Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Иштоян забил гол». Եվ դահլիճը պայթում է ծափահարություններից։ Ավարտվում է առաջին խաղակեսը։ Կիևի «Դինամոն» և Երևանի «Արարատը» 15 րոպե ժամանակ ունեն վերադասավորումներ անելու, մի քիչ հանգստանալու և խաղադաշտ վերադառնալու համար։ Երկրորդ խաղակեսի ավարտին Իշտոյանը կրկին գրավում է «Դինամոյի» դարպասը, և դահլիճում կրկին ծափահարություններ են հնչում։

Ֆիլմերի պրեմիերաների ժամանակ սովորաբար ավարտին են հնչում ծափահարություններ՝ ուղղված ստեղծագործական կազմին։ Բայց փետրվարի 5-ին, երբ «Մոսկվա» կինոթատրոնում «Արարատ 73» սպորտային դրամայի պրեմիերան էր, դահլ իճում ծափահարություններ էին հնչում, երբ արարատցիները գնդակն ուղարկում էին հակառակորդի դարպասը։ Աննկարագրելի ոգևորություն էր տիրում, կարծես նորից 1973 թվականն էր, երբ «Արարատը» չեմպիոն ու գավաթակիր դարձավ, երբ համազգային ուրախություն էր տիրում Երևանի փողոցներում, երբ ցնծում էին բոլորը՝ անկախ սեռից, տարիքից, մասնագիտությունից։ Պատմում են, իսկ ավագ սերունդը նաև հիշում է, որ այդ օրը մայրաքաղաքի փողոցներում ասեղ գցելու տեղ չկար, մարդիկ գիշերով դուրս էին եկել նշելու սիրելի թիմի հաղթանակը։

Դրա մասին է պատմում «Արարատ 73» սպորտային դրաման։ Այն նվիրված է ֆուտբոլային թիմի հաղթանակին և թիմի գլխավոր մարզիչ, խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի հիշատակին: Վերջինիս գլխավորությամբ 1973 թվականին՝ մեկ տարվա ընթացքում, «Արարատը» դարձավ և՛ ԽՍՀՄ գավաթակիր, և՛ ԽՍՀՄ չեմպիոն։

Ֆիլմում յուրահատուկ շերտերով կբացահայտեք Նիկիտա Սիմոնյան մարդուն և մարզչին, թե որքան դժվարությամբ է նա իրեն գտնում երևանյան նոր միջավայրում, որքան տարօրինակ են նրա համար հարևանների՝ իր հետ զրույցի բռնվելու, համեղ մի բան հյուրասիրելու ցանկությունները։ Թե որքան տքնաջան ու նուրբ աշխատանքի արդյունքում է նա կարողանում կամուրջներ ստեղծել թիմի խաղացողների հետ, թե ինչպես են վերջիններս բակային կռվի մեջ մտնում՝ պաշտպանելով Սիմոնյանին, անգամ այն դեպքում, երբ այնքան էլ չեն համակրում «վերևից նշանակված» մարզչին։

Ֆիլմը ձեզ անընդհատ կհիշեցնի մեր ինքնության կարևորագույն հենասյուների մասին՝ Արարատ լեռան, որը պարբերաբար հայտնվում է կադրում, Եկեղեցու և հավատքի մասին։ Ընդ որում՝ դեպի վանական համալիրներից մեկը կատարված արշավ-քայլերթն էլ ավելի է մտերմացնում թիմակիցներին և մարզչին։

Սա ֆիլմ է մեր, մեր պատմության, հիշողության, միասնության մասին։ Սա ֆիլմ է այն մասին, թե որքան կարևոր են հաղթանակները պետության և հասարակության համար, ինչպես դրանք կարող են «վերակենդանացնել» մարդկանց։ 1973 թվականին գրանցված հաղթանակը 53 տարի անց էլ շարունակում է ապրեցնել ու ոգևորել հայ մարդուն։ «Արարատի» պատմությունը վկայությունն է նրա, որ կարող են լինել բարդ ժամանակներ, դժվարություններ, խոչընդոտներ, բայց միասնական աշխատանքը, համառությունը տալիս են ցանկալի արդյունքը, իսկ ցանկալի արդյունքը հաղթանակն է։

«Արարատ 73»-ը AP Cinema կինոընկերության և START առցանց կինոթատրոնի համատեղ նախագիծն է: Ֆիլմի ռեժիսորն է Մհեր Մկրտչյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Վալերի Սահարյանը։ Ֆիլմում նկարահանվել են Եգոր Բերոևը, Սոֆյա Դոնյանցը, Քսենիա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Գազարովը, Բաբկեն Չոբանյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Դավիթ Մանոյանը, Արծրուն Չոբանյանը, Հայկ Աղաքարյանը (Freestyle), Սեյրան Մովսիսյանը, Լևս Դավթյանը, Էդվին Հակոբյանը, Անահիտ Կիրակոսյանը և այլք։

Նախքան ֆիլմի դիտումը Վալերի Սահարյանն առաջարկեց ծափահարություններ ուղարկել երկինք՝ սիրելի մարզիչ Նիկիտա Սիմոնյանին, առանց որի «Արարատի» հաղթանակն իրականություն չէր դառնա։ Դահլիճում ստեղծագործական խմբի հետ ներկա էին նաև լեգենդար ֆուտբոլային թիմի որոշ անդամներ, որոնց ևս ողջունեցին մի քանի րոպե շարունակվող ծափողջույններով։ Ռեժիսոր Մհեր Մկրտչ յանն ասաց՝ ֆուտբոլային թիմի տղաների և մարզչի անունները, նրանց մասին պատմություններ լսելով՝ սերունդներ են մեծացել։ «Ռեժիսորի համար կա վախ։ Կարելի է նկարել վատ, անցողիկ, անհաջող ֆիլմ։ Բոլոր ռեժիսորների կենսագրության մեջ լինում են նման ֆիլմեր։ Բայց այս թեման տապալելը ռեժիսորի համար անհաջողություն չէ, ինքնասպանություն է»,-նշեց Մկրտչյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կօգնի լուծել դաշինքի առջև ծառացած կարևոր խնդիրները․ Ֆիդան Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին արագ շախմատի թիմային առաջնությունում Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱրարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ռեալ»-ը հայտարարել է Իբրահիմա Կոնատեի տրանսֆերի մասին. պաշտոնական Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններովՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան Եթե шյրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ ՄխիթարյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՍա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինըՄոսկվան ու Կիեւն աճյուններով են փոխանակվել Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն Քրեական գործե՞ր, թե՞ քաղաքական պայքարԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստինԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար. նրանց վերադարձը «հայրենի հողեր» ստեղծված նոր իրողություններում անխուսափելի է. Ազիզ Ալեքբերլի Ռոնալդուն արձագանքել է ԱԱ-2026-ում Կոնգոյի ԴՀ-ի հետ սենսացիոն ոչ-ոքիին Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրըՊերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են թոշակառու ամուսինների կողմից խնամվող 150 հնդկահավերն ու 30 բադերը. թռչնագոմերում ու տան հողամասի տարբեր հատվածներում հայտնաբերվել են սատկած թռչուններ․ ՏԵՍԱՆՅՈւԹ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). «Տիտան» սարքի կորուստը՝ «Տիտանիկի» հետքերով. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՔաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնասԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱրշակ Կարապետյանի ահազանգը․ Հայաստանը կանգնած է կործանման եզրինԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ»