Երևան, 06.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օրական 500 մլն դրամ են տանում ժողովրդի գրպանից․ ով է կանգնած թալանի հետևում. Politik.am

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանում օրական միջինում վաճառվում է մոտ 4 միլիոն լիտր հեղուկ գազ։ Սա նշանակում է, որ հեղուկ գազը պարզապես վառելիք չէ․ այն սոցիալական ապրանք է՝ հազարավոր ընտանիքների, տաքսիստների, գյուղացիների ու փոքր բիզնեսի գոյության միջոցը։ Եվ հենց այս ֆոնին վերջին օրերին տեղի ունեցած մոտ 130 դրամի թանկացումը չի կարող դիտվել որպես «տեխնիկական խնդիր»։

Պաշտոնական բացատրությունը կրկին նույնն է՝ Լարսի անցակետը դժվարանցանելի է։ Բայց այստեղ սկսվում են անհարմար հարցերը, որոնց իշխանությունը նախընտրում է չպատասխանել։

Թանկացումը տեղի է ունեցել հենց անցակետի փակման հաջորդ օրը, այն դեպքում, երբ գազալցակայաններում վստահաբար կար նախապես ներկրված և պահեստավորված հեղուկ գազ, որը մինչ այդ վաճառվում էր միջինում 170 դրամով։ Այսինքն՝ խոսքը նոր ներմուծված, թանկացած գազի մասին չէ, այլ արդեն Հայաստանում գտնվող ապրանքի, որի գինը պարզապես նկարվեց։

Ավելին՝ նույն Լարսի անցակետով հեղուկ գազ ստացող Վրաստանում այն 30–40 դրամով ավելի էժան է, քան Հայաստանում։ Սա արդեն բացարձակ աբսուրդի ժանրից է։ Վրաստանը ԵԱՏՄ անդամ չէ, չունի այն մաքսային և հարկային արտոնությունները, որոնք ունի Հայաստանը, ու տրամաբանական կլիներ, որ ռուսական հեղուկ գազը Վրաստանում ավելի թանկ լիներ։ Բայց իրականությունն հակառակն է։

Այս բոլոր փաստերը միասին մեկ պարզ եզրահանգման են տանում․
Հայաստանում հեղուկ գազ ներկրող-վաճառողները իրականացրել են համաձայնեցված գնի բարձրացում, որը օրական իրենց ապահովում է ավելի քան 500 միլիոն դրամ հավելյալ եկամուտ։ Այսինքն ժողովրդի գրպանից օրական 500 մլն դրամ են տանում։

Եվ այստեղ գալիս է ամենակարևոր հարցը․
արդյո՞ք նման ծավալի և նման համաժամանակյա թանկացում հնարավոր է առանց իշխանական հովանու։

Տարիների փորձը ցույց է տալիս՝ ոչ։ Հայաստանում նման «գործարքները» երբեք չեն լինում ինքնաբուխ։ Երբ շուկան ամբողջությամբ միաժամանակ թանկացնում է, դա նշանակում է, որ կա կամ քաղաքական թույլտվություն, կամ քաղաքական լռություն։ Երկուսն էլ նույնն են։

Այսօր հեղուկ գազի թեման պարզապես գնի հարց չէ։ Դա իշխանություն–հարուստներ–ժողովուրդ եռանկյան հերթական օրինակն է, որտեղ վճարողը միշտ նույնն է՝ շարքային քաղաքացին։ 

Ուստի հարցը մնում է բաց ու պարտադիր պատասխան պահանջող․
ով է կանգնած այս թալանի հետևում, և ինչու է իշխանությունը կրկին ընտրում գազ ներկրող-վաճառողների կողմը, ոչ թե ժողովրդի։

Աղբյուրը՝ Politik.am

«Ալ Նասրը» երկրորդ խաղում անընդմեջ հասավ հաղթանակի առանց Ռոնալդուի (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հանրապետության հրապարակում «Honda»-ն բախվել է կայանված «Lexus»-ին, անցել կանաչ գազոնի վրայով, կոտրել հետիոտնի համար նախատեսված լուսակիրն ու ցուցանակը և գլխիվայր շրջվել. կա վիրավոր25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը Անմահացած մեր տղաների մայրերի հետ հանդիպումից հետո դառնում ենք ավելի վճռական․ Ավանեսյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրրերին Զելենսկին ցանկանում է արդյոք խաղաղություն Ռուսաստանի հետ․ ԶԼՄ 2025-ին պետական բյուջեի օգտին բռնագանձվել է շուրջ 21 մլրդ դրամ Ռուսաստանում զգուշացրել են Ուկրաինային՝ բանակցություններից հրաժարվելու հետևանքների մասին Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է՝ անվաշղթաների կիրառմամբ Ազատի զորամասի 15 զինծառայողի մահվան գործով իրեղեն ապացույցներ են տարել դատարան Արթիկում փրկարարները, քրեական ոստիկաններն ու պարեկները փրկել են 24-ամյա աղջկա կյանքը․ օպերատիվ են գործել նաև Արթիկի շտապօգնության բժիշկներըԻնչ անել, եթե ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանցից «WhatsApp»-ով հաղորդագրություն եք ստացել Ուժեղ քամու պատճառով ուղևորատար ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել Մալագայի օդանավակայանում (տեսանյութ) Մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բախվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Ռուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութ հրապարակելուց Եվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանը բողոք է ներկայացրել հայ գեղասահորդների «Արցախ» ստեղծագործության անվան վերաբերյալ Պակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Ոստիկանների համագործակցված միջոցառումների արդյունքում գողությունը թարմ հետքերով բացահայտվեց Հայտնաբերել են 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով Երևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն ՎարագյանՀայտնի է անգլերենի լրացուցիչ միասնական քննությանը հայտագրման գործընթացի օրն ու ժամը Հետախուզվողների հայտնաբերում՝ համայնքային և քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արցախցիների բնակապահովման ծրագրից օգտվել է ընդամենը 4404 ընտանիք Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. նրա պաշտոնավարումը կասեցվել է Եղանակը Հայաստանում Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ցուցադրված Վիլյամ Սարոյանի նկարներից մի քանիսը կմնան Հայաստանում Կառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանԴոլարի փոխարժեքը նվազել է. մի փոքր էժանացել է նաև եվրոն Իրանն արագ վերականգնել է հրթիռային ծրագրի՝ 2025թ․ հարվածներից վնասված մի շարք օբյեկտներ Շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանՔադաֆիի որդուն կհուղարկավորեն միայն իր ընտանիքի եւ երկու ցեղերի խորհուրդների ներկայությամբ Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. ինչ է հայտնի Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերինՎճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ Ստամբուլ–Երևան–Ստամբուլ չվերթեր կլինեն․ հանդիպում «Turkish Airlines»-ի ներկայացուցիչների հետ Ցավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. ԱվետիսյանՊետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՀայ կինը՝ խոնարհման, պայքարի և արժանապատվության խորհրդանիշ «Արարատ 73» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետոՑորենի ու բենզինի՝ Հայաստան գալը դեռ չի նշանակում խաղաղություն. Մենուա ՍողոմոնյանՄենք հավակնում ենք լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ նպաստելու մեր երկրի շուրջ բարենպաստ իրավիճակի ձևավորմանը. Հրայր Կամենդատյան Ընտանի շունը հարձակվել է 18 ամսական երեխայի վրա