Ջրային պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել. հսկողությունը շարունակվում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սևանա լճից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում՝ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները հունվարի 21-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ հատվածում կանգնեցրել են Ծովագյուղի 37-ամյա բնակչի վարած «Օպել» մակնիշի մեքենան: Ստուգմամբ պարզվել է, որ մեքենայում կա 520 սիգ տեսակի ձուկ՝ ընդհանուր 149 կգ և 2,4 կգ ձկնկիթ:
Հայտնաբերվածը հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը պարզվում է։
ՆԳՆ ոստիկանություն
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
2
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
3
Փոփոխություններ ID քարտերի հետ կապված
4
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
5
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q



