Երևան, 16.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, ինչ կատարվում է այստեղ, անհավատալի է»,-նախօրեին Աբու Դաբիում Իլհամ Ալիևի հետ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ստանալու առթիվ ունեցած ելույթի հենց սկզբում նշեց ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Այո, այս դեպքում նրա հետ չհամաձայնել չի կարելի. դա իսկապես անհավատալի մի եղելություն է ու կատարված փաստ: Բայց... Անհավատալի է հենց այն իմաստով, որ նման մրցանակաբաշխությանը «ձեռք ձեռքի տված» մասնակցում են նրանք, ովքեր դարձան պատերազմի, հազարավոր զոհերի, Արցախի հայաթափման պատճառ: Այսինքն, ստացվում է, որ մրցանակաբաշխության հանձնաժողովը այդպիսով ընդունեց, որ նրանք «մարդկային եղբայրնե՞ր» են: Զի՛լ «եղբայրություն» է, ոչինչ չես ասի:

Բայց ասելիք շատ կա: Օրինակ՝ այն, որ սույն մրցանակային «եղբայրության» հաջորդ իսկ օրը Բաքվի դատարանը շինծու «դատավարության» արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտեց 2023-ին Արցախի բռնի հայաթափման ժամանակ ապօրինի պատանդառված արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, մասնավորաբար՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին:

ԼՂՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեցին «տեխնիկական պատճառներով». 65 տարին լրացած անձանց «ցմահ» պատժաչափ չի տրվում: Եվս 8 պատանդ դատապարտվեց 15-19 տարվա ազատազրկման:

Այսինքն՝ փետրվարի 4-ին «մարդասիրության» և «խաղաղության» մրցանակ, իսկ հաջորդ օրը, ահա, այսպիսի թշնամական ակտ: Բնականաբար, պատահական ոչինչ չկա, հակառակը՝ երևի թե ամենը հստակ պլանավորված էր: Ի՞նչ է, հայատյաց ու ցեղասպանական ոճրագործ Ալիևը չգիտե՞ր, թե իր դատարանն իր ցուցումով որ օրը ինչ վճիռ է ընդունելու:

Ինչ վերաբերում է Փաշինյանի իշխանությանն ու ՔՊ-ին, ապա Ալիևի արածից հետո, ինչպես ասվում է, գնա ու փորձիր համոզել, թե այդ ամենը նորից պայմանավորված չի եղել, ինչի մասին ակնարկում են սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր, փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ: Բայց դա էլ դեռ մի կողմ:

Հիմնականը. սա՞ է ձեր «խաղաղությունն» ու «բարի կամքի» դրսևորումը:

«Այն, ինչ կատարվում է այստեղ, անհավատալի է: Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու Մարդկային եղբայրության «Զայեդ» պատվավոր մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության»:

Խաղաղությո՞ւն...

Ու մրցանակային շեյխավայել հարթակին կանգնած էին երկու ամենաուղիղ ու անմիջական պատասխանատուները 2020 թվականին, նաև հաջորդող տարիներին տեղի ունեցած պատերազմական ու մարտական գործողությունների, որոնց հետևանքով թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից հազարավոր զինվորներ են զոհվել: «Եղբայրության» մրցանակ են ստանում: Օրինակ՝ Ալիևն ինչի՞ համար է ստանում այդպիսի մրցանակ. քաղաքացիական բնակչության կյանքը վտանգելու և մահերի՞, էթնիկ հիմքով 150 հազար հայ մարդկանց սովի ու շրջափակման մատնելո՞ւ, հայերին իրենց բազմահազարամյա բնօրրանից զանգվածային տեղահանության և բռնագաղթի՞, հայկական եկեղեցիներն ու գերեզմաններն ավերելո՞ւ, անօգնական մնացած ծեր հայ մարդուն մորթելո՞ւ, ինչի՞ համար:

Իսկ Նիկոլ Փաշինյանն ո՞ւմ երեխաների կյանքի, զրկանքների ու հայրենազրկման հաշվին է մրցանակ ստանում: Ժամանակին ականավոր քաղաքական գործիչներից մեկի կրեդոն էր՝ «խաղաղություն՝ ամեն գնով, նույնիսկ եթե այդ գինը ապագա պատերազմն է»:

Վերջապես՝ մտածում ես, թե ինչի՞ համար էր շնորհավորում Ալիևին ու Ադրբեջանի ժողովրդին Նիկոլ Փաշինյանը, կամ քպականների վերնախավն ինչո՞ւ էր գրեթե միաբերան շնորհակալություն հայտնում Ալիևին: Մտածելու բան է, չէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում Ամպրոպ, թաց ձյուն․ եղանակն այս օրերին Եվրախորհրդարանի այս պատվիրակությունների հետ սկսված շփումները կշարունակվեն, կմշակվեն և կիրականացվեն մի շարք համատեղ ծրագրեր«ՀայաՔվեն» ունի մեծ ինտելեկտուալ ներուժ և վերլուծական միտք․ Ատոմ ՄխիթարյանՖասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը Վիբորգի մանկապարտեզի մոտ կրակոցներ են եղելԻնչո՞ւ, ինչպե՞ս և որքա՞ն ժամանակում կառուցվեց Չինական մեծ պատը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ)․ Լաստանավի ու ռազմանավի խորտակում, կրակոցներ մարդաշատ փողոցում. «Փաստ»Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները. Գոհար Մելոյան Այս պահին «Ուժեղ Հայաստան»-ի 14 անդամ բերման են ենթարկվել. Յուրա Իվանյան Ինչպես տարբերակել աուտիզմն ու վարքային խանգարումըԻնչի՞ շնորհիվ է Հայաստանում աճել ՀՆԱ-ն. «Փաստ»28-ամյա տղամարդը կրակել է իր ծանոթի աչքին«Ես նաև հայրիկիս փոխարեն եմ ապրում, ինչ նա չի հասցրել անել, հիմա ես եմ անում». մայոր Լեռնիկ Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»Որ լավ շրջող լինի, միշտ էլ կարելի է քանդել. Փաշինյանը՝ բանակի ու կրթության փոփոխությունների մասին Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ»Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ»Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Ինչու ճնշման դեղերն այլևս չեն օգնում կարգավորել ճնշումըՀպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. Զաքարյան47-ամյա տղամարդը եկեղեցուց մեծ գումար է գողացելՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ»Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտինԷներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ»Տղամարդը մետաղական կոշիկի եղջերակով ծեծել է 13-ամյա երեխայինՓաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»Խաղաղության աղոթքՍխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»«Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ»Արմավիրի քրեական և Վաղարշապատի համայնքային ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում աղմկահարույց կրակոցներ արձակողին ու մասնակիցներին․ հայտնաբերվել է նաև ինքնաձիգը ՆԱՏՕ-ն ցանկանում է 60 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային ՀՀ դեսպանը ցավակցություն է հայտնել Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավարի մահվան կապակցությամբ Լիմֆատիկ հանգույցի քաղցկեղ. ախտանիշներ, որոնք հեշտ է անտեսել Մենք պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը․ Նեթանյահու Ռուսաստանից Կովկաս արտահանման բեռնափոխադրումների պահանջարկը նվազել է. Forbes Գագաթին հասնելու համար պետք է մագլցել․ հանձնվելը տարբերակ չէ․ Յամալը՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունից «Բարսելոնայի» դուրս մնալու մասին Լույսային աղտոտվածությունը Երկրի վրա 2014 թվականից ի վեր աճել է 16%-ով Օվերչուկը ժամանել է Ադրբեջան Մեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Բեքսթեյջ կադրեր՝ «Եվրատեսիլ 2026»-ի պատվիրակ Սիմոնի՝ մրցույթին պատրաստվելու փուլից Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների հերթական խումբը