Երևան, 19.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դատարանը պարտավորեցրել է Johnson & Johnson-ին 40 մլն դոլար վճարել մանկական ցանափոշու պատճառով քաղցկեղ ձեռք բերած կանանց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Կալիֆոռնիայի դատարանի ատենակալներն ուրբաթ որոշել են 40 մլն դոլար  հատկացնել երկու կանանց, որոնք հայտարարել են, որ Johnson & Johnson ընկերության մանկական ցանափոշին դարձել է իրենց մոտ ձվարանների քաղցկեղի առաջացման պատճառ, գրել է The Guardian-ը։

Լոս Անջելեսի Գերագույն դատարանին կից դատարանը որոշել է Մոնիկա Քենթին վճարել տալ 18 միլիոն եւ Դեբորա Շուլցին ու նրա ամուսնուն՝ 22 միլիոն դոլար, գալով այն եզրակացության, որ Johnson & Johnson-ը տարիներ շարունակ իմացել է իր՝ տալկի վրա հիմնված արտադրանքի վտանգների մասին, բայց չի զգուշացրել սպառողներին։

Johnson & Johnson-ի դատական ​​​​գործերով փոխնախագահ Էրիկ Հաասը նշել է, որ ընկերությունը մտադիր է «անհապաղ բողոքարկել այս դատավճիռը եւ ակնկալում է հաղթել, ինչպես լինում է նման անոմալ որոշումների դեպքում»։

Դատական ​​​​փաստաթղթերի համաձայն՝ Մոնիկա Քենթի մոտ ձվարանների քաղցկեղ է ախտորոշվել 2014թ․, իսկ Դեբորա Շուլցի մոտ՝ 2018թ․։ Երկու կանայք էլ ապրում են Կալիֆոռնիայում եւ պնդում են, որ մոտ 40 տարի լոգանք ընդունելուց հետո օգտագործել են Johnson & Johnson մանկական փոշի։ Դատավարության ընթացքում նրանք նկարագրել են իրենց բուժումը, որը ներառել է ծանր վիրահատություններ եւ քիմիաթերապիայի տասնյակ փուլեր։

Եզրափակիչ խոսքում հայցվորների փաստաբան Էնդի Բյորչֆիլդը ատենակալներին ասել է, որ Johnson & Johnson-ը 1960-ական թթթ. ի վեր տեղյակ է եղել իր արտադրանքի քաղցկեղածին ռիսկերի մասին: Նա պնդել է, որ ընկերությունը «դիտավորյալ թաքցրել է վտանգների մասին ճշմարտությունը»:

Իր հերթին, Johnson & Johnson-ի փաստաբան Էլիսոն Բրաունը նշել է, որ միակ մարդիկ, ովքեր պնդում էին, որ Քենթի եւ Շուլցի քաղցկեղն առաջացել է տալկից, նրանց իրավաբաններն էին: Նա ընդգծել է, որ ենթադրյալ կապը չի հաստատվել ԱՄՆ որեւէ խոշոր առողջապահական մարմնի կողմից, եւ չկան ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են, որ տալկը կարող է մարմնի մակերեսից տեղափոխվել վերարտադրողական օրգաններ:

Դատարանի նյութերի համաձայն՝ Johnson & Johnson-ը բախվում է ավելի քան 67 հազար դատական ​​​​հայցի՝ տրված այն մարդկանց կողմից, որոնք հայտնել են, որ քաղցկեղ ունեն մանկական ցանափոշի եւ տալկ պարունակող այլ արտադրանք օգտագործելուց հետո: Johnson & Johnson-ը պնդել է, որ իր արտադրանքը անվտանգ է, ասբեստ չի պարունակում եւ քաղցկեղ չի առաջացնում: 2020թ․ ընկերությունը դադարեցրել է տալկի փոշու վաճառքը Միացյալ Նահանգներում՝ այն փոխարինելով եգիպտացորենի օսլայի վրա հիմնված արտադրանքով:

Հետևեք մեզ՝ այստեղ

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք Դավիթ Համբարձումյանին ծափերով դիմավորեցին դատարանում CMSI-ի ստանդարտների ներդրումը կարող է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանըՍամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան» Երևանի կենտրոնում քաղաքացին սայթաքում է ու հայտնվում կրակի մեջ (տեսանյութ)Մհեր Ավետիսյանը՝ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասինՓաշինյանը ոչ թե վերադարձրել, այլ փոխանակել է հայ գերիներին սիրիացի վարձկանների հետ․ Մենուա ՍողոմոնյանՆախորդ շաբաթը Հայաստանի ֆինանսական ոլորտի համար առանձնացավ ևս մեկ կարևոր իրադարձությամբ. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ն ուզում է վերցնել Գրենլանդիան, սա հարված է միջազգային հարաբերություններին․ ինչ է տեղի ունենում. Էդմոն ՄարուքյանԶանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի, չգիտենք՝ «Զանգեզուրի միջանցքն» ինչ է. մեր տարածքում TRIPP նախագիծ է գործելու. Ռուբինյան Ցիվիլ թալանի մասին. Էդմոն Մարուքյան. (տեսանյութ) Լրանում է Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարին Այդ մարդիկ բանտարկյալ են, որովհետև պաշտպանում են մեր բոլորի իրավունքները․ Արսեն ԳրիգորյանԱգարակ-Գյումրի ճանապարհին մոտ 50 կմ մերկասառույց է. ինչ է կատարվումՊահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»Գազ չի լինի «Մեր ձևով» շարժումը օգնում է տաղանդավոր երիտասարդներին հայրենիքում կայանալու և հաջողելու համարԴու չես կարող երեսուն տարի մի ձև ապրել, դրանից հետո տասը տարի՝ ուրիշ ձև. Նարեկ ԿարապետյանUcom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Արագածոտնի քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել Այսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստը Մի շաբաթ ինձ սիրում են, հաջորդին՝ ատում. Արման Ծառուկյան ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում Ե՞րբ ազատ կարձակվեն Բաքվի գերիները․ ի՞նչ է ցանկանալու Ադրբեջանը դրա փոխարենՋուր չի լինի մի քանի ժամ Եվրոպական կրկնակի ստանդարտներ. ԵՄ-ն չի տեսնում քաղբնտարկյալների առկայությունը Քրդական դասեր Հայաստանի համար Արևմտամետները որոշել են՝ կգնան մեկ ցուցակով Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են․ Գագիկ Ծառուկյան Օրական 500 մլն դրամ են տանում ժողովրդի գրպանից․ ով է կանգնած թալանի հետևում. Politik.amԴավոսը Փաշինյանի համար հարկադիր տանջանքի միջավայր կլիներ․ Տնտեսագետ«Արևային մեծ պարիսպ». Չինաստանն անապատում մեգաէլեկտրակայան է կառուցումՈղբերգական դեպք, Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է մաhացած տղամարդ Նիկոլը ելել է մեր ժողովրդի շալակը․ դո՛ւրս եկեք թմբիրից, միավորվենք, հեռացնենք նրան․ Ավետիք Չալաբյան Տեքստիլի և թեթև արդյունաբերության վետերանները պետք է ստանան արժանապատիվ կենսաթոշակ. Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ իր տունը ամբողջ Հայաստանն է․ Լիլիթ Արզումանյան«ՀայաՔվեի» մեծ թիմը մասնակցեց Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով համաԱրցախյան համերգային երեկոյինՀուշագիր. խաղաղության գինը և մոլորեցման քաղաքականությունըՍահմանադրությունից դուրս մնացած պետություն–եկեղեցի հարաբերություններըԻշխանությունն իր ապօրինություններն իրականացնելիս որևէ բանի առաջ կանգ չի առնում․ Աբրահամյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Սոֆթ Կոնստրակտը հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանըՀայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Հայաստանում դեղերի գների խնդրին, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան հարևան ՎրաստանումԵրկու արագընթաց գնացքների՝ ռելսերից դուրս գալու հետևանքով 21 մարդ Է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել․ (տեսանյութ)Աղոթք ընտանիքի Կոլումբիայում երկու խմբավորումների բախումների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել Դեն Բիլզերյանը Լաս Վեգասում գտնվող իր առանձնատունը վաճառել է 5.1 միլիոն դոլարով Պակիստանը հրավեր է ստացել միանալու Գազայի խաղաղության խորհրդին Գևորգ Պապոյան-ը որոշել է անդրադառնալ իր և Նարեկ Կարապետյանի միջև մոտ մեկ տարի առաջ կայացած աշխատանքային հանդիպմանը. Ալիկ Ալեքսանյան