Երևան, 10.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, դժվար է համադրել ժողովրդավարության մասին հնչող հայտարարությունների հետ։ Երկրի ներսում խորանում են մարդու իրավունքների խախտումների մասին մտահոգությունները, իսկ հասարակության տարբեր շերտեր փորձում են բողոքի ակցիաների միջոցով բացահայտել իրական իրավիճակը և բարձրացնել հանրային իրազեկվածությունը։ Միևնույն ժամանակ իշխանությունը արտաքին գործընկերների առաջ շարունակում է խոսել ժողովրդավարական արժեքներից՝ փորձելով ստեղծել բարենպաստ պատկեր, որը, սակայն, չի համընկնում ներքին զարգացումների հետ։

Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը նկատում է, որ մարդու իրավունքներն ու ազատությունները միջազգային քաղաքականության մեջ հաճախ դառնում են ընտրովի գործիք։ Նրա խոսքով՝ դրանք լիարժեք արժեք են միայն որոշ երկրների համար, իսկ մնացած դեպքերում կիրառվում են ըստ քաղաքական նպատակահարմարության։ Եթե որևէ պահի ԵՄ կառույցների շահը թելադրի տեսնել Հայաստանում առկա քաղբանտարկյալների խնդիրը, ապա իշխանությունների հասցեին հնչող գնահատականները կարող են կտրուկ խստանալ, իսկ հակառակ դեպքում նույնիսկ ամենաաղմկահարույց խախտումները կարող են անտեսվել։

Այս համատեքստում առավել մեծ ուշադրություն է գրավում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը։ Գործող իշխանության քայլերը եկեղեցու նկատմամբ արդեն վաղուց դուրս են եկել ներքին քննարկումների շրջանակից և բացահայտորեն քննարկվում են ամբողջ աշխարհում։ Առաջիկայում Հայաստան է սպասվում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը, և հենց այդ պահին եկեղեցու դեմ տարվող բռնաճնշումների վերաբերյալ կուտակվել են կառավարության գործողությունների բացահայտ դատապարտման բազմաթիվ դեպքեր։ Դրանք հնչել են արևմտյան տարբեր կառույցների, փորձագետների և հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից։ Հաշվի առնելով, որ Վենսը բազմիցս ընդգծել է կրոնի կարևորությունը հասարակության համար և իրեն ներկայացնում է որպես հավատավոր մարդ, դժվար է պատկերացնել, որ նա կարող է անտեսել եկեղեցու նկատմամբ ճնշումների և հալածանքների նախադեպերը։ Հանրային դաշտում ավելի ու ավելի հաճախ է հնչում հարցը՝ ինչ դիրքորոշում կարտահայտի նա և արդյոք կկանգնի հայ ժողովրդի դարավոր ինքնության պահպանման կարևորագույն կառույցի կողքին։

Այն, որ հակամարտությունը ձեռք է բերել համաշխարհային ընդգրկում, վկայում են նաև սփյուռքում տեղի ունեցող զարգացումները։ Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը բացահայտ դժգոհություն են հայտնում կառավարության կողմից եկեղեցու դեմ ձեռնարկված քայլերից, և օր օրի բողոքի ակցիաներ իրականացնող համայնքների աշխարհագրությունն ընդլայնվում է։ Լոս Անջելեսում հայ հավատացյալները բողոքի ակցիա են անցկացրել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Ղևոնդյաց եկեղեցում՝ ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ բռնաճնշումների։ Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել բանտարկված սրբազաններին և ընդգծել, որ մերժում են եկեղեցու պառակտմանն ուղղված ցանկացած գործողություն։ Նրանք պատասխան են պահանջել եկեղեցու դեմ արշավին միացած Հովնան Տերտերյանից, սակայն վերջինս չի հանդիպել հավատացյալներին, և նրանց լսել է Տեր Խաժակը։

Միջազգային հարթակում հույսերը կապվում են նաև այն հանգամանքի հետ, որ Դոնալդ Թրամփը հաճախ հանդես է եկել որպես խաղաղարար՝ փորձելով նպաստել տարբեր, այդ թվում նաև կրոնական բնույթի հակամարտությունների կարգավորմանը։ Այդ պատճառով հանրության մի հատված ակնկալում է, որ ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչ Ջեյ Դի Վենսը կարող է իր ազդեցությունը օգտագործել՝ ուշադրություն հրավիրելով կառավարության կողմից ճնշման ենթարկվող հոգևորականների խնդրի վրա և նպաստելով նրանց իրավունքների վերականգնմանը։

Վերջիվերջո, ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ Հայաստանի ներքին գործընթացները այլևս չեն կարող դիտարկվել միայն ներազգային համատեքստում։ Երբ ժողովրդավարության մասին խոսքերը չեն համընկնում իրական քայլերի հետ, իսկ եկեղեցու և մարդու իրավունքների շուրջ զարգացումները դառնում են միջազգային քննարկման թեմա, դա արդեն ազդակ է, որ ճգնաժամը խորքային է և պահանջում է ոչ թե ձևական, այլ իրական լուծումներ։

Ինչպես է բացահայտվում հերթական «Զանգերի կենտրոն»-ը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել ԱՄՆ ծառայության աջակցության բազան թիրախավորվել է Ամուսնության առաջարկ՝ Դիանա Մխիթարյանին Իրանը գերծանր հրթիռներով հարձակվել է ամերիկյան և իսրայելական թիրախների վրա․ ԻՀՊԿ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը հետաձգվում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով․ Զելենսկի ԱԱ-2026․ Նեյմարն ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի նախնական հայտացուցակում Ջուր չի լինելու մարտի 11-ին և 12-ին Գողության դեպք` Երևանում Գազ չի լինելու․ հասցեներ «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՀԿ-ն զգուշացնում է Իրանի նավթային օբյեկտների վրա Իսրայելի հարվածներից հետո հանրային առողջության համար ռիսկերի մասին Կրակոցներ՝ Իսակովի պողոտայում․ բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Կրակոցներ Երևանում Մբապեն վերսկսել է մարզումները «Ռեալում» Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նոր գերագույն առաջնորդին հավատարմության երդման արարողությունը Ալիևը Էրդողանի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հшրձակումը Գուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ ԿարապետյանՉինաստանը ողջունել է այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը Ռուսաստանում ստեղծվել է արհեստական բանականությամբ «դրոն-որսորդ» 10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր Կամենդատյան«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Օպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՆոր նախագծեր ու սիրելի հաղորդումների վերադարձ՝ նոր ձևաչափով. Առաջին ալիքը մեկնարկում է գարնանային եթերաշրջանը Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վшրակներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Tesla»-ն և «ֿBMW»-ն, ապա «Opel Astra»-ն բախվել է վթարված ավտոմեքենաներին․ կան վիրավորներ ԱՄԷ-ն դատապարտել է «Իրանի կողմից Թուրքիային հարվածելու փորձը» Հանցավոր գործունեությամբ զբաղվող հերթական «զանգերի կենտրոնն» է բացահայտվել ԱԱԾ-ի շենքը հրկիզել փորձող անձը կալանավորվել է 2 ամիս ժամկետով ԵՄ-ն պետք է արագացնի ընդլայնումը. Կայա Կալաս Փաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըFlyOne-ի՝ Մասկատ-Երևան մարտի 11-ի չվերթը տեղափոխվել է մարտի 12-ին Փոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԵՄ երկրների նավթի պաշարները կբավականացնեն 85-90 օր. Իտկոնեն Ինչպե՞ս է Սպիտակում ծեծի ենթարկված 10-ամյա տղայի վիճակը Էդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակներըԿիպրոսի վրա հարձակումը հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա. Ֆրանսիան երկու ֆրեգատ կուղարկի Կարմիր ծով. Մակրոն 2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. Զինվորական դատախազ Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանԼոռու մարզում 11-ամյա և 8-ամյա եղբայրները ու նրանց 5-ամյա ընկերը ոտքերով և քարերով հարվածներ են հասցրել 10-ամյա տղային ԱՄԷ-ում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհեր կան Գվարդիոլան որակազրկվել է ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել է երկու զինծառայողի մահվան մասին Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՍոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ