Երևան, 06.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԵՄ–ԵԱՏՄ երկընտրանքի գինը․ Լավրովի կոշտ ազդակներն ու Արման Աբովյանի գնահատականը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հունվարի 20-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև Հայաստանին՝ հստակ ձևակերպելով այն սահմանափակումները, որոնք, նրա գնահատմամբ, անհնար են դարձնում Եվրոպական միության հետ սերտ ինտեգրումը՝ միաժամանակ պահպանելով անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Լավրովը նշեց, որ Հայաստանի հետ բազմիցս քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցության թեման, սակայն այդ ուղին տեխնիկապես անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ, քանի որ Բրյուսելը պահանջում է իր նորմատիվ ակտերի լիարժեք համապատասխանեցում, որոնք ներառում են նաև հակառուսական պատժամիջոցների կիրառում։ Նրա խոսքով՝ նույնիսկ տրամադրվող ֆինանսական միջոցները պայմանական են և ենթադրում են յուրաքանչյուր դրամի դիմաց պարտադիր հաշվետվողականություն ու փոխհատուցում աշխատանքով, ինչը գործնականում դժվար իրագործելի է։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ԵՄ ստանդարտներին անցնելը՝ առանց ԵԱՏՄ-ից դուրս գալու, տեխնիկապես անհնար է ոչ միայն առևտրի և ներդրումների տարբեր կարգավորումների պատճառով, այլև այն պատճառով, որ ԵՄ չափանիշները ենթադրում են արտաքին քաղաքականության ամբողջական համընկնում, ներառյալ հակառուսական դիրքորոշումները։ Նրա համոզմամբ՝ նման մերձեցումը չի կարող անցնել առանց հետևանքների։ Լավրովը նաև անդրադարձավ ընտրական գործընթացների շուրջ հնարավոր ռիսկերին՝ հիշեցնելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունները «մոլդովական սցենարի» մասին։ ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ եթե նման դիտարկումներ հնչում են բաց տեքստով, ապա դրանք պետք է լուրջ քննարկման առարկա դառնան հայ հասարակության համար՝ հաշվի առնելով Մոլդովայում արձանագրված կոպիտ ընտրակեղծիքների նախադեպը, երբ իշխանությունը ձևավորվեց երկրի սահմաններից դուրս իրականացված մանիպուլյացիաների հաշվին։ Այս ֆոնին ԵՄ-ի հետ մերձեցումը Հայաստանի իշխանությունները դարձրել են ներքաղաքական օրակարգի առանցքային գործիքներից մեկը՝ հասարակության որոշ շերտերի համակրանքը շահելու նպատակով։ Սակայն ԵԱՏՄ-ն տարբեր մակարդակներով բազմիցս ակնարկել է երկակի խաղերի վտանգների մասին։ Այս թեմայով Փաստ-ը զրուցել է քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի հետ, ով իշխանության վարած քաղաքականությունը գնահատում է որպես աբսուրդային։

«Ըստ երևույթին՝ ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի ապագան ԵԱՏՄ–ԵՄ այս անպտուղ բանավեճի մեջ զոհաբերվում է ներկա իշխանության կյանքը երկարաձգելու համար։ Գոյություն ունի ընդամենը երեք աշխարհաքաղաքական կենտրոն, որոնք հետաքրքրված են, որ այս իշխանությունը վերարտադրվի։ Դա այսպես կոչված Եվրոպան է, Միացյալ Նահանգներն ու թուրք–ադրբեջանական տանդեմը։ Թուրքերը և ադրբեջանցիները առավել քան հետաքրքրված են և անելու են ամեն ինչ դրա համար։ Ինչ վերաբերում է ԵՄ–ԵԱՏՄ հարաբերակցությանը, բավական է նայել Հայաստանի արտահանման ու ներմուծման ուղղությունները։ Այն պարագայում, երբ ոչ ոք Հայաստանի ձեռքը չի բռնում, օրինակ նույն ԵՄ-ի հետ իրական տնտեսական համագործակցություն ձևավորելու համար»,– ընդգծում է Աբովյանը։

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունը անորոշ ժամանակ չի սպասելու, մինչև Հայաստանը կկայացնի իր վերջնական որոշումը։ «ԵԱՏՄ-ից կարող են պարզապես ասել հաջողություն։ Այդ դեպքում տնտեսական կոլապսը անխուսափելի է։ Սա ակնհայտ է, եթե նայենք Մոլդովայի օրինակին։ Ըստ էության՝ Հայաստանը հայտարարել է մի կուրս, որը տանում է մի կազմակերպության անդամակցության, որի ապագան նվազագույնը մոտակա ժամանակահատվածում չափազանց մշուշոտ է։ Փաստ չէ, որ Եվրոպական միությունը կմնա այն տեսքով, որով այսօր այն ներկայացվում է Հայաստանին»,– ասում է նա։

Արման Աբովյանի գնահատմամբ՝ իշխանությունը ԵՄ-ի հետ այս խաղերը օգտագործում է ոչ թե պետական ռազմավարական շահերից ելնելով, այլ աշխարհաքաղաքական ինչ-որ երաշխիքներ ստանալու՝ սեփական վերարտադրությունը ապահովելու համար՝ Հայաստանը վերածելով հակաեվրասիական և հակառուսական հենակետի։

«Սա վտանգավոր ուղի է, որովհետև այն չունի տնտեսական, անվտանգային և ինստիտուցիոնալ հստակ հաշվարկներ։ Երբ քաղաքականությունը կառուցվում է ոչ թե իրատեսության, այլ ներքաղաքական հաշվարկների վրա, դրա գինը միշտ վճարում է պետությունը»,– եզրափակում է Աբովյանը։

25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը Անմահացած մեր տղաների մայրերի հետ հանդիպումից հետո դառնում ենք ավելի վճռական․ Ավանեսյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրրերին Զելենսկին ցանկանում է արդյոք խաղաղություն Ռուսաստանի հետ․ ԶԼՄ 2025-ին պետական բյուջեի օգտին բռնագանձվել է շուրջ 21 մլրդ դրամ Ռուսաստանում զգուշացրել են Ուկրաինային՝ բանակցություններից հրաժարվելու հետևանքների մասին Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է՝ անվաշղթաների կիրառմամբ Ազատի զորամասի 15 զինծառայողի մահվան գործով իրեղեն ապացույցներ են տարել դատարան Արթիկում փրկարարները, քրեական ոստիկաններն ու պարեկները փրկել են 24-ամյա աղջկա կյանքը․ օպերատիվ են գործել նաև Արթիկի շտապօգնության բժիշկներըԻնչ անել, եթե ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանցից «WhatsApp»-ով հաղորդագրություն եք ստացել Ուժեղ քամու պատճառով ուղևորատար ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել Մալագայի օդանավակայանում (տեսանյութ) Մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բախվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Ռուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութ հրապարակելուց Եվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանը բողոք է ներկայացրել հայ գեղասահորդների «Արցախ» ստեղծագործության անվան վերաբերյալ Պակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Ոստիկանների համագործակցված միջոցառումների արդյունքում գողությունը թարմ հետքերով բացահայտվեց Հայտնաբերել են 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով Երևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն ՎարագյանՀայտնի է անգլերենի լրացուցիչ միասնական քննությանը հայտագրման գործընթացի օրն ու ժամը Հետախուզվողների հայտնաբերում՝ համայնքային և քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արցախցիների բնակապահովման ծրագրից օգտվել է ընդամենը 4404 ընտանիք Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. նրա պաշտոնավարումը կասեցվել է Եղանակը Հայաստանում Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ցուցադրված Վիլյամ Սարոյանի նկարներից մի քանիսը կմնան Հայաստանում Կառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանԴոլարի փոխարժեքը նվազել է. մի փոքր էժանացել է նաև եվրոն Իրանն արագ վերականգնել է հրթիռային ծրագրի՝ 2025թ․ հարվածներից վնասված մի շարք օբյեկտներ Շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանՔադաֆիի որդուն կհուղարկավորեն միայն իր ընտանիքի եւ երկու ցեղերի խորհուրդների ներկայությամբ Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. ինչ է հայտնի Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերինՎճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ Ստամբուլ–Երևան–Ստամբուլ չվերթեր կլինեն․ հանդիպում «Turkish Airlines»-ի ներկայացուցիչների հետ Ցավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. ԱվետիսյանՊետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՀայ կինը՝ խոնարհման, պայքարի և արժանապատվության խորհրդանիշ «Արարատ 73» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետոՑորենի ու բենզինի՝ Հայաստան գալը դեռ չի նշանակում խաղաղություն. Մենուա ՍողոմոնյանՄենք հավակնում ենք լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ նպաստելու մեր երկրի շուրջ բարենպաստ իրավիճակի ձևավորմանը. Հրայր Կամենդատյան Ընտանի շունը հարձակվել է 18 ամսական երեխայի վրաԱշակերտը ընկել է պատուհանից․ նոր մանրամասներԱռանց տնտեսական հավասարակշռության խաղաղություն չի լինում. Հրայր Կամենդատյան