Երևան, 08.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի թեմի առաջնորդը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ պարոն Ջեյմս Դեյվիդ Վենսին:

Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը.

«Մեծարգո պարոն փոխնախագահ,
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի և այն հավատացյալների անունից, որոնց ես ծառայում եմ որպես առաջնորդ, Ձեզ եմ հղում իմ խորին հարգանքն ու երախտագիտությունը Միացյալ Նահանգների՝ Հարավային Կովկասում խաղաղության և մարդկային արժանապատվության պահպանմանն ուղղված երկարամյա հանձնառության համար։

Այսօր Ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ՝ տեղահանված հոտի, որի պատմական եկեղեցիները, հազարամյա կրոնական հուշակոթողներն ու սրբավայրերը ներկայումս գտնվում են լուրջ վտանգի ներքո։ Բաքվի բանտում ապօրինաբար դեռևս պահվում են մեր հայրենակիցները, որոնք պատանդ են վերցվել 2023 թ․ սեպտեմբերի 20-ի պաշտոնական զինադադարից և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի իշխանությունների ստորագրած պայմանագրից հետո։ Բացի դրանից, մենք ունենք բազմաթիվ անհետ կորածներ վերջին Արցախյան պատերազմից։

Այս վճռորոշ պահին դիմում եմ Ձեզ մեծ հույսերով՝ խնդրելով Ձեր անհապաղ բարոյական և դիվանագիտական առաջնորդությունը երկու՝ խորապես մարդասիրական և հոգևոր նշանակության հարցերում։

I. Հայ ռազմագերիների և պատանդների վերադարձը, ինչպես նաև՝ անհետ կորածների կամ նրանց աճյունների որոնումը 2023 թ․ սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո կալանքի մեջ մնացող հայ գերիների ճակատագիրը մեծ ցավ է պատճառում մեր համայնքներին և խոր վերք հասցնում անհետ կորածների ընտանիքներին։
Թեպետ վերջին շաբաթներին արձանագրվել են որոշ ազատ արձակումներ, վստահելի աղբյուրները վկայում են, որ բազմաթիվ հայ տղամարդիկ և կանայք շարունակում են պահվել առանց թափանցիկ իրավական գործընթացների և, որոշ դեպքերում, առանց կանոնավոր կապի թե՛ անկախ դիտորդների, թե՛ իրենց ընտանիքների հետ, որոնք որևէ լուրի սպասման մեջ են։ Այս ընտանիքների ապրած անորոշությունն ու տառապանքը պահանջում են անհապաղ միջազգային ուշադրություն և մարդասիրական միջամտություն։ Հարգանքով խնդրում եմ, որ Միացյալ Նահանգների իշխանությունն իր ազդեցությունն օգտագործի՝ կոչ անելով Ադրբեջանի ղեկավարությանը՝ երաշխավորել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և այլ անաչառ դիտորդական կառույցների անհապաղ և անխոչընդոտ մուտքը անազատության մեջ պահվող բոլոր անձանց մոտ։ Որովհետև ինչպես Տերն է խոստանում Իր ժողովրդին՝ «Ես կ՚երևամ ձեզ, և կվերացնեմ ձեր գերությունը» (Երեմ. 29։14)։

II. Արցախի թեմի եկեղեցիների, քրիստոնեական հուշակոթողների և պատմական գերեզմանների ոչնչացումը, որը մաս է կազմում համաշխարհային կրոնական ժառանգության
Արցախի մեր հնագույն եկեղեցիները, վանքերը, գերեզմանատները և հուշարձանները, որոնք այսօր կանգնած են լուրջ վտանգի առջև և օրեցօր ոչնչացվում են, անբաժանելի մասն են քրիստոնեական աշխարհի նյութական և հոգևոր ժառանգության։

Անկախ փորձագետները և հեղինակավոր դիտորդները փաստագրել են հայկական կրոնական և մշակութային վայրերի վնասումն ու ոչնչացումն այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Շուշի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ Ժամ) և Մոխրենեսի 18-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցին ընդամենը երկու օրինակ են արդեն հողին հավասարեցված սրբավայրերից։ Այս վայրերը միայն ազգային խորհրդանիշներ չեն. դրանք կենդանի վկայություններ են տարածաշրջանի քրիստոնեական ժառանգության և բազմաթիվ ժողովուրդների համատեղ պատմության մասին։

Ուստի մեր ողջ հավատացյալների դասի և հոգևորական եղբայրների անունից դիմում եմ Ձեզ՝ հորդորելով նպաստել մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված անհապաղ քայլերին՝ թույլատրելով և խթանելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ անաչառ գիտական ու մշակութային կառույցների միջազգային մոնիթորինգը և փաստագրումը՝ ապահովելով անսահմանափակ մուտք փորձագետների և անկախ լրագրողների համար, ինչպես նաև աջակցելով սրբավայրերի երկարաժամկետ պահպանության և վերականգնման նախաձեռնություններին։

Ես վստահ եմ, որ Ձեր այցը Հայաստան, ինչպես նաև Ձեր բարոյական հեղինակությունը՝ որպես Միացյալ Նահանգների փոխնախագահ, ներկայացնում են բացառիկ հնարավորություն՝ առաջ մղելու հրատապ մարդասիրական լուծումներ վերոնշյալ խնդիրներում։ Հնարավորության դեպքում խորապես կգնահատեմ Ձեզ կամ Ձեր պատվիրակության բարձրաստիճան անդամներից մեկին հանդիպելու առիթը՝ անձամբ ներկայացնելու նշված ընտանիքների, հոգևորականների և տեղական համայնքների վկայությունները, և քննարկելու այն կոնկրետ քայլերը, որոնք կարող են իրականացվել առաջիկա ամիսներին։

Աղոթում եմ, որ մարդու իրավունքներին, արդարության և գթասրտության սկզբունքներին Ձեր հավատարմությունը նպաստի վշտահար ընտանիքների ցավի թեթևացմանը և այն սրբազան ժառանգության պահպանմանը, որը պատկանում է ողջ քրիստոնեական համայնքին և ամբողջ մարդկությանը։

Բարձրագույն հարգանքով և օրհնությամբ՝
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ»:

Հետևեք մեզ՝ այստեղ

Եթե Ադրբեջանից ինչ-որ բան թռչի, Թեհրանը միջոցներ կձեռնարկի․ Ալի Լարիջանի Օրբանը պատասխանել է Զելենսկու սպառնալիքներին Մեր գեղեցկուհի կանանց և մայրերին լավագույն մաղթանքը խաղաղությունն է, որ ձեր սիրելի որդիները, սիրելի տղամարդիկ, հեռու լինեն պատերազմից, որ ձեր սրտերը երբեք չլցվեն ցավով․ Մհեր ԱվետիսյանԳազ չի լինելու ԱՄՆ-ն դատապարտում է Նախիջևանի դեմ գրոհը. պետդեպարտամենտ ԱՄԷ-ն ավելի քան 130 հրթիռ և անօդաչու թռչող սարք է որսացել Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ը արդեն nչնչացրել է իրանական 42 ռազմանավ․ Թրամփ Քուվեյթում մնացած ուղևորներից 19-ը ՀՀ քաղաքացի են. կեցության եւ սննդի հարցերը լուծված են Իսրայելը չի ​​պլանավորում ցամաքային գործողություններ իրականացնել Իրանում. Հերցոգ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբան, վիրավորվել է «Մեծ քաղաքականություն». Էպիզոդ առաջին Այս պահին Բեյրույթի օդանավակայանն աշխատում է հատուկ ռեժիմով, օդային տարածքը բաց է․ ՀՀ ԱԳՆ Դուբայում հզոր պայթյուն է տեղի ունեցել ԱՄԷ-ի Ալ Զաֆրա ավիաբազայի մասշտաբային ավերածությունները․ այնտեղ ամերիկյան զորքեր էին տեղակայված Թրամփը զգուշացրել է Իրանի առաջնորդների դեմ նոր հարվածների մասին Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է 24 ժամ ջուր չի լինելու Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Մի քանի ժամ հետաձգումից հետո «FlyDubai»-ի կողմից իրականացված Դուբայ-Երևան թռիչքով ՀՀ է մեկնել ևս շուրջ 30 քաղաքացի Իրանում մնացած բեռնատարների մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արտառոց դեպք՝ բժշկական կենտրոնում․ ծննդկանից պահանջել և ստացել է գումար և շան ձագ Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում Մեծ Բրիտանիան զգուշացրել է Կիպրոսում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին «Քարֆուր» սուպերմարկետից գողություն կատարող 3 աղջիկներ տաք հետքերով բռնվել են Դուբայ-Երևան ևս մեկ թռիչք է իրականացվել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով առաջարկվում է գրեթե կրկնակի նվազեցնել վարկերի տոկոսները. Նաիրի ՍարգսյանՔրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցանդեսը Երևանում մեծ հաջողությունից հետո այժմ իր դռներն է բացել Գյումրիում«Մեծ քաղաքականություն». անոնսԴավթաշենի կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել Մարտի 8-ին Օմանից Հայաստան կվերադառնա 37 ՀՀ քաղաքացի ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ռազմական արդյունաբերական օբյեկտներին գիշերային հարվածների մասին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է ԶՊՄԿ-ում երկարամյա աշխատանքային ուղի անցած կանանցՄեծ բախում Իրանի շուրջ. Նախիջևանի միջադեպը և էներգետիկ պատերազմի մեկնարկը«Հրապարակ»․ Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի Թուրքիան քննարկում է Կիպրոսի օկուպացված հատվածում «F-16» տեղակայելու հարցը․ այլ նորություններ Մեր գարունն ուշանում է, բայց վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում պետք չէ սպասել. Սուրենյան ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում. ԱԳՆ խոսնակ Թափառnղ շները hարձակվել են փnղnցnվ անցնnղ կնnջ վրա (տեսանյութ 18+) ԱՄՆ բանակը քննարկում է Իրան զորքեր ուղարկելու հարցը Դոհան Իրանի դեսպանատան աշխատակիցներին 1 շաբաթ ժամանակ է տվել Կատարը լքելու համար Մեր գարունն ուշանում է. Գագիկ Սուրենյանն ասում է՝ առաջիկա մոտ օրերին ջերմաստիճանի բարձրացում չի լինի Գոշ Հակոբյանը բացում է իր առաջիկա նախագծերի փակագծերը․ «Մամա», «Զոնտիկ» և «Anubis»՝ երեք տարբեր աշխարհներ մեկ սեզոնում Պետք է պայքարենք կիբերհանցագործությունների դեմ․ Հրայր Կամենդատյան.Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Մեկ անձի կողմից ջեռուցման վրա ծախսվող գումարը Հայաստանում կախված է մի քանի առանցքային գործոններից. Հրայր ԿամենդատյանՄեր էշ խելքը, որ արել ենք․ 600 մլն դրամ ենք հատկացրել մանկապարտեզի համար, վա՞տ ենք արել, չի զգացվում, որ ուրախ եք․ Փաշինյանը՝ Մարալիկում (տեսանյութ) Սպերցյանը նշել է հավաքականի գլխավոր բացը Այսօր Իրանը լուրջ hարված կստանա