Երևան, 07.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ԿԳՄՍ նախարարությանը վերապահելու մասին:

2015 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան, թիվ 1050-Ա որոշման համաձայն, տեղափոխվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության ներքո: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գրեթե մեկ տասնամյակ կինոարդյունաբերական այդ բազմաֆունկցիոնալ կառույցը չի գործում՝ պահպանելով կայուն անկման իրավիճակ: Ներկայում կինոոլորտի զարգացման և բարեփոխման ծրագրերի իրականացման, ինչպես նաև վերջին տարիներին կինոոլորտում միջազգային համագործակցության ակնհայտ աճողականությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել վերջինիս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել ԿԳՄՍ նախարարությանը:

Նշվում է, որ ժամանակակից աշխարհում ֆիլմարտադրությունն այլևս միայն մշակութային արտադրանք չէ։ Այն մի շարք երկրներում (օրինակ՝ Մեծ Բրիտանիա, Կանադա, Հարավային Կորեա, Նոր Զելանդիա) դիտարկվում է որպես ռազմավարական ոլորտ՝ տնտեսության զարգացման, արտահանման ընդլայնման, նոր տեխնոլոգիաների ներգրավման և միջազգային համագործակցության խթանման առումով։ Այս երկրները զարգացրել են ֆիլմարտադրության արժեշղթայի հստակ փուլեր՝ բարձրացնելով արտահանվող ծառայությունների տեսակարար կշիռը, ամրապնդելով տեղական կրթական համակարգը և ստեղծելով հազարավոր բարձր վարձատրվող աշխատատեղեր։ Նման մոտեցումները ցույց են տալիս, որ ֆիլմարտադրությունը ոչ միայն մշակույթի տարածման միջոց է, այլ նաև տնտեսական աճի և ազգային բրենդի ձևավորման գործիք։ Այն ունի բազմաստիճան ազդեցություն՝ ուղղակիորեն և անուղղակիորեն ազդելով մի շարք ոլորտների վրա՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, տուրիզմ, կրթություն, շինարարություն և տարածքային զարգացում, լոգիստիկա, սպասարկման համակարգ, մարքեթինգ և կոնտենտային բիզնես։

Հայաստանի Հանրապետության պարագայում ևս անհրաժեշտ է որդեգրել ոլորտային նման քաղաքականություն, որը կօգնի ձևավորել համալիր կինոարդյունաբերական համակարգ, ինչպես նաև կխթանի տեղական ստեղծարար ներուժի զարգացումը, արտադրական ենթակառուցվածքների արդիականացումը և միջազգային շուկաների ակտիվ ներգրավումը՝ դառնալով երկրի տնտեսական բազմակողմանի դիվերսիֆիկացման կարևորագույն բաղադրիչ։

Վերոնշյալի իրագործման նպատակով նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրը, որը գործելու է որպես ռազմավարության և քաղաքականության իրականացման հիմնական գործիք՝ միտված կենտրոնացված կինոարդյունաբերական քաղաքի ձևավորմանը: Համալիրը կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ միավորելով ստեղծարար ներուժի զարգացումն ու ենթակառուցվածքային հզորացումը։

Իրավական ակտի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:

Այսպիսով, ըստ նախագծի, «Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարման լիազորությունը նախարարությանը վերապահելու արդյունքում հնարավոր կլինի իրականացնել «Հայֆիլմ կինոարտադրական քաղաքի» մասշտաբային ծրագիրը՝ ապահովելով Հայաստանի պետական սեփականություն հանդիսացող ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը և ստեղծելով արդի պահանջներին համապատասխան կինոարդյունաբերական ենթակառուցվածք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ալ Նասրը» երկրորդ խաղում անընդմեջ հասավ հաղթանակի առանց Ռոնալդուի (տեսանյութ) «Հըզբոլլահի» հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել Արցախի թեմի առաջնորդը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահին Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հանրապետության հրապարակում «Honda»-ն բախվել է կայանված «Lexus»-ին, անցել կանաչ գազոնի վրայով, կոտրել հետիոտնի համար նախատեսված լուսակիրն ու ցուցանակը և գլխիվայր շրջվել. կա վիրավոր25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը Անմահացած մեր տղաների մայրերի հետ հանդիպումից հետո դառնում ենք ավելի վճռական․ Ավանեսյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրրերին Զելենսկին ցանկանում է արդյոք խաղաղություն Ռուսաստանի հետ․ ԶԼՄ 2025-ին պետական բյուջեի օգտին բռնագանձվել է շուրջ 21 մլրդ դրամ Ռուսաստանում զգուշացրել են Ուկրաինային՝ բանակցություններից հրաժարվելու հետևանքների մասին Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է՝ անվաշղթաների կիրառմամբ Ազատի զորամասի 15 զինծառայողի մահվան գործով իրեղեն ապացույցներ են տարել դատարան Արթիկում փրկարարները, քրեական ոստիկաններն ու պարեկները փրկել են 24-ամյա աղջկա կյանքը․ օպերատիվ են գործել նաև Արթիկի շտապօգնության բժիշկներըԻնչ անել, եթե ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանցից «WhatsApp»-ով հաղորդագրություն եք ստացել Ուժեղ քամու պատճառով ուղևորատար ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել Մալագայի օդանավակայանում (տեսանյութ) Մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բախվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Ռուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութ հրապարակելուց Եվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանը բողոք է ներկայացրել հայ գեղասահորդների «Արցախ» ստեղծագործության անվան վերաբերյալ Պակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Ոստիկանների համագործակցված միջոցառումների արդյունքում գողությունը թարմ հետքերով բացահայտվեց Հայտնաբերել են 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով Երևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն ՎարագյանՀայտնի է անգլերենի լրացուցիչ միասնական քննությանը հայտագրման գործընթացի օրն ու ժամը Հետախուզվողների հայտնաբերում՝ համայնքային և քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արցախցիների բնակապահովման ծրագրից օգտվել է ընդամենը 4404 ընտանիք Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. նրա պաշտոնավարումը կասեցվել է Եղանակը Հայաստանում Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ցուցադրված Վիլյամ Սարոյանի նկարներից մի քանիսը կմնան Հայաստանում Կառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանԴոլարի փոխարժեքը նվազել է. մի փոքր էժանացել է նաև եվրոն Իրանն արագ վերականգնել է հրթիռային ծրագրի՝ 2025թ․ հարվածներից վնասված մի շարք օբյեկտներ Շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանՔադաֆիի որդուն կհուղարկավորեն միայն իր ընտանիքի եւ երկու ցեղերի խորհուրդների ներկայությամբ Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. ինչ է հայտնի Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերինՎճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ Ստամբուլ–Երևան–Ստամբուլ չվերթեր կլինեն․ հանդիպում «Turkish Airlines»-ի ներկայացուցիչների հետ Ցավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. ԱվետիսյանՊետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՀայ կինը՝ խոնարհման, պայքարի և արժանապատվության խորհրդանիշ «Արարատ 73» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետոՑորենի ու բենզինի՝ Հայաստան գալը դեռ չի նշանակում խաղաղություն. Մենուա Սողոմոնյան