Երևան, 07.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


509 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում:

Միաժամանակ, վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր:

Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։

ՊԵԿ-ը ներկայացնում է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 509 հարկ վճարողի մոտ և տուգանքի չափը կազմել է 197 մլն դրամ։ Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը: Արձանագրված խախտումներից 19 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 61.2 մլն դրամի չափով: ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների։

Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 72 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 74 մլն դրամ։ Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը։ Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման դեպքով 25 հարկ վճարող տուգանվել է 56.750 մլն դրամով: Խախտում թույլ տված հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների։

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում արձանագրվել է 29 հարկ վճարողի մոտ: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 11.6 մլն դրամի չափով տուգանք: Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով:

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ խախտումներ թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Իտալիայում տեղի է ունենում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը (տեսանյութեր) «Ալ Նասրը» երկրորդ խաղում անընդմեջ հասավ հաղթանակի առանց Ռոնալդուի (տեսանյութ) «Հըզբոլլահի» հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել Արցախի թեմի առաջնորդը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահին Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հանրապետության հրապարակում «Honda»-ն բախվել է կայանված «Lexus»-ին, անցել կանաչ գազոնի վրայով, կոտրել հետիոտնի համար նախատեսված լուսակիրն ու ցուցանակը և գլխիվայր շրջվել. կա վիրավոր25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը Անմահացած մեր տղաների մայրերի հետ հանդիպումից հետո դառնում ենք ավելի վճռական․ Ավանեսյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրրերին Զելենսկին ցանկանում է արդյոք խաղաղություն Ռուսաստանի հետ․ ԶԼՄ 2025-ին պետական բյուջեի օգտին բռնագանձվել է շուրջ 21 մլրդ դրամ Ռուսաստանում զգուշացրել են Ուկրաինային՝ բանակցություններից հրաժարվելու հետևանքների մասին Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է՝ անվաշղթաների կիրառմամբ Ազատի զորամասի 15 զինծառայողի մահվան գործով իրեղեն ապացույցներ են տարել դատարան Արթիկում փրկարարները, քրեական ոստիկաններն ու պարեկները փրկել են 24-ամյա աղջկա կյանքը․ օպերատիվ են գործել նաև Արթիկի շտապօգնության բժիշկներըԻնչ անել, եթե ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանցից «WhatsApp»-ով հաղորդագրություն եք ստացել Ուժեղ քամու պատճառով ուղևորատար ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել Մալագայի օդանավակայանում (տեսանյութ) Մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բախվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Ռուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութ հրապարակելուց Եվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանը բողոք է ներկայացրել հայ գեղասահորդների «Արցախ» ստեղծագործության անվան վերաբերյալ Պակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Ոստիկանների համագործակցված միջոցառումների արդյունքում գողությունը թարմ հետքերով բացահայտվեց Հայտնաբերել են 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով Երևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն ՎարագյանՀայտնի է անգլերենի լրացուցիչ միասնական քննությանը հայտագրման գործընթացի օրն ու ժամը Հետախուզվողների հայտնաբերում՝ համայնքային և քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արցախցիների բնակապահովման ծրագրից օգտվել է ընդամենը 4404 ընտանիք Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. նրա պաշտոնավարումը կասեցվել է Եղանակը Հայաստանում Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ցուցադրված Վիլյամ Սարոյանի նկարներից մի քանիսը կմնան Հայաստանում Կառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանԴոլարի փոխարժեքը նվազել է. մի փոքր էժանացել է նաև եվրոն Իրանն արագ վերականգնել է հրթիռային ծրագրի՝ 2025թ․ հարվածներից վնասված մի շարք օբյեկտներ Շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանՔադաֆիի որդուն կհուղարկավորեն միայն իր ընտանիքի եւ երկու ցեղերի խորհուրդների ներկայությամբ Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. ինչ է հայտնի Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերինՎճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ Ստամբուլ–Երևան–Ստամբուլ չվերթեր կլինեն․ հանդիպում «Turkish Airlines»-ի ներկայացուցիչների հետ Ցավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. ԱվետիսյանՊետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՀայ կինը՝ խոնարհման, պայքարի և արժանապատվության խորհրդանիշ «Արարատ 73» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո