Երևան, 12.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Օրերս Երևանում վայրէջք է կատարել ԱՄՆ-ից ժամանած Boeing 767-300 ինքնաթիռը, որով Հայաստան են տեղափոխվել արտաքսված քաղաքացիները։ Լոս Անջելեսում գործող MI legal solutions գործակալության հիմնադիր, իրավաբան Լառա Կարեյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ խոսքն այն անձանց մասին է, ովքեր  2024 թվականի հունվարից հետո անօրինական կերպով հատել էին ԱՄՆ սահմանը, պահվում էին կալանավայրերում և որոնց վերաբերյալ դատարանն արդեն հրապարակել էր վերջնական վճիռը։

«Նրանք այն անձինք են, ովքեր կա՛մ չեն բողոքարկել դատարանի վճիռները, կա՛մ պարզապես իրենք են ցանկացել վերադառնալ իրենց քաղաքացիության երկիր։ Եղել են դեպքեր, երբ անձը գտնվել է միգրացիոն կալանավայրում և չի դիմացել կալանքի պայմաններին, ընտրել է բողոքարկումից հրաժարվելու կամ կամավոր վերադարձի տարբերակը»,–նշեց նա։

Լառա Կարեյանը նշեց, որ իրենք էլ տեղեկություն չունեն, թե այդ ինքնաթիռով քանի քաղաքացի է վերադարձել Հայաստան, սակայն միգրացիոն պահման կենտրոններում ավելի քան 3000 հայ կա։

«Իրավական առումով ոչինչ չի փոխվել Միացյալ նահանգներում, ուղղակի այս վարչակազմի ներդրած քաղաքականության արդյունքում միգրացայի հետ կապված կարգավորումները խստացել են։ Քաղաքացիներին ուղղակի խորհուրդ եմ տալիս խուճապի չմատնվել, և երբ միգրացիոն ծառայության կենտրոնի աշխատակիցն, օրինակ, փողոցում մոտենա, հարցնի՝ միգրացիոն ի՞նչ կարգավիճակում եք գտնվում, փաստաթղթեր պահանջել նրկայացնել, ազնիվ պատասխանել և փաստաթղթերը ներկայացնել։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնց քաղաքական ապաստանի գործերն ընթացքի մեջ են»,–ասաց իրավաբանը։

Կարեյանի խոսքով սակայն, որևէ երաշխիք չկա, որ միգրացիոն ծառայությունում նշանակված հերթական հանդիպման ժամանակ այդ մարդկանց չեն ձերբակալի և չեն տեղափոխվի միգրացիոն կալանավայր՝  ապասատան ստանալու հայցերի քննությունը այնտեղից շարունակվելու։

«Այդպիսի դեպքեր շատ են եղել։ Խոսքը Մեքսիայի սահմանով ԱՄՆ եկած քաղաքացիների մասին է։ Նրանք տարեկան մեկ կամ երկու անգամ այցելում են միգրացիոն կենտրոններ։ Վիզայով ԱՄՆ եկած և ապաստան հայցած քաղաքացիներն այդ խնդիրը չունեն և մտահոգվելու առիթ էլ չունեն»,–նշեց իրավաբանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր անօրինական միգրանտներին արտաքսելու խոշոր գործողություն իրականացնելու մտադրության մասին։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմն օրերս հայտնել էր, որ երկրի տարածքից 3 միլիոն միգրանտ է արտաքսվել, որոնցից 2,2 միլիոնը կամավոր են հեռացել։

Հետևեք մեզ՝ այստեղ

Մանկապարտեզներում փոփոխությո՞ւն կլինի ․ ի՞նչ է առաջարկում ԿԳՄՍՆ-նՀրդեհ անվադողերի վերանորոգման կետում. այրվել են անվադողեր, սարքավորումներ Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ»Տարեցների համար անվճար տրանսպորտը լուծում է մի քանի խնդիր. Հրայր ԿամենդատյանԱրտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են ջերմային шյրվшծքներnվ 68-ամյա կնոջ կյանքի համարՉինական արևային վահանակների արտադրողը թանկարժեք արծաթը փոխարինելու է ոչ թանկարժեք մետաղներովՈ՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ»Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության համաձայնագիրը Թրամփի TRIPP-ն է․ Արման Թաթոյանի հոդվածը Newsweek-ում Հանուն նախընտրական արշավի՝ hակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկություններն ու կառուցվածքը․ Տիգրան Աբրահամյան ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին այս ժամի դրությամբ Զղջման աղոթք «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ»Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ»Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ»Ռուսական անօդաչու թռչող սարքը Ուկրաինայում սպանել է հորը և 3 երեխաներին, հղի մայրը ծանր վիրավորվել է Տելեգրամը տուգանվել է Հնդկաստանը կրճատելու է Ռուսաստանից նավթի ներմուծումը․ Թրամփ Աֆրիկայում ավելի քան 300 միլիոն մարդ զրկված է մաքուր խմելու ջրից. ՄԱԿ Խաղաղություն նշանակում է թշնամանքի վերացում, ոչ թե պետական մակարդակով թշնամանքի քարոզ հայերի նկատմամբ. Թաթոյան Էրդողանը իր որդուն՝ Բիլալին, դիտարկում է որպես հնարավոր իրավահաջորդ Դուրովն արձագանքել է ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան այցին Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան Գիտնականները նեանդերթալցիների անհետացման նոր բացատրություն են գտել Քարաթափումներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին Մառախուղ, ձյուն ու ձնախառն անձրև․ եղանակն՝ առաջիկա օրերին Մոսկվայում կամ Մինսկում բանակցություններ տեղի չեն ունենա․ Զելենսկի Հայաստանի ղեկավարությունն ասել է՝ թույլ չեն տա Իրանի դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկվեն․ Իրանի դեսպանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել․ դեսպան «Չգիտենք էլ, թե ինչից են օգտվում երեխաները, որոնք են իրական վտանգները». Սամվել Մարտիրոսյան Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում Թադե Մարտիրոսյանը և Սուրեն Արզումանյանը կշարունակեն աշխատանքը հավաքականներում 5 նշան, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է Մոսկվայի դատարանը կալանավորել է գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի մեջ մեղադրվողներից մեկին «Ռեալն» էլ դուրս եկավ Սուպերլիգայից, նախագիծը փակվեց Ռուսաստանում ամբողջությամբ արգելափակվել է WhatsApp–ը Բախվել են «Opel Astra»-ն և «Ford Transit-ը. վիրավոր կա Հայաստանը ցավակցություն է հայտնել 2017 թ․-ից ի վեր այս տարվա հունվարին առաջին անգամ գրանցվել է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացում՝ 1 սմ-ով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր Իրանի հրթիռային կարողությունների հարցը կարմիր գիծ է. Շամխանի Արմավիրի մարզը նոր ոստիկանապետ ունի Պատերազմը կարող է ավարտվել մի քանի ամսից, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ Զելենսկի Վենսի այցը նշանակալի քայլ է, որի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին. ԱՄՆ դեսպանատուն