Երևան, 09.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Էլ չեմ զանգելու, քեզ ու տղուս լավ կնայես, ամեն ինչ լավ է լինելու, չմտածես». ոստիկանության ավագ Վիգեն Միրզոյանն անմահացել է նոյեմբերի 5-ին Շուշիում, տուն «վերադարձել»՝ երեք ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վիգենն ինձ տեսել է խանութում։ Հետո ընդհանուր ծանոթի միջոցով մեր տուն եկավ, և սկսվեց մեր շփումը։ 2016 թվականի դեկտեմբերի 24-ին ընտանիք կազմեցինք»,«Փաստի» հետ զրույցում ասում է Վիգենի կինը՝ Հասմիկը։ Խոսելով ամուսնու բնավորության գծերի մասին՝ նշում է. «Յուրահատուկ տեսակ էր։ Համբերատար էր, խելացի, կամեցող։ Ամենալավ ու դրական հատկանիշներն իր մեջ կային»։

Վիգենը ծնունդով Արարատի մարզի Այգավան գյուղից է։ Սովորել է գյուղի դպրոցում, ծառայել հայկական բանակում՝ իրականացնելով մարտական հերթապահություն Արցախի Մարտունու շրջանի դիրքերում։ 2003 թվականից Վիգենը ծառայության է անցել ոստիկանական համակարգում։ 16 տարի աշխատել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում։ Մեկ տարի ծառայել է ՊՆ զորամասերից մեկում՝ որպես ավագ հրաձիգ իրականացնելով մարտական հերթապահություն։ Ոստիկանության զորքերում Վիգենը ծառայում էր 2019 թվականից։ Բացի հասարակական կարգի պահպանությունից, իրականացնում էր մարտական հերթապահություն Տավուշի մարզում։ Հասմիկն ասում է՝ հաճախ էր ամուսնուն խնդրում դիրքեր չբարձրանալ, բայց Վիգենն արձագանքում էր. «Հասմի՛կ, տղամարդկությունը սկսվում է պոստերից»։

Երբ հարցնում եմ, թե ինչպես է ընտրել ծառայությունը իրավապահ համակարգում, Հասմիկն արձագանքում է. «Իրավագիտություն է սովորել «Գլաձոր» համալսարանում, հետո համատեղության կարգով սկսել է աշխատել և այդպես էլ մնացել է համակարգում»։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխեց նաև Վիգենի կյանքի ընթացքը։ Սեպտեմբերի 29-ին է նա մեկնել ռազմաճակատ։ «Ասաց, որ ընդհանուր տագնապ է, դուրս են գալու։ Բայց հետաքրքիր է, որ մինչ դա ասում էր՝ պատերազմ է լինելու։ Ես չէի հասկանում, թե ինչ նկատի ունի, այդ միտքը վանում էի ինձանից։ Երբ ամսի 29-ին մեկնում էր, ասացինք իրեն՝ հնարավոր չէ՞, որ դու չգնաս։ «Ոչ, եթե ես չգնամ, բա ձեզ ո՞վ է պահելու»»։

Երբ հարցնում եմ, թե կոնկրետ որ հատվածներում է եղել Վիգենը, Հասմիկն արձագանքում է. «Նա շատ գաղտնապահ էր։ Մենք ավելի շատ տեղեկություն հետագայում տղաների պատմություններից ենք իմացել։ Եղել են Հադրութում, Ջրականում, ամենից շատ՝ Քարվաճառում։ Այդ ընթացքում համարյա ամեն օր տարբեր ժամերի խոսել ենք իր հետ»։

Հոկտեմբերի 29-ին Վիգենը տուն է վերադառնում, մի քանի օրից մեկնում ռազմաճակատի ավելի թեժ հատված՝ Շուշի։ Վիգենի վերջին զանգը նոյեմբերի 5-ին էր։ «Երեք անց կեսի, չորսի կողմերը զանգահարեց ու ասաց, որ էլ չի զանգելու. «Էլ չեմ զանգելու, քեզ ու տղուս լավ կնայես, ամեն ինչ լավ է լինելու, չմտածես»։ Այդ ժամանակ կրակոցի ձայներ էին գալիս»։ Վիգենի վերջին մարտը Քարինտակից Լիսագոր տանող հատվածում էր՝ Շուշիի մատույցներում։ Վիգենը զոհվել է նոյեմբերի 5-ին։

Ոստիկանության զորքերի 4 ծառայող զոհվել է նոյեմբերի 5-ին, 39-ը՝ նոյեմբերի 7-ին։

Ընտանիքը երկար է փնտրել Վիգենին, գտել պատերազմի ավարտից ամիսներ անց։ Վիգենը տուն է «վերադարձել» զոհվելուց երեք ամիս անց։ «Գլուխն է լուրջ վնասված եղել։ Իրեն հուղարկավորել ենք 2021 թվականի փետրվարի 4-ին»։

Վիգենն ու Հասմիկը որդի ունեն։ Նա երեք տարեկան էր, երբ հայրիկը զոհվեց։ Որդին Հասմիկի համար ուժի աղբյուր դարձավ։ «Հիմա ուղղակի օրերն անցնում են, բայց ոչինչ չի փոխվում։ Տղաս մեծ ուժ է տալիս, որ պայքարենք, շարժվենք առաջ, փորձենք կյանքի կոչել մեր համատեղ երազանքները։ Իր ամենակարևոր երազանքը խաղաղ երկինքն էր, որ բոլոր երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ։ Եվ, իհարկե, որ մեր տղան լավ մարդ դառնա»։

Հ. Գ. - Ոստիկանության զորքերի ծառայող, ավագ Վիգեն Միրզոյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով, ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ «Մարտական զորակցություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։

Պետական պահպանության գլխավոր վարչությունում ծառայելու ընթացքում պարգևատրվել է «Երկարատև ծառայության համար. 10 տարի» 3-րդ աստիճանի, «Երկարատև ծառայության համար. 15 տարի» 2-րդ աստիճանի մեդալներով, պատվոգրով՝ Տավուշում ծառայելու ժամանակ։

Հուղարկավորված է Այգեվանի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իտալիայում առանց հարգելի պատճառի դանակ կրելու համար կարող են հայտնվել բանտում 41-ամյա Լինդսի Վոնին օլիմպիական մրցուղուց ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց Հայաստան հաջորդ այցելության ժամանակ ինձ կձերբակալեն. ԼապշինԿատուն ավելին է հասկանում, քան թվում է. հետազոտություն Հայաստանը ռուսաստանցիների միջազգային գործուղումների ամենապահանջված ուղղությունների թվում է«Մանչեսթեր Սիթիի» կամային հաղթանակը «Լիվերպուլի» նկատմամբ (տեսանյութ) Ակնկալվում է նարնջի համաշխարհային բերքի աճ Թուրքիայի սահմանից մինչև Հայաստանի սահման ճանապարհների հիմնական հատվածները պատրաստ կլինեն 2030-ին. ԿոբախիձեՎենսի խոսնակը հայտնել է նրա Երևան և Բաքու այցի ժամանակացույցը Ուկրաինայում հակամարտությունը շների հակադարձ էվոլյուցիայի պատճառ է դարձել Երրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹրամփը դեղերի զեղչերի կայք է գործարկել Թույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանՎաղն Իրանի խորհրդարանում ԱՄՆ-ի հետ բանակցությունների թեմայով փակ նիստ տեղի կունենա«Ուրարտուն» պարտվեց «Չժեցյանին» Թրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԱնվտանգության երաշխիքների շրջանակներում Ուկրաինայում ամերիկյան զnրքեր չեն լինի. Ուկրաինայի արտգործնախարարԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ ԿարապետյանՊուտինը զրուցել է Լուկաշենկոյի հետ Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանի արդյունքը սկիաթլոնում Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանԲաժանումից հետո Լեպսը հիասթափված է կանանցից. «Թո՛ղ գրողի ծոցը գնա ամեն ինչ» Ո՞ր տեղում է Հայաստանը IQ-ի ցուցանիշով Սամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԹրամփը կոչ է արել ընդունել «Ամերիկայի փրկության մասին» օրենքը Ուկրաինան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը Կուբայում երկրաշարժ է տեղի ունեցել Զինակից ընկերոջը ծեծի է ենթարկել մաքրություն չկատարելու համար Երեխան կուլ է տվել 14 սմ երկարությամբ գդալ (լուսանկարներ) Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունԻնդոնեզիան նախատեսում է սահմանափակել արմավի յուղի արտահանումը Իրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըՎրաստանը 2025թ. Հայաստան է վերարտահանել ավելի քան 22 մլն դոլարի նավթամթերքներ Սննդամթերքների գլոբալ կորուստները 2026թ. կարող են կազմել 540 մլրդ դոլար Ինչպես հրավիրել ժամադրության փետրվարի 14-ին՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի և չփչացնել ամեն ինչ11 ֆուտբոլիստ արդեն երաշխավորել է իր տեղը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների ցանկը՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու համարՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համարՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվելՀորոսկոպ. Կենդանակերպի նշանների վեճերն ու հաշտեցումները WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Գերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա Ճապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա․ Անդրեասյան Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 5 բալանոց երկրաշարժ է եղել