Երևան, 12.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բանակցային սպասումներին զուգահեռ, Մերձավոր Արևելքում լարվածությունն այնուամենայնիվ մեծանում է․ Արտակ Զաքարյան

ԲԼՈԳ

Բանակցային սպասումներին զուգահեռ, Մերձավոր Արևելքում լարվածությունն այնուամենայնիվ մեծանում է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Տարածված տեղեկատվության համաձայն, երեկ ԱՄՆ ուժերը որսացել են Lincoln ավիակրին մոտեցած իրանական անօդաչու թռչող սարքը:

Միևնույն ժամանակ, Իրանը ներկայացնում նոր պահանջներ՝ նշելով, որ բանակցությունները պետք է տեղի ունենան ոչ թ Ստամբուլում, այլ Օմանում, և առանց այլ երկրների մասնակցության։

Դրան զուգահեռ՝ Իսրայելը կոշտ պայմաններ է դնում ԱՄՆ-Իրան բանակցային սեղանին։

Այս պահին ակնկալվում է, որ ուրբաթ օրը, Ստամբուլում պետք է տեղի ունենա Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը՝ մի շարք այլ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այն կարող է լինել 2025թ. ռազմական գործողություններից հետո, ԱՄՆ-ի և Իրանի միջև առաջին անմիջական շփումը։

Բանակցությունները տեղի են ունենում Պարսից ծոցում տեղակայվող ամերիկյան ռազմական ներկայության և նախագահ Թրամփի հայտարարությունների ֆոնի վրա, ըստ որի՝ դիվանագիտության ձգձգումը ստեղծում է ռազմական վտանգ։

Հարկ է նշել, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը պահանջում է, որպեսզի Իրանի հետ համաձայնությունը լինի համապարփակ և չսահմանափակվի միայն միջուկային հարցերով։ Այն ունի երեք բաղադրիչներ,

Իրանի միջուկային ծրագրից հրաժարում՝ միջազգային երաշխիքների ներքո (ոչ թե սառեցում կամ սահմանափակումներ, այլ ուղղակի ապամոնտաժում)։

Բալիստիկ հրթիռների զինանոցի վերացումը, որը Իրանի համար համարվում է ռազմավարական զսպման հիմնական տարրը։

Մերձավոր Արևելքում Իսրայելի անվտանգությանը սպառնացող կառույցներին ու ռազմականացված կազմակերպությունների աջակցության դադարեցում։

Ըստ էության, Իսրայելի այս պահանջները նշանակում են Իրանի ռազմական-ռազմավարական և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապամոնտաժում։

Լավատեղյակ աղբյուրները նշում են, որ այս դիրքորոշումը համահունչ է Թրամփի վարչակազմի՝ միջուկային, հրթիռային և տարածաշրջանային հարցերը ընդգրկող «փաթեթային համաձայնագրի» վերաբերյալ տեսակետներին։

Ակնհայտ է, որ վերոհիշյալ պահանջներն արմատապես հակասում են պաշտոնական Թեհրանի դիրքորոշմանը, ովրտեղ համարում են, որ բանակցային առարկա կարող է լինել միայն միջուկային հարցը։

Նախարար Արաղչիի բանակցային պատրաստակամության մասին հայտարարություններն ուղեկցվում են նաև «ճնշման և սպառնալիքի» անթույլատրելիության մասին պայմանով, ինչը փաստացի նշանակում է ԱՄՆ-ի և Իսրայելի պայմաններն ընդունելի չեն։

Ստամբուլյան հանդիպման (եթե կայանա) նախօրեին Վիտկոֆը կայցելի նաև Իսրայել, որտեղ բանակցություններ կվարի վարչապետ Նաթանյահուի և բանակի շտաբի պետ հետ։

Ըստ էության, Ստամբուլի հնարավոր հանդիպումը դառնում է ոչ թե դիվանագիտության հարթակ, այլ լիկվիդային քննություն. արդյո՞ք Իրանը պատրաստ է ընդունել կապիտուլյացիայի նմանվող պայմանները, և արդյո՞ք ԱՄՆ-ը պատրաստ է գնալ այլ սցենարներով»,-գրել է նա։

ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ Ինչպես կարգավորել արյան ճնշումը առանց դեղորայքիՀայտնի է Կանադայում դպրոցի վրա hարձակnւմ իրականացրած անձի ինքնությունը Ոսկյա զարդերի՝ ԱԱՀ-ով հարկման գործընթացում փոփոխություններ կլինեն. «Փաստ»Մանկապարտեզներում փոփոխությո՞ւն կլինի ․ ի՞նչ է առաջարկում ԿԳՄՍՆ-նՀրդեհ անվադողերի վերանորոգման կետում. այրվել են անվադողեր, սարքավորումներ Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ»Տարեցների համար անվճար տրանսպորտը լուծում է մի քանի խնդիր. Հրայր ԿամենդատյանԱրտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են ջերմային шյրվшծքներnվ 68-ամյա կնոջ կյանքի համարՉինական արևային վահանակների արտադրողը թանկարժեք արծաթը փոխարինելու է ոչ թանկարժեք մետաղներովՈ՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ»Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության համաձայնագիրը Թրամփի TRIPP-ն է․ Արման Թաթոյանի հոդվածը Newsweek-ում Հանուն նախընտրական արշավի՝ hակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկություններն ու կառուցվածքը․ Տիգրան Աբրահամյան ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին այս ժամի դրությամբ Զղջման աղոթք «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ»Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ»Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ»Ռուսական անօդաչու թռչող սարքը Ուկրաինայում սպանել է հորը և 3 երեխաներին, հղի մայրը ծանր վիրավորվել է Տելեգրամը տուգանվել է Հնդկաստանը կրճատելու է Ռուսաստանից նավթի ներմուծումը․ Թրամփ Աֆրիկայում ավելի քան 300 միլիոն մարդ զրկված է մաքուր խմելու ջրից. ՄԱԿ Խաղաղություն նշանակում է թշնամանքի վերացում, ոչ թե պետական մակարդակով թշնամանքի քարոզ հայերի նկատմամբ. Թաթոյան Էրդողանը իր որդուն՝ Բիլալին, դիտարկում է որպես հնարավոր իրավահաջորդ Դուրովն արձագանքել է ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան այցին Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան Գիտնականները նեանդերթալցիների անհետացման նոր բացատրություն են գտել Քարաթափումներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին Մառախուղ, ձյուն ու ձնախառն անձրև․ եղանակն՝ առաջիկա օրերին Մոսկվայում կամ Մինսկում բանակցություններ տեղի չեն ունենա․ Զելենսկի Հայաստանի ղեկավարությունն ասել է՝ թույլ չեն տա Իրանի դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկվեն․ Իրանի դեսպանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել․ դեսպան «Չգիտենք էլ, թե ինչից են օգտվում երեխաները, որոնք են իրական վտանգները». Սամվել Մարտիրոսյան Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում Թադե Մարտիրոսյանը և Սուրեն Արզումանյանը կշարունակեն աշխատանքը հավաքականներում 5 նշան, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է Մոսկվայի դատարանը կալանավորել է գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի մեջ մեղադրվողներից մեկին «Ռեալն» էլ դուրս եկավ Սուպերլիգայից, նախագիծը փակվեց Ռուսաստանում ամբողջությամբ արգելափակվել է WhatsApp–ը Բախվել են «Opel Astra»-ն և «Ford Transit-ը. վիրավոր կա Հայաստանը ցավակցություն է հայտնել 2017 թ․-ից ի վեր այս տարվա հունվարին առաջին անգամ գրանցվել է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացում՝ 1 սմ-ով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր