Երևան, 05.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խաղաղության գործընթաց, շոշափելի արդյունքներ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններում. ԱԳՆ ամփոփում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2025 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է հիմնական ուղղություններով 2025թ. կատարված աշխատանքները, ձեռքբերումները, ընթացիկ տարում շարունակվող և նախանշվող ծրագրերն ու անելիքները՝ ըստ առաջնահերթությունների։

Անդրադարձ է կատարվել խաղաղության գործընթացում արձանագրված կարևորագույն զարգացումներին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը, ակտիվ աշխատանքներն՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանը, այդ թվում՝ բանակցային գործընթացի, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման և նախաստորագրման, ընդհանուր առմամբ Վաշինգտոնյան համաձայնությունների, վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի և նախաձեռնությունների, փոխկապակցվածության խթանման միջոցով։ Անդրադարձ է կատարվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ինտենսիվ գործընթացին, զարգացումներին, ակնկալիքներին:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, մյուս երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ ռազմավարական գործընկերության զարգացման հարցերին: Քննարկվել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային առանցքային հարցեր։

Նշվել է, որ հաշվետու տարում ԱԳՆ ջանքերն ուղղված են եղել ինչպես ավանդական գործընկերների հետ հարաբերությունների հետևողական խորացմանը, այնպես էլ նոր ուղղություններով ռազմավարական գործընկերությունների զարգացմանը։ Ընդգծվել է, որ տարին աչքի է ընկել բարձր մակարդակի փոխայցերի և շփումների ինտենսիվությամբ, որն էականորեն նպաստել է երկկողմ օրակարգերի հարստացմանը և փոխգործակցության նոր ձևաչափերում ներգրավվածության ավելացմանը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարին խիստ արդյունավետ է եղել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման իմաստով, ինչն ապահովել է կոնկրետ շոշափելի արդյունքներ և իր շարունակությունը կունենա նաև ընթացիկ տարում: Գոհունակությամբ ամփոփվել են տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ, ինչն իր արտահայտումը գտավ նաև տարեվերջին Գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգի ընդունմամբ: ԵՄ՝ որպես ինտեգրացիոն կառույցի հետ գործընկերությունից զատ, կարևորվել է Եվրոպական երկրների հետ համագործակցության զարգացման, արդեն իսկ մի քանի օրինակներով ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված քայլերն ու ձեռքբերումները՝ ընդգծելով արդեն իսկ 2026թ այդ ուղղությամբ շարունակվող դինամիկան:

Ընդգծվել է, որ ՀՀ բալանսավորված և բալանսավորման քաղաքականությանը համահունչ զարգացել են գործընկերային հարաբերությունները նաև ասիական և մերձավորարևելյան ուղղություններով, որտեղ ակտիվ է եղել աշխատանքը թե՛ քաղաքական օրակարգի ընդլայնման, թե՛ տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի զարգացման, տնտեսական ու ներդրումային համագործակցության պոտենցիալի լավագույնս իրացման ուղղությամբ: Նշվել է, որ ՀՀ-ն ձգտում է ՌԴ հետ զարգացնել փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության նկատմամբ հարգման վրա հիմնված բարեկամական հարաբերություններ:

Վարչապետին ներկայացվել է բազմակողմ հարթակներում ՀՀ ԱԳՆ ակտիվ ներգրավվածությունը, այդ թվում՝ նոր՝ դրական օրակարգի առաջմղման նախաձեռնությունների միջոցով, ինչի արդյունքում գրանցվել են նշանակալի ձեռքբերումներ՝ թե՛ տարբեր կառույցներում ՀՀ ընտրվելու, թե՛ ՀՀ նախաձեռնած բանաձևերի ընդունման տեսքով:

Քննարկումներում ընդգծվել է, որ երկկողմ գործընկերությունների զարգացման համատեքստում ուշադրություն է դարձվել ինչպես քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկայի ապահովմանը, այնպես էլ տնտեսական և ոլորտային ուղղություններում հնարավորությունների կյանքի կոչմանը:

Անդրադարձ է կատարվել նաև ինչպես 2025թ. Երևանում անցկացված, այնպես էլ 2026թ. կայանալիք բարձր մակարդակի կարևոր միջոցառումներին, մասնավորապես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը, ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, ՀՀ ԱԳՆ կողմից նախաձեռնված և արդեն երրորդ տարին անցկացվող «Երևանյան երկխոսությունը»:

Նշվել է, որ 2025 թվականի ընթացքում Հայաստանը շարունակել է ՀՀ դիվանագիտական ներկայության ընդլայնմանն ուղղված կոնկրետ քայլերը. նոր ռեզիդենտ դեսպանություններ են հիմնվել Կիպրոսում, Հունգարիայում և Օմանում։ Նույն քաղաքականության շրջանակներում, ինչպես նաև դիվանագիտական ծառայության մարմինների պայմանների շարունակական բարելավման քաղաքականության շրջանակներում ձեռք է բերվել Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նոր շենքը, շարունակվել են Փարիզում դեսպանության 2024թ ձեռք բերված շենքի վերանորոգման աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել հյուպատոսական ծառայության և ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներին։

ՀՀ վարչապետին է ներկայացվել նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի կողմից իրականացված աշխատանքները, ինչպես նաև արդյունավետ, այդ թվում՝ միջազգային մամուլում հանրային հաղորդակցության ապահովման նպատակով իրականացված աշխատանքները, ցուցանիշները։

Հաշվետվության ներկայացումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն: Նախանշվել են առանցքային ուղղություններով ԱԳՆ առաջիկա անելիքները, միջնաժամկետ կտրվածքով ծրագրերը։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է արտաքին քաղաքական նախանշված գերակայությունների հետևողական կյանքի կոչման և դիվանագիտական ծառայության շարունակական կատարելագործման կարևորությունը վերը նշված բոլոր ուղղություններով։ Երկրի ղեկավարը կարևորել է արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարունակական իրականացումը՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանում և աշխարհում ստեղծվող նոր իրողություններն ու հնարավորությունները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց ձայներ լսվում են. Գևորգ Փարսյան Ահա այս վարքագիծն ունի իշխանության «աթոռակը» կորցնելու վտանգն զգացող պաշտոնյան․ Աննա ԿոստանյանՊարզվել է՝ ով է Արաբկիր համայնքում 13 մեքենա թալանել Ծեծկռտուք՝ 9-րդ դասարանի աշակերտների միջև․ տղաներից մեկը փայտե մուրճով հարվածել է մյուսի գլխին Թալանի վերադարձ, թե նախընտրական շոու. ինչպես են մեզ մոլորեցնում ամեն օր. Էդմոն ՄարուքյանՀարի Քեյնը վնասվածք է ստացել 2018-ից մինչ այսօր այս իշխանությունների անգործության հետևանքով Հայաստանում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է՝ հատկապես երիտասարդների շրջանում. Նարեկ ԿարապետյանՊատերազմի սկզբից ի վեր Իրանն ավելի քան 500 հրթիռ և ավելի քան 2000 անօդաչու թռչող սարք է արձակել. Fars Հրդեհ Մուշավան թաղամասում. կա տուժած Էրդողանը զանգահարել է Ալիևին և աջակցություն հայտնել Ադրբեջանին Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Երթևեկության փոփոխություն կկատարվի Անաստաս Միկոյան փողոցում Եղանակը Հայաստանում «Սենցասիոն» վաճառքներով հայտնի «Ֆուլ սայզը» սնանկ է ճանաչվել. նոր բացահայտումներ աղմկահարույց գործից Մենք առաջարկում ենք բերքի երաշխավորված մթերում գյուղերում․ Գոհար ՂումաշյանԻրանը հարվածել է Իրաքյան Քուրդիստանին Իրողություն, որը կփոխվի Սամվել Կարապետյանի վարչապետությամբ. Լենա ՄաթևոսյանՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան. ՊՆ Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1 կգ-ից ավելի մարիխուանա․ ՆԳՆ ոստիկանություն Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարարի հետ Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի ՍարգսյանԻրանական բանակը հայտարարել է Թել Ավիվի վրա հարվածների մասին. իսրայելական ԱԹՍ է խփվել Կասր-է-Շիրինի օդում Երաժշտական ուղին` նոր գործիքներով. «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները երաժշտական գործիքներ ստացանՈւժեղ Հայաստանում կլինի դատական իշխանություն՝ բառի լիարժեք իրավական բովանդակությամբ. Արթուր ԴանիելյանԱդրբեջան-Իրան սահմանին բեռնատարների երթևեկությունը լիովին դադարեցվել է Սամվել Կարապետյանից վախերն արտահայտվում են այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ ապօրինի սահմանափակմամբ. Արամ ՎարդևանյանԼիբանանցիները Իսրայելի սպառնալիքի պատճառով զանգվածաբար փախչում են Բեյրութի հարավից. ТАСС Իրանի հետ պատերազմից Իսրայելի տնտեսությանը հասցված վնասը հասնում է մոտ 3 միլիարդ դոլարի. Ֆինանսների նախարարություն Վանաձորի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ-ում մերժել են Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ «Նրա անունը բոլորիս սրտերում է».Հովհաննես Ծառուկյանը հերոս տղաների հետ խոնարհվել է Սպարապետի շիրիմինԿրեմլը բարձր է գնահատում ԱՄՆ-ի դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում Քո սեփական բնակարանը՝ վարձակալության գնով. Սա Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է«Ռեալն» ու Մբապեն ունեն տարաձայնություններ Կատարը տարհանում է ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող տարածքը Միրզոյանը Բահրեյնի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը Մարտի 6-ին Մասկատ-Երևան թռիչքի ուղևորների համար կկազմակերպվի անվճար տեղափոխում Աբու Դաբիից և Դուբայից Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էՄերձավոր Արևելքի ճգնաժամը կարող է լուրջ ռիսկ դառնալ եվրոյի համար Պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել Ռոնալդուն բաց կթողնի 2–4 շաբաթ Իրան–Ադրբեջան լարվածության ֆոնին Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող մի անձ պահանջել է 250 հզր դոլար, մյուսը՝ հարկադրել է սուտ ցուցմունք տալ․ ՔԿ Հայաստանում սնունդը կթանկանա՞. ի՞նչ են կանխատեսում մասնագետները Չկասկածեք սա ևս հաղթահարելու ենք և հաղթանակներ շատ են լինելու. Արամ ՎարդևանյանԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի ուղղությամբ անօդաչու թռչող սարք արձակելու մասին տեղեկությունը Տիգրան Աբրահամյանը «Պատիվ ունեմ»-ի անունից ցավակցություններ է հայտնել ՀՀ-ում Իրանի դեսպանատանը