Երևան, 06.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր Ավետիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ...
 
Այո՛, Հայաստանում այսպես կոչված պրոռուսական, այսինքն՝ իրականում Հայաստանի պետական շահերը գիտակցող, հայ-ռուսական հարաբերությունների անփոխարինելիությունը Հայաստանի անվտանգության և մեր տարածաշրջանի խաղաղության հարցում գիտակցող քաղաքական ռեալ ուժ չկա։ Կան փոքր թվով անհատներ, ովքեր սա հասկանում են, բայց առաջատար քաղաքական ուժերը սա կամ չեն ուզում հասկանալ, կամ իրենք էլ կարծում են, որ հնարավոր է երկու լարի վրա խաղալ, և սա է պատճառը, որ ես կոչ եմ անում այն քաղաքական ուժերին, որոնք իբր ընդդիմություն են գործող իշխանությանը, բայց իրենք էլ համարում են, որ գեոպոլիտիկ նման լարված իրավիճակում հնարավոր է երկու լարի վրա խաղալ, միանալ գործող իշխանությանը և նրա հետ միասին խաղալ երկու լարի վրա՝ ազատելով ընդդիմադիր դաշտը, որպեսզի իրականում ձևավորվի հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունն ընդգծող նոր որակի ընդդիմություն, որն էլ առաջ կքաշի տարածաշրջանում խաղաղության և Հայաստանի անվտանգության ճարտարապետության կարևորությունը և թույլ չի տա Արևմուտքին քանդելու մեր տարածաշրջանում ձևավորված ռուսական անվտանգության ճարտարապետությունը, որը փաստացի Հայոց պետականության անկախության և անվտանգության միակ երաշխիքն է։
 
Ցավոք սրտի, Սամվել Կարապետյանի կողմից ձևավորված քաղաքական ուժը ևս այսպես ասած պրոռուսական չէ, հայ-ռուսական հարաբերությունների անփոխարինելիությունը կարևորող ուժ չէ։ Նա ևս խոսում է երկու լարի վրա խաղալու մասին, նա ևս առաջ է քաշում տարօրինակ մոտեցում անվտանգության ճարտարապետության տեսանկյունից՝ համարելով, որ մեր մեկից ավելի անվտանգության երաշխավորներ են պետք խաղաղության համար, ինչը, համենայն դեպս, այսօրվա աշխարհաքաղաքական գործընթացներում, իսկ իմ կարծիքով՝ առհասարակ վերջին 300 տարիների ընթացքում, մեր տարածաշրջանում ուղղակի անհնար է։
 
Ուղղակի Հայաստանում իշխանությունը ձևավորում է մթնոլորտ, թե իբր Հայաստանում կան պրոռուսական ուժեր, որոնք առաջ են քաշում Ռուսաստանի շահերը, բայց սրանք ֆեյք օրակարգեր են, քանի որ Հայաստանում գործող քաղաքական համակարգում իրականում պրոռուսական ուժեր չկան։ Եթե լինեին նման ուժեր, նրանք կգիտակցեին, որ պրոռուսականությունը Հայաստանում դա պրոհայաստանյան տեսակետ է, որ լինել պրոռուսական՝ նշանակում է լինել պրոհայաստանյան, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի շահերը բոլոր հարցերում նույնական են, և նման ուժերը ոչ թե կխաղային երկու լարի վրա, այլ կկանգնեին գյուղ առ գյուղ, տուն առ տուն՝ մեր ժողովրդին համոզելու, բացատրելու և հիմնավորելու, որ չի կարելի քանդել Ռուսաստանի կողմից ձևավորված անվտանգության ճարտարապետությունը, չի կարելի թույլ տալ, որ Արևմուտքը քիթը խոթի մեր տարածաշրջանային խնդիրներին, և, այո՛, մեր տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ունենալու համար մենք պետք է հետևեինք Ռուսաստանի առաջարկին՝ 3+3 ձևաչափով, մեր ռեգիոնալ խաղացողներով լուծեինք մեր անվտանգության խնդիրները։ Հակառակ պարագայում, Արևմուտքը մեր տարածաշրջանում ձևավորելու է նոր օջախներ՝ Ռուսաստանի հանդեպ գեոպոլիտիկ հաղթանակ ունենալու իր գործընթացում, և մեր տարածաշրջանը դարձնելու է հերթական Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ մղվող իր պայքարում։
 
 Մարդկության քաղաքական մտքի մեծագույն հանճարներից մեկը՝ Օտտո ֆոն Բիսմարկը, մի առիթով ասում էր՝ երբ սպիտակ և սև թիթեռներին դնում են մի տարրայի մեջ, նրանք իրար հետ չեն կռվում, իսկ երբ տարրան ինչ-որ մեկը շարժում է, նրանք սկսում են անկանոն՝ մեկը մյուսի հետ կռվել, և այս դեպքում թշնամիները ոչ թե սև և սպիտակ թիթեռներն են, այլ այն ուժը, որը շարժում է տարրան։ Հիմա Արևմուտքը շարժում է մեր տարածաշրջանը՝ միջամտելով մեր տարածաշրջանի անվտանգության խնդիրներին, ստեղծելով հակառուսականության գործոններ, որպեսզի մեր տարածաշրջանը դարձնի Ռուսաստանի համար գլխացավանք, Ռուսաստանի համար հերթական Ուկրաինա՝ իր բոլոր բացասական հետևանքներով։
 
Ժամանակն է Հայաստանում միավորելու հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը հասկացող անհատներին և այդ միավորի միջոցով մեր ժողովրդին բացատրել, որ առանց Ռուսաստանի մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, որ առանց Ռուսաստանի, և Արևմուտքի միջամտության պարագայում, մեր տարածաշրջանում լինելու են միայն պատերազմներ, անկայունություններ՝ իրենց բոլոր բացասական հետևանքներով հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար։
Նորից եմ ուզում կրկնել՝ Հայաստանի երրորդ Հանրապետությունում պրոռուսական իշխանություն չի եղել։ Հայաստանի բոլոր իշխանությունները իրենց լուման են ներդրել Հայաստանը դեպի Արևմուտք տանելու և հայ-ռուսական հարաբերությունները թուլացնելու գործում, և արդյունքում մենք այսօր հայտնվել ենք այն կետում, որ արդեն Արևմուտքը, առանց որևէ քողարկման, բացեիբաց միջամտում է մեր տարածաշրջանի ներքին գործերին, մասնավորապես նաև Հայաստանի ներքին գործերին, և ունի մեկ նպատակ՝ քանդել Ռուսաստանի ձևավորած անվտանգության ռեգիոնը, անվտանգության ճարտարապետությունը և այս ռեգիոնը օգտագործել գեոպոլիտիկ իր պայքարում Ռուսաստանի դեմ։
 
Ի դեպ, եկեք ֆիքսենք՝ երրորդ Հանրապետության ընթացքում պրոռուսական, այսինքն՝ հայկական շահերի գործիչ, եղել է միայն մեր սիրելի Կարեն Դեմիրճյանը։
 
Մհեր Ավետիսյան 

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ Գազ չի լինելու Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց ձայներ լսվում են. Գևորգ Փարսյան Ահա այս վարքագիծն ունի իշխանության «աթոռակը» կորցնելու վտանգն զգացող պաշտոնյան․ Աննա ԿոստանյանՊարզվել է՝ ով է Արաբկիր համայնքում 13 մեքենա թալանել Ծեծկռտուք՝ 9-րդ դասարանի աշակերտների միջև․ տղաներից մեկը փայտե մուրճով հարվածել է մյուսի գլխին Թալանի վերադարձ, թե նախընտրական շոու. ինչպես են մեզ մոլորեցնում ամեն օր. Էդմոն ՄարուքյանՀարի Քեյնը վնասվածք է ստացել 2018-ից մինչ այսօր այս իշխանությունների անգործության հետևանքով Հայաստանում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է՝ հատկապես երիտասարդների շրջանում. Նարեկ ԿարապետյանՊատերազմի սկզբից ի վեր Իրանն ավելի քան 500 հրթիռ և ավելի քան 2000 անօդաչու թռչող սարք է արձակել. Fars Հրդեհ Մուշավան թաղամասում. կա տուժած Էրդողանը զանգահարել է Ալիևին և աջակցություն հայտնել Ադրբեջանին Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Երթևեկության փոփոխություն կկատարվի Անաստաս Միկոյան փողոցում Եղանակը Հայաստանում «Սենցասիոն» վաճառքներով հայտնի «Ֆուլ սայզը» սնանկ է ճանաչվել. նոր բացահայտումներ աղմկահարույց գործից Մենք առաջարկում ենք բերքի երաշխավորված մթերում գյուղերում․ Գոհար ՂումաշյանԻրանը հարվածել է Իրաքյան Քուրդիստանին Իրողություն, որը կփոխվի Սամվել Կարապետյանի վարչապետությամբ. Լենա ՄաթևոսյանՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան. ՊՆ Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1 կգ-ից ավելի մարիխուանա․ ՆԳՆ ոստիկանություն Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարարի հետ Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի ՍարգսյանԻրանական բանակը հայտարարել է Թել Ավիվի վրա հարվածների մասին. իսրայելական ԱԹՍ է խփվել Կասր-է-Շիրինի օդում Երաժշտական ուղին` նոր գործիքներով. «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները երաժշտական գործիքներ ստացանՈւժեղ Հայաստանում կլինի դատական իշխանություն՝ բառի լիարժեք իրավական բովանդակությամբ. Արթուր ԴանիելյանԱդրբեջան-Իրան սահմանին բեռնատարների երթևեկությունը լիովին դադարեցվել է Սամվել Կարապետյանից վախերն արտահայտվում են այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ ապօրինի սահմանափակմամբ. Արամ ՎարդևանյանԼիբանանցիները Իսրայելի սպառնալիքի պատճառով զանգվածաբար փախչում են Բեյրութի հարավից. ТАСС Իրանի հետ պատերազմից Իսրայելի տնտեսությանը հասցված վնասը հասնում է մոտ 3 միլիարդ դոլարի. Ֆինանսների նախարարություն Վանաձորի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ-ում մերժել են Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ «Նրա անունը բոլորիս սրտերում է».Հովհաննես Ծառուկյանը հերոս տղաների հետ խոնարհվել է Սպարապետի շիրիմինԿրեմլը բարձր է գնահատում ԱՄՆ-ի դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում Քո սեփական բնակարանը՝ վարձակալության գնով. Սա Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է«Ռեալն» ու Մբապեն ունեն տարաձայնություններ Կատարը տարհանում է ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող տարածքը Միրզոյանը Բահրեյնի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը Մարտի 6-ին Մասկատ-Երևան թռիչքի ուղևորների համար կկազմակերպվի անվճար տեղափոխում Աբու Դաբիից և Դուբայից Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էՄերձավոր Արևելքի ճգնաժամը կարող է լուրջ ռիսկ դառնալ եվրոյի համար Պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել Ռոնալդուն բաց կթողնի 2–4 շաբաթ Իրան–Ադրբեջան լարվածության ֆոնին Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող մի անձ պահանջել է 250 հզր դոլար, մյուսը՝ հարկադրել է սուտ ցուցմունք տալ․ ՔԿ Հայաստանում սնունդը կթանկանա՞. ի՞նչ են կանխատեսում մասնագետները Չկասկածեք սա ևս հաղթահարելու ենք և հաղթանակներ շատ են լինելու. Արամ Վարդևանյան