Երևան, 10.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հեղուկ գազի շոկը՝ առկա վիճակի «լակմուսի թուղթ». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի էներգետիկ շուկայում վերջին զարգացումները, հատկապես հեղուկ գազի գների կտրուկ և անկանխատեսելի տատանումները, բացահայտում են համակարգային խնդիրներ, որոնք տարիներ շարունակ մնացել են երկրորդ պլանում՝ փոխարինվելով իրավիճակային լուծումներով և քաղաքական հայտարարություններով։

Թեև ՀՀ իշխանությունները պարբերաբար խոսում են էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացիայի, նոր ուղիների և հնարավորությունների մասին, իրականում շուկայի արձագանքը յուրաքանչյուր արտաքին կամ ներքին ցնցման նկատմամբ ցույց է տալիս, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը շարունակում է մնալ խոցելի, իսկ այդ խոցելիության գինը վճարում է առաջին հերթին հասարակ սպառողը։

Ադրբեջանից ներմուծվող բենզինի թեման վերջին շրջանում առաջ բերեց տեղեկատվական և քաղաքական մեծ աղմուկ՝ ներկայացվելով որպես դիվերսիֆիկացիայի օրինակ և շուկայի մրցակցության ընդլայնման քայլ։ Սակայն այդ աժիոտաժի ֆոնին գրեթե աննկատ մնացին ավելի խորքային խնդիրները, որոնք վերաբերում են ոչ թե մեկ մատակարարի կամ մեկ ուղղության փոփոխությանը, այլ ամբողջ էներգետիկ համակարգի դիմադրողականությանը։

Հեղուկ գազի շուկայում արձանագրված զարգացումներն այդ ամենի ամենախոսուն օրինակներից են։ Երբ գինը շատ կարճ ժամանակահատվածում 170-200 դրամից որոշ լցակայաններում հասնում է 270-300 դրամի մեկ լիտրի համար, դա այլևս հնարավոր չէ բացատրել միայն շուկայական բնական տատանումներով կամ արտաքին գործոններով։ Սա արդեն առնվազն համակարգային ձախողման դրսևորում է, որտեղ շուկան չունի բավարար անվտանգության բարձիկներ, իսկ պետությունը չունի գործուն մեխանիզմներ գների կտրուկ ցնցումները մեղմելու համար։ Թեպետ կան փորձագետներ, որոնց կարծիքով, այստեղ խոսքը միայն ձախողման մասին չէ՝ այն ասպեկտով, որ Հայաստանում հեղուկ գազ ներկրող-վաճառողները կարող են իրականացրած լինել համաձայնեցված գնի բարձրացում, որը օրական իրենց ապահովում է ավելի քան 500 միլիոն դրամ հավել յալ եկամուտ։

Սա դասական իրավիճակ է, երբ սահմանափակ մատակարարումների կամ դրանց մասին շրջանառվող տեղեկությունների պայմաններում շուկան արագ անցնում է դեֆիցիտի հոգեբանական ռեժիմի, ինչն անմիջապես օգտագործվում է գների բարձրացման և որոշ տնտեսվարողների (կամ, ինչպես փորձագետներն են նշում, գուցե բոլորի) կողմից իրավիճակից օգտվելու նպատակով։

Որպես հիմնական պատճառաբանություն նշվում է Վերին Լարսի անցակետի փակումն ու եղանակային խոչընդոտները, որոնք իբր երկարացնում են ներմուծման ժամկետները 10-ից մինչև 20 օր։ Բացի այդ, մատնանշվում են Իրանից ներմուծվող գազի հետ կապված խնդիրները, որոնք կազմում են մոտ 15–20 տոկոս և պայմանավորված են այդ երկրում առկա ճգնաժամային իրավիճակով։ Բայց նախ՝ գները բարձրացել են Լարսի անցակետի փակման հենց հաջորդ օրը, այսինքն՝ թանկացել է պահուստավորված, առկա գազը, ինչն ինքնին կասկածելի է:

Մյուս կողմից՝ հենց այդ կարգի պատճառաբանությունների կրկնվող բնույթն է, որ վկայում է ոչ թե օբյեկտիվ անխուսափելիության, այլ կառավարման և ռազմավարական պլանավորման բացակայության, ինչպես նաև տնտեսվարողների կողմից գնի բարձրացման հնարավոր համաձայնեցվածության մասին։ Ի վերջո, Վերին Լարսն առաջին անգամ չէ, որ փակվում է, Իրանի հետ կապված ռիսկերը նույնպես երկար տարիներ հայտնի են, իսկ նավթի գների տատանումները գլոբալ շուկայի մշտական բաղադրիչ են։ Եթե յուրաքանչյուր նման գործոն կարող է կարճ ժամանակում շուկան գցել խուճապի և գնային պայթյունի մեջ, ապա դա նշանակում է, որ համակարգը կառուցված չէ ռիսկերի դիմակայման տրամաբանությամբ։

Վերադառնալով տնտեսվարողների պահվածքին՝ նշենք, որ նման իրավիճակում առավել մտահոգիչ է այն, որ էներգակիրներ ներմուծող տնտեսվարողները, օգտվելով վերահսկողության և հակակշիռների թուլությունից, հաճախ այդպիսի հանգամանքները վերածում են շահույթի առավելագույնացման գործիքի։ Գների կտրուկ բարձրացումը, արհեստական պակասուրդի տպավորության ստեղծումը և տեղեկատվական անորոշությունը դառնում են շուկայի վարքագծի սովորական տարրեր։ Արդյունքում տուժում է ոչ միայն վերջնական սպառողը, այլև տնտեսության ամբողջական կանխատեսելիությունը, քանի որ հեղուկ գազը Հայաստանում լայնորեն օգտագործվում է ոչ միայն տրանսպորտում, այլև փոքր բիզնեսում, ծառայությունների ոլորտում և որոշ դեպքերում նաև արտադրական գործընթացներում։ Այստեղ է, որ պետության դերակատարումը պետք է դուրս գա իրավիճակային արձագանքների շրջանակից և անցնի երկարաժամկետ էներգետիկ անվտանգության բարձիկների ստեղծման քաղաքականությանը, եթե, իհարկե, բացառում ենք նման «համաձայնության» առումով շահագրգռվածությունը։

Հեղուկ գազը կարող է այս ռազմավարության առանցքային բաղադրիչներից մեկը դառնալ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ խոշոր և զարգացած տնտեսությունները, բախվելով էներգետիկ շոկերի, ընտրում են ոչ թե շուկան ամբողջությամբ ազատ թողնելու, այլ ռազմավարական պաշարների կուտակման և ճկուն կառավարման ուղին: Հայաստանի համար նման մոտեցումը ոչ միայն հնարավոր, այլև անհրաժեշտ է։ Ադրբեջանական բենզինի շուրջ աժիոտաժ ստեղծելու փոխարեն, որը ավելի շատ քաղաքական և տեղեկատվական բնույթ ունի, կարելի է կենտրոնանալ իրական էներգետիկ կայունություն ապահովող քայլերի վրա։

ԵԱՏՄ ընդհանուր շուկայի շրջանակում Հայաստանն ունի հնարավորություն մեծ քանակությամբ հեղուկ գազ ներմուծելու Ռուսաստանից հատկապես այն ժամանակահատվածներում, երբ գները համեմատաբար ցածր են։ Այդ գազը կարող է ամբարվել հատուկ ստեղծված կամ արդիականացված տերմինալներում և օգտագործվել շուկայում սղության կամ գների կտրուկ աճի դեպքում՝ ապահովելով գնային կանխատեսելիություն և մեղմելով սպառողների վրա ճնշումը։ Նման մեխանիզմը թույլ կտա ոչ միայն զսպել գների արհեստական տատանումները, այլև սահմանափակել մենաշնորհային կամ օլիգոպոլ վարքագիծը շուկայում։

Բացի այդ, հեղուկ գազի էներգետիկ ներուժը կարող է ավելի լայն կիրառություն գտնել արդյունաբերական և արտադրական ոլորտներում, ինչը կնվազեցնի կախվածությունը այլ էներգակիրներից և կբարձրացնի տնտեսության ճկունությունը արտաքին շոկերի նկատմամբ։ Սա պահանջում է ոչ միայն ենթակառուցվածքների զարգացում, այլև կարգավորող և հարկային քաղաքականության վերանայում, որպեսզի հեղուկ գազի օգտագործումը դառնա տնտեսական տեսանկյունից առավել մրցունակ և կանխատեսելի։ Կրկնում ենք՝ եթե, իհարկե, նման ցանկություն կա...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մալաթիայի համայնքային ոստիկանները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվողին․ գործադրել էր օդաճնշիչ ատրճանակ Ինչպես է բացահայտվում հերթական «Զանգերի կենտրոն»-ը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել ԱՄՆ ծառայության աջակցության բազան թիրախավորվել է Ամուսնության առաջարկ՝ Դիանա Մխիթարյանին Իրանը գերծանր հրթիռներով հարձակվել է ամերիկյան և իսրայելական թիրախների վրա․ ԻՀՊԿ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը հետաձգվում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով․ Զելենսկի ԱԱ-2026․ Նեյմարն ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի նախնական հայտացուցակում Ջուր չի լինելու մարտի 11-ին և 12-ին Գողության դեպք` Երևանում Գազ չի լինելու․ հասցեներ «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՀԿ-ն զգուշացնում է Իրանի նավթային օբյեկտների վրա Իսրայելի հարվածներից հետո հանրային առողջության համար ռիսկերի մասին Կրակոցներ՝ Իսակովի պողոտայում․ բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Կրակոցներ Երևանում Մբապեն վերսկսել է մարզումները «Ռեալում» Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նոր գերագույն առաջնորդին հավատարմության երդման արարողությունը Ալիևը Էրդողանի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հшրձակումը Գուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ ԿարապետյանՉինաստանը ողջունել է այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը Ռուսաստանում ստեղծվել է արհեստական բանականությամբ «դրոն-որսորդ» 10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր Կամենդատյան«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Օպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՆոր նախագծեր ու սիրելի հաղորդումների վերադարձ՝ նոր ձևաչափով. Առաջին ալիքը մեկնարկում է գարնանային եթերաշրջանը Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վшրակներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Tesla»-ն և «ֿBMW»-ն, ապա «Opel Astra»-ն բախվել է վթարված ավտոմեքենաներին․ կան վիրավորներ ԱՄԷ-ն դատապարտել է «Իրանի կողմից Թուրքիային հարվածելու փորձը» Հանցավոր գործունեությամբ զբաղվող հերթական «զանգերի կենտրոնն» է բացահայտվել ԱԱԾ-ի շենքը հրկիզել փորձող անձը կալանավորվել է 2 ամիս ժամկետով ԵՄ-ն պետք է արագացնի ընդլայնումը. Կայա Կալաս Փաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըFlyOne-ի՝ Մասկատ-Երևան մարտի 11-ի չվերթը տեղափոխվել է մարտի 12-ին Փոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԵՄ երկրների նավթի պաշարները կբավականացնեն 85-90 օր. Իտկոնեն Ինչպե՞ս է Սպիտակում ծեծի ենթարկված 10-ամյա տղայի վիճակը Էդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակներըԿիպրոսի վրա հարձակումը հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա. Ֆրանսիան երկու ֆրեգատ կուղարկի Կարմիր ծով. Մակրոն 2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. Զինվորական դատախազ Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանԼոռու մարզում 11-ամյա և 8-ամյա եղբայրները ու նրանց 5-ամյա ընկերը ոտքերով և քարերով հարվածներ են հասցրել 10-ամյա տղային ԱՄԷ-ում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհեր կան Գվարդիոլան որակազրկվել է ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել է երկու զինծառայողի մահվան մասին Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի