Երևան, 07.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տնտեսական վերագործարկման հայտը․ Սամվել Կարապետյանի ծրագրի ներկայացումն ու «Ուժեղ Հայաստանի» ուղերձները

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

 Հունվարի 20-ին Երևանում տեղի ունեցավ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսը։ Միջոցառումը ներառում էր ոչ միայն ծրագրի ներկայացում, այլև պանելային քննարկում և հարցուպատասխանի փուլ՝ տնտեսագետների և մասնագիտական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ներկայացված նախաձեռնությունները միտված էին Հայաստանի տնտեսական կառուցվածքի փոփոխությանը, աշխատատեղերի ստեղծմանը և արտագաղթի հիմնական պատճառների վերացմանը։
Շնորհանդեսից մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր ձևով» շարժումը գրանցվել է որպես քաղաքական ուժ և հանդես է գալու «Ուժեղ Հայաստան» անվամբ։ Քաղաքական նորաստեղծ ուժը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի հստակ օրակարգ և Հայաստանի զարգացման իր տեսլականը։

 Միջոցառումից հետո տեղի ունեցավ նաև «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը։


 Նարեկ Կարապետյանը տեղեկացրեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուի անունը կհայտարարվի փետրվարի 12-ին։ Նրա խոսքով՝ այդ անձի համար երկրի ղեկավարումը լինելու է ոչ թե արտոնություն, այլ պարտականություն։ Նա ընդգծեց, որ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն դեպքում, երբ աղքատության մակարդակը նվազի առնվազն մինչև 10 տոկոս, մինչդեռ ներկայում երկիրը տարեկան ավելացնում է մոտ մեկ ամբողջ երեք միլիարդ դոլարի պետական պարտք, իսկ պարգևավճարների ֆոնդը հասնում է տասնվեց միլիարդ դրամի։


 Անդրադառնալով TRIPP նախագծին՝ Կարապետյանը նշեց, որ այն Հայաստանի համար պարունակում է թե՛ հնարավորություններ, թե՛ ռիսկեր։ Նրա խոսքով՝ հնարավորությունները կապված են այն հանգամանքի հետ, որ նախագծի շրջանակում ԱՄՆ-ն հանդես է գալիս որպես երաշխավոր, ինչպես նաև որպես վկա հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրում։ Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական հայեցակարգը պետք է հիմնված լինի առնվազն երկու երաշխավորների առկայության վրա, քանի որ մեկ երաշխավոր ունեցող երկրները մշտապես խոցելի են դառնում։


 Նախընտրական հնարավոր դաշինքների թեմայով Նարեկ Կարապետյանը նշեց, որ քննարկումներ են ընթանում երիտասարդ ուժերի հետ, իսկ վերջնական որոշումը կկայացվի նախընտրական գործընթացների եզրափակիչ փուլում։ Նա ընդդիմադիր դաշտին կոչ արեց առաջնորդվել պետականամետ մոտեցմամբ՝ ընդգծելով, որ այն ուժերը, որոնք չեն կարողանում հաղթահարել անցողիկ շեմը, չպետք է մասնակցեն գործընթացին՝ ձայների փոշիացում թույլ չտալու համար։ Նրա համոզմամբ՝ իշխանափոխությունը ընտրական ճանապարհով տեղի է ունենալու չնչին տոկոսների տարբերությամբ, և ընդդիմության կորցրած երեքից չորս տոկոսը կարող է դառնալ վճռորոշ գործոն գործող իշխանության վերարտադրության համար։


 Կարապետյանը նշեց, որ հաղթանակի համար անհրաժեշտ է օգտագործել ողջ ներուժը, քանի որ գործող իշխանության շարունակության դեպքում Հայաստանը և հայ հասարակությունը հինգ տարվա ընթացքում կկանգնեն անդառնալի փոփոխությունների առաջ։ Նրա խոսքով՝ ներկայիս քաղաքականությունը փոխում է հասարակության էությունը, և շարժումը պատրաստ է անել ամեն ինչ՝ երկիրը ազատելու ազգային և հասարակական սպառնալիքներից։


Նա կոշտ գնահատական տվեց նաև ԵԱՏՄ անդամակցության հարցում ռիսկեր ստեղծելու փորձերին՝ հայտարարելով, որ միայն հայրենիքի հանդեպ որևէ զգացում չունեցող մարդը կարող է նման քայլի գնալ։ Նրա գնահատմամբ՝ դա կարող է հանգեցնել հարյուր հազարավոր ընտանիքների սնանկացման։ Կարապետյանը ընդգծեց, որ իրական ինքնիշխանությունը հնարավոր է միայն բազմազան տնտեսական գործընկերների միջոցով և կոչ արեց ակտիվորեն գործընկերներ որոնել Մերձավոր Արևելքում։ Նրա խոսքով՝ երկրի ղեկավարը արտասահմանյան այցերից պետք է վերադառնա հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրերով, մինչդեռ ներկայիս կառավարիչը նույնիսկ մեկ միլիոն դոլարի պայմանագիր չի կարող բերել։


 Տնտեսական ծրագրի առանցքային դրույթներից մեկը նոր աշխատատեղերի ստեղծումն է։ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանը կարող է ստեղծել մինչև երեք հարյուր հազար նոր աշխատատեղ՝ վերաարդյունաբերականացման միջոցով։ Նա նշեց, որ այսօր երկիրը ապրում է վարկերի, արտերկրից փոխանցումների և մասամբ ծառայությունների հաշվին, մինչդեռ կայուն զարգացման համար անհրաժեշտ են արդյունաբերություն և արտահանմանը միտված ոլորտներ։ Նրա խոսքով՝ Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ յոթ միլիարդ դոլարի ապրանք, իսկ արտահանման և ներմուծման տարբերությունը կազմում է շուրջ չորս միլիարդ դոլար, որը փոխհատուցվում է պարտքով և փոխանցումներով։


 Կարապետյանը հիշեցրեց նավթամթերքների ներմուծման մեծ ծավալների մասին և խոսեց Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու ծրագրի մասին, որը կկարողանա հում նավթ ներմուծել ավելի էժան և վերամշակել տեղում՝ տարեկան շուրջ կես միլիարդ դոլարի շրջանառությամբ։ Նա նաև անդրադարձավ գազի ներմուծմանը՝ առաջարկելով Իրանի հետ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» խոշոր համակարգի զարգացում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման միջոցով, ինչը կարող է Հայաստանին բերել տարեկան մոտ հինգ հարյուր միլիոն դոլարի եկամուտ։


 Վերաարդյունաբերականացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավման հարցում նա կարևորեց Չինաստանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ չինական արտադրության գործարանների դեպքում ֆինանսավորման մեծ մասը կարող է ապահովվել հենց Չինաստանի կողմից, իսկ պետությունը կներդնի նվազագույն միջոցներ՝ փոխարենը ստանալով հարկային եկամուտներ։ Նոր աշխատատեղերի ստեղծման երկրորդ կարևոր քայլը, ըստ նրա, փոքր բիզնեսի ազատումն է շրջանառության հարկից մինչև միջին բիզնես դառնալը, ինչը թույլ կտա տարեկան ստեղծել երկուսից երեք հազար նոր ձեռնարկություն։


Գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնած և արդեն «Ուժեղ Հայաստան» կուսակցություն դարձած «Մեր ձևով» շարժումն այս օրերին ակտիվորեն ներկայացնում է իր ծրագրերն ու ապագայի տեսլականը հանրությանը։ Հանրային և քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը Փաստ-ի հետ զրույցում ընդգծեց, որ թեև դեռ ամբողջությամբ չի ուսումնասիրել ծրագրերը, դրանց հիմնական շեշտադրումները դրական ազդակներ են հաղորդում։


 ««Մեր Ձևովի» ծրագրի հիմնական առանցքը այս պահին դեռ տնտեսական քաղաքականությունն է և դրա համար շատ թիրախային ընտրվում են ուղղություններ, ինչը շատ կարևոր է, որովհետև սոցիալական վիճակը երկրում գնալով դառնում է ուղղակի ծայրահեղ։ Եթե իրենք կարողանան ճիշտ ձևով, թիրախային լուծել կամ առաջադրել լուծումներ, որովհետև լուծելու համար իշխանություն պետք է ունենալ, խնդիրների, որոնք մեր տնտեսության մեջ այսպես ասած արգելակներ են և ճիշտ ու գրագետ քաղաքականության բացակայության պայմաններում մնում են չլուծված, կարծում եմ, դա ընտրական մեծ բոնուս կտա իրենց։ Եվ փոքր, և միջին բիզնեսը, և գյուղացիական տնտեսությունը, և աջակցությունը ֆերմերներին ներկայացված են իրենց ծրագրում։ Նրանց տնտեսական քաղաքականության մշակմանը, ինչպես տեսանք շնորհանդեսի ժամանակ, մասնակցել է նաև Հրանտ Բագրատյանը, որն իմ գնահատմամբ մեր լավագույն մասնագետներից մեկն է և շատ լավ զգում է, թե այսօրվա Հայաստանի պայմաններում տնտեսության որ ուղղությունների վրա պետք է շեշտադրում անել։ Ինչ պետք է անել, որպեսզի երիտասարդը մնա հայրենիքում, գյուղացին մնա իր հողին կպած և չլքի իր տունը։ Այսօրինակ հարցերի ճիշտ և թիրախային լուծումները չափազանց կարևոր են, և դատելով ներկայացված ծրագրից, հատկապես գյուղատնտեսության ու փոքր և միջին բիզնեսի հատվածում, դրանց իրականացումը կարող է էական փոփոխություն բերել Հայաստանի տնտեսական դաշտում»,֊նշեց Զոհրաբյանը։

Լիլի Մորտոն երեխայի է սպասում (լուսանկարներ) Իտալիայում տեղի է ունենում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը (տեսանյութեր) «Ալ Նասրը» երկրորդ խաղում անընդմեջ հասավ հաղթանակի առանց Ռոնալդուի (տեսանյութ) «Հըզբոլլահի» հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել Արցախի թեմի առաջնորդը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահին Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հանրապետության հրապարակում «Honda»-ն բախվել է կայանված «Lexus»-ին, անցել կանաչ գազոնի վրայով, կոտրել հետիոտնի համար նախատեսված լուսակիրն ու ցուցանակը և գլխիվայր շրջվել. կա վիրավոր25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը Անմահացած մեր տղաների մայրերի հետ հանդիպումից հետո դառնում ենք ավելի վճռական․ Ավանեսյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրրերին Զելենսկին ցանկանում է արդյոք խաղաղություն Ռուսաստանի հետ․ ԶԼՄ 2025-ին պետական բյուջեի օգտին բռնագանձվել է շուրջ 21 մլրդ դրամ Ռուսաստանում զգուշացրել են Ուկրաինային՝ բանակցություններից հրաժարվելու հետևանքների մասին Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է՝ անվաշղթաների կիրառմամբ Ազատի զորամասի 15 զինծառայողի մահվան գործով իրեղեն ապացույցներ են տարել դատարան Արթիկում փրկարարները, քրեական ոստիկաններն ու պարեկները փրկել են 24-ամյա աղջկա կյանքը․ օպերատիվ են գործել նաև Արթիկի շտապօգնության բժիշկներըԻնչ անել, եթե ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանցից «WhatsApp»-ով հաղորդագրություն եք ստացել Ուժեղ քամու պատճառով ուղևորատար ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել Մալագայի օդանավակայանում (տեսանյութ) Մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բախվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Ռուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութ հրապարակելուց Եվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանը բողոք է ներկայացրել հայ գեղասահորդների «Արցախ» ստեղծագործության անվան վերաբերյալ Պակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Ոստիկանների համագործակցված միջոցառումների արդյունքում գողությունը թարմ հետքերով բացահայտվեց Հայտնաբերել են 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով Երևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն ՎարագյանՀայտնի է անգլերենի լրացուցիչ միասնական քննությանը հայտագրման գործընթացի օրն ու ժամը Հետախուզվողների հայտնաբերում՝ համայնքային և քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արցախցիների բնակապահովման ծրագրից օգտվել է ընդամենը 4404 ընտանիք Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. նրա պաշտոնավարումը կասեցվել է Եղանակը Հայաստանում Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ցուցադրված Վիլյամ Սարոյանի նկարներից մի քանիսը կմնան Հայաստանում Կառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանԴոլարի փոխարժեքը նվազել է. մի փոքր էժանացել է նաև եվրոն Իրանն արագ վերականգնել է հրթիռային ծրագրի՝ 2025թ․ հարվածներից վնասված մի շարք օբյեկտներ Շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանՔադաֆիի որդուն կհուղարկավորեն միայն իր ընտանիքի եւ երկու ցեղերի խորհուրդների ներկայությամբ Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. ինչ է հայտնի Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերինՎճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ Ստամբուլ–Երևան–Ստամբուլ չվերթեր կլինեն․ հանդիպում «Turkish Airlines»-ի ներկայացուցիչների հետ Ցավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. ԱվետիսյանՊետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՀայ կինը՝ խոնարհման, պայքարի և արժանապատվության խորհրդանիշ «Արարատ 73» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր