Երևան, 22.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ Է Միջինքը և ե՞րբ է նշվելու այս տարի

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մեծ Պահքի 24-րդ օրը` այս տարի մարտի 11-ին, նշվում է Միջինքը: Միջինքով կիսվում է Մեծ Պահքը:

Ժողովրդական ավանդույթի համաձայն՝ Միջինքի օրը ընտանիքներում հայ կանայք պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ, փոքրիկ թղթերի վրա գրված սաղմոսներ կամ էլ փայտյա խաչ են դնում: Այն բաժանում են տան բոլոր անդամներին՝ բաժին հանելով նաև անասուններին, հողին: Ում բաժին է հասնում մետաղադրամը կամ փայտյա խաչը, նրան հաջողություն է սպասվում ողջ տարվա ընթացքում: Եթե դանակը հատում է մետաղադրամը, նշանակում է հաջողությունն ամբողջ ընտանիքինն է:

Հայաստանի որոշ շրջաններում Միջինքի նախորդ օրը եկեղեցիներում թասի մեջ լցնում են ջուր և ձեթ, որում մինչև առավոտ վառվում է խաչաձև պատրույգ: Դա կոչվում է «լիճք»: Առավոտյան այն հավասարաչափ բաժանվում է բոլոր ներկաների միջև, ովքեր այդ ջուրը խմորի հետ խառնելով, պատրաստում են բաղարջը:

Տարբեր շրջաններում տարբեր կերպ են նշել Միջինքը: Օրինակ՝ Միջինքին բաղարջ չէին պատրաստում այն ընտանիքներում, ուր նոր մահացության դեպքեր էին եղել: Մուշում և Տարոնում բարեկամ կանայք հարեգիլ-բաղարջ էին պատրաստում՝ Միջինքի երեկոյան մատուցելու սգավոր ազգականներին:

Իսկ Նոր Նախիջևանում Միջինքին կտրում էին Պահքի հերթական շաբաթը խորհրդանշող փետուրի միայն կեսը՝ ցույց տալու, որ պահքն արդեն կիսվել է: Մուսալեռցիների մոտ Միջինքը հայտնի էր Աղցուց կիս (Մեծ Պահքի աղ ու հացի կես) անունով: Միջինքին այնտեղ պատրաստում էին հատուկ ուտեստ՝ աղուհացի քյուֆթա:

Սիսիանում նշանված երիտասարդի տնից հարսնացուի տուն Միջինքին հատուկ նվեր էին ուղարկում՝ ձեթով պատրաստված գաթաներ, գինի:

Հարկ է նշել, որ Միջինքի օրը պահքը չի լուծվում և շարունակվում է: Ուստի այս ուրախության օրը պետք չէ շփոթել, օրինակ, Բարեկենդանի հետ և ճաշակել զանազան ոչ պահքային ուտեստներ:

Միջինքի` պահոց բաղարջ պատրաստելու բաղադրատոմս

1 կգ ալյուր, 100 գր. մեղր, 150 գր. ձեթ, 200 գր. ջուր, 12 գր. սոդա, 20 գր., աղ:
Ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով և գոլ ջրով, առանց երկար հունցելու պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով և թողնել 15-20 րոպե: Ապա խմորի որևէ հատվածում դնել արծաթյա դրամ կամ փայտե խաչ, գրտնակել 1-1.5սմ հաստության կլոր շերտով, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել և թխել:

Հետևեք մեզ՝ այստեղ

Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ»Նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ»Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ»Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ»Կատարել եմ իմ երազանքի վիրահատությունը․ Թամարա Գևորգյան «Ատլետիկոն» ոչ-ոքի խաղաց «Գալաթասարայի» հետ Անահիտ Կիրակոսյանը նոր հրապարակում է կատարել 9602 ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձրացված վարձատրություն. ԿԳՄՍ նախարար Մոլորակների շքերթը այսօր կհասնի իր գագաթնակետին․ Լևոն Ազիզյան «Ամենավառ հուշերը «Մեր բակը» ֆիլմի նկարահանումներից են». Իրինա Դանիելյանը՝ Զառա Արամյանի մասին Արագածոտնի թեմը հրավիրում է Ապաշխարության և Բժշկության միասնական աղոթքի Հայաստանի իշխանությունները միտումնավոր թալանում են ժողովրդին. բնակչության գրպանից ամեն օր ավելի քան 500 միլիոն դրամ է կորզվում Գրանցվեք FINTECH360 համաժողովին մինչև մարտի 31-ը և ստացեք 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համարՊուտինն անձամբ Թրամփից հրավեր է ստացել միանալու «Խաղաղության խորհրդին» Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի նախագահությամբ գումարվել է թեմական անդրանիկ ժողովը «Ես եկա՝ ավելի ուժեղ ու անկոտրուն ոգով»․ Գևորգ Սուջյանի լուսանկարը՝ տիկնոջ հետ Հայաստանի հավաքականը կխաղա Բելառուսի թիմի հետ Հրկիզել են Կրիշտիանու Ռոնալդուի արձանը Ի՞նչ եղանակ է սպասվում հունվարի 22-ից 26-ը Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվել է 3117 մարդ. պաշտոնական վիճակագրություն Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա «ռազմավարական բնույթով զարգացող գործընկերությունը» Թալանել են «Թու-թու-թու լավա»-ի տունը, հատուկ գործիքով բացել ու դատարկել են չհրկիզվող պահարանը «Դրա դիմաց ոչինչ է իմ ողջ գումարը, բոլոր ժամացույցներն ու մեքենաները... ինձ UFC-ի չեմպիոնական գոտին է պետք՝ ամեն ինչից առավել». Արման Ծառուկյան Եթե ընդդիմության մեկ բևեռ ձևավորվի, ես պատրաստ եմ այդ ցուցակում չլինելՓաշինյանը մեկնեց Շվեյցարիա «Mercedes»-ը Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Հայտնի են 2026 թվականի շախմատի Հայաստանի չեմպիոնների անունները Եվտուշենկովը գնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը Երևան քաղաքի դպրոցներից մեկի տարածքում փլուզում է տեղի ունեցել Գեներալ Կիրիլովի սպանությանը մեղսակից լինելու մեջ մեղադրվող Ռոբերտ Սաֆարյանը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման Ֆրանսահայ երգիչը համերգով հանդես կգա Երևանում Տարոնցի փողոցում գտնվող դպրոցներից մեկի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը փլուզվել է 10 դրամ․ սա մեր երկրի ապագա վարչապետի 10 տարվա աշխատավարձն է․ Նարեկ ԿարապետյանՆրանք ճիշտ էին անում, որ ինձ հայրիկ էին անվանում. Թրամփը՝ ՆԱՏՕ-ի մասին Վթար է. մինչև երեկո ջուր չի լինելու Նորանշանակ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում է շնորհվել Ռինդ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել է Երիտասարդ տղան փորձել է ինքնասպա՞ն լինել. կենդանաբանական այգում տեղի ունեցած դեպքով վարույթ է հարուցվել Ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականին աճել է 6.3%-ով «Արարատ-Արմենիայի» սենեգալցի նորեկը ՀՀ արտգործնախարարը հերքել է Լավրովի հայտարարությունը Մենք կլուծենք գործազրկության խնդիրը և կկտրենք փոքր բիզնեսի կախվածությունը կառավարությունիցՀայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եռակողմ գործընթաց չէ. ՀՀ ԱԳ նախարար Դա սարսափի աղաղակ է․ Զախարովան Բուք և մերկասառույց. ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Հայտնի են աշխարհի ամենաուժեղ բանակները. ո՞ր տեղում է Հայաստանը Խաչատուրյանն անհետ կորածների, գերիների հետ կապված խնդիրները քննարկել է ԿԽՄԿ նախագահի հետ Դատախազը դատարան է հանձնել Գյումրիկում զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձանց վերաբերյալ վարույթի նյութեր