Երևան, 13.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայտնի է` երբ կնշվի Խաչվերացն (Սբխեչ) այս տարի

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Խաչվերացն այս տարի կնշվի սեպտեմբերի 13-ին:

Ս. Խաչվերացը` Ս. Խաչի վեր բարձրացման և փառաբանության տոնը, Հայ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է։ Ս. Խաչը, ինչպես Գրիգոր Տաթևացին է բնորոշել, դարձել է երկինքն ու երկիրը միավորող կամուրջը, «դրախտի դռները բացողը և երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։

Եկեղեցական ավանդությամբ, երբ Գողգոթայում գտնվել է Քրիստոսի Խաչափայտը և վեր է բարձրացվել ի տես հավատացյալների, Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Ս. Հակոբոս Տյառնեղբայրը (33-­62 թթ.) երգել է «Խաչի Քո, Քրիստոս, երկիր պագանեմք» շարականը: Քրիստոնյաների դեմ շուրջ երեք դար տևած հալածանքների ընթացքում Տիրոջ Խաչափայտի տեղը կրկին մնացել է անհայտ։

326 թ. Ս. Հեղինե թագուհին՝ Կոստանդիանոս Մեծի մայրը, Երուսաղեմում Մակար եպիսկոպոսի և հավատացյալների հետ գտել է Քրիստոսի Խաչափայտը։ Երուսաղեմի Մակար եպիսկոպոսը բարձրացրել է այն` հավատացյալների երկրպագության համար: 333 թ. Կոստանդիանոս Մեծը Քրիստոսի գերեզմանի վրա կառուցել է Ս. Հարության տաճարը։ Սեպտեմբերի 13-­ին կատարվել է տաճարի նավակատիքը, որից հետո այն ամեն տարի տոնախմբվել է 8 օր շարունակ: Սեպտեմբերի 14­ին հավաքվել են Գողգոթայում, վեր բարձրացրել Ս. Խաչը` ի տես ժողովրդի և երկրպագել:

Ս. Խաչվերացի տոնը մեծ նշանակություն է ստացել հատկապես պարսկական գերությունից Տիրոջ Խաչափայտը վերադարձնելուց հետո, երբ շեշտվել է ազատագրված Ս. Խաչի վերադարձը Երուսաղեմ: Դա տեղի է ունեցել 7­րդ դարի առաջին կեսին: Պարսկա­բյուզանդական պատերազմի ժամանակ՝ 614 թ., պարսիկները գրավել են Երուսաղեմը և գերեվարել Քրիստոսի Խաչափայտը: Երկարատև պատերազմում Հերակլ կայսեր գլխավորությամբ բյուզանդական բանակը հաղթել է։ Դրան մեծապես նպաստել են նաև հայկական զորագնդերը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ: Ազատագրված Խաչափայտը մեծամեծ հանդիսություններով և կրոնական արարողություններով Հայաստանի վրայով տարվել է Կ. Պոլիս և ապա վերադարձվել Երուսաղեմ:

Խաչվերացի տոնը Հայ Եկեղեցին տոնում է սեպտեմբերի 14­ին մոտակա կիրակի օրը:

Հետևեք մեզ՝ այստեղ

Որևէ ուսանող կրթական պրոցեսից վարձավճարի պատճառով դուրս չպետք է մնա․ Փաշինյան Օվերչուկը հայտարարել է Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին Ժորա Չիչոյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհա­նուր իրավասության քրեական դատարանի նախագահ Գոհ ենք վիճակահանությունից․ Եղիշե Մելիքյանը՝ Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքների մասին Թրամփը կարող է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից Աշտարակում «Toyota»-ն բախվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն Կատյա Գալստյանն Օլիմպիական խաղերում զբաղեցրել 82-րդը տեղը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը Ուկրաինան պատրաստ է բանակցել, բայց միայն արդար պայմաններով․ Զելենսկի Երևանում «Mercedes G»-ն մերկասառույցի պատճառով բախվել է պարեկի ծառայողական ավտոմեքենային Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը կտեղափոխվի Բեռն Ամերիկյան զենքից մինչև էներգետիկ նոր պլաններ. ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքներն ու հեռանկարները. Էդմոն ՄարուքյանՀանդիպել են Հայաստանի ազգային հավաքականի ներկա և նախկին գլխավոր մարզիչները Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները Երևան-Գյումրի ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով «Ford Transit»-ը հայտնվել է ձնակույտերի մեջ, ապա «Mercedes Vito»-ն բախվել է «Ford Transit»-ին Տարադրամի փոխարժեքները փետրվարի 12-ին Ազգերի լիգա 2026/27. Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները Amio Pro․ բանկինգ՝ բազմաթիվ առավելություններովէդմոն մարուքյանի անդրադարձը Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններինՀենրիխ Մխիթարյանը՝ լավագույն տասնյակում Տեսչական մարմինը կասեցրել է 11 ապօրինի հորի շահագործում Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մելանիա Թրամփի շնորհիվ ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաների ևս մի խումբ վերամիավորվել է իրենց ընտանիքների հետ. Սպիտակ տուն Կաթողիկոսի հարկադրական հեռացման uպառնալիքները ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար․ հայտարարություն Դուք սխալ ճանապարհի վրա եք․ Օրբանը՝ Զելենսկուն Հայերի գենը միակն է, որը 3,000 տարի մնացել է անփոփոխ․ Պետրոս ԱնանիկյանՇրջակա միջավայրի նախարարը և Իտալիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են փոխզիջման. Ֆիդան Նավթը սկսում է հոսել, և մեծ գումարները շուտով կօգնեն Վենեսուելայի ժողովրդին․ Թրամփ Փակ ավտոճանապարհներ կան Երկրաշարժ՝ Ադրբեջանում 12 հազար դոլար պարտք՝ ամեն ընտանիքի ուսերին. 9 միլիարդի մասին իրականությունը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հատուկ հայտարարությունը բարերարի ուղերձի և դրա ձևի մասինԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր ԱվետիսյանՍարուխանում բախվել են «Toyota Camry»-ն, «Լադա»-ն և «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր Հայտնաբերել ու առգրավել են մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին Քննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալԱՄՆ օդային տարածքը փակվել է լազերային զենքի պատճառով Team-ի և Ֆրանսիական համալսարանի համագործակցությամբ 120 ուսանող իր ուժերն է փորձել առաջատար ընկերություններումՎատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ․ Նարեկ ԿարապետյանՀայ դահուկորդուհին զբաղեցրել է 82-րդ տեղը Երեք դեռահասներ ծեծել են համադասարանցուն. դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը Յուրաքանչյուր իշխանություն ինքն է ընտրում իր թիվ 1 ընդդիմադրին, և սա տարածված փորձ է աշխարհում. Նաիրի Սարգսյան Արմավիրի մարզում նորահարսը փախել է՝ իր հետ տանելով ոսկյա զարդերը. սկեսրայրը դիմել է ոստիկանություն ԱՄՆ-ի ռազմանավեր են բախվել Հարավային Ամերիկայի ափերի մոտ Անվտանգության նկատառումներից պայմանավորված՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են Վանաձորում ոստիկաններն ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտել Արցախի հայաթափումը, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, կարող է համարվել ցեղասպանություն․ Արեգ Սավգուլյան