Երևան, 06.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի իշխանությունը գոնե արտաքուստ ծանր է տանում բազմամիլիարդ պարգևատրումների դիմաց լիուլի վաստակած հանրային վրդովմունքն ու ցասումը: Հանրության արդարացի ու արդարացված վրդովմունքը Փաշինյանի ու ՔՊ-ի կողմից ծանր տանելու հանգամանքը առնվազն տարօրինակ է:

Այսինքն, իրենք ի՞նչ էին սպասում, որ մարդիկ ցնծան և ուրախանա՞ն, որ Փաշինյանը 11 թե 12 միլիոն դրամ է պարգևատրվել, որ նրա նախարարները 6 թե 7 միլիոն դրամ են պարգևատրվել, որ քպական ու քպականացված իշխանական բուրգը համախառն միլիարդավոր դրամների միայն պարգևատրումներ է ստացել պետական բյուջեից, այն է՝ հարկատուների հաշվին: Այդ առումով ենք նշում՝ տարօրինակ: Իրենք իրենց պարգևատրեն, թևքերը քշտած մտնեն պետբյուջեն ու որքան կարող են՝ տանեն, իսկ մարդիկ էլ դա տեսնեն ու ասեն՝ վա՜յ, ինչո՞ւ եք այդքան քիչ վերցնում, ավելի շատ վերցրեք: Այսպե՞ս պիտի արձագանքեր հանրությունն, ի՞նչ է:

Մյուս կողմից՝ անկախ այն բանից, թե ինչ պոզաներ են տեսախցիկների առաջ ցուցադրում Փաշինյանն ու նրա քպական պարգևավճարյալ, կերած-խմած պաշտոնավորները, նրանց հրապարակային վարքն ու խոսույթը հուշում են, որ ոչ մի անակնկալի էլ չեն եկել, այլ միանգամայն նախապատրաստվել են հանրային վրդովմունքին ու նախապատրաստել են կոնտր-հայտարարություններ:

Բայց նախ վերադառնանք տեղի ունեցածին, այսինքն՝ հարցին, թե ի՞նչ է կատարվել, ըստ էության: Իսկ կատարվել է այն, որ պետության պարտքը գրեթե կրկնապատկած, 14-15 միլիարդ դոլարի հասցրած, երկրի իրական տնտեսությունը լուրջ խնդիրների առաջ դրած, արտաքին սպառնալիքները անգամներով բազմապատկած իշխանությունը ինքը իրեն նախատոնական, կարելի է նաև ասել՝ նախընտրական ահռելի պարգևատրում է «դուրս գրել»: Դա արել է մի իշխանություն, մի կառավարություն՝ Փաշինյանի գլխավորությամբ ու մնացյալ «փաշինյաններով» հանդերձ, որի կառավարման օրոք ու իշխանավարման հետևանքով Հայաստանում աղքատության մակարդակը միայն պաշտոնական տվյալներով կազմում է 21,7 %: Իսկ ի՞նչ է նշանակում այդ թիվը՝ 21,7 տոկոս աղքատություն: Իսկ դա նշանակում է 649 հազար մարդ: Այսինքն, Հայաստանում յուրաքանչյուր 5-րդ մարդը հազիվ ծայրը ծայրին է հասցնում, ավելի ճիշտ՝ չի էլ հասցնում. ահա, նման վիճակում Նիկոլ Փաշինյանն ու նրա նախարարները, նրա քպական պատգամավորները միլիոնների մեջ լող են տալիս, ավելին՝ ծփում են:

Ի դեպ, բացի դրանից կա նաև (էլի՝ պաշտոնական տվյալներով) 0,6 տոկոս էլ ծայրահեղ աղքատություն, այսինքն՝ ևս մոտ 18 հազար մարդ, որ ոչ միայն ծայրը ծայրին չեն հասցնում, այլ նույնիսկ նրանց չնչին եկամտի հարթակից այդ «ծայրերը» չեն էլ երևում: Ու, ահա, այս ամենի թիվ մեկ մեղավոր ու պատասխանատու իշխանությունն անպատասխանատու կերպով ինքն իրեն պարգևատրում է: Իր էության մեջ այն, ինչն արել են Փաշինյանն ու նրա ՔՊ-ն, չունի որևէ գրական, թերթային որակում, այնպիսին, որ հետո քրեական պատասխանատվություն չենթադրի: Նման պայմաններում այդօրինակ ճոխություններն ու ցոփությունները անթաքույց մեսիջ են հանրությանն այն մասին, որ իրենք՝ իշխանությունները, խորապես արհամարհած ունեն հասարակությանը, հարկատուներին, երկրի բնակչությանն ու քաղաքացիներին, որոնց հաշվին էլ, ի դեպ, ապրում են, պարգևավճարվում:

Փաշինյանի իշխանության արածը, ամենամեղմ ասած, սոցիալական արդարության, համակեցության տարրական նորմերի խախտում է: Նրանք ի՞նչ սրտով, ի՞նչ երեսով են նայում մարդկանց: Չնայած, ում մասին ինչ ենք ասում: Լավ էլ լոլոներ են կարդում, թե բա հապա էլ ինչպե՜ս, իրենք անպայմանորեն պիտի պարգևատրվե՜ն, նույնիսկ ավելի շատ պիտի պարգևատրվե՜ն, ավելի մեծ միլիարդներ պիտի ստանան, պիտի լավ, բրենդային շորեր ու շորիկներ հագնեն, բա ո՜նց...

Բայց դա դեռ հարցի մի կողմն է միայն: Հարցի մյուս կողմն այն է, որ նրանք, երևի ղեկավարվելով լավագույն պաշտպանությունը հարձակումն է մոտեցմամբ, վրա տալով են արձագանքում հանրային վրդովմունքին: Այսինքն՝ նախապես պատրաստվել են: Հստակ գիտակցել են, որ վատ, սխալ ու «չուտվող» բան են անում, ուստի՝ նախապատրաստվել են կանխատեսելի քննադատության տարափին:

Փաստացի. սոցիալական անպատասխանատվության ակտ կատարելուց անմիջապես հետո, անցել են հրապարակային անպատկառության գործողությանը:

Աննկարագրելի չափերի պարգևատրումներ են իրենք իրենց տվել՝ լայաղ չանելով բարձրացնել թոշակառուների թոշակը: Իրենք իրենց ավելի քան 80 հազար թոշակառուի 1 ամսվա թոշակի գումար են պարգևել (կամ էլ՝ մոտ 7 հազար թոշակառուի 1 տարվա թոշակի գումարը): Ու այդքանից հետո դեռ «երգում» են, կներեք՝ «ուդառնիկություն» են անում հարվածային գործիքների վրա:

Ու ասում են, թե իրենք «խաղաղություն են բերել»: Երկիրը դրել են թուրքական ու ադրբեջանական պայմանների ենթարկության տակ, կտոր-կտոր արտապատվիրակում են այլ երկրների, ու ներպարգևատրվում: Ինչի՞ համար: Այն բանի համար, որ 5000 երիտասարդի մահվան են մատնե՞լ: Դրա՞ համար են պարգևատրում իրենք իրենց: Այն բանի համա՞ր, որ Արցախը ճանաչել են ադրբեջանական: Այն բանի համա՞ր, որ հասել են հազարամյակներով հայկական ու հայաբնակ Արցախի հայաթափմանը: Դրա՞ համար են պարգևատրվել: Թե՞ այն բանի համար, որ Հայաստանի կենսատարածքը մաս առ մաս տալիս են թշնամուն, դեռ մի բան էլ նախազդ տարածում, թե էլի են տալու...

Այսինքն, ուրիշի համար լավություն են անում, բայց հախը (վարձը) մեր ժողովրդից ու հարկատուներից են քերթում, դեռ մի բան էլ ծաղրում են այդ հարկատուներին, թոշակառուներին, ընդհանրապես՝ հասարակությանը, թե՝ «բա մենք պաշտոնյա ենք, մենք պիտի չաղ ու բախտավոր ապրենք, իսկ ձեզ, այ աղքատնե՛ր, ձեթով վերմիշելն էլ է շատ...»:

Ի՞նչ անել նման իշխանության, նման կառավարության հետ: Պատասխանը ամեն մեկն իր համար պիտի տա...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ազատի զորամասի 15 զինծառայողի մահվան գործով իրեղեն ապացույցներ են տարել դատարան Արթիկում փրկարարները, քրեական ոստիկաններն ու պարեկները փրկել են 24-ամյա աղջկա կյանքը․ օպերատիվ են գործել նաև Արթիկի շտապօգնության բժիշկներըԻնչ անել, եթե ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանցից «WhatsApp»-ով հաղորդագրություն եք ստացել Ուժեղ քամու պատճառով ուղևորատար ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել Մալագայի օդանավակայանում (տեսանյութ) Մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բախվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Ռուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութ հրապարակելուց Եվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանը բողոք է ներկայացրել հայ գեղասահորդների «Արցախ» ստեղծագործության անվան վերաբերյալ Պակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Ոստիկանների համագործակցված միջոցառումների արդյունքում գողությունը թարմ հետքերով բացահայտվեց Հայտնաբերել են 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով Երևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն ՎարագյանՀայտնի է անգլերենի լրացուցիչ միասնական քննությանը հայտագրման գործընթացի օրն ու ժամը Հետախուզվողների հայտնաբերում՝ համայնքային և քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արցախցիների բնակապահովման ծրագրից օգտվել է ընդամենը 4404 ընտանիք Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. նրա պաշտոնավարումը կասեցվել է Եղանակը Հայաստանում Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ցուցադրված Վիլյամ Սարոյանի նկարներից մի քանիսը կմնան Հայաստանում Կառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանԴոլարի փոխարժեքը նվազել է. մի փոքր էժանացել է նաև եվրոն Իրանն արագ վերականգնել է հրթիռային ծրագրի՝ 2025թ․ հարվածներից վնասված մի շարք օբյեկտներ Շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանՔադաֆիի որդուն կհուղարկավորեն միայն իր ընտանիքի եւ երկու ցեղերի խորհուրդների ներկայությամբ Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. ինչ է հայտնի Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերինՎճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ Ստամբուլ–Երևան–Ստամբուլ չվերթեր կլինեն․ հանդիպում «Turkish Airlines»-ի ներկայացուցիչների հետ Ցավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. ԱվետիսյանՊետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՀայ կինը՝ խոնարհման, պայքարի և արժանապատվության խորհրդանիշ «Արարատ 73» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետոՑորենի ու բենզինի՝ Հայաստան գալը դեռ չի նշանակում խաղաղություն. Մենուա ՍողոմոնյանՄենք հավակնում ենք լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ նպաստելու մեր երկրի շուրջ բարենպաստ իրավիճակի ձևավորմանը. Հրայր Կամենդատյան Ընտանի շունը հարձակվել է 18 ամսական երեխայի վրաԱշակերտը ընկել է պատուհանից․ նոր մանրամասներԱռանց տնտեսական հավասարակշռության խաղաղություն չի լինում. Հրայր ԿամենդատյանԵրբ որոշվում էր իր ճակատագիրը, Ակադեմիան լռեց․ Լիլիթ ԱրզումանյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, մի տան բակում հայտնաբերվել է մահացած 15-ամյա տղա, աջ քունքային հատվածում եղել է կրակnցի հետքՌուբեն Վարդանյանի որդին Վենսի այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել գերիներին ազատելու համար Հանրության մոտ պատրանք են ստեղծում, որ ընդամենը երկու ճակատի կռիվ է գնում. Նաիրի ՍարգսյանԿենդանիներ, որոնք անհետացան մարդկանց պատճառովՄեր երկրում մեղքն է լեգալիզացվում, 1 մլն դոլլար կաշառքի լեգալիզացումն ինչ է, որ չանեն. Արշակ ԿարապետյանԵթե չկա առողջ սերունդ, չկա ապագա. Հովհաննես Ծառուկյան