Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Արա Պողոսյանը բավականին մտահոգիչ է որակում Իրանում տեղի ունեցող իրադարձությունները։ «Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Իրանը սովորական երկիր չէ, սովորական պայմաններում և սովորական աշխարհագրությամբ ապրող երկիր չէ։ Իրանը գտնվում է չափազանց կարևոր աշխարհագրական դիրքում, և ցանկացած ապակայունացում Իրանում հատկապես մեզ համար չափազանց զգալի է լինում։ Հաշվի առնենք նաև Իրանի էներգետիկ նշանակությունը համաշխարհային շուկայում, նաև տարածաշրջանային քաղաքականության մեջ, սա իսկապես կարևոր ուղղություն է մեզ համար։ Գործնականում Հայաստանից և հայ ժողովրդից շատ բան կախված չէ՝ կապված Իրանում տեղի ունեցող զարգացումների հետ։ Այդ զարգացումները, այսպես, թե այնպես, լինելու են Իրանի ժողովրդի որոշմամբ, բնականաբար, արտաքին միջամտությունը կա ու կլինի, և լայն առումով սա պայքար է հզոր երկրների միջև»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Նրա կարծիքով, առավելագույնը, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է անել, իր բեռների փոխադրման ճանապարհների դիվերսիֆիկացիան է, որը պետք է արդեն կատարած լինեինք։ «Իշխանությունները կասեն, որ Ադրբեջանի միջոցով կարող ենք դա անել, սակայն սա իր հերթին ռիսկային է մեզ համար այն իմաստով, որ հավել յալ կախվածություն է առաջացնելու Ադրբեջանից, ինչը մեզ համար լի է բազմաթիվ վտանգներով, այդ թվում՝ նաև որոշակի քաղաքական զիջումների վտանգով, տարածաշրջանային զարգացումների իմաստով որոշակի զիջումների վտանգով, այսինքն՝ փոխկապակցվածությունը տարածաշրջանում, որին ձգտում են Ադրբեջանը և Թուրքիան, հանգելու է նրան, որ Հայաստանի համար ստեղծվելու են բավական ռիսկային իրավիճակներ։ Այլ հարց է, որ Իրանում լավագույն սցենարը երկրի կայունության վերականգնումն է, որովհետև այդ կայունությունը ուղիղ անդրադարձ է ունենալու նաև Հայաստանի մանևրելու հնարավորությունների վրա։ Մյուս ռիսկը, որը կարող ենք ունենալ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, փախստականների անվերահսկելի հոսքն է։ Հայաստանի Հանրապետությունը պատրա՞ստ է նման սցենարի, ինչպիսի՞ միջոցներ կարող է ձեռնարկել, վերահսկողության ի՞նչ մեխանիզմներ կարող է ունենալ, փախստականներին ապաստարաններ տրվելո՞ւ են, թե՞ ոչ։ Թե՞ Հայաստանը լինելու է տարանցիկ գոտի։ Սրանք չափազանց կարևոր խնդիրներ են, որոնք պետք է Հայաստանի իշխանությունները, առնվազն որպես հավանական սցենար, իրենց առաջ ունենան։ Այս սցենարի բացակայությունը և դրան պատրաստ չլինելը կարող է նաև Հայաստանի Հանրապետությունում հանգեցնել ապակայունացման լուրջ ռիսկերի»,-նշում է մեր զրուցակիցը։

Ապակայունացած աշխարհում Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ խաղաղության կղզյակ են ստեղծում մեր տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ ակտիվանում են «Թրամփի ուղու» շուրջ գործընթացները։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին։

Կարծես թե, Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի շուրջ համաձայնությունները, քննարկումները, փաստաթղթերը միս ու արյուն են ստանում։ Քաղաքագետի խոսքով, Հայաստանի համար կարևոր է, որ այստեղ որոշակի կարգավիճակ, այնուամենայնիվ, կա։ «Սակայն գոնե ինձ համար մտահոգիչն այն է, որ այս փաստաթուղթը նաև այն մասին է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ռիսկեր կան։ Ինչպե՞ս է դա արտահայտվում փաստաթղթում։ Փորձեցի զուգահեռ այլ նմանատիպ նախագծերի հետ համեմատել, թե ինչ փաստաթղթեր են ստորագրվել։ Զուգահեռ նախագծերում երբևէ այսքան չի շեշտվում տվյալ երկրի ինքնիշխանության, իրավազորության մասին։ Այս փաստաթուղթը գլխավորապես ունի քաղաքական նշանակություն։ Հիմա Հայաստանի իշխանությունները և նրանց մերձավորները կսկսեն խոսել այն մասին, որ տեսնում եք՝ փաստաթղթում ամեն երկրորդ պարբերությունից հետո գրված է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության մասին։ Իրականում այս տերմինների այսքան շատ կիրառումը վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ կան ռիսկեր, որոնք փարատելու համար է, որ այս փաստաթղթում այդքան շատ շեշտվում են այս տերմինները։ Կարծում եմ, որ փաստաթուղթը գլխավորապես քաղաքական բովանդակություն ունի, և հաջորդը՝ անորոշություններն են չափազանց շատ այս փաստաթղթում, մասնավորապես՝ «front office»-ի արտապատվիրակումը մասնավոր ընկերությունների։ Հստակեցված չէ, թե որ երկրի ռեզիդենտ է լինելու այդ մասնավոր կազմակերպությունը, ովքեր են լինելու աշխատակիցները։ Մյուսը, ինչի մասին կարող ենք խոսել, այն է, որ երթուղու անվտանգության ապահովման խնդիրն է արտապատվիրակվում մասնավոր պահնորդական կազմակերպության։ Մեզ համար գոնե հստակ չէ, թե որ երկրին է այն պատկանելու, ինչպիսի գործառույթներ է ունենալու, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ինչ գործառույթներ են ունենալու, թեպետ դեկլարատիվ հնչեցվում է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ունենալու են գործառույթներ, սակայն հստակ չէ, թե այդ գործառույթները ինչպիսին են լինելու։ Օրինակ՝ եթե հանցագործություն է տեղի ունենում այս ճանապարհի վրա, որ երկրի քննչական մարմիններն են կատարելու քննչական գործողություններ, որ երկիրն է ձերբակալելու, որ երկրում է դատական պրոցես լինելու։ Դրանց մասին այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, ընդհակառակը, այս փաստաթուղթը ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ փաստաթուղթ»,-հավելում է նա։

Մեր երկրի տարածքով անցնող ճանապարհի մասին դիտարկումների համատեքստում Հայաստանի իշխանությունների համար առաջնահերթությունների շարքում է երկրի ինքնիշխանության շեշտումը և այն, որ այդ ճանապարհը միջանցք չէ։ Ամեն ջանք գործադրվում է հանրությանը համոզելու, որ ճանապարհի տեսքով միջանցք չի զիջվել, չնայած Ադրբեջանից հնչող հայտարարություններն այլ բանի մասին են վկայում։ «Եթե երկրները չեն գտնվում միևնույն մաքսային գոտում, չունեն նույն մաքսային ռեժիմը, ինչպիսին, օրինակ՝ Եվրոպական միության, Եվրասիական տնտեսական միության երկրների միջև է, ապա այստեղ անխոչընդոտ երթևեկությունը կարգավորվում է տարբեր օրենքներով։ Ընդ որում, անխոչընդոտ երթևեկություն ասվածը նշանակում է հենց միջանցքային տրամաբանություն։ Այս փաստաթղթում ևս կա հակասություն։ Մի դեպքում շեշտվում է Հայաստանի Հանրապետության իրավազորության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման մասին, մյուս դեպքում խոսվում է անխոչընդոտ երթևեկության մասին։ Անխոչընդոտ երթևեկությունը նշանակում է, որ որևէ կերպ չես կարող սահմանափակել տվյալ երթուղու մասնակիցների երթուղիները, օրինակ՝ երթևեկության կարգ փոխել, փակել ճանապարհը և այլն։ Եթե խոսում ենք ինքնիշխանության և իրավազորության մասին, նշանակում է, որ կարող ես ցանկացած որոշում կայացնել այդ ճանապարհի մասով։ Արդյոք այդ հնարավորությունը մեզ տրվո՞ւմ է։ Փաստաթուղթը ներառում է հստակ դրույթ անխոչընդոտ երթևեկության մասին։ Այստեղ քո իրավազորությունը դառնում է ոչ թե իմպերատիվ, այլ ձևական։ Հրամայական մանդատ չես ունենում, որպեսզի քո սեփական որոշմամբ տվյալ ճանապարհով, օրինակ՝ 10 օրով դադարեցնես ցանկացած ձևի երթևեկություն, արգելես այս կամ այն ձևի բեռների փոխադրումը։ Եթե այսպիսի իրավունքներից զրկվում ես, նշանակում է, որ տվել ես որոշակի կարգավիճակ ունեցող ճանապարհ, իսկ այդ կարգավիճակը միջանցքային կարգավիճակն է։ Պատահական չէ, որ Ադրբեջանում հայտարարում են՝ անկախ նրանից, թե ինչ կկոչվի այդ ճանապարհը, իրենց համար կարևոր է բովանդակությունը։ Այո՛, այստեղ չափազանց կարևոր է բովանդակությունը և ոչ թե անվանումը։ Միջանցքին տվեք ցանկացած անվանում, բայց եթե դրա բովանդակությունը միջանցքային է, քո իրավազորությունը ցանկացած փաստաթղթով կամ ձևով սահմանափակված է, նշանակում է՝ զրկված ես քո իրավազորության գոնե մի մասից։ Լարսի անցակետի օրինակը բերենք։ Վրաստանը ցանկացած պահի կարող է այդ անցակետը փակել, կարող է բացել, նաև կարող է աշխատանքներ կատարել, և մենք, որպես պետություն, չենք կարող Վրաստանից որևէ բան պահանջել, առավելագույնը կարող ենք խնդրել կամ առաջարկել։ Մեր պարագայում նո՞ւյն ռեժիմն է գործելու, թե՞ Ադրբեջանը մի օր կարող է ասել՝ ճանապարհը փակեցիք մեկ ժամով, ես զորքով կբացեմ այն։ Այստեղ խնդիրները շատ ավելի մեծ են, քան այն լուծումները, որոնք առաջարկվում են կամ ուղղակի հրապարակվում են հայտարարությունների կամ համաձայնագրերի տեսքով։ Պատահական չէ, որ նշեցի՝ ինքնիշխանություն, իրավազորություն տերմինների այդքան հաճախակի կիրառումն ավելի է խորացնում կասկածները, որ այստեղ վտանգներ կան»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Տղամարդը ընկել է ատրակցիոնից և մահացելԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան