Երևան, 06.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախընտրական տարվա ներքաղաքական «խոհանոցը». մարտեր առանց կանոնների. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թվականը Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն է ստանում ոչ միայն արտաքին ու անվտանգային միջավայրի շարունակական լարվածության, սոցիալ­տնտեսական վերափոխումների կամ ինստիտուցիոնալ ճգնաժամերի խորացման պատճառով, այլև այն հանգամանքով, որ երկիրը մուտք է գործում հերթական խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլ, որը փաստացի արդեն սկսված է և աստիճանաբար դառնում է քաղաքական գործընթացների հիմնական առանցքը։

Ավելին, անցած տարվա վերջերից սկսած տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից պարզ է դառնում, որ ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության քայլերը հիմնականում տեղավորվում են նախընտրական տրամաբանության մեջ։ Վերջինիս առանցքային հատկանիշներից մեկը իշխանության կողմից բոլոր հնարավոր և առաջին հայացքից նույնիսկ «անհնար» թվացող ռեսուրսների մոբիլիզացումն է։

Հայաստանում ընտրական գործընթացների վրա ազդելու նպատակով վարչական ռեսուրսի կիրառումը վաղուց արդեն դասական գործիք է, սակայն ներկա փուլում այդ մոտեցումը ստանում է ավելի ընդլայնված ու խորքային բնույթ։ Այստեղ ռեսուրս հասկացությունը այլևս չի սահմանափակվում պետական ապարատով, ֆինանսական միջոցներով կամ մեդիա դաշտի վերահսկմամբ, այլ ընդգրկում է հասարակական կյանքի այն ոլորտները, որոնք ավանդաբար դիտարկվել են քաղաքական պայքարից դուրս կամ առնվազն մասամբ ինքնավար։ Այդ համատեքստում պատահական չէ, որ իշխանական շրջանակների ու նրանց սատելիտների կողմից խոստովանություն է հնչում, թե իշխանությունը «վերցնում է» երկու կարևոր ռեսուրս՝ Եկեղեցին և ՀԷՑ­ը։ Այսպիսի ինքնախոստովանությունը, որքան էլ կարող է հնչել ցինիկ, շատ հստակ բացահայտում է գործող իշխանության հստակ մոտեցումը, որտեղ ինստիտուտները դիտարկվում են բացառապես որպես ազդեցության և վերահսկման գործիքներ։

Փաստացի ստացվում է, որ Եկեղեցու նկատմամբ տարվող քաղաքականությունը հենց այս տրամաբանության դրսևորումներից մեկն է։ Եկեղեցին ընկալվում է որպես հանրային ազդեցություն ունեցող սուբյեկտ, որը կա՛մ պետք է ենթարկվի, կա՛մ չեզոքացվի, որովհետև նախընտրական փուլում ցանկացած անկախ կենտրոն դիտարկվում է որպես պոտենցիալ վտանգ։ Նույն տրամաբանությամբ է դիտարկվում նաև ՀԷՑ­ի շուրջ ծավալվող գործընթացը, որը ներկայացվում է տարբեր արդարացումներով, սակայն խորքում ունի նույն նպատակային կառուցվածքը՝ վերահսկել ռազմավարական ենթակառուցվածքը ոչ թե երկարաժամկետ էներգետիկ անվտանգության կամ տնտեսական զարգացման տեսանկյունից, այլ որպես քաղաքական լծակ։

Այս մոտեցման մեջ երկրորդական են դառնում սրբությունները, տնտեսական զարգացումը, էներգետիկ ռիսկերը կամ համակարգային կայունությունը. առաջնայինը մնում է այն, թե տվյալ ինստիտուտը ինչպիսի քաղաքական շահ կարող է ապահովել առաջիկա ընտրությունների համատեքստում։

Նախընտրական տարվա տրամաբանությունը, սակայն, չի սահմանափակվում միայն ռեսուրսների մոբիլիզացմամբ։ Այն ունի նաև երկրորդ՝ ավելի կոշտ փուլ, որը, դատելով փորձից և արդեն իսկ նկատվող միտումներից, դրսևորվելու է իրավապահ համակարգի դերակատարման ուժեղացմամբ։ Երբ քաղաքական մրցակցությունը սրվում է, իսկ հասարակական դժգոհությունները կարող են վերածվել կազմակերպված դիմադրության, իշխանությունները հակված են ավելի լայնորեն օգտագործել իրավական և ուժային մեխանիզմները՝ վերահսկման, հետապնդումների կամ «կասեցման» նպատակով։

Այս գործընթացը հաճախ ներկայացվում է «օրենքի գերակայության կամ կարգուկանոնի պահպանման» անհրաժեշտության ներքո, սակայն նախընտրական համատեքստում այն ձեռք է բերում ընտրական հաշվարկի հստակ երանգներ։ Իրավապահ համակարգի ակտիվացումը դառնում է ոչ թե քրեական կամ վարչական խնդիրների լուծման միջոց, այլև քաղաքական դաշտի ձևավորման գործիք, ինչն արդեն ակնհայտ է, սակայն, ըստ փորձագետների, առաջիկա ամիսներին առավել ակնառու կդառնա՝ ստանալով վայրագ դրսևորումներ:

Այս ամենի ֆոնին առանձնահատուկ նշանակություն է ստանում նաև արտաքին գործոնների դերը՝ հատկապես ԵՄ­ի կողմից ցուցաբերվող աջակցությունն ու դրա քաղաքական ընկալումը։ ԵՄ­ի ներգրավվածությունը Հայաստանի ինստիտուցիոնալ և իրավական ոլորտներում ինքնին կարող է ունենալ դրական ներուժ, սակայն երբ այն դրսևորվում է ոչ թե իրական ժողովրդավարական համակարգին ուղղված աջակցությամբ, այլ իշխանական քաղաքական ուժին անվերապահ սատարմամբ, ապա այն կարող է վնասակար հետևանքներ ունենալ։ Միևնույն ժամանակ, փորձը ցույց է տալիս, որ որոշ սցենարների մեխանիկական կիրառումը՝ հատկապես Մոլդովայի և Ռումինիայի օրինակների համատեքստում, Հայաստանի դեպքում կարող է լինել առավել քան վտանգավոր՝ հաշվի առնելով երկրի անվտանգային ռիսկերն ու դրա համատեքստում հասարակության խոցելի վիճակը։

Այս ամբողջ միջավայրում ընդդիմության դերակատարումը նույնպես լուրջ փորձության առաջ է կանգնած։ Նախընտրական տարին ընդդիմության համար ոչ միայն հնարավորությունների, այլև ռիսկերի ժամանակաշրջան է։ Այդ պատճառով ընդդիմադիր ուժերը ստիպված են իրենց ռազմավարությունը կառուցել՝ հաշվի առնելով ոչ միայն ընտրական օրացույցը, այլև իշխանության կողմից կիրառվող գործիքակազմի ամբողջ զինանոցը։ Ընդդիմության գլխավոր խնդիրը հասարակությունը համախմբող գաղափարական օրակարգի ձևավորումն է, որը մինչ այսօր չի հաջողվել, քանի որ ընդդիմադիր դաշտում գործում է մասնատվածությունն ու առաջին հերթին սեփական քաղաքական ամբիցիաների գերադասումը։ Այստեղ խնդիրը ոչ միայն իշխանության քննադատությունն է, այլև այն, թե ինչպիսի քաղաքական մշակույթ և պատասխանատվության մակարդակ է առաջարկվում հասարակությանը մի փուլում, երբ պետության ապագայի շուրջ որոշումները խիստ զգայուն են դառնում։ Իսկ ընտրությունը, անկախ կոնկրետ քաղաքական դերակատարներից, էական ազդեցություն է ունենալու երկրի ապագայի վրա, որովհետև այն ձևավորում է ոչ միայն հաջորդ խորհրդարանի ու կառավարության կազմն, այլև այն քաղաքական և բարոյական միջավայրը, որի մեջ Հայաստանը կփորձի արձագանքել իր առջև կանգնած բազմաշերտ մարտահրավերներին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄԷ-ից Air France-ի տարհանման չվերթը հրետակոծության պատճառով ստիպված է եղել վերադառնալ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ Գազ չի լինելու Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց ձայներ լսվում են. Գևորգ Փարսյան Ահա այս վարքագիծն ունի իշխանության «աթոռակը» կորցնելու վտանգն զգացող պաշտոնյան․ Աննա ԿոստանյանՊարզվել է՝ ով է Արաբկիր համայնքում 13 մեքենա թալանել Ծեծկռտուք՝ 9-րդ դասարանի աշակերտների միջև․ տղաներից մեկը փայտե մուրճով հարվածել է մյուսի գլխին Թալանի վերադարձ, թե նախընտրական շոու. ինչպես են մեզ մոլորեցնում ամեն օր. Էդմոն ՄարուքյանՀարի Քեյնը վնասվածք է ստացել 2018-ից մինչ այսօր այս իշխանությունների անգործության հետևանքով Հայաստանում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է՝ հատկապես երիտասարդների շրջանում. Նարեկ ԿարապետյանՊատերազմի սկզբից ի վեր Իրանն ավելի քան 500 հրթիռ և ավելի քան 2000 անօդաչու թռչող սարք է արձակել. Fars Հրդեհ Մուշավան թաղամասում. կա տուժած Էրդողանը զանգահարել է Ալիևին և աջակցություն հայտնել Ադրբեջանին Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Երթևեկության փոփոխություն կկատարվի Անաստաս Միկոյան փողոցում Եղանակը Հայաստանում «Սենցասիոն» վաճառքներով հայտնի «Ֆուլ սայզը» սնանկ է ճանաչվել. նոր բացահայտումներ աղմկահարույց գործից Մենք առաջարկում ենք բերքի երաշխավորված մթերում գյուղերում․ Գոհար ՂումաշյանԻրանը հարվածել է Իրաքյան Քուրդիստանին Իրողություն, որը կփոխվի Սամվել Կարապետյանի վարչապետությամբ. Լենա ՄաթևոսյանՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան. ՊՆ Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1 կգ-ից ավելի մարիխուանա․ ՆԳՆ ոստիկանություն Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարարի հետ Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի ՍարգսյանԻրանական բանակը հայտարարել է Թել Ավիվի վրա հարվածների մասին. իսրայելական ԱԹՍ է խփվել Կասր-է-Շիրինի օդում Երաժշտական ուղին` նոր գործիքներով. «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները երաժշտական գործիքներ ստացանՈւժեղ Հայաստանում կլինի դատական իշխանություն՝ բառի լիարժեք իրավական բովանդակությամբ. Արթուր ԴանիելյանԱդրբեջան-Իրան սահմանին բեռնատարների երթևեկությունը լիովին դադարեցվել է Սամվել Կարապետյանից վախերն արտահայտվում են այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ ապօրինի սահմանափակմամբ. Արամ ՎարդևանյանԼիբանանցիները Իսրայելի սպառնալիքի պատճառով զանգվածաբար փախչում են Բեյրութի հարավից. ТАСС Իրանի հետ պատերազմից Իսրայելի տնտեսությանը հասցված վնասը հասնում է մոտ 3 միլիարդ դոլարի. Ֆինանսների նախարարություն Վանաձորի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ-ում մերժել են Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ «Նրա անունը բոլորիս սրտերում է».Հովհաննես Ծառուկյանը հերոս տղաների հետ խոնարհվել է Սպարապետի շիրիմինԿրեմլը բարձր է գնահատում ԱՄՆ-ի դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում Քո սեփական բնակարանը՝ վարձակալության գնով. Սա Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է«Ռեալն» ու Մբապեն ունեն տարաձայնություններ Կատարը տարհանում է ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող տարածքը Միրզոյանը Բահրեյնի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը Մարտի 6-ին Մասկատ-Երևան թռիչքի ուղևորների համար կկազմակերպվի անվճար տեղափոխում Աբու Դաբիից և Դուբայից Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էՄերձավոր Արևելքի ճգնաժամը կարող է լուրջ ռիսկ դառնալ եվրոյի համար Պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել Ռոնալդուն բաց կթողնի 2–4 շաբաթ Իրան–Ադրբեջան լարվածության ֆոնին Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող մի անձ պահանջել է 250 հզր դոլար, մյուսը՝ հարկադրել է սուտ ցուցմունք տալ․ ՔԿ Հայաստանում սնունդը կթանկանա՞. ի՞նչ են կանխատեսում մասնագետները