Երևան, 10.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ համարում անդրադարձել էինք Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում ծագած լարվածությանը, որն ավարտվեց վճարահաշվարկային մի շարք ընկերությունների հետ պայմանագրերի խզմամբ: Ինչպես հայտնի է, փետրվարի 1-ից Viva, Team Telecom Armenia և Ucom ընկերությունների ծառայությունների վճարումն այլևս հնարավոր չէ իրականացնել Telcell, EasyPay և այլ համակարգերի միջոցով։

Տեղեկացրել էինք, որ կապի օպերատորներն, ըստ իրենց հրապարակային հայտարարությունների, առաջարկել են միջնորդավճարները համապատասխանեցնել շուկայում գործող համադրելի սակագներին՝ անգամ քննարկելով փուլային նվազեցման տարբերակները։ Սակայն վճարահաշվարկային ընկերությունները մերժել են այդ առաջարկները՝ առանց տնտեսապես հիմնավորված բացատրությունների կամ հակադարձ տարբերակների ներկայացման։

Ինչպես նշել էինք հրապարակման մեջ, մենք դիմել էինք նաև վճարահաշվարկային կազմակերպություններին՝ ստանալու նրանց պարզաբանումները: Առաջինն արձագանքել է «Թելսել» ընկերությունը, որն անդրադառնալով այն հարցին, թե «մասնագիտական շրջանակների գնահատմամբ՝ վճարահաշվարկային ընկերությունները կապի օպերատորներից պահանջել են միջնորդավճարներ, որոնք որոշ դեպքերում մինչև 4 անգամ գերազանցել են այն սակագները, որոնք նույն համակարգերը կիրառում են, օրինակ՝ կոմունալ ծառայությունների համար», պատասխանում նշել է. «Նախ՝ նշենք, որ «Թելսել» ԲԲԸ-ն որևէ նոր սակագին չի սահմանել և չի բարձրացրել գործող սակագները։ Նույն սակագները գործել են վերջին մի քանի տարվա ընթացքում։ Երեք բջջային օպերատորների համար կիրառվել են տարբեր սակագներ, ինչը պայմանավորված է հավաքագրվող գումարների ծավալների, գործարքների քանակի և միջին վճարման չափի տարբերություններով։ Սակագների նվազեցման պահանջը ներկայացվել է հենց կապի օպերատորների կողմից։ Մասնավորապես՝ մեկ օպերատորի կողմից՝ 2025 թ. նոյեմբերի 20-ին, մյուսի կողմից՝ նոյեմբերի 25-ին, երրորդի կողմից՝ դեկտեմբերի 11-ին։ Հատկանշական է, որ բոլոր օպերատորների պահանջած սակագները նախատեսված էին նույն ժամանակահատվածի համար։ Մեր ընկերության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել բջջային օպերատորների գործընկերների հետ, ներկայացրել են մեր գործունեության առանձնահատկությունները և պարզաբանել, որ առաջարկվող սակագները մեզ համար ընդունելի չեն։ Այն պնդումը, թե գոյություն ունի մինչև 4 անգամ տարբերություն, մեր գնահատմամբ, ունի առավելապես մանիպուլ յատիվ բնույթ։ Տարբեր կոմունալ ծառայությունների համար գործում են տարբեր սակագներ, նույնը՝ բջջային օպերատորների դեպքում։ Կախված համեմատության հիմքից՝ հնարավոր է նշել թե՛ 4 անգամ տարբերություն, թե՛ նույնական սակագներ։ Այդ տոկոսադրույքները կոմերցիոն գաղտնիք են և հրապարակման ենթակա չեն, սակայն կարող ենք վստահեցնել, որ որոշ դեպքերում դրանք համարժեք են։ Այսպիսով, խնդիրը միջնորդավճարների բարձրացումը չէ. մենք սակագներ չենք բարձրացրել։ Ընդհակառակը, ստացել ենք պահանջ բոլոր բջջային օպերատորների համար սահմանել նույն սակագինը, ինչը կոմերցիոն և մրցակցային արդար սկզբունքներին չի համապատասխանում»:

Ինչ վերաբերում է օպերատորների առաջարկին՝ միջնորդավճարները համապատասխանեցնել շուկայում գործող համադրելի սակագներին՝ քննարկելով նաև փուլային նվազեցման տարբերակները, «Թելսել» ընկերությունից պատասխանում են. «Կապի օպերատորների կողմից առաջարկված սակագները շուկայում գործող ո՞ր սակագների հետ են համադրելի, հստակեցված չէ։ Կրկին նշենք, որ տարբեր կոմունալ ծառայությունների և տարբեր օպերատորների համար գործում են տարբեր սակագներ և տարբեր հաշվարկման մեխանիզմներ։ Բանակցությունների ընթացքում մեր կողմից երկու անգամ առաջարկ է ներկայացվել բոլոր օպերատորների համար սակագները համաչափ նվազեցնելու վերաբերյալ, սակայն ոչ բոլորի համար նույն սակագին սահմանելու։ Մեր առաջարկի արդյունքում օպերատորներից մեկի համար սակագինը գրեթե համընկնում էր իրենց պահանջածի հետ։ Այնուամենայնիվ, երեք օպերատորներն էլ մերժել են մեր առաջարկը։

2025 թ. դեկտեմբերի վերջին օպերատորներից մեկի կողմից ստացել ենք պայմանագրի լուծման ծանուցում, համաձայն որի՝ 2026 թ. փետրվարի 1-ից պայմանագիրը համարվում է լուծված։ 2026թ. հունվարի 26-ին մեր պաշտոնական հարթակներով տեղեկացրել ենք հաճախորդներին, որ տվ յալ օպերատորի օգտին վճարումներ այլևս հնարավոր չի լինի իրականացնել՝ պայմանագրի միակողմանի լուծման պատճառով։ Նույն օրը՝ ավելի ուշ, մյուս երկու օպերատորները նույնպես մեզ ծանուցել են պայմանագրերի դադարեցման մասին՝ համապատասխանաբար փետրվարի 1-ից և փետրվարի 2-ից։ Չնայած այն հանգամանքին, որ, պայմանագրի համաձայն, նրանք պարտավոր էին մեզ տեղեկացնել առնվազն 30 օր առաջ, այդ պահանջը չի պահպանվել, և ծառայությունը դադարեցվել է փետրվարի 2-ից։

Հատկանշական է, որ երեք բջջային օպերատորներն էլ ունեն իրենց խմբին պատկանող վճարահաշվարկային ընկերություններ։ Ըստ հրապարակումների, այդ ընկերությունների համար առաջարկված սակագներն ընդունելի են։ Սա բնական է, քանի որ նույն խմբի ընկերությունները կարող են ունենալ ներքին պայմանավորվածություններ և համատեղ ծախսեր, ինչը թույլ է տալիս կիրառել ավելի շահավետ սակագներ։ Սակայն մեզ հետ պայմանագրերի միակողմանի դադարեցմամբ երեք օպերատորները իրենց վճարահաշվարկային ընկերությունների համար ստեղծում են արհեստական մրցակցային առավելություն։ Սա, մեր գնահատմամբ, նմանվում է օլիգոպոլ համակարգի ձևավորման փորձի։ Այդ հարցին վերջնական գնահատական կարող են տալ միայն համապատասխան պետական մարմինները։ Եթե այդ վճարահաշվարկային ընկերությունները կարող են աշխատել օպերատորների առաջարկած սակագներով, ապա արդար մրցակցության պայմաններում պետք է կիրառվեն մարքեթինգային և ծառայությունների որակի բարելավման գործիքներ, որպեսզի հաճախորդը ազատ ընտրությամբ նախընտրի համապատասխան վճարամիջոցը։ Մինչդեռ մեր ընկերությանը պարզապես զրկել են ծառայություն մատուցելու հնարավորությունից, ինչից շահում են օպերատորների խմբում գործող մեր ուղիղ մրցակիցները։ Ամենակարևորն այն է, որ այս իրավիճակից տուժում են քաղաքացիները, հատկապես մարզերում և գյուղական համայնքներում բնակվող մարդիկ։ Նրանք էականորեն կորցրել են իրենց համար հարմար և հասանելի 24/7 կանխիկով և բջջային հավելվածով վճարման հնարավորությունը և կանգնել են լրացուցիչ դժվարությունների առաջ։ Ստացվում է, որ հաճախորդների համար վճարման տեսանկյունից ստեղծվել է անհարմարավետություն»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»ԻՀՊԿ-ն խոստացել է Հորմուզի նեղուցով ազատ անցման իրավունք տալ այն երկրներին, որոնք կվտարեն ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպաններին Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Հայաստանի մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը, չեն կարողանում վերադառնալ Քաթարից ՔԿ-ն հրապարակել է 2025 թվականին ընտանեկան բռնnւթյան վերաբերյալ հանցագործությունների վիճակագրությունը Երևանի կենտրոնում մեքենան չզիջելու պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել Թուրքիայում լավ գիտեն, որ եթե Թեհրանը Մերձավոր Արևելքի խաղից դուրս գա, ապա դերակատարային պայքարում Իսրայելն իրենց ուղղությամբ է կենտրոնանալու․ Աբրահամյան Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան Իրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York Times Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ»Գույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Մենք չեղարկnւմ ենք նավթային որոշ պատժամիջnցներ. Թրամփ Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ»Փոփոխություններ դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադա արտահանումների գործընթացում. «Փաստ»Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իսրայելը hարվածել է Իրանի Մարքազի նահանգի դպրոցին «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ»Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ»Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ»Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»Մալաթիայի համայնքային ոստիկանները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվողին․ գործադրել էր օդաճնշիչ ատրճանակ Ինչպես է բացահայտվում հերթական «Զանգերի կենտրոն»-ը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել ԱՄՆ ծառայության աջակցության բազան թիրախավորվել է Ամուսնության առաջարկ՝ Դիանա Մխիթարյանին Իրանը գերծանր հրթիռներով հարձակվել է ամերիկյան և իսրայելական թիրախների վրա․ ԻՀՊԿ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը հետաձգվում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով․ Զելենսկի ԱԱ-2026․ Նեյմարն ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի նախնական հայտացուցակում Ջուր չի լինելու մարտի 11-ին և 12-ին Գողության դեպք` Երևանում Գազ չի լինելու․ հասցեներ «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՀԿ-ն զգուշացնում է Իրանի նավթային օբյեկտների վրա Իսրայելի հարվածներից հետո հանրային առողջության համար ռիսկերի մասին Կրակոցներ՝ Իսակովի պողոտայում․ բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Կրակոցներ Երևանում Մբապեն վերսկսել է մարզումները «Ռեալում» Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նոր գերագույն առաջնորդին հավատարմության երդման արարողությունը Ալիևը Էրդողանի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հшրձակումը Գուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ ԿարապետյանՉինաստանը ողջունել է այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը Ռուսաստանում ստեղծվել է արհեստական բանականությամբ «դրոն-որսորդ»