Երևան, 23.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ԿԳՄՍ նախարարությունում կայացել է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք մրցույթի» հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը:

2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Վեդի (Արարատի մարզ), Ստեփանավան (Լոռու մարզ), Գորիս (Սյունիքի մարզ), Վաղարշապատ (Արմավիրի մարզ) և Մասիս (Արարատի մարզ) քաղաքները։

Ըստ փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների՝ Հայաստանի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Ստեփանավանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել հայտատու քաղաքներին ակտիվության համար և նշել մրցույթին մասնակցելու կարևորությունը:

Ըստ նրա՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքով սահմանվել է՝ Հայաստանի բոլոր համայնքներում պետք է ստեղծվեն երիտասարդական կենտրոններ, որոնք ուղղված կլինեն երիտասարդների կարիքների բացահայտմանը, նրանց ներուժի զարգացմանը, հետաքրքրությունների և նախընտրությունների իրացմանը. «Օրենքի այս կետը կխթանի, որպեսզի ՏԻՄ-երը «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին դիմելիս նոր հայացքով դիտարկեն իրենց համայնքի հնարավորությունները»:

Նախարարի տեղակալն ընդգծել է՝ ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհուրդը՝ Հայաստանի նախագահությամբ, քննարկել և հաստատել է՝ 2026 թվականին «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքը» Սյունիքի մարզի Կապան քաղաքն է: Առաջիկա տարում ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստը տեղի կունենա Կապանում՝ անդամ երկրների մասնակցությամբ։ Արթուր Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ այս համատեքստում որոշվել է 2026 թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք դիտարկել Կապան քաղաքը՝ կոչ անելով Ստեփանավանին և բոլոր մյուս համայնքներին՝ մեկտեղելու ջանքերը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում 2026 թ․ տարածաշրջանային բնույթի միջոցառումներն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ՝ ավելի տեսանելի ու ճանաչելի դարձնելու Հայաստանը:

«Ինչպես և նախընթաց երիտասարդական մայրաքաղաքների պարագայում, ԿԳՄՍ նախարարությունը կուղղորդի այլ պետական կառույցների, ինչպես նաև գործընկեր քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ռեսուրսները, որպեսզի Ստեփանավանն առավելագույնս հաջողի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի իր դերակատարման մեջ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհավորելով Ստեփանավանին երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ:

Փորձագիտական հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները հայտատու քաղաքների վերաբերյալ և ընդգծել, որ յուրաքանչյուրն ունեցել է ուժեղ և թույլ կողմեր:

Հաղթող ճանաչված Ստեփանավան քաղաքի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակցելու հնարավորության համար և ընդգծել, որ երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի նվաճումը պարտավորեցնող է։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ինչպե՞ս է Բաքվի գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը․ դուստրը լուսանկար է հրապարակել Ռուբլին թանկացել է. փոխարժեքն` այսօր Մանուկների համար աղոթք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Հայաստանի տարածքն ենք դիտարկում, անաչառ ենք․ ԵՄ առաքելության ղեկավար «Ցրվենա Զվեզդան» նվազագույն հաշվով հաղթել է «Մալմյոյին» Վաշինգտոնյան հանդիպումներից հետո որևէ միջադեպ չի արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանին. թիրախային կրակոցներ չեն եղել․ Մարկուս Ռիտեր Արփինե Սարգսյանը և Ալեքսանդրա Քոուլին խոսել են Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների հնարավորության մասին՝ որպես մարդկային կապերի ամրապնդման միջոց Խաղաղության խորհուրդը մի բան է, որն աշխարհը երբեք չի տեսել․ Թրամփ Երևանում կրկին ձյուն կգա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Արգավանդում բախվել են «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և «Nissan Rogue»-ը «Մարդիկ լինում են անհասկացող, անհեթեթ ու եսասեր, միևնույնն է՝ ներեք նրանց»․ Անահիտ Կիրակոսյանի առաջին գրառումը՝ բաժանումից հետո Հունվարի 26-30-ը Առաջավորաց Պահքն է TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով՝ 74%-ի շրջանականերում․ Հայկ ՄամիջանյանՀայաստանն ու Մեքսիկան քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները «Իրական հաղթանակը ոչ թե հակառակորդին պարտության մատնելն է, այլ՝ սեփական խիղճը, արժեքներն ու դիմագիծը». Դիանա Գրիգորյանը՝ «Գոյամարտ» հեռուստանովելի մասին Արարատ Միրզոյանը Դավոսում շփումներ է ունեցել Ղազախստանի, Իսպանիայի, Նորվեգիայի գործընկերների հետ Պեդրիի ապաքինման համար կպահանջվի մոտ մեկ ամիս․ «Բարսելոնան» հրապարակել է բժշկական հետազոտության արդյունքները Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները հունվարի 23–24-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Շինուհայր գյուղի խաչմերուկից Խոտ գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տnւժածներ Փրկարարներն օրեր առաջ ծննդկանին տեղափոխել էին հիվանդանոց․ այսօր անանցանելի ճանապարհով մորն ու երեխային հասցրել են տուն Քննարկվել է ՀԱՊԿ-ում ռուսական նախագահության և ԵԱՏՄ-ում Ղազախստանի նախագահության հարցերը Հայտարարվել են 2026 թվականի «Օսկար» մրցանակի հավակնորդները Եվրո-2026․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Ուկրաինայի հավաքականին 300,000 նոր աշխատատեղ բոլորի համար․ «Մեր ձևով» Թոշակառուները կարող են բիզնես անել` թոշակն աշխատել․ կարևորը Արսեն Թորոսյանը ֆոկուս անի ու պարգևավճար ստանա․ Աշոտ Մարկոսյան«Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ Հակոբյան Սպիտակի ոլորաններից դեպի Լեռնապար գյուղ տանող ճանապարհը փակվել է մերկասառույցի պատճառով Հայտնաբերվել է անհետ կորած Արթուր Հայրապետյանը Արտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Մխչյան գյուղում գտնվող՝ 8.9 հա մակերեսով հողամասը. Դատախազության հայցը բավարարվել է Մենք երբեք նրանց կարիքը չենք ունեցել․ Թրամփը՝ ՆԱՏՕ-ի մասին Դիվանագիտական կոպիտ սխալ. ինչի համար է Վահագն Խաչատուրյանը Դավոսում շնորհակալություն հայտնել ԱլիևիցՔաղաքական կարգախոսներից այն կողմ․ Հայաստանի տնտեսական կողմնորոշման հարցը Ֆրանսիայի ռազմածովային ուժերը բարձրացել են Ռուսաստանից եկող նավթատար նավ․ Մակրոն Դուք ձեր ստեղծած աշխատատեղերով ինչու՞ եք հպարտանում, եթե դրա արդյունքը աղքատության այս մակարդակն է․ Ռուբեն ՄխիթարյանԽոտ գյուղի ճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և Toyota-ն․ կան տուժածներ Այս ամսվա ընթացքում 20․000 թոշակառու իրենց թոշակը կստանան Սամվել Կարապետյանի ստեղծած ընկերությունների վճարած հարկերից․ Նարեկ ԿարապետյանԷջմիածնից դուրս՝ ե՞րբ, որտե՞ղ և ինչո՞ւ են անցկացվել Եպիսկոպոսաց ժողովներ Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Տաթև ավտոճանապարհները փակ են Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, վիճակը գնահատվում է կայուն. Նախարար Ընտրատեղամաս գնալու ևս մեկ մոտիվացիա․ Էդմոն Մարուքյան Թրամփի դեսպանորդներ Վիտկոֆֆի և ԱՄՆ նախագահի փեսայի հանդիպումը Պուտինի հետ կկայանա վաղը Պատմության մեջ առաջին անգամ ԱԱ-ի ժամանակ ոչ մի բրիտանացի չի ձերբակալվել․ ՖԻՖԱ-ի նախագահ ԵԱՏՄ շուկա՝ առանց արդյունաբերական շարժի․ Հայաստանի տնտեսական փակուղինԱրտակարգ իրավիճակ՝ Երևան-Վանաձոր ճանապարհին, երթևեկությունը դարձել է անանցանելի, խցանումը հասնել է 1 կմ-իԹեհրան-Երևան 6-րդ չվերթն է չեղարկվել Գերմանիայում վտարում են Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդի տեղակալին Աղոթում ենք՝ վիրահատությունը լավ անցնի, հայրս շուտ ապաքինվի և տուն գա․ Վագիֆ Խաչատրյանի դուստր Քաղաքական գործչին գնահատում են գործերով, ոչ թե գեղեցիկ խոստումներով․ Ավետիք ՉալաբյանՋրային պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել. հսկողությունը շարունակվում է