Երևան, 22.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կառավարության նիստում արած հայտարարությունը հերթական սուտն է, այս ամենը ծաղր է մեր թոշակառուների նկատմամբ». Հրայր Կամենդատյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երեկ Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ թոշակներին՝ թոշակների բարձրացումը պայմանավորելով ջեռուցման ծախսերի, թոշակառուների բնակարանների, դուռ-պատուհանների հետ, վերջում էլ եզրակացրեց՝ եթե նույնիսկ թոշակները 20.000 դրամով բարձրացնեն, մեկ է, խնդիրները չեն լուծվի։

«Ինձ մոտ շատ տպավորվել է բոլորովին վերջերս, նախորդ տարի մեր հարգարժան թոշակառուներից մեկի հետ ունեցած խոսակցությունը: Նա ասում էր, որ 50.000 և ավելի դրամ թոշակ է ստանում, որից 27.000-28.000-ը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում: Ինքն ասում էր, որ Կառավարությունը պետք է թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը կարողանա տաքանալ։ Ես սկսեցի հետազոտել այդ իրավիճակը կոնկրետ հասցեով։

Ես արձանագրեցի, որ եթե 20.000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի և տունը տաքացնելու վրա ծախսելու է արդեն ոչ թե 27.000 դրամ, այլ 35.000 դրամ, բայց տունը, միևնույն է՝ չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, դռներով, վերջացրած պատերով»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում է, որպեսզի հնարավոր լինի նրա բոլոր հայտարարությունները կոնցեպտուալ առումով գնահատել, պետք է հիմք ընդունել մեկ հայտարարություն, որով Նիկոլ Փաշինյանը խոստանում էր Հադրութի և Շուշիի դեօկուպացիան ու վերադարձը։

«Կառավարության նիստում արած հայտարությունն էլ հերթական սուտն ու կեղծիքն է, մոլորեցնող մի հայտարարություն, որը տնտեսական հիմք չունի։ Այս ամենը ծաղր է մեր թոշակառուների նկատմամբ»,- 168.am հետ զրույցում նշեց Հրայր Կամենդատյանը։

Նրա խոսքով, 502.000 քաղաքացի ստանում են, ենթադրենք, միջինացված թվով 50.000 դրամ թոշակ, Նիկոլ Փաշինյանն այս անձանց ասում էր, որ եթե 20.000 դրամով թոշակն ավելացնեն, ապա նրանց կոմունալ վճարները, օրինակ, 27.000 դրամի փոխարեն, կդառնա 35.000 դրամ։

«Այստեղ ևս Նիկոլ Փաշինյանը ստում էր, իր հայտարարությամբ վկայում է, որ 50.000 դրամ միջին թոշակ ստացող մարդը, մոտավորապես 400.000 հոգի, իր թոշակից 27.000-ը վճարում է ջեռուցման համար։ Այս դեպքում թոշակառուին մնում է 23.000 դրամ, դրանից հանենք 30 հատ մատնաքաշ, որ թոշակառուն ամեն օր գնում է (օրը մեկ հատ), 10.000 դրամ էլ դուրս եկավ, մնում է 13.000 դրամ։ Եթե այդ քաղաքացին տանից դուրս գա՝ մի կետից տրանսպորտով հասնի մեկ այլ կետ, 6000 էլ տրանսպորտի վրա է ծախսում։ Քաղաքացու մոտ թոշակից մնում է 7000 դրամ, որպեսզի մատնաքաշի հետ գոնե մածուն ուտի, պետք է գնի, գոնե 3 օրը մեկ մի մածուն։

Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, երկրի ղեկավարը խոստովանում է, որ իր տված թոշակով թոշակառուն կարող է միայն ջեռուցման համար վճարել, այն էլ՝ տունը կիսատաքացնելով։ Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովանում է, որ թոշակառուն փող չունի ապրելու համար»,- հավելեց մեր զրուցակիցը։

Տնտեսագետն անդրադարձավ նաև Արսեն Թորոսյանի այսօրվա ասուլիսում հնչեցրած հայտարարությանը, որ՝ «թոշակները բարձրացրել են, սակայն առձեռն չեն տալիս թոշակառուին, դրանով հոգում են նրանց առողջապահական հարցերը», շեշտելով՝ այսօր 502.000 քաղաքացի պարզապես սոված է քնում։ Այնինչ՝ Հայաստանը լինելով սոցիալական պետություն, պետք է լիներ մարդկանց համար։

«Կա սպառողական զամբյուղ, որի մեջ մտնում է պարենը, նաև արդյունաբերական ծագում ունեցող իրեր՝ շոր, մաքրող միջոցներ, այսինքն՝ մարդու կենսագործունեության համար նախատեսված ապրանքներ։ Սպառողական զամբյուղի համար նախատեսված ծախսը մոտ 80-82.000 դրամ է։ Կա նաև պարենային զամբյուղ, որը ներառում է բոլոր անհրաժեշտ այն պարենը, որը նախատեսված է մարդու համար և որը սահմանված է Առողջապահության համաշխարհային կազմակեպության տարբեր փաստաթղթերում, պարենային նվազագույն զամբյուղն էլ կազմում է 76.000 դրամ։ Այսինքն՝ ՀՀ-ում միջին թոշակը պարենային միջին զամբյուղից պակաս է առնվազն 26.000 դրամով։ Այս մարդկանց մատնել են սովամահության»,- ընդգծեց Հրայր Կամենդատյանը։

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մոր աղոթքը Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ»Նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ»Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ»Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ»Կատարել եմ իմ երազանքի վիրահատությունը․ Թամարա Գևորգյան «Ատլետիկոն» ոչ-ոքի խաղաց «Գալաթասարայի» հետ Անահիտ Կիրակոսյանը նոր հրապարակում է կատարել 9602 ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձրացված վարձատրություն. ԿԳՄՍ նախարար Մոլորակների շքերթը այսօր կհասնի իր գագաթնակետին․ Լևոն Ազիզյան «Ամենավառ հուշերը «Մեր բակը» ֆիլմի նկարահանումներից են». Իրինա Դանիելյանը՝ Զառա Արամյանի մասին Արագածոտնի թեմը հրավիրում է Ապաշխարության և Բժշկության միասնական աղոթքի Հայաստանի իշխանությունները միտումնավոր թալանում են ժողովրդին. բնակչության գրպանից ամեն օր ավելի քան 500 միլիոն դրամ է կորզվում Գրանցվեք FINTECH360 համաժողովին մինչև մարտի 31-ը և ստացեք 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համարՊուտինն անձամբ Թրամփից հրավեր է ստացել միանալու «Խաղաղության խորհրդին» Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի նախագահությամբ գումարվել է թեմական անդրանիկ ժողովը «Ես եկա՝ ավելի ուժեղ ու անկոտրուն ոգով»․ Գևորգ Սուջյանի լուսանկարը՝ տիկնոջ հետ Հայաստանի հավաքականը կխաղա Բելառուսի թիմի հետ Հրկիզել են Կրիշտիանու Ռոնալդուի արձանը Ի՞նչ եղանակ է սպասվում հունվարի 22-ից 26-ը Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվել է 3117 մարդ. պաշտոնական վիճակագրություն Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա «ռազմավարական բնույթով զարգացող գործընկերությունը» Թալանել են «Թու-թու-թու լավա»-ի տունը, հատուկ գործիքով բացել ու դատարկել են չհրկիզվող պահարանը «Դրա դիմաց ոչինչ է իմ ողջ գումարը, բոլոր ժամացույցներն ու մեքենաները... ինձ UFC-ի չեմպիոնական գոտին է պետք՝ ամեն ինչից առավել». Արման Ծառուկյան Եթե ընդդիմության մեկ բևեռ ձևավորվի, ես պատրաստ եմ այդ ցուցակում չլինելՓաշինյանը մեկնեց Շվեյցարիա «Mercedes»-ը Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Հայտնի են 2026 թվականի շախմատի Հայաստանի չեմպիոնների անունները Եվտուշենկովը գնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը Երևան քաղաքի դպրոցներից մեկի տարածքում փլուզում է տեղի ունեցել Գեներալ Կիրիլովի սպանությանը մեղսակից լինելու մեջ մեղադրվող Ռոբերտ Սաֆարյանը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման Ֆրանսահայ երգիչը համերգով հանդես կգա Երևանում Տարոնցի փողոցում գտնվող դպրոցներից մեկի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը փլուզվել է 10 դրամ․ սա մեր երկրի ապագա վարչապետի 10 տարվա աշխատավարձն է․ Նարեկ ԿարապետյանՆրանք ճիշտ էին անում, որ ինձ հայրիկ էին անվանում. Թրամփը՝ ՆԱՏՕ-ի մասին Վթար է. մինչև երեկո ջուր չի լինելու Նորանշանակ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում է շնորհվել Ռինդ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել է Երիտասարդ տղան փորձել է ինքնասպա՞ն լինել. կենդանաբանական այգում տեղի ունեցած դեպքով վարույթ է հարուցվել Ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականին աճել է 6.3%-ով «Արարատ-Արմենիայի» սենեգալցի նորեկը ՀՀ արտգործնախարարը հերքել է Լավրովի հայտարարությունը Մենք կլուծենք գործազրկության խնդիրը և կկտրենք փոքր բիզնեսի կախվածությունը կառավարությունիցՀայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եռակողմ գործընթաց չէ. ՀՀ ԱԳ նախարար Դա սարսափի աղաղակ է․ Զախարովան Բուք և մերկասառույց. ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Հայտնի են աշխարհի ամենաուժեղ բանակները. ո՞ր տեղում է Հայաստանը