Երևան, 06.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Փետրվարի 11-ին կայացավ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որը կարելի է համարել նորաստեղծ քաղաքական ուժի ձևավորման կարևորագույն փուլերից մեկը։

Համագումարի ընթացքում ընտրվեցին կուսակցության նախագահն ու խորհուրդը, ձևավորվեցին կառավարման մարմինները և հստակեցվեցին առաջիկա քաղաքական քայլերը։

Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ՝ ստանալով համագումարի մասնակիցների ամբողջական աջակցությունը։ Այս որոշմամբ փաստացի ամրագրվեց, որ քաղաքական նոր միավորի առանցքային դեմքն ու գաղափարական պատասխանատուն հենց նա է։ Համագումարի ընթացքում շեշտվեց, որ կուսակցությունը մտադիր է առաջիկա գործընթացներին մասնակցել հստակ ծրագրով և իշխանության հավակնությամբ։

Այսօր՝ փետրվարի 12-ին, ժամը 13։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը, ինչը, ըստ քաղաքական շրջանակների, կարող է էական ազդեցություն ունենալ ներքաղաքական զարգացումների վրա։

Կուսակցության համապատասխան բաժնից տեղեկացնում են, որ Հայաստանի և արտերկրի զանգվածային լրատվության միջոցների համար կապահովվի ուղիղ հեռարձակում՝ բաց հղումով։

Լրագրողները հնարավորություն կունենան միջոցառմանը հետևել դահլիճից՝ առանց նկարահանող խմբի։ Միջոցառման ավարտին մամուլի ասուլիս նախատեսված չէ։

Նշենք, որ վերջին շրջանում Սամվել Կարապետյանը, Հայ Առաքելական Եկեղեցու կողքին կանգնելու համար, ենթարկվում է պետական ապարատի ճնշումների։ Փետրվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների և ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող իրավական գործընթացները։ Զրուցակիցները անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին՝ ընդգծելով արդարության և օրինականության պահպանման անհրաժեշտությունը։

Փետրվարի 12-ին կայանալիք միջոցառումը, ըստ կազմակերպիչների, պետք է դառնա ոչ միայն կուսակցության ծրագրային դրույթների ներկայացման հարթակ, այլ նաև քաղաքական նոր փուլ ազդարարող իրադարձություն։

Կուսակցության համակիրները վստահ են, որ «Ուժեղ Հայաստան»-ը կարող է ձևավորել նոր որակի քաղաքական օրակարգ և լայն հանրային աջակցություն ապահովել։ Առաջիկա ժամերին կհստակեցվի, թե ով է այն քաղաքական գործիչը, ում վստահվելու է վարչապետի թեկնածուի պատասխանատու առաքելությունը, և ինչ ուղերձներով է նոր ուժը մտնելու քաղաքական պայքարի դաշտ։

Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց ձայներ լսվում են. Գևորգ Փարսյան Ահա այս վարքագիծն ունի իշխանության «աթոռակը» կորցնելու վտանգն զգացող պաշտոնյան․ Աննա ԿոստանյանՊարզվել է՝ ով է Արաբկիր համայնքում 13 մեքենա թալանել Ծեծկռտուք՝ 9-րդ դասարանի աշակերտների միջև․ տղաներից մեկը փայտե մուրճով հարվածել է մյուսի գլխին Թալանի վերադարձ, թե նախընտրական շոու. ինչպես են մեզ մոլորեցնում ամեն օր. Էդմոն ՄարուքյանՀարի Քեյնը վնասվածք է ստացել 2018-ից մինչ այսօր այս իշխանությունների անգործության հետևանքով Հայաստանում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է՝ հատկապես երիտասարդների շրջանում. Նարեկ ԿարապետյանՊատերազմի սկզբից ի վեր Իրանն ավելի քան 500 հրթիռ և ավելի քան 2000 անօդաչու թռչող սարք է արձակել. Fars Հրդեհ Մուշավան թաղամասում. կա տուժած Էրդողանը զանգահարել է Ալիևին և աջակցություն հայտնել Ադրբեջանին Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Երթևեկության փոփոխություն կկատարվի Անաստաս Միկոյան փողոցում Եղանակը Հայաստանում «Սենցասիոն» վաճառքներով հայտնի «Ֆուլ սայզը» սնանկ է ճանաչվել. նոր բացահայտումներ աղմկահարույց գործից Մենք առաջարկում ենք բերքի երաշխավորված մթերում գյուղերում․ Գոհար ՂումաշյանԻրանը հարվածել է Իրաքյան Քուրդիստանին Իրողություն, որը կփոխվի Սամվել Կարապետյանի վարչապետությամբ. Լենա ՄաթևոսյանՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան. ՊՆ Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1 կգ-ից ավելի մարիխուանա․ ՆԳՆ ոստիկանություն Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարարի հետ Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի ՍարգսյանԻրանական բանակը հայտարարել է Թել Ավիվի վրա հարվածների մասին. իսրայելական ԱԹՍ է խփվել Կասր-է-Շիրինի օդում Երաժշտական ուղին` նոր գործիքներով. «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները երաժշտական գործիքներ ստացանՈւժեղ Հայաստանում կլինի դատական իշխանություն՝ բառի լիարժեք իրավական բովանդակությամբ. Արթուր ԴանիելյանԱդրբեջան-Իրան սահմանին բեռնատարների երթևեկությունը լիովին դադարեցվել է Սամվել Կարապետյանից վախերն արտահայտվում են այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ ապօրինի սահմանափակմամբ. Արամ ՎարդևանյանԼիբանանցիները Իսրայելի սպառնալիքի պատճառով զանգվածաբար փախչում են Բեյրութի հարավից. ТАСС Իրանի հետ պատերազմից Իսրայելի տնտեսությանը հասցված վնասը հասնում է մոտ 3 միլիարդ դոլարի. Ֆինանսների նախարարություն Վանաձորի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ-ում մերժել են Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ «Նրա անունը բոլորիս սրտերում է».Հովհաննես Ծառուկյանը հերոս տղաների հետ խոնարհվել է Սպարապետի շիրիմինԿրեմլը բարձր է գնահատում ԱՄՆ-ի դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում Քո սեփական բնակարանը՝ վարձակալության գնով. Սա Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է«Ռեալն» ու Մբապեն ունեն տարաձայնություններ Կատարը տարհանում է ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող տարածքը Միրզոյանը Բահրեյնի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը Մարտի 6-ին Մասկատ-Երևան թռիչքի ուղևորների համար կկազմակերպվի անվճար տեղափոխում Աբու Դաբիից և Դուբայից Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էՄերձավոր Արևելքի ճգնաժամը կարող է լուրջ ռիսկ դառնալ եվրոյի համար Պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել Ռոնալդուն բաց կթողնի 2–4 շաբաթ Իրան–Ադրբեջան լարվածության ֆոնին Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող մի անձ պահանջել է 250 հզր դոլար, մյուսը՝ հարկադրել է սուտ ցուցմունք տալ․ ՔԿ Հայաստանում սնունդը կթանկանա՞. ի՞նչ են կանխատեսում մասնագետները Չկասկածեք սա ևս հաղթահարելու ենք և հաղթանակներ շատ են լինելու. Արամ ՎարդևանյանԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի ուղղությամբ անօդաչու թռչող սարք արձակելու մասին տեղեկությունը