Երևան, 06.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ովքե՞ր են, ի վերջո, հանձնել հողերը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում նորից ակտիվացել են քննարկումները «հողեր հանձնելու» մասին: Ավելի ստույգ՝ իշխանությունները փորձում են պատասխանատվությունը նորից իրենցից գցել: ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ արդեն ժամանակն է իրերն իրենց անունով կոչել:

Նրա խոսքով, հենց վարչապետն ու նրա թիմի՝ պաշտպանության ոլորտի քաղաքական գործիչներն են կրում պատասխանատվություն Զանգելանի ուղղությամբ հետ քաշվելու համար, որի արդյունքում հանձնեցին Լաչինը, ապա և Արցախը: «Բա ո՞վ, եթե ոչ իրենք: Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի բանավոր հրամանով սկզբից հանձնվել են այդ ուղղությամբ բոլոր հողերը: Հետո նա և վարչապետը ոչ միայն հրաման չեն տվել կրակելու, այլև արգելել են կրակել, և տարածքներ են հանձնվել Սև լճի ուղղությամբ, Գեղարքունիքի ուղղությամբ, որոշ կորուստներ ենք ունեցել նաև Ջերմուկի ուղղությամբ»,ասում է Արշակ Կարապետյանը:

Միևնույն ժամանակ հիշեցնում է, որ ինքը ԳՇ պետի առաջին տեղակալ է նշանակվել մայիսի 12-ի դեպքերից ընդամենը 15-20 օր առաջ, իսկ պաշտպանության նախարար է նշանակվել միայն օգոստոսին: «Ես պատասխանատվությունից չեմ խուսափում, բայց պատրաստ եմ պատասխան տալ այն մասով, որը վերաբերում է ինձ: Իմ ժամանակ ադրբեջանցիները փորձել են առաջխաղացում ունենալ Գեղարքունիքի, Նախիջևանի ուղղությամբ, բայց հետ ենք շպրտել: Ինձանից հետո դիկտատորիկն ու իր ենթակաները հանձնել են Սև լճի հողերը, Տավուշի հողերը, Լաչինը, վերջապես Արցախը»,- նշեց Արշակ Կարապետյանը:

Արշակ Կարապետյանը «Փաստի» հետ զրույցում կոշտ և բաց տեքստով խոսել է նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական ռիսկերի և տարածաշրջանում սպասվող լայնամասշտաբ գործընթացների մասին։

Կարապետյանի խոսքով, վերջին օրերին տարբեր երկրների պաշտոնյաների հայտարարությունների շուրջ Հայաստանի իշխանությունների արձագանքները միակողմանի և կեղծ օրակարգի վրա են հիմնված։ Նրա համոզմամբ, եթե Երևանը ցանկանում է դիվանագիտական նոտաներ հղել, ապա առաջին հերթին դրանք պետք է ուղղված լինեն Ադրբեջանին, որը, ըստ նրա, այսօր անհիմն դատում է Հայաստանի քաղաքացիներին։ «Խոսքը մի երկրի մասին է, որտեղ հաստատված է դիկտատուրա, և որը փորձում է իր վարքագիծը արտահանել տարածաշրջան։ Բայց ցավալին այն է, որ նույն մեթոդներն այսօր կիրառվում են նաև Հայաստանում»,– նշել է նախկին նախարարը։

Արշակ Կարապետյանը համոզված է, որ երկրում քաղաքական հետապնդումները դարձել են համակարգային։ Նրա խոսքով, գործող իշխանությունը փորձում է քաղաքական հաշվեհարդարները քողարկել քրեական գործերով՝ անցյալից, կամ արհեստականորեն «գտնելով» ձևական մեղադրանքներ։ «Սա դասական սցենար է՝ քաղաքական հակառակորդին ներկայացնել որպես քրեական հանցագործ։ Այդ մեթոդները վաղուց հայտնի են պատմությունից»,– ընդգծել է նա՝ հավելելով, որ իշխանություններին խորհուրդ է տալիս անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին և հայտարարել համընդհանուր համաներում՝ փակելով 2021 թվականից հետո հարուցված քաղաքական գործերը։

Զրույցի ընթացքում Կարապետյանը անդրադարձել է նաև իր նկատմամբ իրականացվող հետապնդումներին՝ հայտարարելով, որ իրեն սպառնալու կամ բազմաթիվ գործեր հարուցելու փորձերը որևէ արդյունք չեն տալու։ «Դուք անզոր եք, որովհետև դուք պետություն չեք։ Հայոց պետությունը եղել է մինչև ձեզ և լինելու է ձեզանից հետո։ Դուք չեք ներկայացնում ո՛չ պետությունը, ո՛չ էլ հայ ժողովրդին»,– ասել է նա։

Նախկին նախարարը որպես խոսքի ազատության խախտման օրինակ նշել է նաև բանակում տեղի ունեցած դեպքերից մեկը՝ պատմելով, որ երկար տարիներ ծառայած փոխգնդապետը հեռացվել է միայն այն պատճառով, որ իր հետ բարեկամական կապ ունի։ Կարապետյանը հիշեցրել է, որ իր պաշտոնավարման տարիներին երբեք թույլ չի տվել, որպեսզի քաղաքական կամ անձնական կապերը դառնան զինծառայողների նկատմամբ ճնշման պատճառ։

Արտաքին քաղաքականության և անվտանգության համատեքստում Կարապետյանը զգուշացրել է, որ տարածաշրջանը կանգնած է մեծ պատերազմի շեմին։ Նրա գնահատմամբ, սկսվել է գլոբալ ռեսուրսների պատերազմ, որտեղ նավթն ու էներգակիրները դարձել են գլխավոր գործոնը։ «Այս պայքարը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Իրանին։ Մեծ պետությունները չեն հանդուրժելու, որ փոքր երկրները վերահսկեն նման ռեսուրսներ»,– նշել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանը ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում գրեթե դուրս է մնացել միջազգային օրակարգից։

Կարապետյանի խոսքով, Հայաստանն այսօր հետաքրքիր չէ Արևմուտքին, իսկ որոշ դեպքերում նույնիսկ խանգարող գործոն է՝ հաշվի առնելով Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի դերակատարումը և Ադրբեջանի էներգետիկ պաշարները։ Այդ ֆոնին նա խիստ քննադատության է ենթարկել իշխանությունների վարած քաղաքականությունը՝ նշելով, որ նոտաներով և ձևական քայլերով հնարավոր չէ պաշտպանել պետության շահերը։

Զրույցի ավարտին Արշակ Կարապետյանը կարևորել է ներազգային համախմբումը՝ ընդգծելով, որ իշխանափոխությունը պետք է լինի բացառապես հայ ժողովրդի որոշմամբ։ Նրա խոսքով, եթե որևէ գերպետություն որոշի միջամտել, ապա դա կարվի առանց հայ ժողովրդի մասնակցության, ինչը վտանգավոր սցենար է պետության համար։ «Մենք պետք է ինքներս փոխենք մեր իշխանությունը և միավորվենք մի գաղափարի շուրջ՝ վերականգնելու Հայաստանի միջազգային հեղինակությունը։ Մենք ուզում ենք խաղաղություն, բայց ոչ մեր արժանապատվության և հեղինակության հաշվին»,– ասել է նա։

Կարապետյանի համոզմամբ, միայն ուժեղ հեղինակությամբ և ինքնավստահ պետությամբ է հնարավոր հասնել իրական ու երկարատև խաղաղության։ «Մենք կովկասյան ժողովուրդ ենք, և մեր արժեքային համակարգում պատիվն ու արժանապատվությունը առաջնային են։ Միայն այդ ճանապարհով է խաղաղության ապագան հնարավոր»,– ասաց նա՝ կոչ անելով միանալ այդ պայքարին։

Վերջում Արշակ Կարապետյանը երկու հարց ուղղեց. «Առաջին հարցս՝ վարչապետին. ինքը 1999 թվականին Նաիրի Հունանյանի հետ եղե՞լ է Թուրքիայում, թե՞ ոչ: Երկրորդ հարցս ինձանից հետո նշանակված պաշտպանության նախարարին. մինչև նշանակվելը ո՞ր երկրի տարածքում է հանդիպել Թուրքիայի հետախուզության ներկայացուցիչների հետ, ի՞նչ է քննարկել և ո՞ւմ է զեկուցել այդ մասին: Հուսամ՝ կպատասխանեն այս հարցերին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արաբական Միացյալ Էմիրություններում արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄԷ-ից Air France-ի տարհանման չվերթը հրետակոծության պատճառով ստիպված է եղել վերադառնալ Աշտարակում բախվել են «Nissan Tiida»-ն և «Mercedes»-ը․ վիրավոր կա Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ Գազ չի լինելու Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց ձայներ լսվում են. Գևորգ Փարսյան Ահա այս վարքագիծն ունի իշխանության «աթոռակը» կորցնելու վտանգն զգացող պաշտոնյան․ Աննա ԿոստանյանՊարզվել է՝ ով է Արաբկիր համայնքում 13 մեքենա թալանել Ծեծկռտուք՝ 9-րդ դասարանի աշակերտների միջև․ տղաներից մեկը փայտե մուրճով հարվածել է մյուսի գլխին Թալանի վերադարձ, թե նախընտրական շոու. ինչպես են մեզ մոլորեցնում ամեն օր. Էդմոն ՄարուքյանՀարի Քեյնը վնասվածք է ստացել 2018-ից մինչ այսօր այս իշխանությունների անգործության հետևանքով Հայաստանում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է՝ հատկապես երիտասարդների շրջանում. Նարեկ ԿարապետյանՊատերազմի սկզբից ի վեր Իրանն ավելի քան 500 հրթիռ և ավելի քան 2000 անօդաչու թռչող սարք է արձակել. Fars Հրդեհ Մուշավան թաղամասում. կա տուժած Էրդողանը զանգահարել է Ալիևին և աջակցություն հայտնել Ադրբեջանին Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Երթևեկության փոփոխություն կկատարվի Անաստաս Միկոյան փողոցում Եղանակը Հայաստանում «Սենցասիոն» վաճառքներով հայտնի «Ֆուլ սայզը» սնանկ է ճանաչվել. նոր բացահայտումներ աղմկահարույց գործից Մենք առաջարկում ենք բերքի երաշխավորված մթերում գյուղերում․ Գոհար ՂումաշյանԻրանը հարվածել է Իրաքյան Քուրդիստանին Իրողություն, որը կփոխվի Սամվել Կարապետյանի վարչապետությամբ. Լենա ՄաթևոսյանՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան. ՊՆ Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1 կգ-ից ավելի մարիխուանա․ ՆԳՆ ոստիկանություն Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարարի հետ Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի ՍարգսյանԻրանական բանակը հայտարարել է Թել Ավիվի վրա հարվածների մասին. իսրայելական ԱԹՍ է խփվել Կասր-է-Շիրինի օդում Երաժշտական ուղին` նոր գործիքներով. «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները երաժշտական գործիքներ ստացանՈւժեղ Հայաստանում կլինի դատական իշխանություն՝ բառի լիարժեք իրավական բովանդակությամբ. Արթուր ԴանիելյանԱդրբեջան-Իրան սահմանին բեռնատարների երթևեկությունը լիովին դադարեցվել է Սամվել Կարապետյանից վախերն արտահայտվում են այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ ապօրինի սահմանափակմամբ. Արամ ՎարդևանյանԼիբանանցիները Իսրայելի սպառնալիքի պատճառով զանգվածաբար փախչում են Բեյրութի հարավից. ТАСС Իրանի հետ պատերազմից Իսրայելի տնտեսությանը հասցված վնասը հասնում է մոտ 3 միլիարդ դոլարի. Ֆինանսների նախարարություն Վանաձորի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ-ում մերժել են Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ «Նրա անունը բոլորիս սրտերում է».Հովհաննես Ծառուկյանը հերոս տղաների հետ խոնարհվել է Սպարապետի շիրիմինԿրեմլը բարձր է գնահատում ԱՄՆ-ի դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում Քո սեփական բնակարանը՝ վարձակալության գնով. Սա Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է«Ռեալն» ու Մբապեն ունեն տարաձայնություններ Կատարը տարհանում է ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող տարածքը Միրզոյանը Բահրեյնի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը Մարտի 6-ին Մասկատ-Երևան թռիչքի ուղևորների համար կկազմակերպվի անվճար տեղափոխում Աբու Դաբիից և Դուբայից Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էՄերձավոր Արևելքի ճգնաժամը կարող է լուրջ ռիսկ դառնալ եվրոյի համար Պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել Ռոնալդուն բաց կթողնի 2–4 շաբաթ Իրան–Ադրբեջան լարվածության ֆոնին Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել