Երևան, 12.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սև կոնը, ցարին մատուցած ծառայություններն ու բացառիկ գինին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գինու միջազգային տարբեր մրցույթներում ու համտեսներում բազմիցս է հաղթող ճանաչվել սպիտակ լիկյորային «Պինո–Գրի Այ-Դանիլ» գինին: Այն ունի բավականին հետաքրքրաշարժ պատմություն, որն սկսվել է 19-րդ դարի սկզբին: Պինո– Գրի խաղողը (ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «սև կոն»), որից պատրաստվում է այս գինին, աճում է Ղրիմի հարավային ափին՝ ԱյԴանիլ հունական անվամբ տարածքում։

Այ-Դանիլի հողերում գինեգործության հիմնադիրն իշխան Միխայիլ Վորոնցովն էր, որն այնտեղ կալվածք ստացավ ցարին մատուցած ծառայությունների համար: Հաստատվելով իր նոր վայրում՝ նա սկսեց արտասահմանից ներմուծել խաղողների լավագույն տեսակները և մեղմ լեռնալանջերը վերածեց խաղողի ծաղկուն այգիների: Նրա ղեկավարությամբ Ղրիմի ափին կառուցվեց առաջին գինու մառանը: Գործը ծաղկեց, զարգացավ, և բերրի հողերը առատաձեռնորեն պարգևատրեցին Վորոնցովին իրենց բերքով:

Հայտնի գեներալ-նահանգապետի մահից հետո նրա տնկարկներն ու կալվածքն անցան կայսերական արքունիքին: Վորոնցովի բիզնեսը հանձնվեց իշխան Լև Գոլիցինին, որը համարվում էր երկրի լավագույն գինեգործը: Նա իր առջև նպատակ դրեց ստեղծել բացառիկ բարձրորակ գինիներ: Դրան հասնելու համար Գոլիցինը պետք է պահպաներ խաղողի արդեն իսկ հաստատված տեսակների ընտրանին, այդ թվում՝ Պինո–Գրի տեսակը: Առաջին «Պինո–Գրի Այ-Դանիլ» գինին թողարկվել է 1880 թվականին, իսկ ներկայում արտադրվում է Ղրիմի հայտնի Մասանդրա գինեգործարանի կողմից։

Պինո–Գրի խաղողը հասունանում է Ֆրանսիայում և Ղրիմի այլ շրջաններում, սակայն միայն Ալ-Դանիլի հողերում են հասունանում վարդագույն-ծխագույն ողկույզներ՝ պահանջվող շաքարի պարունակությամբ (30 %), ինչը նրանց հաղորդում է յուրահատուկ բուրավետ փունջ, մուգ սաթե գույն՝ ոսկեգույն երանգներով և նուրբ, ամբողջական համով։

Ստացված գինին երկու տարի հասունանում է կաղնե տակառներում շշալցվելուց առաջ: Գինու գիտակները գիտեն, որ ինչքան երկար է գինին հասունանում, այնքան ավելի է զարգանում նրա համը, և «Պինո– Գրի Այ-Դանիլը» բացառություն չէ: Այդ գինին բնութագրվում է յուրահատուկ յուղայնությամբ և թարմ հացի բույրով՝ սերկևիլի և ընկույզի դառնության նուրբ երանգներով: Միաձուլվելով՝ դրանք ստեղծում են ապրանքանիշի համային փունջը՝ նուրբ ու հմայիչ։

«Պինո–Գրի Այ-Դանիլի» լիարժեք համը կարելի է զգալ թեթև կումեր անելով։ Իսկական գիտակները գինին լցնում են բարակ պատերով, կակաչի ձև ունեցող բաժակի մեջ, բռնում են այն ցողունից, մի քիչ թեքում և թեթևակի բացված շուրթերով մի փոքր կում գինի քաշում բերանը՝ այն միանգամից կուլ չտալով, այլ վայելելով համերի փունջը։

Այդ սպիտակ գինին մատուցվում է սառեցված և լավ է համադրվում ձկան, թռչնամսի, պանիրների և մրգերի հետ, բայց երբեք չպետք է այն համադրել տավարի կամ խոզի մսի հետ։ Բացի դա, այդ վինտաժային, լավ հասունացած գինին հաճելի է վայելել նաև առանց որևէ ուտելիքի։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոսկյա զարդերի՝ ԱԱՀ-ով հարկման գործընթացում փոփոխություններ կլինեն. «Փաստ»Մանկապարտեզներում փոփոխությո՞ւն կլինի ․ ի՞նչ է առաջարկում ԿԳՄՍՆ-նՀրդեհ անվադողերի վերանորոգման կետում. այրվել են անվադողեր, սարքավորումներ Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ»Տարեցների համար անվճար տրանսպորտը լուծում է մի քանի խնդիր. Հրայր ԿամենդատյանԱրտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են ջերմային шյրվшծքներnվ 68-ամյա կնոջ կյանքի համարՉինական արևային վահանակների արտադրողը թանկարժեք արծաթը փոխարինելու է ոչ թանկարժեք մետաղներովՈ՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ»Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության համաձայնագիրը Թրամփի TRIPP-ն է․ Արման Թաթոյանի հոդվածը Newsweek-ում Հանուն նախընտրական արշավի՝ hակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկություններն ու կառուցվածքը․ Տիգրան Աբրահամյան ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին այս ժամի դրությամբ Զղջման աղոթք «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ»Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ»Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ»Ռուսական անօդաչու թռչող սարքը Ուկրաինայում սպանել է հորը և 3 երեխաներին, հղի մայրը ծանր վիրավորվել է Տելեգրամը տուգանվել է Հնդկաստանը կրճատելու է Ռուսաստանից նավթի ներմուծումը․ Թրամփ Աֆրիկայում ավելի քան 300 միլիոն մարդ զրկված է մաքուր խմելու ջրից. ՄԱԿ Խաղաղություն նշանակում է թշնամանքի վերացում, ոչ թե պետական մակարդակով թշնամանքի քարոզ հայերի նկատմամբ. Թաթոյան Էրդողանը իր որդուն՝ Բիլալին, դիտարկում է որպես հնարավոր իրավահաջորդ Դուրովն արձագանքել է ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան այցին Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան Գիտնականները նեանդերթալցիների անհետացման նոր բացատրություն են գտել Քարաթափումներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին Մառախուղ, ձյուն ու ձնախառն անձրև․ եղանակն՝ առաջիկա օրերին Մոսկվայում կամ Մինսկում բանակցություններ տեղի չեն ունենա․ Զելենսկի Հայաստանի ղեկավարությունն ասել է՝ թույլ չեն տա Իրանի դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկվեն․ Իրանի դեսպանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել․ դեսպան «Չգիտենք էլ, թե ինչից են օգտվում երեխաները, որոնք են իրական վտանգները». Սամվել Մարտիրոսյան Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում Թադե Մարտիրոսյանը և Սուրեն Արզումանյանը կշարունակեն աշխատանքը հավաքականներում 5 նշան, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է Մոսկվայի դատարանը կալանավորել է գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի մեջ մեղադրվողներից մեկին «Ռեալն» էլ դուրս եկավ Սուպերլիգայից, նախագիծը փակվեց Ռուսաստանում ամբողջությամբ արգելափակվել է WhatsApp–ը Բախվել են «Opel Astra»-ն և «Ford Transit-ը. վիրավոր կա Հայաստանը ցավակցություն է հայտնել 2017 թ․-ից ի վեր այս տարվա հունվարին առաջին անգամ գրանցվել է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացում՝ 1 սմ-ով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր Իրանի հրթիռային կարողությունների հարցը կարմիր գիծ է. Շամխանի Արմավիրի մարզը նոր ոստիկանապետ ունի Պատերազմը կարող է ավարտվել մի քանի ամսից, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ Զելենսկի