Երևան, 19.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասին

ՎԻԴԵՈ

«Այնպես չի, որ բոլոր ուժերը բոլոր ուժերի հետ կարողանում են ձեւավորել դաշինքներ, սա ակնհայտ է, բայց դաշտում մենք տեսնում ենք հնարավորություններ, որ իրար հարող ուժերը որոշակի կոմպրոմիսների գնալով տարատեսակ ծրագրային մոտեցումների իմաստով՝ կարող են ձեւավորել դաշինք: Մենք մի ուժ ենք, որը վերջին տարիներին Հայաստանում ձեւավորել է ամենահաջողակ դաշինքը, գիտենք՝ դա ինչպես է արվում, ունենք այդ փորձը, ամենօրյա ռեժիմով ստեղծող մեր քաղաքական բովանդակությունը բազմաթիվ ուժեր կիսում են, այդ եզրերը կան»,- ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Բացառելու իմաստով կարող եմ վստահ ասել՝ բացառում ենք, որ գործող իշխանության հետ որեւէ բան կանենք: Մի առիթով էլի ասել եմ, որ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա»,-ընդգծեց նա:

Մարուքյանը, պատասխանելով լրագրողի հարցին, հիշեցրեց, որ դեռեւս 2021 թ․ դիմել էր Սերժ Սարգսյանին  եւ Ռոբերտ Քոչարյանին եւ հորդորել չմասնակցել ընտրություններին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, այժմ էլ նույն բանը հայտարարել է «Միասնության թեւերը»՝ ի դեմս Արման Թաթոյանի, նույն բանի մասին խոսել էր նաեւ Միքայել սրբազանը, որն այժմ բանտում է. «Վերջին մեկ տարին այդ հարցը չենք բարձրաձայնում, որովհետեւ, եթե մի բան ակտուալ էր 2021թ, այլևս ակտուալ չէ 2026թ»:

Ճեպազրույցը՝ տեսանյութով

 

Մարուքյանը նաեւ հավելեց. «Հիմա իշխանությունը միայն  ընտրվելու մի շանս ունի, որ բոլոր ընդդիմադիր ուժերը՝ մի 30 ուժ, առանձին գրանցվեն, իշխանությունն ընտրվում  է, մեկ էլ, որ քիչ մարդ գնա ընտրատեղամաս: Հիմա եթե երկրորդ նախագահը, իրեն հարող ուժերը, բնականաբար, մենք իրենց հարող ուժ չենք, համախմբում է իր շուրջը, թող համախմբի, ձայնը տանի… Ինչ վերաբերվում է ընդդիմադիրների արած սխալներին, ընդդիմադիր դաշտում մենք ունենք 2 պրոբլեմ ՝մեծամտություն եւ մանկամտություն: Մի ծայրում մանկամտությունն է, մյուս ծայրու՝մ մեծամտությունը, իսկ մեզ պետք է ոսկե միջինը… Ես վստահ եմ՝ ինձ հետ սեղանի շուրջ նստած ցանկացած մարդու կհամոզեմ իմ ներկայացրած ճանապարհային քարտեզի վերաբերյալ: Իհարկե, ես չունեմ այնպիսի պնդում, որ ինձ հակառակը համոզեն, ես չեմ ասում՝ համախմբվեք, եկեք ես ձեզ առաջնորդեմ, չեմ ասում՝ միայնակ կփոխենք իշխանությունը…»:

Համագումարն ամբողջությամբ 

Մհեր Ավետիսյանը՝ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասինՓաշինյանը ոչ թե վերադարձրել, այլ փոխանակել է հայ գերիներին սիրիացի վարձկանների հետ․ Մենուա ՍողոմոնյանՆախորդ շաբաթը Հայաստանի ֆինանսական ոլորտի համար առանձնացավ ևս մեկ կարևոր իրադարձությամբ. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ն ուզում է վերցնել Գրենլանդիան, սա հարված է միջազգային հարաբերություններին․ ինչ է տեղի ունենում. Էդմոն ՄարուքյանԶանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի, չգիտենք՝ «Զանգեզուրի միջանցքն» ինչ է. մեր տարածքում TRIPP նախագիծ է գործելու. Ռուբինյան Ցիվիլ թալանի մասին. Էդմոն Մարուքյան. (տեսանյութ) Լրանում է Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարին Այդ մարդիկ բանտարկյալ են, որովհետև պաշտպանում են մեր բոլորի իրավունքները․ Արսեն ԳրիգորյանԱգարակ-Գյումրի ճանապարհին մոտ 50 կմ մերկասառույց է. ինչ է կատարվումՊահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»Գազ չի լինի «Մեր ձևով» շարժումը օգնում է տաղանդավոր երիտասարդներին հայրենիքում կայանալու և հաջողելու համարԴու չես կարող երեսուն տարի մի ձև ապրել, դրանից հետո տասը տարի՝ ուրիշ ձև. Նարեկ ԿարապետյանUcom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Արագածոտնի քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել Այսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստը Մի շաբաթ ինձ սիրում են, հաջորդին՝ ատում. Արման Ծառուկյան ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում Ե՞րբ ազատ կարձակվեն Բաքվի գերիները․ ի՞նչ է ցանկանալու Ադրբեջանը դրա փոխարենՋուր չի լինի մի քանի ժամ Եվրոպական կրկնակի ստանդարտներ. ԵՄ-ն չի տեսնում քաղբնտարկյալների առկայությունը Քրդական դասեր Հայաստանի համար Արևմտամետները որոշել են՝ կգնան մեկ ցուցակով Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են․ Գագիկ Ծառուկյան Օրական 500 մլն դրամ են տանում ժողովրդի գրպանից․ ով է կանգնած թալանի հետևում. Politik.amԴավոսը Փաշինյանի համար հարկադիր տանջանքի միջավայր կլիներ․ Տնտեսագետ«Արևային մեծ պարիսպ». Չինաստանն անապատում մեգաէլեկտրակայան է կառուցումՈղբերգական դեպք, Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է մաhացած տղամարդ Նիկոլը ելել է մեր ժողովրդի շալակը․ դո՛ւրս եկեք թմբիրից, միավորվենք, հեռացնենք նրան․ Ավետիք Չալաբյան Տեքստիլի և թեթև արդյունաբերության վետերանները պետք է ստանան արժանապատիվ կենսաթոշակ. Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ իր տունը ամբողջ Հայաստանն է․ Լիլիթ Արզումանյան«ՀայաՔվեի» մեծ թիմը մասնակցեց Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով համաԱրցախյան համերգային երեկոյինՀուշագիր. խաղաղության գինը և մոլորեցման քաղաքականությունըՍահմանադրությունից դուրս մնացած պետություն–եկեղեցի հարաբերություններըԻշխանությունն իր ապօրինություններն իրականացնելիս որևէ բանի առաջ կանգ չի առնում․ Աբրահամյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Սոֆթ Կոնստրակտը հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանըՀայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Հայաստանում դեղերի գների խնդրին, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան հարևան ՎրաստանումԵրկու արագընթաց գնացքների՝ ռելսերից դուրս գալու հետևանքով 21 մարդ Է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել․ (տեսանյութ)Աղոթք ընտանիքի Կոլումբիայում երկու խմբավորումների բախումների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել Դեն Բիլզերյանը Լաս Վեգասում գտնվող իր առանձնատունը վաճառել է 5.1 միլիոն դոլարով Պակիստանը հրավեր է ստացել միանալու Գազայի խաղաղության խորհրդին Գևորգ Պապոյան-ը որոշել է անդրադառնալ իր և Նարեկ Կարապետյանի միջև մոտ մեկ տարի առաջ կայացած աշխատանքային հանդիպմանը. Ալիկ ԱլեքսանյանՆրանք ի՞մ մասին են խոսում․ Պերեսի արձագանքը` երկրպագուների բnղոքի ակցիային Ահմեդ ալ-Շարաան և Թոմաս Բարաքը քննարկել են Սիրիայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության ամրապնդման ուղիները և տարածաշրջանային վերջին զարգացումներըԽուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ վիզայի դիմորդներինԻրանը որևէ դիվանագիտական առաքելություն չի փակել վերջին հшկակառավարական բnղոքի ցnւյցերի ժամանակ․ ԲաղայիՄոսկվայում սառցաբեկորը 20-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա