Երևան, 21.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա աշխատանքայն այցի ընթացքում հնչեցրած հայտարարությանը թեպետ արդեն անդրադարձել ենք,սակայն այն, իր ողջ խորքային վտանգավորությամբ, պահանջում է առավել դետալիզացված մոտեցում: Ինչի՞ մասին է խոսքը:

Հիշեցնենք՝ Փաշինյանն առաջարկեց Ալիևին, որպեսզի նա վերջ տա «Արևմտյան Ադրբեջանի» և դրա հետ շաղկապված խոսույթին՝ փոխարենը խոստանալով փակել Արցախ հայության վերադարձի իրավունքի արծարծման հարցը: Եթե ավելի պարզ, ապա Փաշինյանը առաջարկում է այդ հարցերի «հայելային» հետքաշում անել, հրաժարվել նշված հարցերը բարձրացնելուց: Բայց ի՞նչ է սա՝ առաջա՞րկ, թե՞ հմուտ փոխանցում նույն Ալիևին: Արդեն առիթ ունեցել ենք նշելու, ինչն, ի դեպ, ընդգծում են նաև բազմաթիվ փորձագետներ, որ Փաշինյանն այդպիսով ոչ միայն հավասարության նշան է դնում միանգամայն տարբեր խնդիրների ու հարցերի միջև, այլև ուղղակիորեն լեգիտիմացնում է Ալիևի՝ «Արևմտյան Ադրբեջանի» (Բաքվի բռնապետն այդպես է անվանում ժամանակակից ՀՀ-ն) ու դրա հետ կապված հարցերի արծարծումը միջազգային քաղաքական ասպարեզում:

Ըստ այնմ, սա ոչ այնքան առաջարկ է երևակվում (թող որ՝ անհեթեթ, անընկալելի առաջարկ), որքան ավելի շատ նմանվում է հմուտ «փոխանցման»: Այսինքն, Փաշինյանն ու Ալիևը «փոխանցումներով» խաղում են:

Սկսենք նրանից, որ «Արևմտյան Ադրբեջանի» հարցը կամ ավելի ճիշտ՝ նախագիծը Ալիևի կամ Ադրբեջանի կողմից մշակված պետական ծրագիր է: Այն իրականացվում է պետականորեն, ադրբեջանական պետական միջոցների ու ռեսուրսների ներգրավմամբ, հանգամանորեն ստրուկտուրիզացված դրսևորումներով («արևմտյան ադրբեջանցիների» խորհուրդ, համանուն հեռուստաընկերություն, Ադրբեջանի խորհրդարանի ներգրավում և այլն):

Իսկ ֆիզիկական բնաջնջման և ուժի սպառնալիքի պայմաններում բռնագաղթած արցախցիների՝ հազարամյակներով հայկական Արցախ վերադարձի անկապտելի իրավունքը Հայաստանի, իմա՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ոչ մի հարթակում, ոչ մի տարբերակով չի բարձրացնում, չի պաշտպանում, հետամուտ չի լինում: Ավելին, Փաշինյանի իշխանությունը ամենակոպիտ ու անընդունելի, ամենից հակաժողովրդավարական ու ռեպրեսիվ մեթոդներով ուղղակիորեն հալածում է այն գործիչներին, այն ազգային կառույցները, որոնք բարձրացնում են այդ հարցը: Չմոռանանք, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի արշավանքն ու այլանդակ «բառապաշարով» ատելության քարոզն սկսվեցին այն բանից հետո, երբ Ամենայն հայոց կաթողիկոսը Բեռնում (Շվեյցարիա) ունեցած ելույթում ընդգծեց Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, հուշարձանների պահպանության և Արցախի հայության՝ վերադարձի իրավունքի մասին: Ի դեպ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Շվեյցարիայի բողոքական եկեղեցին «Կրոնական ազատություն. հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովն էլ կազմակերպել էին Գարեգին Երկրորդի առաջարկով:

Սա է Փաշինյանի իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվելու պատճառներից մեկը: Բայց չշեղվենք:

Պարզապես ընդգծենք նաև ակնհայտ տարբերությունը. այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» հարցը ադրբեջանական իշխանությունները բարձրացնում են պետականորեն, պետական ամենաբարձր մակարդակով: Իսկ Արցախի հայության վերադարձի իրավունքի հարցը եթե միջազգային հարթակներում հնչում էլ է, ապա բացառապես հասարակական, ոչ իշխանական ընդդիմադիր շրջանակների (օրինակ՝ ՀՅԴ Հայ դատի կառույցներ), օտարերկրացի գործիչների (օրինակ՝ ԱՄՆ սենատորներ) ջանքերով: Զգացեք տարբերությունը, ինչպես ասվում է: Փաշինյանը գործնականում առաջարկում է հրաժարվել մի բանից, որի մասին ինքը ծպտուն չի էլ հանում:

Իսկ «Արևմտյան Ադրբեջան» հասկացություն, մեծ հաշվով, արդի քաղաքական հարթության վրա չկա: Չկա ո՛չ պատմագիտական կամ պատմական, ո՛չ էլ քաղաքական ու քաղաքագիտական առումներով: Եթե կա էլ, ապա դա հաստատ այն չէ, ինչ նկատի ունեն Ալիևն ու ադրբեջանական հակահայ վարչախումբը: Արևմտյան Ադրբեջանը Իրանի Իսլամական Հանրապետության օսթաներից (նահանգ կամ մարզ) մեկն է, որը գտնվում է ԻԻՀ հյուսիս-արևմուտքում, և այն, բնականաբար, ոչ մի կապ չունի ժամանակակից Հայաստանի, առավել ևս՝ Ալիևի նկատի ունեցած ու մոգոնած «Արևմտյան Ադրբեջանի» հետ:

Այնպես որ, երբ Ալիևը հայտարարություններ է անում իր քաղաքացիների՝ «Արևմտյան Ադրբեջան» «վերադառնալու» վերաբերյալ, դա ուղղակիորեն շանտաժ է՝ Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանցիներով հեղեղելու կամ գրավելու նպատակով: Իսկ Նիկոլ Փաշինյանը գործնականում տեղի է տալիս այդ ճնշումներին և ուղիղ հակադարձելու փոխարեն սկսում է խոսել... բռնագաղթեցված արցախցիների վերադարձի իրավունքի հարցը առմիշտ փակելու մասին:

Ի դեպ, ոչ միայն պատահական չէր, այլև օրինաչափ էր Փաշինյանի ռեպրեսիվ մարմինների կողմից օրերս իրականացված հարձակումը Երևանում ԼՂՀ ներկայացուցչության շենքի վրա ևս: Դա, նկատենք, տեղի ունեցավ ճիշտ հաջորդ օրը այն բանից հետո, երբ դեկտեմբերի 10-ին՝ Արցախի Սահմանադրության օրը, այնտեղ տեղի ունեցան լսումներ՝ ԼՂՀ խորհրդարանական ուժերի, ԼՂՀ ԱԺ նախագահի, Արցախի հասարակական, քաղաքական շրջանակների, գործիչների մասնակցությամբ:

Այդ լսումներում արծարծվող հիմնական թեման այն էր, որ Արցախի հայության վերադարձի իրավունքը անբեկանելի է, եթե կուզեք՝ անկապտելի: Իսկ հաջորդ օրը փաշինյանական իշխանության խուզարկողները ներխուժեցին ԼՂՀ ներկայացուցչության շենք...

Ինչ վերաբերում է Արցախի հայության՝ սեփական բնօրրան վերադառնալու իրավունքին, ապա այդ մասին խոսում են բազմաթիվ ուժեր ու գործիչներ: Արդեն նշվածներից բացի, այդ հարցը պարբերաբար արծարծում է «ՀայաՔվեի» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը: Այդ հարցին հետամուտ են ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ՀՅԴ բազմաթիվ ներկայացուցիչներ, հասկանալի է՝ Արցախի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արցախի ԱԺ պատգամավորներ (հատկապես «Արդարություն» խմբակցությունից):

Եվս մեկ էական նրբերանգ. նույն Նիկոլ Փաշինյանը ժամանակին, կհիշեք, իրեն բնորոշ հնչերանգով ասում էր, թե ինքն արցախցիների վարչապետը չէ, արցախցիներից ընտրություններով ստացած մանդատ չունի և չի կարող որոշումներ կայացնել՝ Արցախի վերաբերյալ: Դա, իհարկե, չխանգարեց, որ նա Պրահայում հայտարարի, թե Արցախը ադրբեջանական տարածք է: Բայց հիմա ումի՞ց, ո՞ր արցախցուց է մանդատ ստացել, որ շրթունքի մի երկու շարժումով փակում է Արցախի հայության՝ բազմահազարամյա բնօրրան վերադառնալու իրավունքի հարցը: Ոչ մեկից: Փաշինյանն իրավասու չԷ նման որոշումներ կայացնելու կամ Արցախի հայության անբեկանելի իրավունքը սակարկման առարկա դարձնելու:

Ըստ որում, նկատենք, Հայաստանի փաշինյանական իշխանությունների կողմից Արցախի հայության ու ԱՀ պահպանված ինստիտուտների դեմ այս ռեպրեսիաների, ձերբակալությունների, ճնշումների, խուզարկությունների պայմաններում մի «գեղեցիկ օր» կարող է ստացվել այնպես, որ արցախցիները մեկ այլ երկրում վտարանդի իշխանություն ձևավորեն: Ու դա համազգային խայտառակություն կլինի. Հայոց պետության գոյության պարագայում հայության մի հատվածի շահերը պաշտպանող վտարանդի կառավարությունը, փաստորեն, հայկական հողի վրա տեղ չի ունենա, այլ կգործի օտար երկրում:

Դեռ այդ խայտառակ կետին չենք հասել, բայց ընթացքը, ցավոք, այդ ուղղությամբ է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ճապոնիայի նախկին վարչապետին uպանողը դատապարտվել է ցմաh ազատազրկման Այրվել են մեքենաներ, բնակելի շենքԱնկարայի բաց աջակցությունը և Հայաստանի ինքնիշխանության հարցըՏնտեսական վերագործարկման հայտը․ Սամվել Կարապետյանի ծրագրի ներկայացումն ու «Ուժեղ Հայաստանի» ուղերձներըԵՄ–ԵԱՏՄ երկընտրանքի գինը․ Լավրովի կոշտ ազդակներն ու Արման Աբովյանի գնահատականըՄայրն իր 10 ամսական որդուն հարյուրավոր ներարկումներ է արել. երեխան մահամերձ հիվանդանոցում է հայտնվելՄեր ժողովուրդը չպետք է խաբվի այս մրցանակի շուրջ կառուցված քարոզչությամբ. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ինչ է որոշվելու առաջիկա ընտրություններում, և ինչու պետք արժևորել յուրաքանչյուրիս սեփական մեկ ձայնը. Ավետիք ՉալաբյանՏարադրամի փոխարժեքն այսօր՝ հունվարի 21-ին «Հրապարակ». Սկզբում կընտրեն 50 հոգի, հետո էլի 50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԶինվորի աղոթք Կրասնոդարի երկրամասում պայթյուններ են տեղի ունեցել, վնասվել է բազմահարկ շենք Թրամփը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի անդամների պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ին օգնության հասնելու համար Նորվեգական «Բուդյո-Գլիմտը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» Լուկաշենկոն՝ Խաղաղության խորհրդի մասին. «Մեկ միլիարդ դոլար պետք չէ» Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար. մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի Գազայում թուրք զինվորներ չեն լինելու․ Իսրայելի վարչապետ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7,000 կիլոմետր․ Լևոն Ազիզյան Դու իմ ուրախությունն ու սրտի ժպիտն ես. Նազենի Հովհաննիսյան Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող վարկի շտապ քննարկմանը Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու առիթով Պատգամավորներ կգործուղվեն Ստրասբուրգ Սամվել Կարապետյանի՝ Հայաստանի քաղաքացիների համար նախատեսված 5 տնտեսական քայլերը․ Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին ՆԱՏՕ-ն սահմանափակում է ԱՄՆ-ի հետ հետախուզական տվյալների փոխանակումը Գրենլանդիայի վեճի պատճառով Զգուշացում․ Հաքերները որսում են SMS հաղորդագրությունները. ինչպե՞ս պաշտպանվել Կատարը հրավեր է ստացել մասնակցելու Գազայի Խաղաղության խորհրդին ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Մենք կբացենք հայ-ադրբեջանական սահմանը. հաջորդ անգամ կլինեն հանդիպումներ հայ-ադրբեջանական գործարար շրջանակների միջև. ՀՀ նախագահ Ալկոհոլային կեղծ խմիչքներ իրացնող երիտասարդները ձերբակալվել են Ալիևի կառավարությունը ուղիղ ֆինանսավորում է Արևմտյան Ադրբեջան ծրագիրը. ուր է Կառավարության պատասխանըՔաղաքացիներն ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում և Կենտրոնական բանկում Դիտավանի խաչմերուկում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ կան վիրավորներ Արագածոտնի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Արագածի և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է ՀԱՊԿ և ԱՊՀ բարձրագույն վարչական պաշտոնյաները միաձայն կարծիք են հայտնել, որ տարածաշրջանային կազմակերպությունները կոչված են կարևոր դեր խաղալ խաղաղության պահպանման Կապան-Երևան ավտոճանապարհին «Mitsubishi Airtrek»-ը բախվել է ձնակույտերին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավոր «Ցիրկոն» հրթիռները հարվածել են Վիննիցայի մերձակայքում գտնվող ամրացված բունկերին Սկսել ենք Հայաստանին մատակարարել կարևորագույն ապրանքներ, հիմնականում՝ նավթամթերք, որից այս երկիրը մեծապես կախվածության մեջ է. Ալիև Քրդական ուժերը դուրս են եկել Ալ-Հոլ ճամբարից և ուղևորվել դեպի Սիրիայի հյուսիս․ ՍԴՈւ-ի հայտարարություն Երևանի Վիլնյուսի փողոցի շուրջ 40 տուն մնացել է առանց խմելու ջրի Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳՄՍՆ՝ 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան 509 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿ Իջևան-Բերդ ավտոճանապարհին բախվել են «Lada»-ն և «Nissan»-ը․ կան տուժածներ «Ուժեղ Հայաստան»․ ներկայացվել է Սամվել Կարապետյանի տնտեսական օրակարգըՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են գողացած քարտով գնումներ կատարած քաղաքացուն Կասեցվել է «Էլեն» ռեստորանի արտադրական գործունեությունը Ադրբեջանի հետ դիվերսիֆիկացիա գոյություն ունենալ չի կարող․ Նաիրի Սարգսյան