Երևան, 12.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն պատմել ենք, որ Idram Junior հավելվածի Junius խաղի շրջանակում Իդրամ ընկերությունն անցկացնում է ֆինանսական գրագիտության մրցույթներ։ Խաղի արդյունքների երրորդ փուլն ամփոփվեց օրերս․ Իդրամում հյուրընկալվել էին լավագույն ցուցանիշներ դրսևորած թվով յոթ՝ 3-8-րդ դասարանների աշակերտներ, որոնց փոխանցվեցին Իդրամ Ջունիորի կողմից պատրաստված մրցանակները։ Տարիքային երեք խմբերում առաջին տեղերը զբաղեցրած աշակերտներն են՝ Սարգիս Բուխարատյան, Դոնարա Պողոսյան, Նարինե Գարսևանյան։

Ցավոք, այս անգամ երկու մասնակիցների արդյունքներն անվավեր ճանաչվեցին՝ ծնողի կողմից չնույնականացված օգտահաշվով խաղալու պատճառով։ Սա բխում է խաղի կանոններից և միտված է մրցույթի թափանցիկությունն ու արդարությունը ապահովելուն։

Նշենք նաև, որ ըստ խաղի կանոնների՝ նախորդ փուլերում հաղթող մասնակիցները հաջորդող երեք ամիսներին չեն կարող կրկին հաղթող ճանաչվել ու արժանանալ գլխավոր մրցանակների։ Այդուհանդերձ, հաշվի առնելով երեխաների ակտիվ մասնակցությունն ու հետաքրքրվածությունը, Իդրամ Ջունիորը նրանց համար ևս պատրաստել էր խրախուսական նվերներ։

«Idram Junior հավելվածի Junius խաղի շրջանակում մենք ֆինանսական գրագիտության մրցույթներ ենք անցկացնում՝ նպատակ ունենալով դպրոցականների մոտ վաղ տարիքից ձևավորել ֆինանսների ճիշտ կառավարման հմտություններ։ Մենք կարևորում ենք կրթական նախաձեռնությունները և շարունակելու ենք ներդնել ռեսուրսներ՝ երեխաների ֆինանսական գրագիտության զարգացման և նորարարական ուսուցման հնարավորությունների ստեղծման ուղղությամբ։ Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին, ծնողներին և ուսուցիչներին՝ Junius խաղին վստահելու և ֆինանսապես գրագետ սերունդ ձևավորելու ճանապարհին մեզ հետ լինելու համար»,- նշեց Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

 

Հիշեցնում ենք, որ Junius մրցույթներին կարող են մասնակցել Հայաստանի 3-8-րդ դասարանի բոլոր աշակերտները։ Մրցույթում հաղթելու համար պետք է անցնել խաղի 50 մրցափուլերը հնարավորինս արագ և կուտակել առավելագույն միավորներ։  Ի դեպ, մրցանակները տրամադրվում են միայն այն հաղթող մասնակիցներին, որոնք ծնողի կողմից նույնականացված են որպես Idram Junior օգտատերեր, ինչպես նաև պատասխանել են հենց իրենց տարիքին համապատասխան հարցաշարի հարցերին։ Ճիշտ տարիքային խումբը պետք  է ընտրել կարգավորումներ բաժնից։

Idram Junior hավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում  անկանխիկ գումար ունենալ, անհպում վճարումներ կատարել, խնայել և ֆինանսական գրագիտություն սովորել, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կողբի Մշկավանքը՝ առեղծվածներով ու լուռ գաղտնիքներով շրջապատված սրբավայր. բացահայտելով Հայաստանը (մաս 6)Անհանգստացնող ցուցանիշներն ու դրանց խորքային միտումները. «Փաստ»ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ Ինչպես կարգավորել արյան ճնշումը առանց դեղորայքիՀայտնի է Կանադայում դպրոցի վրա hարձակnւմ իրականացրած անձի ինքնությունը Ոսկյա զարդերի՝ ԱԱՀ-ով հարկման գործընթացում փոփոխություններ կլինեն. «Փաստ»Մանկապարտեզներում փոփոխությո՞ւն կլինի ․ ի՞նչ է առաջարկում ԿԳՄՍՆ-նՀրդեհ անվադողերի վերանորոգման կետում. այրվել են անվադողեր, սարքավորումներ Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ»Տարեցների համար անվճար տրանսպորտը լուծում է մի քանի խնդիր. Հրայր ԿամենդատյանԱրտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են ջերմային шյրվшծքներnվ 68-ամյա կնոջ կյանքի համարՉինական արևային վահանակների արտադրողը թանկարժեք արծաթը փոխարինելու է ոչ թանկարժեք մետաղներովՈ՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ»Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության համաձայնագիրը Թրամփի TRIPP-ն է․ Արման Թաթոյանի հոդվածը Newsweek-ում Հանուն նախընտրական արշավի՝ hակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկություններն ու կառուցվածքը․ Տիգրան Աբրահամյան ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին այս ժամի դրությամբ Զղջման աղոթք «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ»Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ»Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ»Ռուսական անօդաչու թռչող սարքը Ուկրաինայում սպանել է հորը և 3 երեխաներին, հղի մայրը ծանր վիրավորվել է Տելեգրամը տուգանվել է Հնդկաստանը կրճատելու է Ռուսաստանից նավթի ներմուծումը․ Թրամփ Աֆրիկայում ավելի քան 300 միլիոն մարդ զրկված է մաքուր խմելու ջրից. ՄԱԿ Խաղաղություն նշանակում է թշնամանքի վերացում, ոչ թե պետական մակարդակով թշնամանքի քարոզ հայերի նկատմամբ. Թաթոյան Էրդողանը իր որդուն՝ Բիլալին, դիտարկում է որպես հնարավոր իրավահաջորդ Դուրովն արձագանքել է ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան այցին Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան Գիտնականները նեանդերթալցիների անհետացման նոր բացատրություն են գտել Քարաթափումներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին Մառախուղ, ձյուն ու ձնախառն անձրև․ եղանակն՝ առաջիկա օրերին Մոսկվայում կամ Մինսկում բանակցություններ տեղի չեն ունենա․ Զելենսկի Հայաստանի ղեկավարությունն ասել է՝ թույլ չեն տա Իրանի դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկվեն․ Իրանի դեսպանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել․ դեսպան «Չգիտենք էլ, թե ինչից են օգտվում երեխաները, որոնք են իրական վտանգները». Սամվել Մարտիրոսյան Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում Թադե Մարտիրոսյանը և Սուրեն Արզումանյանը կշարունակեն աշխատանքը հավաքականներում 5 նշան, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է Մոսկվայի դատարանը կալանավորել է գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի մեջ մեղադրվողներից մեկին «Ռեալն» էլ դուրս եկավ Սուպերլիգայից, նախագիծը փակվեց Ռուսաստանում ամբողջությամբ արգելափակվել է WhatsApp–ը Բախվել են «Opel Astra»-ն և «Ford Transit-ը. վիրավոր կա Հայաստանը ցավակցություն է հայտնել