Երևան, 22.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞նց ենք բենզին գնելու մի երկրից, որը մի քանի տարի առաջ ոչնչացրել է մի ամբողջ հայկական սերունդ, ցմահ ազատազրկում է պահանջում մեր ռազմագերիների համար. ՀՃՇ անդամ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այս օրերին Ադրբեջանից Հայաստան բենզինի երկրորդ խմբաքանակի ներմուծումը դարձյալ առաջացրել է հանրային աղմուկ, որն ունի և՛ էմոցիոնալ, և՛ քաղաքական բաղադրիչ։ Սակայն, եթե փորձենք թեմային մոտենալ սառնասիրտ քաղաքատնտեսական վերլուծության դիրքերից, պատկերը շատ ավելի խոր ու մտահոգիչ կդառնա, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Քանզի տնտեսությունը չի կարող լինել «ապաքաղաքական»։ Իսկ երբ այն ներկայացվում է այդպիսին, իրականում երկիրը դառնում է պարզապես քաղաքականությունից հրաժարված տնտեսություն ունեցող պետություն։

SOCAR-ի կողմից արտադրված՝ AI-95 բենզինով 22 երկաթուղային վագոն պիտի մուտք գործի Հայաստան՝ համաձայն 2025թ․-ի նոյեմբերի 28-ին Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության, ու մեծ հավանականությամբ դա երրորդ երկրի ծագում ունեցող բենզին է։ Հետաքրքիր է, երբ սեփական կարիքների համար բենզին ներկրող Ադրբեջանը (Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Ռումինիայից) Հայաստան բենզին է արտահանում։ Ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե տնտեսական գործարքի, այլ՝ բոլորովին ուրիշ, ավելի վտանգավոր գործոնի հետ։ Սա Նիկոլի իշխանության համար թերևս ձեռքբերում է, ով փորձում է վաճառել հասարակության վրա՝ խաղաղություն, էժանություն, համերաշխություն՝ վառելիքի գների նվազմանը և ոլորտում ավելի թափանցիկ գնագոյացման ձևավորմանը նպաստելու քողի ներքո։ Իսկ դրա մյուս կողմում հասարակությունն է, ում վարքագիծն իրականում ամենաիսկական հանրաքվեն է լինելու՝ նախընտրական հանրաքվեի պես մի բան, որը կարող է կարևոր հարցերի պատասխան տալ։ Եվ ահա՝

Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում։ Ադրբեջանական բենզինի մերժումը քաղաքացիական կեցվածք է, ազգային արժանապատվության ցուցադրում։ Ու սա խաղաղության հարց չէ, սա լոգիստիկ հարց չէ, սա դիվերսիֆիկացիայի հարց չէ։ Սա լուրջ բարոյական-էթիկական խնդիր է։ Ո՞նց ենք պատկերացնում բենզին գնել մի երկրից, որը մի քանի տարի առաջ ոչնչացրել է մի ամբողջ հայկական սերունդ, որը հիմա ցմահ ազատազրկում է պահանջում մեր ռազմագերիների համար, օնլայն ռեժիմով ոչնչացնում է հայկական շքեղ քաղաքներն ու գյուղերն Արցախում, ինչպես և առաջիկայում ունի ծրագրեր՝ Սևանը «Գյոյչայի» վերածելու և 300 հազար ու ավելի ադրբեջանցի ՀՀ ուղարկելու։ Բայց մենք որպես հասարակություն ի վիճակի չենք որևէ բանի կազմակերպված «ՈՉ» ասելու, մենք այլևս չկանք, ու մեզ հնարավոր է ամեն ինչ հրամցնել։ Այս մասին է վկայում բենզինի գնողականության աճը, այն դեպքում, երբ տարբեր փուլերում տարբեր հասարակություններ, տարբեր մոտիվացիաներով մերժել են այս կամ երկրի ապրանքը։ Ու սա ՄԵՆՔ ԵՆՔ․․․․

Օրեցօր շարունակվում է գնաճը՝ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումն էլ ավելի է ծանրացրել բնակչության կենցաղային պայմանները, որը ևս չի համապատասխանում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ներկայացրած հաշվետվություններին,ըստ որի «2025 թվականի նոյեմբերին բաց է թողնվել 23 016 ապրանքների հայտարարագիր՝ 2024 թվականի նույն ամսվա՝ 23 159-ի փոխարեն։ Եթե 2024-ի նոյեմբերին հայտարարագրերի 56․4 %-ն էր բաց թողնվել «կանաչ ուղի» միջերեսային արտացոլմամբ, ապա 2025-ի նույն ամսում՝ արդեն 70․2 %-ը։ Աճը կազմել է 13․8 տոկոսային կետ, զուգահեռաբար զգալիորեն նվազել է նաև «դեղին ուղի» և «կարմիր ուղի» միջերեսային արտացոլմամբ ապրանքների հայտարարագրերի բացթողումների քանակը։ Բյուջեի հավաքագրումները բավականին լավ են, ՀԴՄ-ների մասով առկա է 18 տոկոսանոց աճ, հասույթով՝ 11 տոկոսանոց աճ: Կտրուկ փոխվել էանկանխիկի վարքագիծը՝ կտրոնների քանակով անկանխիկի 52 տոկոս է աճը, իսկ հասույթների՝ 31 տոկոս»։ Այսինքն՝ աննախադեպ ցուցանիշ, կանխատեսելի բիզնես միջավայր, ծախսերի նվազում, ժամանակի խնայում և պետություն-բիզնես վստահության ամրապնդում։ Եվ,որ ամենակարևորն է՝ պետք է լիներ բնակչության բարեկեցության աճ, որն սակայն իրական պատկերը չէ։

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը թեպետև հայտարարում է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը խորհրդային ժամանակաշրջանի ամենահաջողված միջուկային նախագծերից է և շարունակում է արդյունավետ գործել մինչ օրս, բայց բնակչության կոմունալ վճարումները ոչ մի կերպ չեն թեթևանում։ Մարզերում ճանապարհներից հեռու գտնվող բնակավայրերում շարունակվում է արդիական մնալ գազի խնդիրը, որն ըստ վարչապետի նպատակահարմար չէ լուծելու։

Անահիտ Հակոբյան՝ ՀՃՇ անդամ, Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար

Մոր աղոթքը Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ»Նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ»Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ»Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ»Կատարել եմ իմ երազանքի վիրահատությունը․ Թամարա Գևորգյան «Ատլետիկոն» ոչ-ոքի խաղաց «Գալաթասարայի» հետ Անահիտ Կիրակոսյանը նոր հրապարակում է կատարել 9602 ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձրացված վարձատրություն. ԿԳՄՍ նախարար Մոլորակների շքերթը այսօր կհասնի իր գագաթնակետին․ Լևոն Ազիզյան «Ամենավառ հուշերը «Մեր բակը» ֆիլմի նկարահանումներից են». Իրինա Դանիելյանը՝ Զառա Արամյանի մասին Արագածոտնի թեմը հրավիրում է Ապաշխարության և Բժշկության միասնական աղոթքի Հայաստանի իշխանությունները միտումնավոր թալանում են ժողովրդին. բնակչության գրպանից ամեն օր ավելի քան 500 միլիոն դրամ է կորզվում Գրանցվեք FINTECH360 համաժողովին մինչև մարտի 31-ը և ստացեք 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համարՊուտինն անձամբ Թրամփից հրավեր է ստացել միանալու «Խաղաղության խորհրդին» Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի նախագահությամբ գումարվել է թեմական անդրանիկ ժողովը «Ես եկա՝ ավելի ուժեղ ու անկոտրուն ոգով»․ Գևորգ Սուջյանի լուսանկարը՝ տիկնոջ հետ Հայաստանի հավաքականը կխաղա Բելառուսի թիմի հետ Հրկիզել են Կրիշտիանու Ռոնալդուի արձանը Ի՞նչ եղանակ է սպասվում հունվարի 22-ից 26-ը Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվել է 3117 մարդ. պաշտոնական վիճակագրություն Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա «ռազմավարական բնույթով զարգացող գործընկերությունը» Թալանել են «Թու-թու-թու լավա»-ի տունը, հատուկ գործիքով բացել ու դատարկել են չհրկիզվող պահարանը «Դրա դիմաց ոչինչ է իմ ողջ գումարը, բոլոր ժամացույցներն ու մեքենաները... ինձ UFC-ի չեմպիոնական գոտին է պետք՝ ամեն ինչից առավել». Արման Ծառուկյան Եթե ընդդիմության մեկ բևեռ ձևավորվի, ես պատրաստ եմ այդ ցուցակում չլինելՓաշինյանը մեկնեց Շվեյցարիա «Mercedes»-ը Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Հայտնի են 2026 թվականի շախմատի Հայաստանի չեմպիոնների անունները Եվտուշենկովը գնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը Երևան քաղաքի դպրոցներից մեկի տարածքում փլուզում է տեղի ունեցել Գեներալ Կիրիլովի սպանությանը մեղսակից լինելու մեջ մեղադրվող Ռոբերտ Սաֆարյանը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման Ֆրանսահայ երգիչը համերգով հանդես կգա Երևանում Տարոնցի փողոցում գտնվող դպրոցներից մեկի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը փլուզվել է 10 դրամ․ սա մեր երկրի ապագա վարչապետի 10 տարվա աշխատավարձն է․ Նարեկ ԿարապետյանՆրանք ճիշտ էին անում, որ ինձ հայրիկ էին անվանում. Թրամփը՝ ՆԱՏՕ-ի մասին Վթար է. մինչև երեկո ջուր չի լինելու Նորանշանակ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում է շնորհվել Ռինդ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել է Երիտասարդ տղան փորձել է ինքնասպա՞ն լինել. կենդանաբանական այգում տեղի ունեցած դեպքով վարույթ է հարուցվել Ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականին աճել է 6.3%-ով «Արարատ-Արմենիայի» սենեգալցի նորեկը ՀՀ արտգործնախարարը հերքել է Լավրովի հայտարարությունը Մենք կլուծենք գործազրկության խնդիրը և կկտրենք փոքր բիզնեսի կախվածությունը կառավարությունիցՀայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եռակողմ գործընթաց չէ. ՀՀ ԱԳ նախարար Դա սարսափի աղաղակ է․ Զախարովան Բուք և մերկասառույց. ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Հայտնի են աշխարհի ամենաուժեղ բանակները. ո՞ր տեղում է Հայաստանը Խաչատուրյանն անհետ կորածների, գերիների հետ կապված խնդիրները քննարկել է ԿԽՄԿ նախագահի հետ