Երևան, 12.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Աստված և իմ երեխաներն են ինձ ուժ տվողը». կամավոր Վարդան Մադաթյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վարդանը կուրսեցուս ընկերն է եղել, այդպես ենք ծանոթացել։ Սկզբում համակրանք չի եղել։ Աստիճանաբար ճանաչելով իր մարդ տեսակը՝ քիչ-քիչ զգացմունքներ առաջացան։ Անկեղծ ասած, երբ ընկերություն էինք անում, շատ էինք վիճում, հույս չունեի, որ ընտանիք կկազմենք։ Բայց նշանվեցինք, մեկ ամիս հետո՝ 2004 թվականին, ամուսնացանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անժելան՝ Վարդանի կինը։ Նշում է՝ այդ ժամանակ միակ դժվարությունը վարձով ապրելն էր։ «Վարդանը հացաբուլկեղենի շատ լավ մասնագետ էր, ուներ նաև երկրորդ մասնագիտություն՝ եռակցող էր։ Երկու մասնագիտացմանն էլ շատ լավ էր տիրապետում։ Սիրով ընտանիք էինք։ Վարդանն իր տեսակով էմոցիոնալ էր, աշխատանքում՝ պատասխանատու, խաբել չէր սիրում, շատ հայրենասեր էր։ Երիտասարդ տարիներին արտերկիր էր մեկնել, բայց ասում էր՝ Հայաստանից այն կողմ ոչ մի տեղ ինձ լավ չեմ զգացել։ Երևանում էր մեծացել, Կոմիտասի պողոտայում էին բնակվել, բայց շատ էր սիրում գյուղը, բնությունը, կենդանիներին։ Քաղաքում էինք բնակվում, հետո տուն գնեցինք Կոտայքի մարզում՝ Նոր Գեղիում։ Նա ուղղակի սիրահարված էր իր այգուն։ Հաճախ եմ մտածում՝ այդքան հայրենասիրությունը, պարզությունն ու ճշտապահությունը միայն Աստծո պարգև կարող էր լինել։ Շատ հարգալից, սիրող ամուսին ու հայր էր։ Ամուսնացած ժամանակ շատ քիչ ենք վիճել»,- ժպտում է Անժելան և հավելում. «Մեր վեճերը հիմնականում երեխաներին էին վերաբերում։ Նա ավելի խիստ էր, ես՝ ավելի մեղմ։ Երեք տղա ունենք։ Մեր ավագ տղաները ծնվեցին երկու տարվա տարբերությամբ, իսկ մեր երրորդ որդին ծնվեց 14 տարվա տարբերությամբ։ Վարդանը շատ էր սիրում աղջիկ երեխա, բայց Աստված մեզ կրկին որդի պարգևեց, և սիրով ընդունեցինք այդ պարգևը։ Երբ տղաներիս պաշտպանում էի, ասում էր՝ ոչ, պետք է տղա մեծանան, շատ խիստ էր դաստիարակում։ Եվ տարիների ընթացքում հասկացա, որ նա իր երեխաներին պատրաստում էր այս կյանքին, հատկապես՝ ավագ որդուս»։

Վարդանը 2016 թվականի ապրիլին կամավոր հիմունքներով մասնակցել է Ապրիլ յան պատերազմին, և Անժելայի համար բոլորովին զարմանալի չէր, որ նա այս պատերազմին էլ կկամավորագրվի։ «Սեպտեմբերի 27- ից սկսած մեր տանը կարծես սուգ լիներ, ամեն տղայի անունը կարդալիս լալիս էինք, Վարդանն իր տեղը չէր գտնում։ Նա կամավորագրվեց, իրենց «Ապրիլ յանի խումբը»՝ հրամանատարի՝ Իշխանի գլխավորությամբ, արդեն հավաքվել էր։ Իրենց հրամանատարը մեկ անգամ այդ ընթացքում գնաց Արցախ, վերադառնալուց հետո կարծես չցանկանար տղաներին տանել մարտի դաշտ, քանի որ տեսել էր, թե այնտեղ ինչ է կատարվում։ Երկրորդ անգամ էլ գնաց, էլի տղաներին իր հետ չտարավ, բոլորը նեղացան։ Ի դեպ, նա էլ է զոհվել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Երեք անգամ Վարդանը գնաց զինկոմիսարիատ, անգամ վիճել էր, թե ինչու իրեն չեն տանում Արցախ։ Վարդանն ուներ 3-րդ կարգի հաշմանդամություն, երկար չէր կարողանում քայլել։ Իրեն ասացի՝ Վարդա՛ն ջան, ո՞ւր ես գնում։ «Գնում եմ կանգնելու և կռվելու համար»»։

Վարդանը հոկտեմբերի 14-ին մեկնել է մարտադաշտ։ Անժելան ասում է՝ միանգամից ամենաթեժ տեղը՝ Ջրական։ «Ջրականն այդ օրերին մսաղաց էր հիշեցնում, մի մասն արդեն հանձնված էր, բայց կազմակերպչական ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում տղաներին այնտեղ էին տարել։ Իրենց հրամանատարը վիրավորվում է, նրան տեղափոխում են հոսպիտալ։ Վարդանը դառնում է վաշտի հրամանատար։ Այդ ընթացքում փոքր տղայիս հետ դեպք պատահեց, հիվանդանոցում էինք։ Վարդանը զանգահարեց, ես էլ մի փոքր իրավիճակը ծանրացնում էի, որ գոնե վերադառնար։ Բայց նա նույնիսկ այդ պատճառով չեկավ. «Գիտես, թե այստեղ քանի հարյուր հոգի է իմ դեմքին նայում, ո՞նց թողնեմ ու գամ»։ Ես էլ իրեն հանգստացրեցի, որ երեխայի հետ կապված լուրջ բան չկա։ Ինձ մեղադրում են, որ կարող էի իրեն հետ պահել, որ չգնա, բայց ինչպես անեի, երբ տեսնում էի՝ նա տանը նստած ինքնաոչնչանում է։ Վերադարձած ընկերներն են պատմում, որ ոգևորում էր բոլորին, հայրենասիրական երգեր էին երգում։ Իր ծառայությունը նա այդ հատվածում էր անցկացրել, բոլոր անկյուններին ծանոթ էր, երբ հարազատներս ինձ հայտնեցին, որ Վարդանն անհետ կորած է, չէի հավատում։ Նա շատ շուտ էր կողմնորոշվում ծանր իրավիճակներում, հուսահատվող չէր։ Վստահ ասում էի՝ հիմա մի տեղից կհայտնվի»։

Վարդանը զոհվել է հոկտեմբերի 18-ին, տուն է վերադարձել... չորս ամիս անց։ ԴՆԹ հետազոտությամբ նրա ինքնությունը հաստատվում է փետրվարի 11-ին։ «Այդ ընթացքում այնքան հակասական բաներ էինք լսում, որ ողջ է, իր հետ եղած տղաները գրկել են, իջեցրել են դիրքերից։ Ինչ-որ հատվածների անուններ էին տալիս, հասնում էինք այդտեղ, թելը կտրվում էր։ Կարմիր խաչը վերջում մտավ Ջրական, իրենց հրամանատարն արդեն ապաքինվել էր, նա էլ էր գնացել Ջրական, որտեղից էլ հենց իրենց դիրքից չորս դի էին դուրս բերել»։

2020 թվականին, դեռ Վարդանին չգտած, ընտանիքում դժբախտություն է տեղի ունենում։ Նրանց միջնեկ որդին է հոսանքահարումից մահանում։ Հայրիկը չիմացավ, որ որդին է մահացել, որդին անմասն մնաց հայրիկի զոհվելու ցավից։ «Շատ լավ ամուսին եմ ունեցել, ասում էի՝ չեմ դիմանա այս ցավին, բայց այդ ընթացքում նաև որդուս կորցրեցի ու ստացվեց՝ դիմացա կրկնակի ցավին։ Ինձ շատ օգնեց իմ փոքր տղան՝ ինձ զբաղեցնելով։ Ավագ որդուս դերը լրիվ ուրիշ էր»։

Ապրելու ուժի մասին։ «Ծանրագույն օրերում իմ հարազատները շատ ճիշտ կողմնորոշվեցին և չեկան մեր տուն՝ իմ գործերն անելու։ Նրանք միշտ իմ կողքին են եղել, բայց օգնեցին հասկանալ, որ շատ անելիք ունեմ։ Շատ լավ հարազատներ ունեմ, բայց գիտակցեցի՝ իմ երեխաներին ես եմ պետք։ Իմ ապրելու ուժը Աստծուց է եկել։ Ինձ Աստված օգնեց։ Եկեղեցիներ էի հաճախում, քահանաների հետ զրուցում։ Բայց ավելի հաճախ իմ տան ներսում հնչած իմ աղոթքն է ինձ օգնել։ Միշտ ռեալ, բաց աչքերով նայել եմ, թե ինչ է կատարվում իմ կյանքի հետ։ Չեմ թմրեցրել ուղեղս։ Այն պահին, երբ հասկացել եմ, որ ծանր հոգեվիճակում եմ, տանս մեջ աղոթք եմ հնչեցրել ու խնդրել, որ Աստված ձեռքս բաց չթողնի։ Աստված և իմ երեխաներն են ինձ ուժ տվողը»։

Հ. Գ.- Վարդան Մադաթյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Նորագավիթի գերեզմանատանը՝ որդու կողքին։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինական արևային վահանակների արտադրողը թանկարժեք արծաթը փոխարինելու է ոչ թանկարժեք մետաղներովՈ՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ»Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության համաձայնագիրը Թրամփի TRIPP-ն է․ Արման Թաթոյանի հոդվածը Newsweek-ում Հանուն նախընտրական արշավի՝ hակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկություններն ու կառուցվածքը․ Տիգրան Աբրահամյան ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին այս ժամի դրությամբ Զղջման աղոթք «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ»Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ»Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ»Ռուսական անօդաչու թռչող սարքը Ուկրաինայում սպանել է հորը և 3 երեխաներին, հղի մայրը ծանր վիրավորվել է Տելեգրամը տուգանվել է Հնդկաստանը կրճատելու է Ռուսաստանից նավթի ներմուծումը․ Թրամփ Աֆրիկայում ավելի քան 300 միլիոն մարդ զրկված է մաքուր խմելու ջրից. ՄԱԿ Խաղաղություն նշանակում է թշնամանքի վերացում, ոչ թե պետական մակարդակով թշնամանքի քարոզ հայերի նկատմամբ. Թաթոյան Էրդողանը իր որդուն՝ Բիլալին, դիտարկում է որպես հնարավոր իրավահաջորդ Դուրովն արձագանքել է ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան այցին Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան Գիտնականները նեանդերթալցիների անհետացման նոր բացատրություն են գտել Քարաթափումներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին Մառախուղ, ձյուն ու ձնախառն անձրև․ եղանակն՝ առաջիկա օրերին Մոսկվայում կամ Մինսկում բանակցություններ տեղի չեն ունենա․ Զելենսկի Հայաստանի ղեկավարությունն ասել է՝ թույլ չեն տա Իրանի դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկվեն․ Իրանի դեսպանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել․ դեսպան «Չգիտենք էլ, թե ինչից են օգտվում երեխաները, որոնք են իրական վտանգները». Սամվել Մարտիրոսյան Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում Թադե Մարտիրոսյանը և Սուրեն Արզումանյանը կշարունակեն աշխատանքը հավաքականներում 5 նշան, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է Մոսկվայի դատարանը կալանավորել է գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի մեջ մեղադրվողներից մեկին «Ռեալն» էլ դուրս եկավ Սուպերլիգայից, նախագիծը փակվեց Ռուսաստանում ամբողջությամբ արգելափակվել է WhatsApp–ը Բախվել են «Opel Astra»-ն և «Ford Transit-ը. վիրավոր կա Հայաստանը ցավակցություն է հայտնել 2017 թ․-ից ի վեր այս տարվա հունվարին առաջին անգամ գրանցվել է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացում՝ 1 սմ-ով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր Իրանի հրթիռային կարողությունների հարցը կարմիր գիծ է. Շամխանի Արմավիրի մարզը նոր ոստիկանապետ ունի Պատերազմը կարող է ավարտվել մի քանի ամսից, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ Զելենսկի Վենսի այցը նշանակալի քայլ է, որի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին. ԱՄՆ դեսպանատուն Սևանի, Ճամբարակի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Ուկրաինան Լիտվայից 22 գեներատոր է ստացել Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ կամրջի տակ առաջացած «մինի լճակը» մի իսկական պատուհաս էր դարձել վարորդների համար Ծառուկյանը նշել է միակ մարտիկին, որը կարող էր իրեն հաղթել Հիսուսի արձանը մեծ ազդեցություն է ունենալու կինոինդուստրիայի վրա