Երևան, 13.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել. «Հետք»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Հետք»-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար: Դրանից բացի՝ մոտ 1 մլն  970 հազ. դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել:

Վարչապետի աշխատակազմի աշխատողները (թիվն ամեն տարի փոփոխվում է, միջինը`  491 մարդ), վարչապետն ու երկու փոխվարչապետները 2021-2025 թվականներին ստացել են ընդհանուր 2 մլրդ 835 մլն 550 հազ. դրամ պարգևատրում և պարգևավճար: «Հետքը» գրավոր հարցմամբ Կառավարությունից տեղեկատվություն է ստացել վարչապետի աշխատակազմի, վարչապետի եւ փոխվարչապետների 2021-2025թթ. ստացած պարգևավճարների վերաբերյալ:

project-01-01.jpg (172 KB)

2 մլրդ 835 մլն 550 հազ. դրամ գումարից մոտ 381 մլն 848 հազ. դրամը հատկացվել է որպես պարգևավճար՝ 2025թ. առաջին կիսամյակի գործունեության առաջնահերթությունների և դրանց կատարողականի արդյունքային ցուցանիշների հիման վրա: Գումարը ստացել են այդ ժամանակահատվածում աշխատած 412 աշխատակիցները, ինչպես նաև վարչապետն ու երկու փոխվարչապետները: «Հետքի» գրավոր հարցմանը պատասխանել է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:

Կառավարությունից չեն առանձնացրել, թե կատարողական ցուցանիշների հիման վրա որքան գումար են ստացել երկու փոխվարչապետները՝ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը: Գումարի չափը ներկայացվել է ընդհանուր, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստացած պարգևավճարն առանձնացվել է՝ 11 մլն 950 հազ. 800 դրամ:

project-01-02.jpg (181 KB)

Նշենք, որ Կառավարությունը 2025թ. նոյեմբերի 27-ին ընդունել էր «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և պետական կառավարման համակարգի առանձին մարմինների ցանկը հաստատելու մասին» որոշում: Նպատակը եղել է Կառավարության ծրագրով և ռազմավարություններով սահմանված նպատակների և խնդիրների իրականացման ուղղությամբ առաջնահերթ անելիքների բարձր կատարողականը խրախուսելը: Պիլոտային ծրագրի իրականացման ժամանակահատվածը 24 ամիս է, ընդ որում, 2025 և 2026 թվականների համար հաշվետու ժամանակահատվածներ են կիսամյակները:

Ցանկում ներառված է 16 մարմին՝ վարչապետի աշխատակազմը, նախարարությունները, Կադաստրի, Պետական եկամուտների և Քաղաքաշինության կոմիտեները:

Յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի առաջնահերթությունները և դրանց կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշներն առաջարկում են կառավարման մարմինների ղեկավարները՝ վարչապետի հանձնարարականներով սահմանված պահանջներին համապատասխան: Ներկայացված առաջնահերթությունները քննարկվում և համաձայնեցվում են փոխվարչապետների հետ և ներկայացվում են վարչապետին։ 

Կառավարման մարմինների ղեկավարները վարչապետի աշխատակազմ են ներկայացնում գործունեության առաջնահերթությունների և դրանց համար որոշված արդյունքային ցուցանիշների ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն, որը ներառում է մեթոդաբանությամբ տրված գնահատականը:  Օրինակ՝ «Ամբողջությամբ կատարված է» գնահատվում, եթե գրանցված առաջընթացը նույնությամբ և ամբողջապես համապատասխանում է սահմանված արդյունքային ցուցանիշին, իսկ «Հիմնականում կատարված է», եթե բովանդակային աշխատանքն ամբողջությամբ ավարտված է և «ամբողջությամբ կատարված» համարվելու համար պակասում են միայն ընթացակարգային որոշ աշխատանքներ, կամ ապահովված է սահմանված քանակական ցուցանիշների առնվազն 90%-ը և այլն:

Կառավարման մարմինների առաջնահերթությունների կատարողականի գնահատման արդյունքները քննարկվում են փոխվարչապետների և համապատասխան մարմինների ղեկավարների միջև: Գնահատականները կարող են ճշգրտվել վարչապետի և փոխվարչապետների կողմից՝ ելնելով սահմանված առաջնահերթություններից և դրանց կատարման առանձնահատկություններից: Կատարողականի գնահատման վերջնական արդյունքներն արձանագրվում և ներկայացվում են վարչապետին։  Օրինակ, եթե «Ամբողջությամբ կատարված է», տրվում է 5 միավոր, «Հիմնականում կատարված է»՝ 4 միավոր, «Մեկնարկած է»՝ 0 միավոր և այլն:

Բացի այդ, Կառավարության 2025թ. դեկտեմբերի 4-ին մեկ այլ որոշմամբ հաստատվել են կառավարման մարմնի խրախուսման ֆոնդի մեծության հաշվարկի համար հիմք հանդիսացող պաշտոնների յուրաքանչյուր խմբի գործակիցները: Այս որոշումների հիման վրա էլ հատկացվել է մոտ 381 մլն 848 հազ. դրամ պարգևավճարը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը գրավոր հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի աշխատողները պարգևատրվել են աշխատանքային պարտականությունների կատարման ամսական, կիսամյակային, տարեկան արդյունքի և կատարողականի գնահատմանը համապատասխան: 

Որևէ ուսանող կրթական պրոցեսից վարձավճարի պատճառով դուրս չպետք է մնա․ Փաշինյան Օվերչուկը հայտարարել է Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին Ժորա Չիչոյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհա­նուր իրավասության քրեական դատարանի նախագահ Գոհ ենք վիճակահանությունից․ Եղիշե Մելիքյանը՝ Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքների մասին Թրամփը կարող է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից Աշտարակում «Toyota»-ն բախվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն Կատյա Գալստյանն Օլիմպիական խաղերում զբաղեցրել 82-րդը տեղը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը Ուկրաինան պատրաստ է բանակցել, բայց միայն արդար պայմաններով․ Զելենսկի Երևանում «Mercedes G»-ն մերկասառույցի պատճառով բախվել է պարեկի ծառայողական ավտոմեքենային Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը կտեղափոխվի Բեռն Ամերիկյան զենքից մինչև էներգետիկ նոր պլաններ. ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքներն ու հեռանկարները. Էդմոն ՄարուքյանՀանդիպել են Հայաստանի ազգային հավաքականի ներկա և նախկին գլխավոր մարզիչները Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները Երևան-Գյումրի ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով «Ford Transit»-ը հայտնվել է ձնակույտերի մեջ, ապա «Mercedes Vito»-ն բախվել է «Ford Transit»-ին Տարադրամի փոխարժեքները փետրվարի 12-ին Ազգերի լիգա 2026/27. Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները Amio Pro․ բանկինգ՝ բազմաթիվ առավելություններովէդմոն մարուքյանի անդրադարձը Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններինՀենրիխ Մխիթարյանը՝ լավագույն տասնյակում Տեսչական մարմինը կասեցրել է 11 ապօրինի հորի շահագործում Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մելանիա Թրամփի շնորհիվ ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաների ևս մի խումբ վերամիավորվել է իրենց ընտանիքների հետ. Սպիտակ տուն Կաթողիկոսի հարկադրական հեռացման uպառնալիքները ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար․ հայտարարություն Դուք սխալ ճանապարհի վրա եք․ Օրբանը՝ Զելենսկուն Հայերի գենը միակն է, որը 3,000 տարի մնացել է անփոփոխ․ Պետրոս ԱնանիկյանՇրջակա միջավայրի նախարարը և Իտալիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են փոխզիջման. Ֆիդան Նավթը սկսում է հոսել, և մեծ գումարները շուտով կօգնեն Վենեսուելայի ժողովրդին․ Թրամփ Փակ ավտոճանապարհներ կան Երկրաշարժ՝ Ադրբեջանում 12 հազար դոլար պարտք՝ ամեն ընտանիքի ուսերին. 9 միլիարդի մասին իրականությունը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հատուկ հայտարարությունը բարերարի ուղերձի և դրա ձևի մասինԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր ԱվետիսյանՍարուխանում բախվել են «Toyota Camry»-ն, «Լադա»-ն և «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր Հայտնաբերել ու առգրավել են մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին Քննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալԱՄՆ օդային տարածքը փակվել է լազերային զենքի պատճառով Team-ի և Ֆրանսիական համալսարանի համագործակցությամբ 120 ուսանող իր ուժերն է փորձել առաջատար ընկերություններումՎատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ․ Նարեկ ԿարապետյանՀայ դահուկորդուհին զբաղեցրել է 82-րդ տեղը Երեք դեռահասներ ծեծել են համադասարանցուն. դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը Յուրաքանչյուր իշխանություն ինքն է ընտրում իր թիվ 1 ընդդիմադրին, և սա տարածված փորձ է աշխարհում. Նաիրի Սարգսյան Արմավիրի մարզում նորահարսը փախել է՝ իր հետ տանելով ոսկյա զարդերը. սկեսրայրը դիմել է ոստիկանություն ԱՄՆ-ի ռազմանավեր են բախվել Հարավային Ամերիկայի ափերի մոտ Անվտանգության նկատառումներից պայմանավորված՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են Վանաձորում ոստիկաններն ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտել Արցախի հայաթափումը, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, կարող է համարվել ցեղասպանություն․ Արեգ Սավգուլյան