Երևան, 12.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վավերագրվում են հայկական պատմական հուշարձանները

2023 թվականից սկսած «Ինքնություն» հիմնադրամը մեկնարկել է  Հայաստանի բազմադարյա վանքերի,  եկեղեցիների ու մշակութային կոթողների վավերագրումը։

Հիմնադրամի գաղափարի շուրջ համախմբված երիտասարդները հաղթահարում են դժվարանցանելի ճանապարհներ, լեռներ ու անտառներ՝ պատմական հուշարձանները վավերագրելու նպատակով։

 Արդեն իսկ իրականացված նկարահանումների արդյունքում վավերագրվել են Առաքելոց վանքը, Ենոքավանի մատուռը, Սամսոնի կամուրջը, Կայան բերդը, Շատիվանքը, Զորաց տաճարը և մշակութային մեծ արժեք ունեցող այլ կոթողներ:

«Ինքնություն» հիմնադրամը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի հաղթողներից է։ Հիմնադրամի աջակցությամբ ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումներ՝ նկարահանումները և մոնտաժային աշխատանքներն իրականացնելու համար:

««Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը կարևորում է հայկական մշակույթի պահպանումը, զարգացումն ու տարածումը։ Ունենք հարուստ մշակույթ` նյութական և ոչ նյութական արժեքներով, որը հայ ժողովրդին առանձնացնում է այլ ազգերից։ Այս նախաձեռնության շնորհիվ ևս հետագայում մեր սերունդները հնարավորություն կունենան փաստերով ապացուցելու, թե ինչ մշակութային արժեքներ ունի հայ ժողովուրդը»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Մեր նպատակը մշակույթի մասին վավերագրական ֆիլմեր ստեղծելն ու տարածելն է։ Այս պահին կենտրոնացած ենք մշակութային, նյութական արժեքների վրա։ Ընտրում ենք 3 չափանիշով. մեծ արժեք ունեցող, քիչ հայտնի և դժվար հասանելի վանքեր, ամրոցներ, բերդեր, կամուրջներ։ Մինչև «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը, դրամահավաքի արդյունքում ապահովել էինք որոշակի սարքավորումներ, որոնցով նկարահանումներ էինք իրականացնում։ Բայց արդեն մի փուլ է գալիս, որ ցանկանում ես նկարահանումների որակը բարձրացնել ու արդեն լրացուցիչ սարքավորումների կարիք ես զգում։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը շատ տեղին էր. մենք ձեռք բերեցինք ամենավերջին սերնդի դրոններից, որով լրիվ այլ որակի կադրեր ենք կարողանում ստանալ։ Ինչպես նաև ձեռք բերեցինք մոնտաժային համակարգիչ, որի միջոցով իրականացնում ենք նյութերի մոնտաժային աշխատանքները»,- նշել է «Ինքնություն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ»Տարեցների համար անվճար տրանսպորտը լուծում է մի քանի խնդիր. Հրայր ԿամենդատյանԱրտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են ջերմային шյրվшծքներnվ 68-ամյա կնոջ կյանքի համարՉինական արևային վահանակների արտադրողը թանկարժեք արծաթը փոխարինելու է ոչ թանկարժեք մետաղներովՈ՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ»Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության համաձայնագիրը Թրամփի TRIPP-ն է․ Արման Թաթոյանի հոդվածը Newsweek-ում Հանուն նախընտրական արշավի՝ hակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկություններն ու կառուցվածքը․ Տիգրան Աբրահամյան ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին այս ժամի դրությամբ Զղջման աղոթք «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ»Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ»Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ»Ռուսական անօդաչու թռչող սարքը Ուկրաինայում սպանել է հորը և 3 երեխաներին, հղի մայրը ծանր վիրավորվել է Տելեգրամը տուգանվել է Հնդկաստանը կրճատելու է Ռուսաստանից նավթի ներմուծումը․ Թրամփ Աֆրիկայում ավելի քան 300 միլիոն մարդ զրկված է մաքուր խմելու ջրից. ՄԱԿ Խաղաղություն նշանակում է թշնամանքի վերացում, ոչ թե պետական մակարդակով թշնամանքի քարոզ հայերի նկատմամբ. Թաթոյան Էրդողանը իր որդուն՝ Բիլալին, դիտարկում է որպես հնարավոր իրավահաջորդ Դուրովն արձագանքել է ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան այցին Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան Գիտնականները նեանդերթալցիների անհետացման նոր բացատրություն են գտել Քարաթափումներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին Մառախուղ, ձյուն ու ձնախառն անձրև․ եղանակն՝ առաջիկա օրերին Մոսկվայում կամ Մինսկում բանակցություններ տեղի չեն ունենա․ Զելենսկի Հայաստանի ղեկավարությունն ասել է՝ թույլ չեն տա Իրանի դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկվեն․ Իրանի դեսպանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել․ դեսպան «Չգիտենք էլ, թե ինչից են օգտվում երեխաները, որոնք են իրական վտանգները». Սամվել Մարտիրոսյան Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում Թադե Մարտիրոսյանը և Սուրեն Արզումանյանը կշարունակեն աշխատանքը հավաքականներում 5 նշան, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է Մոսկվայի դատարանը կալանավորել է գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի մեջ մեղադրվողներից մեկին «Ռեալն» էլ դուրս եկավ Սուպերլիգայից, նախագիծը փակվեց Ռուսաստանում ամբողջությամբ արգելափակվել է WhatsApp–ը Բախվել են «Opel Astra»-ն և «Ford Transit-ը. վիրավոր կա Հայաստանը ցավակցություն է հայտնել 2017 թ․-ից ի վեր այս տարվա հունվարին առաջին անգամ գրանցվել է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացում՝ 1 սմ-ով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր Իրանի հրթիռային կարողությունների հարցը կարմիր գիծ է. Շամխանի Արմավիրի մարզը նոր ոստիկանապետ ունի Պատերազմը կարող է ավարտվել մի քանի ամսից, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ Զելենսկի Վենսի այցը նշանակալի քայլ է, որի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին. ԱՄՆ դեսպանատուն Սևանի, Ճամբարակի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Ուկրաինան Լիտվայից 22 գեներատոր է ստացել