Երևան, 16.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսությունը 2025 թվականի ընթացքում ցուցաբերել է բարդ, սակայն, միևնույն ժամանակ, հակասական զարգացումների պատկեր, որը մի կողմից՝ բնութագրվում է տնտեսական ակտիվության բավականին բարձր աճի տեմպերով, մյուս կողմից՝ այդ աճի կառուցվածքային խնդիրներով և կայունության խնդրահարույց բնույթով: «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը մանրամասն բացահայտում է այս պատկերը։

Տարեկան տվյալների համաձայն, համախառն ավելացված արժեքը կազմել է 9,1 տոկոս, ինչը շուրջ 1,1 տոկոսային կետով բարձր է եղել նախորդ՝ 2024 թվականի համապատասխան ցուցանիշից: Այս թվերը առաջին հայացքից կարող են լավատեսություն ներշնչել և վկայել տնտեսական վերելքի մասին, սակայն խոր վերլուծությունը ջրի երես է հանում այն հիմնարար խնդիրները, որոնք թաքնված են այս վիճակագրական ցուցանիշների հետևում և որոնք լուրջ մտահոգություններ են առաջացնում երկրի տնտեսական զարգացման երկարաժամկետ հեռանկարների և կայունության տեսանկյունից:

Տնտեսական աճի դինամիկան 2025 թվականին հատկապես աչքի է ընկել ժամանակի մեջ ոչ հավասարաչափ բաշխմամբ, քանի որ աճի տեմպերը զգալիորեն արագացել են հենց տարեվերջին: Այս երևույթը հիմնականում պայմանավորված է եղել արդյունաբերական արտադրության ծավալների վերականգնմամբ, սակայն այդ վերականգնումը ևս ունի իր առանձնահատկությունները և խնդրահարույց կողմերը: Արդյունաբերության ոլորտում նկատվել է էականորեն արագացած աճի տեմպ՝ մանավադ տարվա վերջին ամիսներին, երբ, դեկտեմբեր ամսվա տվյալներով, այն հասել է 38,6 տոկոսի, ինչն իր հերթին զգալի ազդեցություն է ունեցել ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշների վրա: Սակայն այս տպավորիչ թվերի խորքում ընկած է մի շատ կարևոր հանգամանք, որը հիմնովին փոխում է այս աճի գնահատականը և ցույց է տալիս դրա իրական բնույթը: Արդյունաբերության ոլորտի աճի զգալի մասը՝ մասնավորապես 19,9 տոկոսային կետը, նոյեմբեր ամսվա տվյալների համաձայն, պայմանավորված է եղել «հիմնական մետաղների արտադրություն» ենթաոլորտի արտակարգ բարձր աճով՝ 2,9 անգամի չափով: Թեև այս ցուցանիշը թեև վիճակագրորեն տպավորիչ է, սակայն իրականում արտացոլում է ոչ թե արտադրական ներուժի իրական ընդլայնումը կամ արդյունաբերական հզորությունների զարգացումը, այլ հիմնականում ոսկու վերաարտահանման ծավալների աճը: Վերաարտահանումը, ինչպես հայտնի է, ներկայացնում է այնպիսի տնտեսական գործունեություն, որը չի ստեղծում էական ավելացված արժեք տեղական տնտեսության համար, և որի ծավալները կարող են զգալիորեն տատանվել՝ կախված միջազգային շուկայական պայմաններից, աշխարհաքաղաքական իրավիճակից և այլ արտաքին գործոններից, որոնք գտնվում են Հայաստանի ազդեցության և վերահսկողության սահմաններից դուրս:

Այս իրողությունը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսական ակտիվության դինամիկան շարունակում է խիստ կախված մնալ արտաքին գործոններից և կոնյուկտուրային տատանումներից, ինչը լուրջ մտահոգություն է հարուցում երկրի տնտեսական անկախության և կայունության տեսանկյունից: Երբ տնտեսական աճի նման զգալի մասը հիմնված է այնպիսի ոչ կայուն գործոնների վրա, ինչպիսին է ոսկու վերաարտահանումը, դա նշանակում է, որ այդ աճը չունի ամուր հիմքեր և կարող է արագորեն չեզոքանալ կամ նույնիսկ փոխարինվել անկումով՝ արտաքին պայմանների փոփոխության դեպքում:

Պատահական չէ, որ երբ վերաարտահանման տեմպերը սկսում են նվազել, տնտեսության մեջ միանգամից անկումային տրամադրություններ են զգացվում։ Ավելին, վերաարտահանման ճյուղի վրա նստած տնտեսական աճը չի նպաստում երկարաժամկետ տնտեսական պոտենցիալի բարձրացմանը, արտադրողական հզորությունների ընդլայնմանը, տեխնոլոգիական առաջընթացին կամ աշխատուժի որակավորման բարձրացմանը, այսինքն՝ բոլոր այն գործոնների զարգացմանը, որոնք իսկապես կարող են ապահովել կայուն և երկարաժամկետ տնտեսական զարգացում: Այսպիսի վիճակն իր հերթին ցույց է տալիս, որ տարիների ընթացքում չեն իրականացվել արդյունավետ քայլեր տնտեսության դիվերսիֆիկացման, արտահանման կառուցվածքի բարելավման և ներքին արտադրական ներուժի զարգացման ուղղությամբ:

Պետական ֆինանսների ոլորտում 2025 թվականը ևս բերել է իր հատուկ մարտահրավերները և բացահայտել լուրջ խնդիրներ բյուջետային պլանավորման և կառավարման բնագավառում: Թեև պետական բյուջեի եկամուտների հավաքագրումը գերազանցել է պլանավորվածը, և հարկային եկամուտները հավաքագրվել են գրեթե նախատեսվածի չափերով, ինչը կարող է համարվել դրական միտում և ցույց տալ հարկահավաքման համակարգի որոշակի արդյունավետություն, այնուամենայնիվ, պետական բյուջեի ընդհանուր կատարողականի պատկերը շատ ավելի բարդ և խնդրահարույց է: Պետական բյուջեի պակասուրդը շուրջ 30,6 տոկոսով շեղվել է սկզբնապես պլանավորված ցուցանիշներից, ինչը չափազանց մեծ շեղում է և վկայում է լուրջ խնդիրների առկայության մասին բյուջետային պլանավորման գործընթացում: Այս էական շեղումը պայմանավորված է եղել պետական ծախսերի բարձր թերակատարմամբ, ինչն իր հերթին լուրջ հարցեր է առաջացնում պետական կառավարման արդյունավետության, ծրագրերի իրականացման կարողությունների և բյուջետային միջոցների օպտիմալ օգտագործման վերաբերյալ:

Կարևոր է նաև նշել, որ բյուջետային ծախսերի թերակատարումը բացասական հետևանքներ է ունենում տնտեսության համար, քանի որ պետական ծախսերը՝ հատկապես կապիտալ ներդրումները և զարգացման ծրագրերը, լրացուցիչ ներուժ ունեն տնտեսական ակտիվության, աշխատատեղերի ստեղծման, ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից։

Կապիտալ ծախսերի կատարողականի համատեքստում 2025 թվականը ցույց է տվել որոշակի բարելավում նախորդ տարիների համեմատությամբ, ինչը կարող է վկայել պետական ծախսերի կառավարման որոշակի բարեփոխումների մասին: Սակայն այս բարելավումը հիմնականում պայմանավորված է եղել պաշտպանության նախարարության ծախսերի մեծ կշռով: Թեև պաշտպանական ծախսերը անհերքելիորեն կարևոր են և անհրաժեշտ, այդուհանդերձ, տնտեսական զարգացման տեսանկյունից էական նշանակություն ունի նաև քաղաքացիական ենթակառուցվածքների, սոցիալական ծրագրերի, կրթության, առողջապահության և այլ բնագավառների ֆինանսավորման արդյունավետությունը:

Պետական բյուջեի առավել մանրամասն և խոր ուսումնասիրությունը, անշուշտ, հնարավոր կլինի իրականացնել բյուջեի տարեկան հաշվետվության պաշտոնական հրապարակումից հետո, երբ կստացվեն ամբողջական և մանրամասն տվյալներ բյուջետային եկամուտների և ծախսերի բոլոր կատեգորիաների, ֆինանսավորված ծրագրերի, իրականացված բարեփոխումների և գրանցված արդյունքների վերաբերյալ: Այնուամենայնիվ, արդեն հիմա առկա տվյալները բավարար են հասկանալու, որ պետական բյուջեի կատարողականը շատ հեռու է օպտիմալից և պահանջում է լուրջ ուշադրություն և բարելավումներ ինչպես պլանավորման գործընթացում, այնպես էլ իրականացման և կատարման փուլերում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՀայաՔվեն» ունի մեծ ինտելեկտուալ ներուժ և վերլուծական միտք․ Ատոմ ՄխիթարյանՖասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը Վիբորգի մանկապարտեզի մոտ կրակոցներ են եղելԻնչո՞ւ, ինչպե՞ս և որքա՞ն ժամանակում կառուցվեց Չինական մեծ պատը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ)․ Լաստանավի ու ռազմանավի խորտակում, կրակոցներ մարդաշատ փողոցում. «Փաստ»Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները. Գոհար Մելոյան Այս պահին «Ուժեղ Հայաստան»-ի 14 անդամ բերման են ենթարկվել. Յուրա Իվանյան Ինչպես տարբերակել աուտիզմն ու վարքային խանգարումըԻնչի՞ շնորհիվ է Հայաստանում աճել ՀՆԱ-ն. «Փաստ»28-ամյա տղամարդը կրակել է իր ծանոթի աչքին«Ես նաև հայրիկիս փոխարեն եմ ապրում, ինչ նա չի հասցրել անել, հիմա ես եմ անում». մայոր Լեռնիկ Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»Որ լավ շրջող լինի, միշտ էլ կարելի է քանդել. Փաշինյանը՝ բանակի ու կրթության փոփոխությունների մասին Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ»Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ»Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Ինչու ճնշման դեղերն այլևս չեն օգնում կարգավորել ճնշումըՀպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. Զաքարյան47-ամյա տղամարդը եկեղեցուց մեծ գումար է գողացելՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ»Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտինԷներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ»Տղամարդը մետաղական կոշիկի եղջերակով ծեծել է 13-ամյա երեխայինՓաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»Խաղաղության աղոթքՍխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»«Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ»Արմավիրի քրեական և Վաղարշապատի համայնքային ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում աղմկահարույց կրակոցներ արձակողին ու մասնակիցներին․ հայտնաբերվել է նաև ինքնաձիգը ՆԱՏՕ-ն ցանկանում է 60 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային ՀՀ դեսպանը ցավակցություն է հայտնել Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավարի մահվան կապակցությամբ Լիմֆատիկ հանգույցի քաղցկեղ. ախտանիշներ, որոնք հեշտ է անտեսել Մենք պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը․ Նեթանյահու Ռուսաստանից Կովկաս արտահանման բեռնափոխադրումների պահանջարկը նվազել է. Forbes Գագաթին հասնելու համար պետք է մագլցել․ հանձնվելը տարբերակ չէ․ Յամալը՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունից «Բարսելոնայի» դուրս մնալու մասին Լույսային աղտոտվածությունը Երկրի վրա 2014 թվականից ի վեր աճել է 16%-ով Օվերչուկը ժամանել է Ադրբեջան Մեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Բեքսթեյջ կադրեր՝ «Եվրատեսիլ 2026»-ի պատվիրակ Սիմոնի՝ մրցույթին պատրաստվելու փուլից Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների հերթական խումբը Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Հայտնի են Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության Հայաստանի հավաքականների կազմերը Ապրիլի 16-ին և 17-ին գազ չի լինելու