարի 1-ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԹ-ն, Նիդերլանդները և Ֆինլանդիան կենթարկվեն 10% մաքսատուրքի․ Թրամփ Վաղը Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամների հանդիպումը Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի և հարակից գյուղական համայնքների բնակիչների հետՈւգանդայի նախագահը վերընտրվել է յոթերորդ ժամկետով ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհու Նորավանից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Արդեն կարոտում եմ ծիծաղդ ու ժպիտդ, չգիտեմ՝ ինչ եմ անելու. Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը մայրիկի մահվանից հետո Աշտարակ քաղաքի Ձորի Գիտավան թաղամասի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել