Երևան, 22.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որտեղ երբ ու ինչպես են նշում Ամանորը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր տարին (Ամանոր, Նավասարդ) տոն է, որը նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցներում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։

Տարին ժամանակի սահմանն է, որը վերցվել է բնությունից։ Դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մեկ լրիվ պտույտ Արեգակի շուրջ։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։ Տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էին պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալու հետ։ Եվ ահա, այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։ Հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ առաջին անգամ Հին Հռոմում սկսել են նշել մ.թ.ա. 153 թվականից, և դա կապված է եղել նրա հետ, որ այդ օրն են պաշտոնական պարտականություններին անցել հռոմեական կոնսուլները: Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկիզբների աստծուն։ Հունվար ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերել են երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ հետ: Հռոմի կայսր և գլխավոր քուրմ Հուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46 թվականին մտցվել է նոր՝ Հուլ յան օրացույց և վերջնականապես հաստատվել է հունվարի 1-ը՝ որպես նոր տարվա սկիզբ: Աշխարհի երկրների մեծ մասը (այդ թվում՝ Հայաստանը) Նոր տարին տոնում է հունվարի 1-ին՝ ըստ Գրիգորյան օրացույցի: Քանի որ Հուլ յան և Գրիգորյան օրացույցների միջև առկա է 13 օրվա տարբերություն, ստացվել է այնպես, որ Հուլ յան օրացույցով Նոր տարին տեղափոխվել է հունվարի 14-ը, որը և հանդիսանում է բոլորին հայտնի Հին Նոր տարին, որը որոշ երկրներում (այդ թվում՝ Հայաստանում) մարդիկ նույնպես նշում են: Ավանդական չինական Նոր տարին նշվում է ձմեռային գիշերահավասարից հետո լուսնի լրիվ ցիկլի ավարտին հաջորդող նորալուսնի օրը (այսինքն, դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնի օրը)։ Ըստ Գրիգորյան օրացույցի, այդ օրն ընկած է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև։ Հրեական Ռոշ Հաշանա տոնը ( տարեգլուխ) Փասախից 163 օր հետո է լինում (սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 5-ը)։ Այդ օրվանից սկսվում է տասնօրյա հոգևոր ինքնադիտողությունն ու ապաշխարությունը։ Հաջորդ 10 օրերը (մինչև դատաստանի օրը) անվանում են «թշուվայի օրեր» («վերադարձի օրեր», Աստծուն վերադառնալու օրերը)։ Հին պարսիկները նոր տարին նշել են գարնան օրահավասարից հետո՝ մարտի 21-ին կամ մարտի 22-ին։ Տոնը կոչվել է «վարդի և գինու» օր։ Հետագայում այն ընդունվել է մուսուլմանական աշխարհի կողմից և ստացել Նոռուզ (կամ՝ Նովրուզ, «Նոր օր») անվանումը, որն այսօր էլ մեծ շուքով նշում են Իրանի և այլ իսլամադավան ժողովուրդները։

Հայերն այս տոնը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Մեր նախնիները Ամանորն անվանել են նաև այլ անուններով՝ Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին՝ Արեգ ամսին՝ մարտի 21-ի գիշերահավասարի օրը։ Դա պատահական ընտրություն չէր. հայը նոր տարվա հաջողությունն ու բերքառատ լինելը կապել է գարնան զարթոնքի հետ, հնագույն ժամանակներից արեգակնատենչիկ կոչվող հայերն Ամանորը նշել են հենց Արեգ ամսի Արեգ օրը։ Ամենևին էլ զարմանալի չէ, որ հայկական տոմարով բոլոր ամիսների առաջին օրը կոչվում էր Արեգ։

Տոմարական փոփոխությունների հետևանքով հայոց Նոր տարին տեղափոխվել է Նավասարդի 1-ը, այսինքն՝ օգոստոսի 11-ը։ Նավասարդի տոնահանդեսները տևել են մի քանի օր, որոնց ընթացքում կատարվում էին զոհաբերություններ, կազմակերպվում խրախճանքներ երգ ու պարի ուղեկցությամբ, թատերախաղեր։ Անցյալում մեծաթիվ ուխտավորներ էին հավաքվում հատկապես Բագրևանդ գավառի Բագավան ավանում, ուր տոնը նշելու էր գնում հայոց արքունիքն ու զորքը։ Քրիստոնեությունը Հայաստանում ընդունվելուց հետո նավասարդ-օգոստոս ամսին նշվող այս տոնը պաշտոնապես փոխարինվեց Սուրբ Կարապետ Հովհաննուն նվիրված տոնով, հեթանոսական աստվածություններին նվիրված տաճարները քանդելու հետ վերացան Բագավանի տոնահանդեսները։

Որպես նոր տարի Նավասարդը շարունակեց նշվել, բայց արդեն նոյեմբեր ամսին, այգեկութից հետո, մասնավորապես մինչև 20րդ դարի սկիզբը նոյեմբերի 10-ին հաջորդող կիրակի օրը այն նշվում էր Արցախում, Տավուշում, Սյունիքում և այլուր։ Հաջորդ օրը տոնական խնջույքների, կալերում խմբապարերի և երիտասարդական խաղերի, ձիարշավների օրն էր։ Այդ օրն առավոտից սկսած միջոցներ էին ձեռք առնում տարվա առատությունն ու հաջողությունը ապահովելու։ Ուշադիր հետևում էին, որ սեղանը միշտ առատ լիներ, կժերի ջուրը լրիվ չվերջանար, վստահ, որ լիքը սեղանն ու լիքը ամանները առատ ու բարեբախտ տարի կապահովեն։ Վաղ առավոտյան հոգ էին տանում նաև անասունների ու հանդերի մասին, առատ կեր տալիս անասուններին, ցորեն ու գարի շաղ տալիս դաշտերում։ Նույն ակնկալությամբ տուն մտած հյուրին դատարկ ձեռքով բաց չէին թողնում, քաղցրավենիք էին լցնում գրպանները, որևէ իր (գուլպա, գլխաշոր, թաշկինակ) նվիրում մտերիմներին։ 1080 թվականին Հովհաննես Սարկավագ Իմաստասերը հայկական տոմարի համար տարեսկիզբ է ընդունել օգոստոսի 11-ը։ 1616 թվականին Ազարիա Ջուղայեցին (1707 թվականին՝ նաև Վարդան Կարթեցին) առաջարկեց հայկական օրացույցի մի տարբերակ, ըստ որի տարեսկիզբ էր ընդունվում մարտի 21-ը։ 1758 թվականին Սիմեոն Ա Երևանցին մի նոր օրացույց կազմեց, որտեղ տարվա սկիզբ էր ընդունում հունվարի 6-ը (Քրիստոսի ծննդյան օրը)։ Գրիգորյան նոր տոմարը, որ կիրառության մեջ է մտել 1582 թվականին Հռոմի Գրիգորիս Երրորդ պապի շրջաբերականով և հաջորդել է Հուլ յան (հին) տոմարին, Հայաստանում ընդունվել է 1920 թվականին, իսկ Հայ առաքելական եկեղեցին այն պաշտոնապես ընդունել է 1923 թվականին։ Հայերը հունվարի 1-ը Նոր տարվա սկզբի տոն են ընդունել վերջին հարյուրամյակում։ Աշխարհի բազմաթիվ ժողովուրդների նման հայոց մեջ նույնպես Նոր տարվա տոնակատարությունը խորհրդանշում էր անցած տարվա հանրագումարը, նոր սկսվող տարվա հաջողությունների ու առատության ծիսական ապահովումը և չարիքի կանխարգելումը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ»Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ»Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ»Կատարել եմ իմ երազանքի վիրահատությունը․ Թամարա Գևորգյան «Ատլետիկոն» ոչ-ոքի խաղաց «Գալաթասարայի» հետ Անահիտ Կիրակոսյանը նոր հրապարակում է կատարել 9602 ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձրացված վարձատրություն. ԿԳՄՍ նախարար Մոլորակների շքերթը այսօր կհասնի իր գագաթնակետին․ Լևոն Ազիզյան «Ամենավառ հուշերը «Մեր բակը» ֆիլմի նկարահանումներից են». Իրինա Դանիելյանը՝ Զառա Արամյանի մասին Արագածոտնի թեմը հրավիրում է Ապաշխարության և Բժշկության միասնական աղոթքի Հայաստանի իշխանությունները միտումնավոր թալանում են ժողովրդին. բնակչության գրպանից ամեն օր ավելի քան 500 միլիոն դրամ է կորզվում Գրանցվեք FINTECH360 համաժողովին մինչև մարտի 31-ը և ստացեք 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համարՊուտինն անձամբ Թրամփից հրավեր է ստացել միանալու «Խաղաղության խորհրդին» Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի նախագահությամբ գումարվել է թեմական անդրանիկ ժողովը «Ես եկա՝ ավելի ուժեղ ու անկոտրուն ոգով»․ Գևորգ Սուջյանի լուսանկարը՝ տիկնոջ հետ Հայաստանի հավաքականը կխաղա Բելառուսի թիմի հետ Հրկիզել են Կրիշտիանու Ռոնալդուի արձանը Ի՞նչ եղանակ է սպասվում հունվարի 22-ից 26-ը Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվել է 3117 մարդ. պաշտոնական վիճակագրություն Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա «ռազմավարական բնույթով զարգացող գործընկերությունը» Թալանել են «Թու-թու-թու լավա»-ի տունը, հատուկ գործիքով բացել ու դատարկել են չհրկիզվող պահարանը «Դրա դիմաց ոչինչ է իմ ողջ գումարը, բոլոր ժամացույցներն ու մեքենաները... ինձ UFC-ի չեմպիոնական գոտին է պետք՝ ամեն ինչից առավել». Արման Ծառուկյան Եթե ընդդիմության մեկ բևեռ ձևավորվի, ես պատրաստ եմ այդ ցուցակում չլինելՓաշինյանը մեկնեց Շվեյցարիա «Mercedes»-ը Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Հայտնի են 2026 թվականի շախմատի Հայաստանի չեմպիոնների անունները Եվտուշենկովը գնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը Երևան քաղաքի դպրոցներից մեկի տարածքում փլուզում է տեղի ունեցել Գեներալ Կիրիլովի սպանությանը մեղսակից լինելու մեջ մեղադրվող Ռոբերտ Սաֆարյանը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման Ֆրանսահայ երգիչը համերգով հանդես կգա Երևանում Տարոնցի փողոցում գտնվող դպրոցներից մեկի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը փլուզվել է 10 դրամ․ սա մեր երկրի ապագա վարչապետի 10 տարվա աշխատավարձն է․ Նարեկ ԿարապետյանՆրանք ճիշտ էին անում, որ ինձ հայրիկ էին անվանում. Թրամփը՝ ՆԱՏՕ-ի մասին Վթար է. մինչև երեկո ջուր չի լինելու Նորանշանակ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում է շնորհվել Ռինդ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել է Երիտասարդ տղան փորձել է ինքնասպա՞ն լինել. կենդանաբանական այգում տեղի ունեցած դեպքով վարույթ է հարուցվել Ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականին աճել է 6.3%-ով «Արարատ-Արմենիայի» սենեգալցի նորեկը ՀՀ արտգործնախարարը հերքել է Լավրովի հայտարարությունը Մենք կլուծենք գործազրկության խնդիրը և կկտրենք փոքր բիզնեսի կախվածությունը կառավարությունիցՀայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եռակողմ գործընթաց չէ. ՀՀ ԱԳ նախարար Դա սարսափի աղաղակ է․ Զախարովան Բուք և մերկասառույց. ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Հայտնի են աշխարհի ամենաուժեղ բանակները. ո՞ր տեղում է Հայաստանը Խաչատուրյանն անհետ կորածների, գերիների հետ կապված խնդիրները քննարկել է ԿԽՄԿ նախագահի հետ Դատախազը դատարան է հանձնել Գյումրիկում զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձանց վերաբերյալ վարույթի նյութեր Բաղրամյան պողոտայի հետ կապված երթևեկության փոփոխություն կլինի Ով է մտածում թոշակառուի մասին, իսկ ով իր դրամապանակը ուռեցնելու մասին․ Հրայր Կամենդատյան