Երևան, 08.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուրեմն, Փաշինյանի իշխանությունը որոշել է խլված ՀԷՑ-ի հաշվին 50 տոկոսով զեղչել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու էլեկտրաէներգիայի ձմեռային ծախսերը: Արտաքուստ, կարծես ոչ մի վատ բան չեն արել: Բայց այնքան «ինչո՞ւ»-ների ու «բայց»-երի տեղիք են տվել, որ ավելի լավ է՝ չանեին:

Երբ ժամանակին շատերը (այդ թվում՝ մենք) նշում էին, որ ՀԷՑ-ը կամ այլ բան փաշինյանենց չի հետաքրքրում, այլ զուտ քաղաքական նպատակներ են հետապնդում, քպական կարկառուններն ուղիղ ստեղնաշարամարտի էին ելնում, կուրծք էին ծեծում, թե՝ «վա՜յ, էս ինչ եք ասում...»:

Լավ, եթե սա քաղաքական զեղչում չէ (այս դեպքում՝ հոսանքի ծախսերի), հապա ինչո՞ւ է միայն Գրիգոր Լուսավորիչ տաճարի հոսանքի ծախսերը զեղչվում: Ինչո՞ւ, օրինակ՝ նման մոտեցում չի ցուցաբերվում Մայր Տաճարին, այլ եկեղեցիներին: Հավատացյալ ժողովուրդն, ի՞նչ է, միայն Գրիգոր Լուսավորիչ եկեղեցո՞ւմ է մրսում: Այսինքն, պարզ ասած՝ ո՞րն է այս տարբերության գաղտնիքը: Մեծ գաղտնիք չկա. սա կողմնորոշումակաշառք է: Այն իմաստով, որ քպական դարձած ինչ-որ քահանայի ասում են՝ շատ ապրես: Հնարավոր է՝ մի երկու եկեղեցի էլ նման «մեծահոգության» արժանանա, կարևորը՝ հատուկենտ տիրադավներից լինի քահանան կամ թեմի առաջնորդը:

Մյուս կողմից՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ֆեյսբուքյան էջում մի շնորհակալությո՜ւն են հայտնում փաշինյանական ՀԷՑին, որ էլ չասած: Հա, ու եկեղեցու էջում, ենթադրվում է՝ հոգևորական աստիճան ունեցող մեկը գրում է. «Խնդրում ենք որևէ մեկը չքաղաքականացնի հայտարարությունները։ Ով կփորձի պղտորել Մայր եկեղեցու էջը‚ կհայտնվի աղբարկղում։ Անկախ ձեր պահվածքից‚ մենք կաղոթենք ձեր համար»։

Աղբարկղի մոտ եք աղոթելո՞ւ: Քանի՞ գրոշ արժե ձեր աղոթելը, եթե մարդկանց աղբարկղով եք սպառնում: Տիպիկ քպական հոգևորականի տեքստ: Ինչ վերաբերում է չքաղաքականացնելուն, ապա... Հազիվ թե հնարավոր է էլ ավելի քաղաքականացնել մի բան, որը ոչ թե պարզապես քաղաքական է ինքնին, այլ ներծծված է քաղաքականացվածությամբ: Իսկ թե առաջիկայում՝ ընտրությունների շեմին, ՀԷՑ-ով ինչեր են պատրաստվում անել քվե շահելու համար, պատկերացնելու համար մեծ երևակայություն պետք չէ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ծիծաղիս մեջ արցունք կա»․ Անդրեն նոր տեսահոլովակ է ներկայացրել Եթե Ադրբեջանից ինչ-որ բան թռչի, Թեհրանը միջոցներ կձեռնարկի․ Ալի Լարիջանի Օրբանը պատասխանել է Զելենսկու սպառնալիքներին Մեր գեղեցկուհի կանանց և մայրերին լավագույն մաղթանքը խաղաղությունն է, որ ձեր սիրելի որդիները, սիրելի տղամարդիկ, հեռու լինեն պատերազմից, որ ձեր սրտերը երբեք չլցվեն ցավով․ Մհեր ԱվետիսյանԳազ չի լինելու ԱՄՆ-ն դատապարտում է Նախիջևանի դեմ գրոհը. պետդեպարտամենտ ԱՄԷ-ն ավելի քան 130 հրթիռ և անօդաչու թռչող սարք է որսացել Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ը արդեն nչնչացրել է իրանական 42 ռազմանավ․ Թրամփ Քուվեյթում մնացած ուղևորներից 19-ը ՀՀ քաղաքացի են. կեցության եւ սննդի հարցերը լուծված են Իսրայելը չի ​​պլանավորում ցամաքային գործողություններ իրականացնել Իրանում. Հերցոգ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբան, վիրավորվել է «Մեծ քաղաքականություն». Էպիզոդ առաջին Այս պահին Բեյրույթի օդանավակայանն աշխատում է հատուկ ռեժիմով, օդային տարածքը բաց է․ ՀՀ ԱԳՆ Դուբայում հզոր պայթյուն է տեղի ունեցել ԱՄԷ-ի Ալ Զաֆրա ավիաբազայի մասշտաբային ավերածությունները․ այնտեղ ամերիկյան զորքեր էին տեղակայված Թրամփը զգուշացրել է Իրանի առաջնորդների դեմ նոր հարվածների մասին Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է 24 ժամ ջուր չի լինելու Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Մի քանի ժամ հետաձգումից հետո «FlyDubai»-ի կողմից իրականացված Դուբայ-Երևան թռիչքով ՀՀ է մեկնել ևս շուրջ 30 քաղաքացի Իրանում մնացած բեռնատարների մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արտառոց դեպք՝ բժշկական կենտրոնում․ ծննդկանից պահանջել և ստացել է գումար և շան ձագ Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում Մեծ Բրիտանիան զգուշացրել է Կիպրոսում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին «Քարֆուր» սուպերմարկետից գողություն կատարող 3 աղջիկներ տաք հետքերով բռնվել են Դուբայ-Երևան ևս մեկ թռիչք է իրականացվել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով առաջարկվում է գրեթե կրկնակի նվազեցնել վարկերի տոկոսները. Նաիրի ՍարգսյանՔրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցանդեսը Երևանում մեծ հաջողությունից հետո այժմ իր դռներն է բացել Գյումրիում«Մեծ քաղաքականություն». անոնսԴավթաշենի կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել Մարտի 8-ին Օմանից Հայաստան կվերադառնա 37 ՀՀ քաղաքացի ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ռազմական արդյունաբերական օբյեկտներին գիշերային հարվածների մասին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է ԶՊՄԿ-ում երկարամյա աշխատանքային ուղի անցած կանանցՄեծ բախում Իրանի շուրջ. Նախիջևանի միջադեպը և էներգետիկ պատերազմի մեկնարկը«Հրապարակ»․ Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի Թուրքիան քննարկում է Կիպրոսի օկուպացված հատվածում «F-16» տեղակայելու հարցը․ այլ նորություններ Մեր գարունն ուշանում է, բայց վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում պետք չէ սպասել. Սուրենյան ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում. ԱԳՆ խոսնակ Թափառnղ շները hարձակվել են փnղnցnվ անցնnղ կնnջ վրա (տեսանյութ 18+) ԱՄՆ բանակը քննարկում է Իրան զորքեր ուղարկելու հարցը Դոհան Իրանի դեսպանատան աշխատակիցներին 1 շաբաթ ժամանակ է տվել Կատարը լքելու համար Մեր գարունն ուշանում է. Գագիկ Սուրենյանն ասում է՝ առաջիկա մոտ օրերին ջերմաստիճանի բարձրացում չի լինի Գոշ Հակոբյանը բացում է իր առաջիկա նախագծերի փակագծերը․ «Մամա», «Զոնտիկ» և «Anubis»՝ երեք տարբեր աշխարհներ մեկ սեզոնում Պետք է պայքարենք կիբերհանցագործությունների դեմ․ Հրայր Կամենդատյան.Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Մեկ անձի կողմից ջեռուցման վրա ծախսվող գումարը Հայաստանում կախված է մի քանի առանցքային գործոններից. Հրայր ԿամենդատյանՄեր էշ խելքը, որ արել ենք․ 600 մլն դրամ ենք հատկացրել մանկապարտեզի համար, վա՞տ ենք արել, չի զգացվում, որ ուրախ եք․ Փաշինյանը՝ Մարալիկում (տեսանյութ) Սպերցյանը նշել է հավաքականի գլխավոր բացը