Երևան, 21.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը վերացվել է, սակայն տեսա կամ ձայնային ուղերձով հանդես գալու հնարավորությունը որևէ կերպ ամրագրված չէր։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով այսօր կուսակցության շնորհանդեսին ԱԲ-ի կողմից ստեղծված Սամվել Կարապետյանի տեսաուղերձին և մամուլում շրջանառվող լուրերին։

Վարդևանյանը ընդգծեց, որ նշված հարցի վերաբերյալ դիմում-հարցում է ներկայացվել թե քննչական մարմնին, թե հսկող դատախազին, որպեսզի հնարավորություն ընձեռնվեր, որ Սամվել Կարապետյանը հրապարակային հենց տեսաձայնային ուղերձով հանդես գար։

«Սակայն քննչական մարմնից ստացված պատասխանը, ըստ էության, համարժեք էր մերժմանը, իսկ դատախազությունից մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել։ Ու, ելնելով այն իրավիճակից, որ Սամվել Կարապետյանի դեպքում շուրջ 200 օր կալանքն է եղել որպես խափանման միջոց, բացառապես «մեր ձևով եկեղեցու պաշտպանությանը մասնակցելու» արտահայտության համար, կարծում եմ, առավել քան հստակ է, թե փաստաբանական թիմը ինչ դիրքորոշում պետք է ունենար․ արդյոք նման տեսաուղերձը թույլատրելի կլինե՞ր, թե ոչ, արդյոք կհանդիսանա՞ր որպես խափանման միջոցի պայմանների հնարավոր խախտում, թե ոչ։

Դրա համար կարող ենք արձանագրել, որ քննչականը և դատախազությունը չեն տվել հնարավորություն Սամվել Կարապետյանին հանդես գալ տեսաուղերձով։ Բայց, միգուցե նաև հենց այս քննարկումը լավ առիթ է արձանագրելու այն, որ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, որը սկիզբ է առել 2025 թվականի հունիսի 17-ին, արդեն վերածվել է մեկ այլ բնույթի քաղաքական հետապնդման, քանի որ Կարապետյանը, այլևս հանդիսանալով քաղաքական գործընթացի ակտիվ մասնակից, ունի անհավասար պայման՝ ելնելով հենց քաղաքական հետապնդումից, որն էլ իրականացվում է մեկ այլ քաղաքական ուժի կողմից ձևավորված իշխանության ներկայացուցիչների կողմից։ Հետևաբար՝ ստեղծված իրավիճակում, երբ խափանման միջոցն արդեն շուրջ 8 ամիս է, ինչ կիրառված է, և որևէ մեկ անգամ դրա նույնիսկ նվազագույն մեկնաբանման տիրույթում խախտման մասին խոսք չի եղել, ակնհայտ է, որ Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է վերացվի անհապաղ, նաև ելնելով քաղաքական և քաղաքացիական իրավունքների, մրցակցության, հավասարության երաշխիքների ապահովման տեսանկյունից»,- ասաց նա։

Իրանը չի մասնակցի բանակցություններին մինչև իր պայմանները չբավարարվեն. Tasnim «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթել է «Շիրակին» Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը X-ի օգտատերերը գանգատվել են սոցիալական ցանցի աշխատանքից Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ փխրուն է և անկանխատեսելի. Կրեմլ Բռնցքամարտի ԱԱ․ Արթուր Բազեյանն ու Նարեկ Մանասյանը հաղթանակով են մեկնարկել Աշխարհի գավաթում Երբեք ՀՀ պատմության մեջ այսպիսի թեժ պայքար չի եղել․ Նարեկ ԿարապետյանԵրևանում «Mercedes»-ը բախվել է կայանված «BYD» մեքենային ՀՀ-ն կանգնած է մարտահրավերների առաջ, պետք է Սամվել Կարապետյանի նման առաջնորդ․ Նարեկ ԿարապետյանԵրբ Սամվել Կարապետյանը մասնակցի ընտրարշավին, բոլորը կսկսեն համեմատել Փաշինյանին Կարապետյանի հետ․ ընտրությունը կգնա Կարապետյանի կողմը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը չի՛ կարողանում փողոց գեներացնել, դա ցուցիչ է. Նարեկ ԿարապետյանԵվրամիությունն ընդլայնելու է Իրանի դեմ պատժամիջոցները. Reuters ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ6 սննդամթերք, որոնք օգնում են իջեցնել արյան ճնշումը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ինՀայաստանը դարձել է մայիսյան տոների համար ամենապահանջված ուղղություններից մեկը. «Աէրոֆլոտ» Նարեկ Կարապետյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանըՌուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ Այսօր «Ազգային երգիչ 2» նախագծի ֆինալիստ Հայկուհի Հարությունյանի հարսանիքն է Ապրիլի 21-ին և 22-ին ջուր չի լինելու «Հենց այս օրը ծնվեց այն մարդն, ում դուստրը լինելը մեծագույն երջանկություն է». Արա Գևորգյանի դստեր շնորհավորանքը՝ հայրիկին Իսրայելը երբեք չի համոզել ինձ պատերազմի մեջ մտնել Իրանի հետ. Թրամփ Շրջափակման սկզբից ի վեր 27 նավի հրահանգվել է վերադառնալ իրանական նավահանգիստներ. ԱՄՆ բանակ Մոսկվայում ձերբակալվել է Իսրայելի առնվազն 40 քաղաքացի, որոնցից մի քանիսը մեղադրվում են Իրանի դեմ պատերազմելու մեջ Մալխաս Ամոյանը 3-1 հաշվով հաղթեց մոլդովացի մրցակցին (տեսանյութ) «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շիրակին» 4:0 (տեսանյութ) Աջափնյակում 37-ամյա անձի մոտ մեթամֆետամին է հայտնաբերվել Նոր Գեղի բնակավայրում ընթացող «Tesla»-ում հրդեհ է բռնկվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀՊուտինը հրամանագիր է ստորագրել էս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվելու, այլ դեռ նոր սկսվելու է. Էդմոն ՄարուքյանԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ ՍուրենյանցԿապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Իրավիճակը Հորմուզի նեղուցում․ իրանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել (տեսանյութ) Ջոկովիչը գերազանցեց Ֆեդերերի ռեկորդը Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է Հայտնաբերվել է 393 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Իսրայելը և Լիբանանը բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն ապրիլի 23-ին Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ոստիկանները թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել երթևեկության հետ կապված Կյանքից հեռացել է 44-օրյա պատերազմում անմաhացած Գառնիկ Մալխասյանի մայրը Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի վրա իրանական hարձակnւմ է կանխել. The Times of Israel HIPP մանկական սննդի մեջ առնետի թույն է հայտնաբերվելԱռաջընթաց՝ ամեն օր. Ամիօ բանկը անցնում է համակարգային թվայնացմանՌոբերտ Ամստերդամ․ Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. (Տեսանյութ)