Երևան, 17.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վեհափառը շատ ճիշտ գիծ է դրսևորում գործող դավաճանական իշխանությունների նկատմամբ, ամենաճիշտ քայլն արհամարհելն է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետզհետե քչանում է Նիկոլ Փաշինյանի աջակիցների թիվը, որոնք նրա հետ մասնակցում են «պատարագների» տարբեր եկեղեցիներում։ Այդ արարողությունները պատարագ կոչելը տեղին չէ, քանի որ դրանց ժամանակ խախտվում է եկեղեցական կարգը, պատարագներն անցկացնում են կարգալույծ եղած քահանաներ կամ էլ զեղչվում է Վեհափառ Հայրապետի անունը։ Բայց Փաշինյանը չի խորշում շարունակել իր պայքարը Եկեղեցու և Վեհափառի դեմ, որպես վարչապետ մի փաստաթուղթ է ստորագրում 10 եպիսկոպոսի հետ՝ այդպիսով խախտելով Սահմանադրությունը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ հաշվի առնելով ժողովրդի ձեռամբ իր սև գործերը անելու մեթոդի կիրառման ձախողումը, Փաշինյանը հիմա փորձում է այլ ձևաչափով Եկեղեցուն ճնշել։ «Դա անել, այսպես ասած, տիրադավների և տիրադավիկների միջոցով, որը ևս ձախողվել է։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին ունի 54 եպիսկոպոս և արքեպիսկոպոս, որոնցից ընդամենը տասն են միացել Նիկոլին։ Եկեղեցին ունի 489 քահանա, որոնցից մոտ 24­ն են միացել նրան։ Նիկոլն օգտագործում է ապատեղեկատվության, մանիպուլ յացիայի, կեղծիքի, դիպֆեյքերի ամբողջ ռեսուրսը՝ հանրությանը համոզելու, որ իր կոչերը շատ մեծ արձագանք ունեն, այնինչ տեսանք, որ այս տիրադավիկների, այսինքն՝ քահանաների միավորումը Նիկոլին ևս խայտառակ ձախողում էր։ Դրան հակառակ՝ մոտ 250 հոգևորական այս պահի դրությամբ իր հավատարմությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Կաթողիկոսին»,­«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։

Ընդգծում է՝ Փաշինյանը չունի ժողովրդի այն աջակցությունը, որը փորձում էր ներկայացնել։ «Մարդն ասում է՝ հո փարիսեցիություն չէի անի, որպես սովորական քաղաքացի ստորագրեի այդ փաստաթուղթը, բայց նա, ով խոսում է իբր թե արդար լինելուց, մոռանում է՝ նախ Սահմանադրության մեջ ունենք կետ, որի համաձայն, Եկեղեցին անջատ է պետությունից։ Երկրորդ՝ Քրեական օրենսգրքի 209 հոդվածով արգելվում է իշխանություններին կամ որևէ մեկին խոչընդոտել կրոնական կազմակերպության գործունեությանը կամ միջամտել կրոնական կազմակերպության ներքին գործերին։ Իսկ մենք տեսնում ենք, որ մարդը արհամարհած ունի և՛ Սահմանադրությունը, և՛ բոլոր օրենքները, ինչը նրանից լիովին սպասելի է։ Կիրակի օրվա Մասիսի խայտառակությունը, երբ Վեդիի կոմունալ բաժնի աշխատողներին պարտադրել էին գալ Նիկոլի համար մատուցվող այդ «շաբաշ փարթիին», ապացուցում է, որ նույնիսկ վարչական ռեսուրսի ահռելի կիրառմամբ էլ Նիկոլին չի հաջողվում համապատասխան քանակի մարդ հավաքել։ Հիշո՞ւմ եք՝ Հովհաննավանքի Ստյոպիկը սպառնում էր, ասում՝ ոտքերս կխփեմ, տասը հազար մարդ դուրս կգա։ Նախ՝ նշեմ, որ տասը հազարը շատ փոքրիկ թիվ է Հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատացյալների համեմատ։ Նույնիսկ, եթե հարյուր հազար մարդ էլ դուրս գա, Կաթողիկոսը պետք է բացարձակ «չվախենա» դրանից։

Նույնիսկ Նիկոլի հրավիրած «ուՂտաերթի» մասնակիցների թիվը երկու հազարից ավելի չէր։ Նույնիսկ առանց ամոթի, ֆոտոշոփով ավելացրել էին մարդկանց։ Այդ երկու հազարի մեջ պետք է ներառենք ուժային կառույցների ներկայացուցիչներին, վարչական ռեսուրսը։ Իրականում Նիկոլի հավաքած զանգվածը այն փոքրիկ՝ երեք­չորս հարյուր հոգին էին, որոնք կանգնած էին Սուրբ Աննա եկեղեցու, այսպես ասած, «պիտաչոկի» վրա։ Նիկոլի հավաքած զանգվածը դա էր»,­ նկատում է քաղաքագետը։

Վստահ է՝ Փաշինյանը չի հրաժարվելու իր ծրագրից։ «Բայց փառք ու պատիվ մեր Վեհափառին, ով պայքարի շատ ճիշտ գիծ է դրսևորել գործող դավաճանական իշխանությունների նկատմամբ և շատ ճիշտ առաջ է գնում։ Ամենաճիշտ քայլն արհամարհելն է, որովհետև, եթե արձագանքես Նիկոլի բոլոր ստերին, կեղծիքներին, մանիպուլ յացիաներին, ապա Նիկոլը քեզ կտանի իր դաշտ և կհաղթի։ Ռուսերեն ասացվածք կա՝ մի՛ բանավիճիր տգետի հետ, նա քեզ կտանի իր դաշտ և կհաղթի իր պրոֆեսիոնալիզմով։ Ուստի Վեհափառ Հայրապետը շատ ճիշտ դրսևորում է ցուցաբերում Նիկոլի նմանի նկատմամբ, որովհետև Նիկոլը դասական դեղին մամուլի ամենավատ ներկայացուցչի տեսակ է։ Պետք չէ կեղտը բզբզել, եթե դա արեցիր, այդ կեղտը կթռնի նաև քո վրա»,­ նշում է մեր զրուցակիցը։

Երկրի ներսում չեն դադարում ռեպրեսիաները՝ ձերբակալություններ, կալանավորումներ, կալանքի ժամկետների երկարաձգում։ Ի՞նչ է սա, գործ ունենք Նիկոլ Փաշինյանի վախերի՞ հետ, թե՞ նա է փորձում զսպել հասարակական հնարավոր հուզումները։ «Ամենառաաջինը Նիկոլի սարսափն է։ Երբ նա ինչ­որ տեղ է գնում, այդտեղ հայտնվում են անվտանգության ուժերի հարյուրավոր ներկայացուցիչներ, ահռելի քանակությամբ մեքենաներ, պարեկներ և ոստիկաններ։ Տարիքիցս ելնելով՝ շատ լավ հիշում եմ և՛ Լևոն Տեր­Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի այցերը Գյումրի։ Բոլորն էլ ունեցել են անվտանգության աշխատակիցներ, թիկնապահներ, կորտեժներ, բայց այն, ինչ անում է Նիկոլը, ոչ ոք չի արել, և դա խոսում է նրա՝ սարսափի մեջ գտնվելու փաստի մասին։ Նա շատ լավ գիտի, թե ինչ հանցանքներ է գործել Հայաստանի Հանրապետության և հարյուր հազարավոր մարդկանց նկատմամբ։ Նա հարյուր հիսուն հազար մարդու դարձրել է անտուն, հինգ հազար մարդու սպանել է, որպեսզի իրեն դավաճան չասեն։ Տասը հազարից ավելի մարդու դարձրել է վիրավոր։ Հարյուրավոր մարդիկ անհետ կորած են, մոտ երեք տասնյակ մարդ գերի է։ Նա շատ լավ գիտի այս ամեն ինչը և վախենում է։ Այս ռեպրեսիաները կազմակերպելով՝ փորձում է նաև վախեցնել ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին։ Նա գործում է շատ լկտի։ Օրինակ՝ Սամվել Կարապետյանը, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթել յանն իրենց կարծիքն են հայտնել և այսօրվա դրությամբ բանտերում են։ Ասենք, մեկն արձագանքել է Ալեն Սիմոնյանի ցինիկ գրառմանը, մյուսն ասել է՝ մեր ձևով կպայքարենք, և դրա համար այդ մարդիկ հիմա բանտում են, բայց, ասենք, Գառնի գյուղում բնակվող ինչ­որ մեկը կարող է տեսախցիկների առաջ ասել, որ Կաթողիկոսին պետք է սպանել՝ քարը գլխին խփելով, այն պարագայում, երբ Քրեական օրենսգրքում կա հոդված, որը վերաբերում է սպառնալիքին և սպառնալիքի մեթոդներին, այն է, թե ինչպես ես պատրաստվում մարդու նկատմամբ հաշվեհարդար տեսնել, բայց քանի որ նա նիկոլական է, ազատության մեջ է։ Մեր իրավապահ համակարգը, ի դեմս Քննչական կոմիտեի, դա չի տեսնում կամ տեսնելով՝ քրեական գործ չի հարուցում, որովհետև նա նիկոլական է։ Այսինքն՝ նիկոլականներին ամեն ինչ կարելի է, ընդդիմադիրներին չի կարելի։ Եթե որևէ ընդդիմադիր մարդասպանության կոչերով ելույթ ունենար, ապա համոզված եղեք՝ եթերի ժամանակ նրան կկալանավորեին»,­ասում է նա։

Քաղաքագետը կարծում է, որ Փաշինյանը փորձում է այսպիսի մասսայական ձերբակալությունների միջոցով սարսափ ներմուծել նաև ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների մեջ։ «Նիկոլը փորձում է նաև այս մեթոդներով հանրությանը համոզել՝ «մեր դեմ խաղ չկա, մենք հաղթանակած ենք 2026 թվականի ընտրություններում»։ Նիկոլի և նրա թրքահպատակ թայֆայի բոլոր քայլերն ուղղված են այդ ծրագիրն իրականացնելուն։ Սա ևս ցույց է տալիս՝ վախենում են, որ կարող է չընտրվեն։ Հենց դրա համար էլ շատ ագրեսիվ կերպով ապատեղեկատվություն է տարածվում, որ ընտրություններին, միևնույնն է, Նիկոլը կհաղթի։ Սա հատուկ տեխնոլոգիա է մարդկանց հուսահատեցնելու և խաբելու նպատակով։ Իրականում Նիկոլը վախենում է շատ կարևոր մի բանից։ Իրենք ընտրությունները կեղծելու բոլոր մեխանիզմներն ունեն, բայց դրանք նաև կիրառվել են նախկին համապետական և ՏԻՄ ընտրությունների ժամանակ, և Նիկոլը հասկացել է՝ իր բոլոր մեխանիզմները հօդս կցնդեն, եթե ընտրողների մեծ մասը մասնակցի ընտրություններին։ Դրա համար հուսահատության այդ նոտաներն են մտցնում հանրության մեջ, որ հանրությունը չգնա ընտրության։ Հատկապես քաղաքաբնակների մասին է խոսքը, որովհետև Նիկոլը շատ լավ գիտի՝ գրեթե բոլոր քաղաքներում ինքը պարտվելու է, և փորձում է ամեն ինչ անել, որպեսզի քաղաքաբնակները ընտրության չգնան, որովհետև դա պոտենցիալ ընդդիմադիր մասսան է։ Հուսահատական նոտաներ են ստեղծում, որ, միևնույնն է, Նիկոլը կանցնի, մի՛ գնացեք ընտրության, որպեսզի գյուղերով կոմպենսացնեն իրենց պարտությունները քաղաքներում»,­եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր ԿԸՀ-ն առաջադրման փաստաթղթեր չի ստացել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԿոնֆերենցիաների լիգա. Սուպերհամակարգիչը կանխատեսել է հաղթողին Արցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԱյս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԵրկրաշարժ Թեհրանում ՆԱՏՕ-ից զանգահարեցին ինձ և օգնություն առաջարկեցին, բայց ես նրանց ասացի հեռու մնալ. Թրամփ Ոսկու գինը նվազել է 410 դրամով և կազմել 57․611 դրամ Ապրիլի 19-ին հազվադեպ երևույթ երկնքում․ Լուսինը կծածկի Պլեադների աստղերը Ո'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի ՍարգսյանՉարենցավան-Հրազդան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. կա վիրավոր Իսակովի պողոտան կաթվածահար է․ քաղաքացիները մոտ 3 ժամ խցանման մեջ են մնում, ո՞ւմ համար են սարքում ճանապարհը Թուրքիայում տեղի է ունեցել երկրաշարժ Վթարային ջրանջատումներ տասնյակ հասցեներում՝ ապրիլի 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Թուրքիայի ԱԺ նախագահն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափում «Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ինՏեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան Ինստուլտից ողջ մնալու միակ միջոցը՝ ասեղ վերցնելըՍամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Մինչև ե՞րբ պետք է քաղաքացին ապրի վախի և վերահսկման այս մթնոլորտում Դե որ թուրքը լավնա էդ ուրախ ավտոբուսներով գնացեք Թուրքիա. քաղաքացի (տեսանյութ)«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը Մայր Աթոռը հորդորում է ԱՆ-ին վերականգնել ՔԿՀ-ներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը Հակակոռուպցիոն դատարանի մոտից բերման է ենթարկվել 17 անձ 8 տարի իշխել են, երկիրը աղքատության մեջ է, թող գնան․ Կարապետյան Ընտրությունը լինելու է ոչ կուսակցությունների, այլ Հայաստանի լինել - չլինելու միջև․ Արմեն ՄանվելյանԴավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ․ Ավետիք ՔերոբյանՈւղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ մեկն ասի՝ կմտածեմ, գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան Ի՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակումԻնչպես բերման ենթարկեցին Վաղինակ Ղազարյանին Ուռուցքաբանները հայտնաբերել են մարմնական ազդանշաններ, որոնք վկայում են քաղցկեղի առաջացման մասինԻրանում պատերազմը Եվրոպային հիշեցրեց «կանաչ» անցման մասին Երթ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի (տեսանյութ)Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն հանուն փոփոխության ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոմեքենա է այրվում քաղաքի կենտրոնում. հրշեջները պայքարում են կրակի դեմ Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել է 7 մեքենա «Ցանկացած ելք մեր վարքագիծը չի փոխի»․ Կարեն ԿարապետյանՄահացել է Խորհրդային Միության ամենասիրելի դերասաններից մեկըԽորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից Ադրբեջան Ակադեմիական քաղաքը սննդի խանութում կեղծ պարֆումերիայի դարակ է. Հրայր Կամենդատյան