Երևան, 06.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ցուցադրված Վիլյամ Սարոյանի նկարներից մի քանիսը կմնան Հայաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել  «Սարոյանական գույներ․ բառերից անդին» ժամանակավոր ցուցադրության փակման արարողությունն ու ամփոփիչ միջոցառումը: Ցուցադրությունը բացվել էր 2025 թվականի սեպտեմբերի 5-ից:

ԿԳՄՍՆ–ից NEWS.am—ին հայտնում են, որ «Սարոյանական գույներ․ բառերից անդին» միջազգային ցուցադրությունը կազմակերպվել է Գրականության և արվեստի թանգարանի ու ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ցուցադրվել են Սարոյանի  ավելի քան 100 նկարչական աշխատանքները, որոնք բերվել են ԱՄՆ-ից: Ցուցադրվել է նաև գրողի հեծանիվը, որը նա հայրենիքի ճանապարհներն անցնելուց հետո նվիրել է Գրականության և արվեստի թանգարանին։

Ամփոփիչ միջոցառումը մեկնարկել է Առնո Բաբաջանյանի հեղինակած «Իմ սիրտը լեռներում է» երաժշտական ստեղծագործության հնչյունների ներքո: Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի տնօրեն Սքոթ Սեդրակյանը, սարոյանական արվեստի երկրպագուներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ նշելով, որ ցուցադրությունը Վիլյամ Սարոյանին նորովի բացահայտելու հնարավորություն է, ինչպես նաև «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ կարևոր համագործակցության նոր փուլ. «Մենք կշարունակենք հիմնադրամի հետ համատեղ աշխատանքը՝ Սարոյանին ներկայացնելու, բացահայտելու, ճանաչելու, իրազեկելու, տեսանելի դարձնելու ուղղությամբ: Կարծում եմ՝ նրա բոլոր գործերը, ինչպես նաև Սարոյանն ինքը որպես մարդ՝ իր արժեքներով և վարքագծով ավելի քան արդիական են մեր օրերում: Սարոյանը սովորեցնում է մարդ լինելու ամենակարևոր դասերը, և այս առումով նաև առանցքային է՝  առավել խորությամբ և տարբեր կողմերից ճանաչել Սարոյանին: Նկարների միջոցով նրան բացահայտելն էլ նոր փորձառություն է, որը անպայման պետք է շարունակություն ունենա: Առանձնահատուկ շնորհակալ եմ «Վիլյամ Սարոյան» հիմնադրամին պատրաստակամության և համագործակցության համար»:

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ Սարոյանի նկարչական աշխատանքները կվերադարձվեն ԱՄՆ, բայց ցուցադրված որոշ գործեր կմնան Գրականության և արվեստի թանգարանում: Նախորդ տարի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի կողմից Սարոյանի գործերից նվիրաբերվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որը ևս կփոխանցվի ԳԱԹ-ին: «Սրանով Սարոյանը մի նոր թելով կկապվի Հայաստանի Հանրապետությանը՝ մեզ ավելի ամուր կապելով իր արվեստի հետ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նա շնորհակալություն է հայտնել հիմնադրամին և նվիրատվությունը փոխանցել Գրականության և արվեստի թանգարանին։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը նշել է, որ վեց ամիս է՝ Գրականության և արվեստի թանգարանը գունավորվել է սարոյանական գույներով. «Վեց ամիս է, որ ժամանակավորապես հարստացել ենք 100-ից ավելի ինքնատիպ ստեղծագործական աշխատանքներով, որոնց միջոցով հնարավոր եղավ բացահայտել Սարոյանին որպես նկարչի։ Ահա  այստեղ է, որ արվեստը գալիս է օգնության ավելի խորը հասկանալու գրականությունը, և գրականությունը գալիս է օգնության՝ հասկանալու արվեստը։ Վիլյամ Սարոյանն իր նկարչական աշխատանքների զգալի մասը ստեղծել է հենց գրական ստեղծագործություններին զուգընթաց, և դրանցում արտահայտված են Սարոյան գրողի և Սարոյան նկարչի ամենաանկեղծ ու խորը ապրումները: Այսօր այս աշխատանքները կրկին վերադառնալու են Միացյալ Նահանգներ՝ Սարոյանի Ամերիկա: Այս փաստը մեզ, իհարկե, մի փոքր տխրեցնում է, բայց  գիտակցում ենք, որ աշխատանքները պետք է վերադառնան Սարոյանի ծննդավայր: Ուզում եմ ուրախությամբ հայտարարել, որ «Վիլյամ Սարոյան» հիմնադրամը և Գրականության և արվեստի թանգարանը կնքում են համագործակցության հուշագիր, որի շրջանակում այս նախաձեռնությունը կդառնա ամենամյա»:

ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի տնօրեն Սքոթ Սեդրակյանը նույնպես շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին ցուցադրության կայացման համար: Նա  նշել է՝  սարոյանական ցուցադրության նկարներն իր հետ տանում է ԱՄՆ, սակայն դրանցից երկուսը կշարունակեն մնալ Հայաստանում. «Ապրիլի 24-ին արված այս  նկարը թերևս իմ ամենասիրելի գործն է, որը նվիրաբերում եմ ԳԱԹ-ին։ Իսկ մյուս նկարը, որը արված է Ֆրեզնոյում, կուզեի նվիրատվություն անել Հայաստանի ազգային պատկերասրահին: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում և լիահույս եմ, որ մենք շուտով նորից կհանդիպենք»:

«Սարոյանական գույներ․ բառերից անդին» ժամանակավոր ցուցադրության բացման շրջանակում հայտարարվել էր նաև նկարչական մրցույթ աշակերտների շրջանում: Դպրոցականները, ոգեշնչված Սարոյանի գրական ստեղծագործություններից, ներկայացրել են իրենց նկարչական աշխատանքները: Ամփոփիչ միջոցառմանը հայտարարվել են նաև նկարչական մրցույթի արդյունքները: Նախարարը, մյուս ներկաների հետ, դիտել է դպրոցականների նկարչական աշխատանքները, զրուցել նրանց հետ:

Հետևեք մեզ՝ այստեղ

Իսրայելը ոչնչացրել է Իրանի ՀՕՊ համակարգերի 80%-ը. ՑԱԽԱԼ Արաբական Միացյալ Էմիրություններում արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄԷ-ից Air France-ի տարհանման չվերթը հրետակոծության պատճառով ստիպված է եղել վերադառնալ Աշտարակում բախվել են «Nissan Tiida»-ն և «Mercedes»-ը․ վիրավոր կա Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ Գազ չի լինելու Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց ձայներ լսվում են. Գևորգ Փարսյան Ահա այս վարքագիծն ունի իշխանության «աթոռակը» կորցնելու վտանգն զգացող պաշտոնյան․ Աննա ԿոստանյանՊարզվել է՝ ով է Արաբկիր համայնքում 13 մեքենա թալանել Ծեծկռտուք՝ 9-րդ դասարանի աշակերտների միջև․ տղաներից մեկը փայտե մուրճով հարվածել է մյուսի գլխին Թալանի վերադարձ, թե նախընտրական շոու. ինչպես են մեզ մոլորեցնում ամեն օր. Էդմոն ՄարուքյանՀարի Քեյնը վնասվածք է ստացել 2018-ից մինչ այսօր այս իշխանությունների անգործության հետևանքով Հայաստանում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է՝ հատկապես երիտասարդների շրջանում. Նարեկ ԿարապետյանՊատերազմի սկզբից ի վեր Իրանն ավելի քան 500 հրթիռ և ավելի քան 2000 անօդաչու թռչող սարք է արձակել. Fars Հրդեհ Մուշավան թաղամասում. կա տուժած Էրդողանը զանգահարել է Ալիևին և աջակցություն հայտնել Ադրբեջանին Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Երթևեկության փոփոխություն կկատարվի Անաստաս Միկոյան փողոցում Եղանակը Հայաստանում «Սենցասիոն» վաճառքներով հայտնի «Ֆուլ սայզը» սնանկ է ճանաչվել. նոր բացահայտումներ աղմկահարույց գործից Մենք առաջարկում ենք բերքի երաշխավորված մթերում գյուղերում․ Գոհար ՂումաշյանԻրանը հարվածել է Իրաքյան Քուրդիստանին Իրողություն, որը կփոխվի Սամվել Կարապետյանի վարչապետությամբ. Լենա ՄաթևոսյանՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան. ՊՆ Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1 կգ-ից ավելի մարիխուանա․ ՆԳՆ ոստիկանություն Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարարի հետ Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի ՍարգսյանԻրանական բանակը հայտարարել է Թել Ավիվի վրա հարվածների մասին. իսրայելական ԱԹՍ է խփվել Կասր-է-Շիրինի օդում Երաժշտական ուղին` նոր գործիքներով. «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները երաժշտական գործիքներ ստացանՈւժեղ Հայաստանում կլինի դատական իշխանություն՝ բառի լիարժեք իրավական բովանդակությամբ. Արթուր ԴանիելյանԱդրբեջան-Իրան սահմանին բեռնատարների երթևեկությունը լիովին դադարեցվել է Սամվել Կարապետյանից վախերն արտահայտվում են այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ ապօրինի սահմանափակմամբ. Արամ ՎարդևանյանԼիբանանցիները Իսրայելի սպառնալիքի պատճառով զանգվածաբար փախչում են Բեյրութի հարավից. ТАСС Իրանի հետ պատերազմից Իսրայելի տնտեսությանը հասցված վնասը հասնում է մոտ 3 միլիարդ դոլարի. Ֆինանսների նախարարություն Վանաձորի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ-ում մերժել են Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ «Նրա անունը բոլորիս սրտերում է».Հովհաննես Ծառուկյանը հերոս տղաների հետ խոնարհվել է Սպարապետի շիրիմինԿրեմլը բարձր է գնահատում ԱՄՆ-ի դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում Քո սեփական բնակարանը՝ վարձակալության գնով. Սա Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է«Ռեալն» ու Մբապեն ունեն տարաձայնություններ Կատարը տարհանում է ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող տարածքը Միրզոյանը Բահրեյնի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը Մարտի 6-ին Մասկատ-Երևան թռիչքի ուղևորների համար կկազմակերպվի անվճար տեղափոխում Աբու Դաբիից և Դուբայից Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էՄերձավոր Արևելքի ճգնաժամը կարող է լուրջ ռիսկ դառնալ եվրոյի համար Պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել Ռոնալդուն բաց կթողնի 2–4 շաբաթ