Երևան, 12.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԿԳՄՍՆ-ն՝ սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների ուսումնառության վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերումն ու ուղղորդումը Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական և Կառավարության ծրագրերի կարևոր առաջնահերթություններից են։ ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների շրջանում ռիսկի երկու հիմնական խումբ կա.

  • երեխաներ, որոնք 9-րդ դասարանից հետո կրթությունը չեն շարունակում.
  • երեխաներ, որոնք առնվազն մեկ տարի ուշացումով են գնում դպրոց՝ չնայած «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված պահանջին առ այն, որ տվյալ օրացուցային տարում վեց տարեկանը լրանալու դեպքում երեխան պետք է դպրոց հաճախի այդ տարվա սեպտեմբերից։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ դպրոց ուշ հաճախող երեխաների խմբում առավել մեծ թիվ են կազմում արական սեռի երեխաները, ինչը վկայում է այն մասին, որ դպրոց ուշ ուղարկելը որոշ ծնողներ դիտարկում են հետագա զինվորական ծառայության հարցն ինչ-ինչ եղանակներով կարգավորելու համատեքստում։

9-րդ դասարանից հետո երեխաների կրթության շարունակականության ապահովման ուղղությամբ ձեռնարկվել են ներքոնշյալ մի շարք քայլեր, որոնք էապես բարելավել են իրավիճակը. եթե 2021 թվականին կրթությունը չշարունակող երեխաները տվյալ տարիքային խմբում կազմում էին շուրջ 9%, ապա ներկայումս այդ ցուցանիշը 6%-ի հասնում.

  • հանրակրթության չափորոշչի ներդրումը, որն անհատականացված կրթության հնարավորություններ է ստեղծել ավագ դասարաններում՝ նպաստելով հետագա մասնագիտական կրթությանը,
  • միջին մասնագիտական կրթության համակարգում կատարված էական փոփոխություններ, որոնց շնորհիվ 2025-2026 ուսումնական տարում ավելի քան 16000 ուսանող է ընդունվել ՄԿՈՒ հաստատություններ։

«Ինչ վերաբերում է սահմանված ժամկետից ուշ դպրոց հաճախող երեխաներին, ապա այս մասով դեռևս 2024 թվականի գարնանը կատարվել է համապատասխան իրավական փոփոխություն, որի համաձայն` 2025-2026 ուսումնական տարվանից դպրոց ուշ հաճախող երեխաները, եթե չունեն մտավոր զարգացման լուրջ խնդիր, պետք է ընդգրկվեն իրենց տարիքային խմբին համապատասխան դասարանում։ Այս կարգավորման՝ ուժի մեջ մտնելուն նախորդող ավելի քան մեկ տարի ժամանակահատվածը նպաստել է դպրոց ուշ հաճախող երեխաների թվի նկատելի կրճատմանը։ Եթե նախկինում ամեն տարի սահմանված ժամկետից ուշ դպրոց հաճախող երեխաների թիվը շուրջ 3000-ի էր հասնում, ապա 2025-2026 ուսումնական տարում այդ ցուցանիշը եղել է 777. նշված երեխաները սովորում են 382 հանրակրթական դպրոցներում:

Այս խմբի սովորողների հետ սեպտեմբերից իրականացվել են նպատակային և անհատականացված աշխատանքներ՝ միտված ոչ միայն ուսումնական բացերի լրացմանը, այլև սոցիալ-հոգեբանական հարմարեցմանը, համադասարանցիների հետ արդյունավետ փոխհարաբերությունների ձևավորմանը և դպրոցական կյանքի բնականոն ռիթմի մեջ ներառմանը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սահմանված ժամկետից ուշ դպրոց ընդունված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանը և այդ գործընթացում յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ կարիքին համապատասխան պայմանի ապահովմանը՝ հիմք ընդունելով նշված երեխաների համար մշակված անհատական ուսուցման պլանները:

Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում վերոնշյալ դպրոցներում իրականացվել են տարբեր ուղղություններով մի շարք աշխատանքներ, որոնք հիմնականում դրական ազդեցություն են ունեցել սովորողների առաջադիմության վրա։ Այդ աշխատանքները կազմակերպվել են հետևյալ ուղղություններով՝

  • դասավանդող ուսուցիչների, մասնավորապես՝ դասվարների կարողությունների զարգացում. սեպտեմբերի վերջից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ, իրականացվել են վերապատրաստումներ և մենթորական խորհրդատվություններ։ Վերապատրաստումներն իրականացվել են ենթախմբերով, որոնց մասնակցել է շուրջ 540 ուսուցիչ: Յուրաքանչյուր խմբի համար վերապատրաստումները կազմակերպվել են 3 փուլով՝ ընդհանուր մոտ 5 ժամ տևողությամբ: Ուսուցիչների համար մշակվել են նաև մեթոդական ուղեցույցներ։
  • Սովորողների ուսումնառությանն ուղղված աջակցություն. այս ուղղությամբ իրականացված աշխատանքները ևս եղել են բազմաշերտ։ Սեպտեմբերին բոլոր դպրոցները շրջաբերական գրությամբ հանձնարարական են ստացել ուշ դպրոց ընդունված երեխաների համար կազմակերպելու երկարօրյա ծառայություն, որն ուսուցչին և երեխային լրացուցիչ հնարավորություն է ընձեռել յուրացնել բաց թողնված գիտելիքները։ Երկարօրյա ծառայությունը գործել է նաև աշնանային արձակուրդի ժամանակ՝ երեխաներին աջակցելով հասնելու իրենց համադասարանցիներին։ Երեխաներից յուրաքանչյուրի համար կազմակերպվել է անհատականացված ուսուցում, որի շրջանակում տվյալ դասարանում դասավանդվող առարկաների ուսումնական նյութի յուրացմանը զուգահեռ՝ աշխատանքներ են իրականացվել առաջին դասարանի նյութի յուրացման ուղղությամբ։ Այս աշխատանքներն իրականացվել են մանկավարժության մեջ հայտնի «շերտավորված ուսուցման» մեթոդի կիրառմամբ՝ խուսափելով նշյալ երեխաների և համադասարանցիների համար հավելյալ խնդիրներ ստեղծելուց։
  • Սովորողների սոցիալ-հոգեբանական զարգացմանն ու հարմարմանն ուղղված աջակցություն. ուշ դպրոց ընդունված բոլոր երեխաները Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մանկավարժահոգեբանական թիմերի և դպրոցների հոգեբանների կողմից գնահատվել են, ըստ անհրաժեշտության՝ բոլոր երեխաներին տրամադրվել է մանկավարժահոգեբանական աջակցություն։ Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներն անցել են կրթության առանձնահատուկ պայմաների գնահատում և համապատասխան աջակցության մակարդակ՝ ինտելեկտուալ (մտավոր) խնդիրներով պայմանավորված 3-րդ և 4-րդ մակարդակի աջակցության կարիքի արձանագրման դեպքում նրանց ուսուցումը կազմակերպվել է առաջին դասարանում։ Գնահատված մյուս բոլոր երեխաների համար մշակվել են անհատական ուսուցման պլաններ, որոնք ներառել են թե՛ բուն ուսուցման, թե՛ սոցիալ-հոգեբանական հարմարեցմանն ուղղված աշխատանքներ և համապատասխան պատասխանատուներ։
  • Ծնողների հետ իրականացված աշխատանքներ. վերոնշյալ խմբում ընդգրկված յուրաքանչյուր երեխայի ծնողի հետ իրականացվել է անհատական աշխատանք՝ ուղղված ինչպես երեխայի ուսումնական առաջընթացի գրանցմանը, այնպես էլ դպրոցում հարմարեցման և ներգրավման հետ կապված հիմնախնդիրների հաղթահարմանը։
  • ԿԳՄՍ նախարարության, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից անցկացվել են ամենամսյա մշտադիտարկումներ՝ այս խմբի սովորողների ուսումնառությունը պատշաճ կազմակերպելու և ծագած խնդիրներին ժամանակին լուծում տալու նպատակով։

Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտի դրությամբ՝ իրականացված վերլուծության արդյունքում արձանագրվել են հետևյալ տվյալներն ու ցուցանիշները.

  • Սահմանված ժամկետից ուշ դպրոց ընդունված 777 երեխաներից 95-ն ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, որոնցից 19-ի մոտ գնահատվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի 3-րդ աստիճան՝ ինտելեկտուալ (մտավոր) խնդիրներով պայմանավորված, ուստի վերջիններս տեղափոխվել են 1-ին դասարան:
  • Երեխաներից 626-ը սովորում է երկրորդ դասարանում, 131 երեխա՝ 3-րդ դասարանում, 1 երեխա՝ 4-րդ դասարանում:
  • Առաջին կիսամյակի ավարտի դրությամբ երեխաներից մոտ 400-ը ամբողջությամբ տառաճանաչ է և սովորում է համադասարանցիների հետ համընթաց: 174 երեխա ճանաչում է շուրջ 20 տառ, 86 երեխա՝ մինչև 5 տառ, որոնք հիմնականում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ են. նրանց ուսումնառությունը ցանկացած պարագայում պետք է ընթանա մյուսներից տարբերվող տեմպով:
  • Երեխաների գերակշռող մասի ընթերցանության կարողությունները ձևավորված են, որոշներն ընթերցում են իրենց դասընկերներին հավասար, մյուսները՝ դեռ յուրացնում են ընթերցանության տեխնիկան:
  • Ձևավորված են նաև երեխաների գերակշռող մասի մաթեմատիկական գիտելիքներն ու կարողությունները. 517 երեխա ճանաչում է թվերը, որոնցից 495-ը կարողանում է կատարել նաև թվաբանական գործողություններ:

Նշված արդյունքները փաստում են, որ երեխաների շուրջ 80%-ը հաջողությամբ հաղթահարել է առաջին փուլի դժվարությունը և սովորում է իր հասակակիցներին համընթաց։

Ուսումնական տարվա հաջորդ կիսամյակում կշարունակվեն վերը նշված աշխատանքներն այն երեխաների հետ, որոնք դեռևս լրացուցիչ աջակցության կարիք ունեն: Այսինքն՝ հավելյալ աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր երեխա կստանա համապատասխան ծառայություններն ամբողջ ծավալով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների համար կրթական ծրագրի ամբողջական և արդյունավետ իրագործման ուղղությամբ:

Միաժամանակ, նախարարությունը կգործադրի հավելյալ միջոցներ իրազեկելու բոլոր ծնողներին՝ ապահովելու սահմանված ժամկետում երեխաների դպրոց հաճախումը՝ խուսափելով երեխաների համար հավելյալ խնդիրների ստեղծումից»,- ասվում է հաղորդագրությունում:

Թարգմանությունը՝ Past.am

Հետևեք մեզ՝ այստեղ

Անհանգստացնող ցուցանիշներն ու դրանց խորքային միտումները. «Փաստ»ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ Ինչպես կարգավորել արյան ճնշումը առանց դեղորայքիՀայտնի է Կանադայում դպրոցի վրա hարձակnւմ իրականացրած անձի ինքնությունը Ոսկյա զարդերի՝ ԱԱՀ-ով հարկման գործընթացում փոփոխություններ կլինեն. «Փաստ»Մանկապարտեզներում փոփոխությո՞ւն կլինի ․ ի՞նչ է առաջարկում ԿԳՄՍՆ-նՀրդեհ անվադողերի վերանորոգման կետում. այրվել են անվադողեր, սարքավորումներ Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ»Տարեցների համար անվճար տրանսպորտը լուծում է մի քանի խնդիր. Հրայր ԿամենդատյանԱրտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են ջերմային шյրվшծքներnվ 68-ամյա կնոջ կյանքի համարՉինական արևային վահանակների արտադրողը թանկարժեք արծաթը փոխարինելու է ոչ թանկարժեք մետաղներովՈ՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ»Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության համաձայնագիրը Թրամփի TRIPP-ն է․ Արման Թաթոյանի հոդվածը Newsweek-ում Հանուն նախընտրական արշավի՝ hակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկություններն ու կառուցվածքը․ Տիգրան Աբրահամյան ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին այս ժամի դրությամբ Զղջման աղոթք «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ»Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ»Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ»Ռուսական անօդաչու թռչող սարքը Ուկրաինայում սպանել է հորը և 3 երեխաներին, հղի մայրը ծանր վիրավորվել է Տելեգրամը տուգանվել է Հնդկաստանը կրճատելու է Ռուսաստանից նավթի ներմուծումը․ Թրամփ Աֆրիկայում ավելի քան 300 միլիոն մարդ զրկված է մաքուր խմելու ջրից. ՄԱԿ Խաղաղություն նշանակում է թշնամանքի վերացում, ոչ թե պետական մակարդակով թշնամանքի քարոզ հայերի նկատմամբ. Թաթոյան Էրդողանը իր որդուն՝ Բիլալին, դիտարկում է որպես հնարավոր իրավահաջորդ Դուրովն արձագանքել է ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան այցին Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան Գիտնականները նեանդերթալցիների անհետացման նոր բացատրություն են գտել Քարաթափումներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին Մառախուղ, ձյուն ու ձնախառն անձրև․ եղանակն՝ առաջիկա օրերին Մոսկվայում կամ Մինսկում բանակցություններ տեղի չեն ունենա․ Զելենսկի Հայաստանի ղեկավարությունն ասել է՝ թույլ չեն տա Իրանի դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկվեն․ Իրանի դեսպանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել․ դեսպան «Չգիտենք էլ, թե ինչից են օգտվում երեխաները, որոնք են իրական վտանգները». Սամվել Մարտիրոսյան Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում Թադե Մարտիրոսյանը և Սուրեն Արզումանյանը կշարունակեն աշխատանքը հավաքականներում 5 նշան, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է Մոսկվայի դատարանը կալանավորել է գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի մեջ մեղադրվողներից մեկին «Ռեալն» էլ դուրս եկավ Սուպերլիգայից, նախագիծը փակվեց Ռուսաստանում ամբողջությամբ արգելափակվել է WhatsApp–ը Բախվել են «Opel Astra»-ն և «Ford Transit-ը. վիրավոր կա Հայաստանը ցավակցություն է հայտնել 2017 թ․-ից ի վեր այս տարվա հունվարին առաջին անգամ գրանցվել է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացում՝ 1 սմ-ով